TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Գլխավոր

Այսօր մենք արժանացել ենք միմյանց շնորհավորելու պատվին` ի փառս Հայաստանի Հանրապետության և ՀՀ Սահմանադրության․ Հրայր Թովմասյան

11:04 05.07.2019

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ Սահմանադրական դատարանի անունից շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետության ողնաշարն է, իրավական պետության հիմքերի հիմքը։ Պետության կայուն զարգացման, անվտանգության, պետական ինստիտուտների անխափանության պաշտպանն ու գլխավոր երաշխավորը Սահմանադրությունն է: Ազգային պետություն ունենալու […]

̰
Լիարժեք կյանքի ենք կոչելու ՀՀ քաղաքացիների` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները․ վարչապետ

10:55 05.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ․ «Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք իրենց բնույթով լիարժեք համապատասխանում էին Սահմանադրության տառին և ոգուն, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քայլերը միտված են իրավունքի և օրենքի գերակայության ապահովմանն ու ամրապնդմանը: Մայր օրենքի` Սահմանադրության անվերապահ […]

̰
Վալերիյ Օսիպյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում

10:45 05.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերիյ Օսիպյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի ՕՍԻՊՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,-ասած է հրամանագրում:

̰
Սևանա լճից ջուր խմելուց հետո կենդանիները սկսել են ուռչել

10:05 05.07.2019

Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից մեկն ասում է, որ կենդանիները մոտ 10-ն էին, լճից ջուր խմելուց հետո սկսել են տարօրինակ պահել իրենց, ուռչել են, հետո սատկել… Կենդանիների մի մասին դեռ չեն գտել, անտառի տարածքում անհետացել են: Նկարնեից պարզ է դառնում, որ կենդանիները, […]

̰
Ի՞նչ էր մինչև Սահմանադրությունը և ի՞նչ եղավ դրանից հետո

09:00 05.07.2019

Եթե Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին, ապա մինչ այդ ի՞նչն է ծառայել որպես Հայաստանի մայր օրենք` 1978 թվականին Հայաստանի իններորդ գումարման գերագույն խորհրդի ընդունած սահմանադրությունը։ «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, որ կատարեցին Ռուսաստանի բանվորներն ու գյուղացիները` Վ. Ի. Լենինի գլխավորած կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, հայ ժողովրդի համար, ինչպես և երկրի մյուս ժողովուրդների համար, նշանավորեց պատմական շրջադարձ […]

̰
Կալիֆորնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

00:26 05.07.2019

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 6․4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նահանգի հարավային Ռիջքրեսթ բնակավայրից հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 10․7 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ մանրամասնորեն ծանուցվել է տեղի ունեցածի մասին, […]

̰
Այժմ պահանջում ենք Պոլսո հայոց պատրիարքի ժողովրդավար ընտրություններ․ Փայլան

23:34 04.07.2019

Թուրքիայի քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հուլիսի 4-ին Ստամբուլում կայացած Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Հայ պատգամավորը  ընտրությունների արդյունքում տեղապահ ընտրված Սահակ եպիսկոպոս Մաշալյանին շնորհավորելով՝ ասել է: «Նախևառաջ կարևորում եմ, որ պարտրարքի տեղապահի ընտրությունները հնարավոր եղավ անցկացնել։ Շնորհավորում եմ նորընտիր պատրիարքի տեղապահին, սակայն […]

̰
ԼՂ հարցը կարող է քննարկվել ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ․ Զախարովա

22:20 04.07.2019

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել , որ Բրատիսլավայում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում կարող է քննարկվել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով այն հարցին, թե շարունակվելո՞ւ է արդյոք ԼՂ հակամարտության կարգավորման հարցով երկխոսությունը, որը վերջին շրջանում ակտիվացել է, Զախարովան պատասխանել է. «Կարծում եմ, որ գերակայության սկզբունքով առանձնացված թեմաների հարցում կազմակերպությունը պետք […]

̰
Սահակ եպս. Մաշալյան. 12 տարի անց ի վերջո անուն փոխվեց պատրիարքարանում

21:52 04.07.2019

Այսօր Ստամբուլում կայացած ընտրության արդյունքում Պոլսո պատրիարքության տեղապահ է ընտրվել Սահակ եպս. Մաշալյանը: Նա SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց, որ մեծ հույսերով և եռանդով է լծվում նոր գործին՝ վստահ, որ պոլսահայ համայնքին նոր ու կանոնավոր ժամանակներ են սպասվում: Նորընտիր տեղապահը նաև նշեց, որ անմիջապես սկսելու են պատրիարքի ընտրության նախապատրաստությունը՝ ասելով, որ ամեն ինչ լինելու է արագ […]

̰
Գյումրիում Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը մի շարք միջոցառումներ են անցկացվել

21:04 04.07.2019

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Մեծ դերասանը կդառնար 89 տարեկան: Գյումրիում Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը նշել են մի շարք միջոցառումներով: Դերասանի թատերական հրապարակում գտնվող արձանի մոտ ծաղիկներ են խոնարհել, նրա հուշաթանգարանում ինտերակտիվ էքսկուրսիա է կազմակերպվել, իսկ ամենամարդաշատ միջոցառումն անցկացվել է քաղաքի կենտրոնական՝ Գորկայի այգում: Այստեղ ռուսաստանաբնակ բարերար Արթուր Գալստյանի միջոցներով վերականգնվել է «Մեր մանկության […]

̰
«Անառողջ միտում». Սևանա լճում իշխան աճեցնողները դժգոհում են անարդարությունից

20:00 04.07.2019

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի  գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանը «SOS Սևան» նախաձեռնության քննարկման ժամանակ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանից հետաքրքրվել է, թե արդյոք կա՞ ուսումնասիրություն` Սևանա լիճը «ծաղկման» տարած ջրիմուռների արտադրած թո՞ւյնն է ավելի շատ վնասում Սևանա լիճը, թե՞ 300-500 տոննա ժավելը, որը ձկնագողերն են լցնում լիճ` […]

̰
Բակո Սահակյանը և Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում փոխգործակցության հարցեր

19:31 04.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

19:19 04.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի […]

̰
Ադրբեջանցի մրցավարը օբյեկտիվ դատեց, եկավ, շնորհավորեց. մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչը՝ Եվրոպական խաղերի մասին

19:09 04.07.2019

Մինսկում ավարտված Եվրոպական խաղերում հաջող ելույթներ ունեցած մեր մարզիկների թվում են նաև սպորտային մարմնամարզիկները: Հիշեցնենք, որ նրանք նվաճել են մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ: Խաղերին մեր տղաների ցուցաբերած արդյունքների և մասնակցության մասին SHANTNEWS-ը զրուցել է ՀՀ սպորտային մարմնամարզության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ: Մարզչին ուղղված հարցերից մեկը վերաբերել է մրցավարությանը, մասնավորապես ադրբեջանցի […]

̰
Փակվել է Կրթության ազգային ինստիտուտն իր 8 մասնաճյուղերով

19:00 04.07.2019

Հուլիսի 1-ից դադարեցվել է Կրթության ազգային ինստիտուտի գլխամասային գրասենյակի և 8 մասնաճյուղերի գործունեությունը: Պետական այս կառույցը երկար տարիներ եղել է կրթական նորամուծությունների ու նորույթների մասին մանկավարժներին իրազեկող միակ կազմակերպությունը, մանկավարժների համար կազմակերպել է վերապատրաստման, իսկ դպրոցների տնօրենների համար՝ հավաստագրման դասընթացներ: Կրթության ազգային ինստիտուտի արդեն գործազուրկ մասնագետներին էլ չհաստատված տեղեկություններ են հասել, որ փակված կառույցի փոխարեն […]

̰
Հրաժարական կտա՞ արդյոք Հրայր Թովմասյանը

18:41 04.07.2019

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՍԴ-ում ստեղծված իրավիճակին, ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հետ աշխատանքին, Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությանը և մի շարք այլ՝ վերջին օրերին ակտիվորեն քննարկվող հարցերի: Անդրադառնալով հարցին՝ պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ, նա նշեց. «Այն, ինչ դուք տեսնում եք, տեսնում եք: Ես այնպիսի ճնշում, որը պետք է հանգեցնի […]

̰
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների անունից Քոչարյանի գործով դիմում է ներկայացվել ՍԴ

17:59 04.07.2019

Այսօր Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանի անունից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան ՍԴ անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան էջում […]

̰
Մայր աթոռը ողջունում է Պոլսո պատրիարքության տեղապահի ընտրությունը

17:48 04.07.2019

Պոլսո պատրիարքական տեղապահի ընտրության առթիվ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է տեղապահի ընտրությունը: «Մայր Աթոռը վստահ է, որ Պոլսո Աթոռը, ընտրված տեղապահի առաջնորդությամբ, եկեղեցականաց և ժողովրդի միասնականությամբ, համերաշխ մթնոլորտում ձեռնամուխ կլինի Հայոց պատրիարքի ընտրության գործընթացին»,- ասել է Վահրամ քահանա Մելիքյանը:

̰
Հուլիսի 4-ի տոնակատարությունը` որպես Թրամփի ընտրարշավ, ժանգոտ զինտեխնիկան և Պենտագոնի արձագանքը

17:30 04.07.2019

Պենտագոնը հայտնել է, թե ինչու է հենց այդ զինտեխնիկան բերել Վաշինգտոն:

̰
Մեկ անձի համար երբեք Սահմանադրություն չեն գրում. Հրայր Թովմասյան

17:23 04.07.2019

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դիտարկմանը, թե գործող Սահմանադրությունը ամենից քննադատվածն է և հասարակության կողմից ամենից չընդունվածը: «Ո՞նց եք գնահատում՝ հասարակության կողմից ընդունվա՞ծ է, թե՞ չընդունված: Մի փոքր կտրվեմ, կան երկրներ, որոնք արգելում են, որ Սահմանադրությունները հանրաքվեի դրվեն: Հիմնավորումը շատ պարզ է, ասում են՝ բարդ իրավաբանական փաստաթուղթ է, թող ներող լինի […]

̰
Մետրոպոլիտենում Սահմանադրության օրվա առթիվ ռուս երաժիշտներ են նվագում

17:07 04.07.2019

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ նախաձեռնությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնակատարության առթիվ մետրոպոլիտենի «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններում այսօր տեղի է ունեցել Մոսկվայի մետրոպոլիտենի նախաձեռնությամբ ձևավորված «Երաժշտությունը մետրոյում» խմբի երաժիշտների համերգը։ Ռուս երաժիշտները նվագել են աշխարհի տարբեր […]

̰
Ճգնաժամ չկա, ես ՍԴ նախագահն եմ. Հրայր Թովմասյան

16:58 04.07.2019

Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: Հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Հարցին՝ ի՞նչ լուծում է տեսնում ստեղծված իրավիճակում, Թովմասյանը պատասխանեց. «Չկա իրավիճակ, որպեսզի դա լուծում ունենա, չկա խնդիր, որն ինչ-որ լուծում ունենա, ես խնդիր չեմ տեսնում, եթե խնդիր չեմ տեսնում, ապա լուծման մասին չեմ կարող խոսել»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՍԴ նորընտիր […]

̰
Օշականի կամրջի մոտ տեղադրված լողավազանը կապամոնտաժվի

16:43 04.07.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ hամացանցում լուսանկար է հրապարակվել, որտեղ երևում է, որ Արագածոտնի մարզի Օշական համայնքի հնգաթռիչք կամրջի մոտ լողավազան է տեղադրվել: Բանն այն է, որ տարածքում գործում է «Օշականի հին ջրաղաց» հանգստավայրը: Լողավազանը հենց այդ հանգստավայրինն է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնի ղեկավար Մարինե Ավանեսյանը SHANTNEWS.am-ի՝ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ […]

̰
Բացառիկ կադրեր Արման Մկրտումյանի տան վրա զինված հարձակումից

16:37 04.07.2019

Հրապարակվել են բացառիկ կադրեր Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա տեղի ունեցած զինված հարձակումից: Հիշեցնենք՝ Ձորաղբյուրում 2018թ. օգոստոսի 28-ին հարձակվել են Արման Մկրտումյանի տան վրա։ Նա ճանաչվել էր տուժող: Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում:

̰
Բացահայտվել է Լուսահովիտի ղեկավարին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը

16:31 04.07.2019

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարին ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել Իջևան քաղաքի 41-ամյա բնակչին: 2019 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Իջևան քաղաքում Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավար Գրիգոր Սարհատյանի ուղղությամբ հրազենով կրակ էին արձակել՝ պատճառելով աջ […]

̰
Ընդունվում են համապատասխան հայտարարություններ. Սեմերիկովը՝ ԼՂ հակամարտությանը ՀԱՊԿ-ի արձագանքի մասին

16:30 04.07.2019

Չկա ՀԱՊԿ անդամ երկրների նախարարների խորհրդի որևէ նիստ, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը քննարկված չլինի: Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան-Բիշքեկ տեսակամուրջի ընթացքում այս մասին նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը՝ պատասխանելով այն հարցին, թե հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտության չկարգավորումը, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում սպառնալիքների կանխարգելման, լարվածության թուլացման ուղղությամբ: «Ես չեմ հիշում նախարարների խորհրդի որևէ նիստ, որ […]

̰
Օշականի հնգաթռիչք կամրջի մոտ տեղ գտած լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետին

15:57 04.07.2019

Համացանցում լուսանկար է հրապարակվել, որտեղ երևում է, որ Արագածոտնի մարզի Օշական համայնքի հնգաթռիչք կամրջի մոտ լողավազան է տեղադրվել: Բանն այն է, որ տարածքում գործում է «Օշականի հին ջրաղաց» հանգստավայրը: Լողավազանը հենց այդ հանգստավայրինն է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնի ղեկավար Մարինե Ավանեսյանը SHANTNEWS.am-ի՝ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց. «Սոցիալական […]

̰
Խոշոր ավտովթար Գյումրիում. «ԶԻԼ»-ը գլխիվայր հայտնվել է փողոցի մեջտեղում

15:50 04.07.2019

Այսօր կեսօրին Գյումրիում՝ Մուսայելյան փողոցում, իրար են բախվել «ԶԻԼ» մանիշի բեռնատար-ջրատարը և BMW մակնիշի մարդատարը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ը, բախման հետևանքով «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը գլխիվայր հայտնվել էր բանուկ փողոցի մեջտեղում: Վարորդը՝ 58-ամյա Սամվել Նիկոլյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղից հայտնեցին, որ վարորդը ստացել է միջին աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշենք, որ վթարված «ԶԻԼ» […]

̰
Բացահայտվել է խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք. ԱԱԾ

15:38 04.07.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, օպերատիվ տվյալներ ստանալով այն մասին, որ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձինք Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխված առանձնապես […]

̰
Սանկտ Պետերբուրգում սպանության մեջ մեղադրով հայն ինքնասպանություն է գործել դատարանում

15:30 04.07.2019

Հայաստանի քաղաքացի Սենիկ Նարոյանին, որը մեղադրվում էր Սանկտ Պետերբուրգի 93-ամյա բնակչուհու սպանության մեջ, մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինությունում ատենակալների վճռի կայացումից հետո։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են քաղաքի դատարանների միավորված մամուլի ծառայությունից: «Դատավճիռը հրապարակվել է նախօրեին` ժամը 18։00-ին, ինչից հետո Նարոյանին ուղեկցել են Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինություն։ Մի քանի […]

̰
BACK_TO_TOP