15:30 04.07.2019
Հայաստանի քաղաքացի Սենիկ Նարոյանին, որը մեղադրվում էր Սանկտ Պետերբուրգի 93-ամյա բնակչուհու սպանության մեջ, մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինությունում ատենակալների վճռի կայացումից հետո։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են քաղաքի դատարանների միավորված մամուլի ծառայությունից: «Դատավճիռը հրապարակվել է նախօրեին` ժամը 18։00-ին, ինչից հետո Նարոյանին ուղեկցել են Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինություն։ Մի քանի […]
14:55 04.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին նոր որոշում է ստորագրել, ըստ որի` Կարեն Ղարիբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ։ «Ղեկավարվելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Կարեն Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
14:49 04.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախարարության աշխատակիցներն ամենօրյա ռեժիմով հետևում են Սևանի ջրին: Նա նշեց՝ Ջրային կոմիտեից վերցրել են տվյալներ, թե ջուրը, որ մատակարարվում է, կոնկրետ որ հողատարածքներն են ջրվում, նաև համեմատում են՝ արդյոք այդ տարածքներն իրականում ջրվում են: Նախարարն ասաց, որ իրենց 10-օրյա պարբերականությամբ ներկայացվում են […]
14:40 04.07.2019
Հայազգի ամերիկացի գործարար Ալեքսիս Օհանյանի կինը՝ հայտնի ամերիկացի թենիսիստ Սերենա Ուիլյամսը, լինելու է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի և դերասանուհի Մեգան Մարքլի որդու կնքամայրը: «Ուիլյամսն ու Մեգանը երկար տարիների ընկերներ են: Երիտասարդ արքայազնը, սակայն, ևս մեկ կնքամայր էլ է ունենալու: Մյուս կնքամայրը լինելու է ոճաբան և Մարքլի ընկերուհին` Ջեսիկա Մալրունին»,- գրում է The Sun-ը: Իսկ փոքրիկ […]
14:32 04.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է Սևանի մաքրման աշխատանքների ու այդ նպատակով արվող ֆինանսական հատկացումների մասին: «Մաքրման աշխատանքների մի մասը ջրում էր կատարվում, մի մասը՝ ցամաքում: Կարծում ենք՝ ցամաքում մաքրելու համար կարիք չկա գումար վճարել, դա հնարավոր է իրականացնել համայնքների միջոցով, ջրում ճահճացված և արդեն ջրում գտնվող տարածքներն […]
14:31 04.07.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում ապրող 83 ընտանիքների այսօր հանձնել են նոր բնակարանների բանալիներ: Քաղաքապետը նաև տեղեկացնում է, որ ևս 59 ընտանիք էլ ստացել են Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի […]
14:15 04.07.2019
Ղազախստանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ առաջիկայում մտադիր են սահմանափակումներ մտցնել Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղըզստանի ավտոհամարանիշներով մեքենաների շահագործման ոլորտում։ Եթե մեքենան տրանզիտով անցնում է Ղազախստանի տարածքով, ապա նրան կտրվի մինչև 10 օր ժամանակ։ Եթե մեքենայի տերը մտադիր է ավելի երկար գտնվել այդ երկրի տարածքում, ապա ստիպված է լինելու «ժամանակավոր կացության» վկայական ստանալ մեքենայի համար։ Նախարար […]
14:13 04.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սևանի վիճակին: Նա Սևանի ջրի մակարդակի իջեցման ու աղտոտման մասին խոսելիս նշել է, որ պատճառներն են կեղտաջրերի հոսքը, անտառային ափամերձ տարածքները պետք է մաքրվեն, ռեստորաններից, հյուրանոցներից մեծ քանակի աղտոտում է լինում, նաև բնակչության կողմից է էականորեն ավելացել աղտոտումը: «10-15 տարի առաջ լվացքի մեքենաներ […]
14:00 04.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը նախօրեին հայտարարեց, որ ավարտվել է Ծովային օրենսդրության նախագծի մշակումը: Հիմնականում 2 երկրի`Մոնղոլիայի ու Մոլդովայի փորձն է հաշվի առնվել։ Այս երկրները չունեն ելք դեպի ծով, բայց ունեն Ծովային օրենսդրություն: Իսկ համաշխարհային ջրային տարածքում երթևեկող 1000 նավերի վրա ծածանվում են Մոնղոլիայի, 700-800 նավերի վրա` Մոլդովայի դրոշները։ Պատգամավորը Հայաստանը ծովային երկիր […]
13:40 04.07.2019
Հյուսիսային պողոտայում փորձարկվել է բարձր ճնշման նորագույն լվացող տեխնիկան: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից: «Շուտով այս տեխնիկայի գործարկմամբ կիրականացվի Կենտրոնի մաքրումը»,- գրված է լուսանկարներին կից արված գրառման մեջ:
13:21 04.07.2019
Վարորդական վկայականներ ստանալու կարգի մասին նոր նախագծին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Նա նշել է, որ ըստ այդ նախագծի` ուսում պահանջվելու է միայն «C» կատեգորիայի/բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար: «Օրենքի նախագծով ուսուցում պահանջվում է միայն «C» կատեգորիայի /բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար: Հայաստանը պարտավորվել է […]
13:00 04.07.2019
Հայաստանի ջրօգտագործողների ընկերություններում նորից պարտք է կուտակվել` ավելի քան 4 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ զեկուցեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և բացատրեց պատճառները։ Ըստ նրա՝ ամեն տարի ջրօգտագործողների ընկերությունները վերցնում են ընթացիկ տարվա՝ զարգացման համար նախատեսված պետական դոտացիաները և ուղղում են նախորդ տարվա պարտքի մարմանը։ Նախարարն ասաց, որ ամենացավալին […]
12:46 04.07.2019
Պոլսո պատրիարքության տեղապահի ընտրության արդյունքը հայտնի է: Քիչ առաջ ավարտվել է Ստամբուլի միաբանների փակ ժողովը։ SHANTNEWS.am-ը Ստամբուլից տեղեկացավ, որ քիչ առաջ տեղապահ է ընտրվել Սահակ եպս. Մաշալյանը: Նշենք, որ տեղապահի թեկնածուներ էի առաջադրվել Պոլսո միաբանության անդամներից երկու եպիսկոպոսներ՝ Արամ արք. Աթեշյանն ու Սահակ եպս. Մաշալյանը: Տեղապահի պաշտոնն այս փուլում կարևորվում է, քանի որ այսօր ընտրվող […]
12:40 04.07.2019
Կառավարությունն այսօր երկարատև քննարկումից հետո բլից քվեարկությամբ ընդունեց միանգամից 6 հարց։ Հարցերը վերաբերում էին կրթական հաստատություններում վերանորոգման, տեխնիկական վերազինման, երբեմն էլ վերակառուցման աշխատանքներին։ Հարցերն ընդունվեցին միանգամից, քանի որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դրանք ներկայացրել են առանց ընդմիջման, և կառավարության անդամները հարցեր ու առաջարկություններ ներկայացրել էին բոլորի վերաբերյալ։
12:24 04.07.2019
Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է, որ պետք է շտապ զբաղվել ոռոգման ցանցի կորուստներով: «Ավելի շատ կորցնում ենք, քան Սևանից ջուր ենք վերցնում: Մենք նամակ գրեցինք, եկավ մեր նամակի պատասխանը, հրավիրեցին, քննարկեցինք, աշխատանքներ տարվում են, բայց ոչ այն տեմպերով ու մասշտաբներով, որ Սևանը պահանջում է: Այսօր իրոք Սևանը խիստ կարիք ունի աջակցության»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց […]
11:41 04.07.2019
Կառավարության այսօրվա նիստում քննարկված հարցերից մեկով առաջարկվեց գումար հատկացնել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (նախկին ԻՏՁՄ), որպեսզի միությունը Հայաստանի կրթական հաստատություններում բացի ևս 284 ինժեներական-ռոբոտատեխնիկական լաբորատորիա։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ հիմա Հայաստանում արդեն իսկ գործում է 350 նման լաբորատորիա, որոնց էլ կավելանա ևս 284-ը, քանի որ դա լավ ներդրում է տեխնոլոգիական զարգացման համար։ Պայմանավորվածություն […]
11:37 04.07.2019
Կառավարության այսօրվա որոշումներից մեկով կրկնապատկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների պատվովճարը։ Եթե մինչև հիմա վետերաններն ամսական ստանում էին 50 հազար դրամ պատվովճար, ապա օգոստոսից նրանց ստանալիք գումարը կդառնա 100 հազար դրամ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցին, թե քանի՞ վետերան ունենք Հայաստանում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցեց՝ 397 վետերան։ Նրանց պատվովճարների բարձրացման դեպքում բյուջեի վրա […]
11:23 04.07.2019
Grand Chess Tour Croatia 2019 մրցաշարի 7-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը 4 միավորով, ևս 3 շախմատիստների հետ (Կարուանա, Դինգ Լիրեն, Նեպոմնյաշչի) կիսում է 3-րդ տեղը: 7-րդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ: Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը հաղթել էր Կարյակինին, իսկ մինչ այդ անցկացրած բոլոր պարտիաներն ավարտել էր ոչ-ոքի: Նա միավորը կիսել […]
10:40 04.07.2019
Պոլսո պատրիարքության տեղապահի հետաձգված ընտրությունը նշանակված է այսօր: SHANTNESWS-ը Ստամբուլից տեղեկացավ, որ այսօր առավոտյան արդեն բացվել են պատրիարքարանի դռները, և միաբանության անդամները ժամանել են ժողովի վայր։ Մեր տեղեկություններով՝ տեղապահի թեկնածուներ են առաջադրվել Պոլսո միաբանության անդամներից երկու եպիսկոպոսներ՝ Արամ արք. Աթեշյանն ու Սահակ եպս. Մաշալյանը: Տեղապահի պաշտոնն այս փուլում կարևորվում է, քանի որ այսօր ընտրվող տեղապահն […]
10:26 04.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Միացյալ Նահանգների անկախության հռչակումը մեծ ազդեցություն ունեցավ համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա՝ ներշնչանքի աղբյուր հանդիսանալով ազատության ու ժողովրդավարության ձգտող բազմաթիվ ժողովուրդների […]
10:24 04.07.2019
Ոստիկանները հայտնաբերել են այն ավտոմեքենան, որով հուլիսի 2-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենի գործադրմամբ սպանված 46-ամյա հեղինակություն Անդրանիկ Հարությունյանը (Մասիվցի Անդիկ): Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված ավտոմեքենան եղել է KIA մակնիշի 43 ZZ 333 համարանիշի: Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Քննիչի որոշմամբ՝ նշված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվով հատուկ […]
10:04 04.07.2019
Նախկին ու լքված գործարանների տարածքները, պարզվում է, միայն իրենց մասնաշենքերի ու գույքի պահպանության խնդիրներով չեն գլխացավանք բնակավայրերի համար: Այն, ինչ հայտաբերեցինք Գյումրիի մսի կոմբինատի կիսաքանդ ու չվերահսկվող տարածքում, անհավատալի էր թաղամասի բնակիչների ու բնապահպանների համար: Արդեն 30 տարի է՝ մսի կոմբինատը չի աշխատում, բայց գործարանի տարածքում մնում են սպանդի ենթարկված կենդանիների մեծ քանակության ոսկրեր։ Հսկայական […]
09:43 04.07.2019
Հանրապետության տարածքում` Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-8-ը` կեսօրից հետո և գիշերը, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 6-7-ը կնվազի […]
08:59 04.07.2019
Բելառուսի քննչական կոմիտեն ստուգում է անցկացնում հուլիսի 3-ին՝ Անկախության օրը, Մինսկում տոնական հրավառության ժամանակ կնոջ (ծնված 1955 թ․)մահվան փաստով։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։ Սվիսլոչ գետի ափին հրավառությանը հետևող կինը վիրավորվել է ու մահացել՝ չնայած ցուցաբերված օգնությանը։ Վճռվում է փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հարցը։ Եվս մի քանի տուժածների բուժօգնություն է ցուցաբերվել՝ կապված ստացած վնասվածքերի […]
23:02 03.07.2019
Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մերժել Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Արամ Վարդևանյանի՝ հունիսի 25-ին ներկայացրած միջնորդությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։ Որոշման մեջ ասված է. «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործով դիմողի ներկայացուցիչ՝ փաստաբան Ա. Վարդևանյանի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի […]
22:50 03.07.2019
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը որոշ մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանում իր նկատմամբ մահափորձի վերաբերյալ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց հետո Լապշինին հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմն անհեթեթ արադարացումներ է հորինել ու հակադարձ անհեթեթ մեղադրանքներ առաջադրել Լապշինին։ «Սկսում եմ հասկանալ, թե ինչպես են կորցրել Ղարաբաղը», – այդ անհեթեթությունների թվարկումից հետո գրել է Լապշինը։ Ֆեյսբուքյան գրառմամբ Լապշինը պատմել […]
22:00 03.07.2019
«Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ պահանջելով մոտ 25 մլն դրամ գումարի բռնագանձում։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Ռուբեն Ներսիսյանին:
21:52 03.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությանը։ Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՀՀ առողջապահության մեծարգո նախարար Արցախի Հանրապետության առողջապահության մեծարգո նախարար, Հայաստանի միջազգային բժիշկների համագումարի նախագահության հարգելի անդամներ, հարգելի պատվիրակներ, հյուրեր թույլ տվեք ողջունել համագումարի անցակցումը և […]
20:48 03.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որ Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժինն աշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 9:00-18:00-ն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ «Նպատակն է թեթևացնել աննախադեպ մեծ քանակով ներմուծվող ավտոմեքենաների գրանցման և հաշվառման հերթերը: Ոստիկանությունը հավաստիացրեց, որ նոր կադրերի ներգրավմամբ այս աշխատանքին պատրաստ կլինեն […]