11:54 30.06.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Նախագահը ներկա կգտնվի Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: Այցի շրջանակում նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Նախագահ Սարգսյանը կայցելի նաև գիտական և կրթական հաստատություններ:
11:31 30.06.2019
Միջկորեական սահմանին մեկնարկել է Թրամփ-Կիմ Չեն Ին հանդիպումը։ Թրամփը սահման է ուղևորվել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի ուղեկցությամբ։ Պետությունների ղեկավարները ձեռք են սեղմել՝ գտնվելով սահմանազատող գծի տարբեր կողմերում։ Դրանից հետո Թրամփը հատել է Հյուսիսային Կորեայի սահմանը՝ դառնալով ԱՄՆ գործող առաջին նախագահը, ով հայտնվել է այդ երկրի տարածքում։ Նա նշել է, որ դա մեծ պատիվ […]
10:48 30.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի ժամանակ կատակել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի հետ։ ԶԼՄ-ների տեսախցիկներն արձանագրել են այդ պահը։ Կադրերում երևում է, թե ինչպես է ԱՄՆ առաջնորդը, մոտենալով նիստերի դահլիճում իր տեղին, ձեռքով դիպչում արքայազնի ուսին։ Շրջվելով՝ բեն Սալմանը ոչ ոքի չի տեսել, քանի որ Թրամփն արագ քայլերով առաջ է […]
10:29 30.06.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 30-ին՝ ժամը 03:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ-ի հին հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ին բախվել են «BMW X5» […]
09:59 30.06.2019
Պեկինում ավարտվել է աշխարհի ամենամեծ՝ «Դասին» օդանավակայանի շինարարությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով քաղաքային իշխանություններին։ Նախագծի ղեկավար Լի Ցզյանհուայի խոսքով՝ դա կլինի ոչ միայն օդանավակայան, այլև խոշորագույն տրանսպորտային հանգույց։ Դրա շինարարության համար ներդրվել է մոտ 400 մլրդ յուան (ավելի քան 5 մլն դոլար)։ «Դասինը» կունենա 4 թռիչքա-վայրէջքային ուղի։ Մեկ տարում այն կարող […]
09:29 30.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը պատմության մեջ առաջին անգամ կհանդիպեն երկու Կորեաների սահմանին՝ Փհանմունջոմ ապառազմականացված գոտում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ Սեուլում Հարավային Կորեայի նախագահ Մոն Չժե Ինի հետ բանակցությունների արդյունքներով։ «Կուղևորվենք սահման՝ ապառազմականացված գոտի, ես կհանդիպեմ նախագահ Կիմին։ Սպասում եմ մեր հանդիպմանը, մեզ մոտ լավ հարաբերություններ են […]
23:00 29.06.2019
Օզոնային շերտի քայքայումը և գլոբալ տաքացումը ամեն տարի փոխում են Երկիր մոլորակի բնակլիմայական պայմանները: Վերջին օրերի ընթացքում աշխարհի տարբեր վայրերում անոմալ եղանակ է գրանցվել: Օրինակ՝ ԱՄՆ Կոլորադո նահանգում վերջին 90 տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել: Սովորաբար Կոլորադոյում ամառը լինում է տաք եղանակ: Անոմալ եղանակ է նաև ՌԴ-ում, այնտեղ հունիս ամսին ձյուն է տեղացել […]
22:30 29.06.2019
Ջաջուռ-Ախուրյան-Ազատան գյուղերով, այնուհետ Գետքով հոսող Կարկաչան կամ Ղարահուն անվանումով հայտնի գետակի աղտոտված, տարօրինակ հոտով ու գույնով ջուրը, որը լցվում է Ախուրյան գետը, հասնում է նաև տնտեսություններին, որոնք ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով: Այդպես է եղել տասնյակ տարիներ: Բայց աղտոտվածության ու վտանգավորության չափն ավելի մեծացավ, երբ հարևան տարածքներում արտադրական ընկերություններ շահագործվեցին, որոնց թափոնները գալիս, խառնվում են […]
22:18 29.06.2019
Այս տարի ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Շրջակա միջավայրի օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ նախարարությունը համագործակցում է Գեղարքունիքի մարզպետարանի հետ, որպեսզի Սևանա լճի տարածքում չոր և մաքրման ենթակա անտառային տարածքների մաքրումն իրականացվի համայնքի կողմից, իսկ փայտանյութը տրամադրվի համայնքի բնակիչներին: Պետության կողմից վճարվող աշխատանքները կարվեն ավելի բարդ՝ ջրածածկված տարածքներում: Նախարարը նաև ասել է, […]
22:01 29.06.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանը իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում հայտնված Զավեն Կարապետյանը վերադարձվել է Հայաստան, Էլվին Հիբրագիմովը` Ադրբեջան:
21:27 29.06.2019
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի եզրափակիչ գոտեմարտում Չալյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի հետ: Աշխարհի չեմպիոնի հետ գերլարված պայքարում, վիճելի մրցավարության հետևանքով հայ ըմբիշը պարտվեց 6։7 հաշվով՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Կարապետ Չալյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ 9:0 հաշվով վստահ հաղթանակ […]
21:24 29.06.2019
«Վերջին կետը, վերջին կաթիլն այդ հարցում ձկնաբուծարաններն էին՝ արհեստական ցանցավանդակները, որոնք էկոհամակարգի հավասարակշռությունը տեղափոխեցին դեպի անցանկալի կողմ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը՝ անդրադառնալով իշխանի աճեցման համար Սևանա լճում տեղադրված ցանցավանդակներին ու լճի էկոհամակարգի վրա դրանց թողած բացասական ազդեցությանը լճի «ծաղկման» տեսակետից: SHANTNEWS.am-ը հիշեցրել է Ղազարյանին, թե ասուլիսներից մեկի […]
21:11 29.06.2019
Արդյո՞ք հանգիստը Վրաստանում կլինի ավելի մատչելի: Տուրօպերատորները SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատում են՝ հայերը շարունակում են Վրաստան՝ հանգստի նպատակով: Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:57 29.06.2019
Երեկ Սիրիայում կրկին հարվածների թիրախ է դարձել թուրքական բանակին պատկանող մի հենակետ։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ տասն օրվա ընթացքում սա երրորդ դեպքն է։ Այս և վերջին օրերի զարգացումների մասին SHANTNEWS.am-ին պատմել է Սիրիայի Ալ Բաբ քաղաքի և մերձակայքի զինվորական խորհրդի գլխավոր հրամանատար, ազգությամբ քուրդ Ժամալ Աբու Ժուման: Նա, SHANTNEWS.am-ին ներկայացնելով քաղաքի և տարածքի իրավիճակը, մասնավորապես […]
20:41 29.06.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան անդրադարձել է Սևանա լճի վիճակին՝ առաջարկելով գնահատել կապուտաչյա գեղեցկուհու «կանաչավուն» երանգները: Ղազարյանը նաև որոշ լուսանկարներ էր հրապարակել: SHANTNEWS.am-ն այսօր հեռախոսազրույց է ունեցել նախկին փոխնախարարի հետ: «Ըստ էության, Փոքր Սևանն արդեն, այսպես ասած, ծածկել է: Մեծ Սևանը և Վարդենիսի թևը և Կարճաղբյուրի […]
20:16 29.06.2019
2019թ. հունվար-մարտին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.2%-ով կամ 18 հազարով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից: Ստորև ներկայացնենք Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ հարցազրույցը: Մանրամասները՝ տեսանյութում:
20:10 29.06.2019
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կպայքարի Եվրոպական խաղերի ոսկե մեդալի համար։ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրը Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչում գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինի հետ։ Ալեքսանյանը 3։1 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցելու է բելառուս Ալեքսանդր Գրաբովիկի հետ։ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 […]
19:57 29.06.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը, հայտնում է՝ Սև ծովի առափնյա հատվածում գրանցվել է 4 բալ ուժգնությամբ փոթորիկ և սպասվում է փոթորկի առավել ուժգնացում: Ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։ «Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
18:47 29.06.2019
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երկրորդ Եվրոպական խաղերի բազմամարտի մրցումներում զբաղեցրեց 5-րդ տեղը։ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 9-րդ օրը կայացավ սպորտային մարմնամարզության տղամարդկանց բազմամարտի եզրափակիչը, որում Արթուր Դավթյանը գրանցեց 83․632 արդյունքը և զբաղեցրեց 5-րդ տեղը։ 85․465 արդյունքով Եվրոպական խաղերի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիդ Բելյավսկին։ 84.632 արդյունքով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Օլեգ Վերնաևը (Ուկրաինա), իսկ բրոնզե մեդալը […]
18:42 29.06.2019
Ջրի տակ է հայտնվել 31 բնակավայր, ավելի քան 3500 տուն, որտեղ շուրջ 10 հազար մարդ է ապրում:
17:31 29.06.2019
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն անցել է ամբողջական բժշկական զննում, ֆիզիկական վիճակը գնահատվել է բավարար։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք, որ երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը:
17:11 29.06.2019
Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում նաև ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելն է: Հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով նախարարությունը պարզաբանում է տարածել, որտեղ նշվում է, որ e-draft.am-ը ստեղծվել է պետական մարմինների մշակած նախագծերը հանրային քննարկման […]
16:50 29.06.2019
Անդրադառնալով Սևանա լճի «ծաղկմանը»՝ ջրաբան Քնարիկ Հովհաննսիյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչ քայլեր պետք է անհապաղ ձեռնարկել, որպեսզի լիճը չճահճանա: «Ոչինչ ինքն իրեն չի անցնում: Սևանը հիվանդ է: Պետք է սկսել Սևանի մակարդակը բարձրացնելուց: Լրացուցիչ ջուր չուզել Սրանա լճից, արգելել, որ կեղտաջրեր լցվեն լիճ, պետք է ունենանք կեղտաջրերի մաքրման կայանքներ՝ կենսաբանական […]
14:13 29.06.2019
Workout մարզիչներ, մարզիկներ Մանվել Մամոյանն ու Ահարոն Վիրաբյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր համաշխարհային ռեկորդներ սահմանեցին: Մանվել Մամոյանը իրականացրեց հետևյալ վարժությունները. մեկ րոպեի ընթացքում 60 ֆունտ կշռող պայուսակով 69 հենում-ծալում կատարեց (նախկինում այդ ռեկորդը 57 էր), View this post on Instagram #Рекорд Гиннесса: максимальное количество отжиманий от пола с весом 60 фунтов за одну #минуту […]
14:11 29.06.2019
Այսօր առավոտից Արմավիրի մարզի մի շարք համայնքներում (Լենուղի, Արևադաշտ, Լուկաշին, Այգեվան) կարկուտի հետևանքով առաջացած վնասի փոխհատուցմանն ուղղված ակցիաներ են: Գյուղացիները ճանապարհներ են փակում և պահանջում փոխհատուցել կարկուտից կրած վնասը: Թեմայի շուրջ SHAHNTNEWS.am-ը զրուցել է Արմավիրի մարզի Այգեվան համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանի հետ: «Ես գնացի, դաշտերն իմ աչքով տեսա, ասացի, որ հանձնաժողով կազմակերպեն, բայց գյուղացիները չսպասեցին, […]
13:42 29.06.2019
Հանրապետության տարածքում` Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչև հուլիսի 1-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ […]
12:24 29.06.2019
Հունիսի 28-ին՝ ժամը 23.08-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ փողոցում վիճաբանություն է, և ոստիկանների շտապ միջամտության կարիք կա։ Անմիջապես նշված հասցե է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը։ Քիչ անց, ոստիկանության Մաշտոցի բաժնում տաբեր բժշկական կենտրոններից հաղորդել են, որ մարմնական վնասվածքնով բուժօգնության է դիմել 8 անձ։ Մեկնած ոստիկանները պարզել են, որ քաղաքացիները վնասվածքները […]
12:12 29.06.2019
Հունիսի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ համատեղ նիստը, որին մասնակցել են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, «Իմ քայլը» խմբակցության և միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նիստում քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների հետագա ընդլայնմանն առնչվող […]
12:04 29.06.2019
ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ կայքը: Այս հարցը Լայչակը քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյուր Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Լայչակի […]