12:36 01.07.2019
Հունիսի 28-ի նիստի ժամանակ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է ևս մեկ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում մեկ հարց է՝ ԲԴԽ անդամի ընտրությունը: Իմ քայլը խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջարկել Աննա Մարգարյանին: Խմբակցության անունից հանդես է եկել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա ներկայացրել է թեկնածուի կենսագրությանը, ընդգծել արտասահմանում ստացած կրթությունը, իրավաբանության դոկտորի աստիճան է ստացել, […]
12:16 01.07.2019
Հ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ անցած տարի այս օրերին Երևանում 40-42 աստիճան էր, իսկ այսօր ընդամենը` 28. «Անցած տարի այս օրերին Երևանում +40․․․+42 աստիճան էր, իսկ այսօր ընդամենը +28։ Ամառը այսպես պետք է լինի, ոչ թե վրաներիցս հուր ու բոց թափվի»:
12:15 01.07.2019
«Հանցագործը պետք է ստանա իր անխուսափելի պատիժը։ Հայաստանի Հանրապետությունից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը։ Հանցագործի տեղը բանտում է», – այս խոսքերով այսօր դատախազության ընդհանուր ժողովին դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դատախազներին ուղղված իր խոսքում նա ասաց, որ հանցագործներն ազատության մեջ պետք է հայտնվեն միայն այն ժամանակ, երբ հանրությունը երաշխիքներ ունենա, որ նրանցից բխող սպառնալիքներն առնվազն […]
11:58 01.07.2019
2018 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության հայցերով դատախազության ստորաբաժանումների հարուցած գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 36 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր իրենց աշխատանքներն ամփոփելիս հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նրա խոսքով՝ իրենց աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել պետական համակարգի առանձին հատվածներում բացահայտել կոռուպցիոն սխեմաներ։ Բայց և իրենք էլ, ըստ Դավթյանի, լիովին բավարարված չեն իրենց […]
11:50 01.07.2019
Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել էին Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը: Նրանք բողոքում էին՝ կապված գյուղում տարիներ շարունակ խմելու ջրի չլուծվող խնդրի հետ։ Նրանք ցանկանում էին ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել այս խնդրի վրա: ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ճանապարհն արդեն բաց է. «Ճանապարհը փակ է […]
11:46 01.07.2019
«Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»։ Այս ասույթն այսօր դատախազության ընդհանուր ժողովում հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ անարդարության զգացումը հայ ժողովրդին ուղեկցել է պատմության ընթացքում ու երբեմն ժողովրդին պառակտելու ուժեղ գործոն է եղել, ինչի վկայությունն է այս արտահայտությունը։ Փաշինյանն ասաց, որ դատախազության ու առհասարակ իրավապահների խնդիրը պետք է լինի այդ արտահայտությունը թանգարանային, բանահյուսական […]
11:35 01.07.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ու տեղեկացրել, որ հուլիս ամսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր. «Այս տարվա հուլիսին հանրապետության տարածքի եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա իրենց հիմնական ազդեցությունն են թողնելու Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքները, ինչով […]
11:24 01.07.2019
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր գումարվել է դատախազների ընդհանուր ժողովի նիստը, որի ընթացքում քննարկվելու են մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները։ Հանդիպմանը մասնակցում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարները, ԱԱԾ, ոստիկանության պետերը և այլ ուժայիններ։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր բացման խոսքն սկսեց շնորհավորանքով՝ Հայաստանի դատախազությունը 101 տարեկան է։ Որպես արվածի ամփոփում՝ Դավթյանը նշեց […]
10:36 01.07.2019
Ուժգին պայթյուն է որոտացել Քաբուլի խիտ բնակեցված թաղամասում, որտեղ էլ գտնվում է երկրի ՊՆ շենքն ու այլ պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ։ Հաղորդվում է առնվազն 68 տուժածի մասին։ Այս մասին հայտնում է TOLO News հեռուստաալիքը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։ Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ A spokesman for the Ministry of Public Health Wahidullah Mayar […]
10:27 01.07.2019
Հայ մարզիկների հաղթանակը լավ առիթ է շաբաթը և ամռան երկրորդ ամիսը լավ տրամադրությամբ սկսելու համար։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով շնորհավորել է հայ մարզիկներին՝ Եվրոպական երկրորդ խաղերում գրանցած հաջողությունների համար։ «Սոցիալական ցանցերում կատակներ են հնչում, թե մեր տղաները ոսկու պաշարն են վերականգնում։ Իրականում դա շատ ոգևորիչ էր։ […]
10:07 01.07.2019
Եվրոպական երկրորդ խաղերում ունեցած հաջող ելույթի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հայ մարզիկներին։ Եվրոպական խաղերի փակման արարողությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ «5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալներ. շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին Եվրոպական խաղերում ունեցած հաջող մրցելույթների առիթով»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը:
09:44 01.07.2019
Թբիլիսիում բողոքի ակցիաների 11-րդ օրն անսպասելի ու հաճելի դեպք է տեղի ունեցել, ինչն էլ ավելի է ոգևորել քաղաքականության մեջ ընկղմված ցուցարարներին… Բարձրախոսին մոտեցած երիտասարդներից մեկը, օգտվելով առիթից, սեր է խոստովանել ընկերուհուն և ամուսնության առաջարկ արել՝ ոգևորելով հասարակությանն ու զարմացնելով ցուցարարների շարքերում կանգնած ընկերուհուն: Անսպասելիությունից շփոթված աղջկան նրա ընկերն ու նոր լիցք ստացած ցուցարարները բեմահարթակ են […]
08:53 01.07.2019
Թուրք-լիբիական հարաբերությունները սրվել են։ Դեռևս հունիսի 28-ին ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը մեղադրել էր Թուրքիային Տրիպոլիում ցուցաբերվող միջամտության մեջ։ Հունիսի 30-ին տեղի են ունեցել Թուրքիայի քաղաքացիների ձերբակալություններ։ Թուրքիայի ԱԳՆ-ը պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարել է, որ Լիբիայի ազգային բանակը ձերբակալել է Թուրքիայի 6 քաղաքացու։ «Լիբիայում Հաֆթարի անօրինական ռազմականացված կազմավորոմների կողմից Թուրքիայի 6 քաղաքացիների ձերբակալությունը բանդիտիզմն է […]
08:21 01.07.2019
Իսրայելական ավելի քան 10 կործանիչներ լիբանանյան օդային տարածքից հարձակվել են Դամասկոսի և Հոմսի մատույցներում սիրիացի զինվորականների դիրքերի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ Սիրիական ՀՕՊ համակարգերը հետ են մղել հարձակումը Դամասկոսի արվարձանում։ Քաղաքում հզոր պայթյունների շարքի ձայն է լսվել։ Կատարված հարձակման հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխա։ Հաղորդվում է 21 վիրավորի […]
00:05 01.07.2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ Եվրոպական երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ ՀՀ դրոշը ծածանել է ոսկե մեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։ Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում։ Եվրոպական խաղերի չեմպիոն դարձան սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը […]
23:02 30.06.2019
Որքան էլ տարօրինակ է՝ համացանցի, տեսակապի լայն հնարավորությունների դարաշրջանում, երբ մեկ հպումով կարելի է շփվել աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդու հետ, միայնությունն ահագնացող սպառնալիք է դառնում: Գիտնականների հաշվարկով՝ իրենց միայնակ զգացող մարդկանց թիվն անընդհատ աճում է: Ընդ որում, խոսքը տարեցների մասին չէ, ում երեխաներն ամուսնացել են կամ պարզապես հեռացել: Միայնակ են իրենց զգում երիտասարդները, ովքեր […]
22:50 30.06.2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում, հայտնում է ՀԱՕԿ կայքը։ Եվրոպական խաղերի չեմպիոն դարձան սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ) և մարմնամարզիկ Արթուր Դավթյանը […]
22:29 30.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում մասնակցում է Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը, որն ընթանում է այս րոպեներին։ Հիշեցնենք, Հայաստանը ներկայացնող մարզիկները շահել են 11 մեդալ, որոնցից 5-ը՝ ոսկի։
21:15 30.06.2019
Ռուսաստանը սկսել է C-500 «Պրոմեթևս» հակահրթիռային և հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի արտադրությունը: Այս մասին հայտնել է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել, փոխանցում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով՝ իրենք դեռևս մտադիր չեն վաճառել համալիրները։ Դրանք առաջնահերթ նախատեսված են բանակի համար։ Նոր համակարգն ունի խոցման 600 կմ շառավիղ և ունակ է հայտնաբերել և միաժամանակ […]
19:29 30.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Սևանա լճի այն ափում, որտեղ գտնվում է 2002 թվականին կառուցված «Կիլիկիա» առագաստանավը։ Վարչապետն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Գնացել էի «Կիլիկիա» նավին տեսության. Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մերձակայքում»: https://www.instagram.com/p/BzU4IujH0hs/?utm_source=ig_web_button_share_sheet
17:54 30.06.2019
Հունիսի 30-ին՝ ժամը 10:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 10:42-ին Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան (սեփականատեր՝ Ա.Խ.) բակում արջը վնասել է 4 ճագարի, 7 հավի ճտի, 5 բադի: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային […]
16:56 30.06.2019
Թբիլիսի․ քաղաքական թեժ ամառ… Վերջին 9 օրերի ընթացքում խախտվել է Վրաստանի մայրաքաղաքի անդորրը. զանգվածային բողոքի ակցիաներ խորհրդարանի շենքի ու Իվանիշվիլիի առանձնատան մոտ, բախումներ ոստիկանության ու ցուցարարների միջև`փայտեր, մահակներ, թռչող փամփուշտներ…տասնյակ վիրավորներ, խոշտանգված մարմիններ, անլույս ու անհույս մնացած 3, կյանքի ու մահվան հետ կռիվ տվող 2 երիտասարդներ…Հանուն ինչի՞․ հանուն հուսադրող ու գրեթե միշտ չարդարացված ապագայի… Վրացի […]
16:47 30.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկում։ Աշխատանքային այցի ընթացքում նախագահը ներկա կգտնվի Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: Այցի շրջանակում նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Նախագահ Սարգսյանը կայցելի նաև գիտական և կրթական հաստատություններ: SHANTNEWS-ի նկարահանող թիմը հետևում է իրադարձությունների զարգացմանը։
15:52 30.06.2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի վերջին օրը հերթական ոսկե մեդալն է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 97 կգ քաշայինների պայքարին մասնակցած Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Նա 5։0 հաշվով հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկին։
14:22 30.06.2019
Երևանում հունիսի 28-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի, 133 հոդվածի 1-ին մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հայտնում է Shamshyan.com-ը։ Այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան բնակիչ 49-ամյա Անուշ […]
14:06 30.06.2019
Հանրապետության տարածքում` Հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Հուլիսի 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումներ եղանակ: Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ից հուլիսի 1-ը աստիճանաբար […]
13:35 30.06.2019
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել գիշերը վթարից տուժած 9-ամյա երկու երեխաների առողջական վիճակի մասին․ «Հունիսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում ճանապարհային ոստիկանության չգործող անշարժ պահակետի հարևանությամբ բախվել են Volkswagen և BMW X5 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով […]
13:13 30.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ավարտել են բանակցությունները միջկորեական ապառազմականացված Փհանմունջոմ գոտու Ազատության տանը։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Հանդիպման արդյունքներով Թրամփը հայտարարել է, որ պայմանավորվել է Կիմ Չեն Ինի հետ բանակցորդների հատուկ խմբերի ստեղծման շուրջ, ովքեր կմշակեն «լավ գործարքի» մանրամասները։ Թիմերը կսկսեն աշխատել 2-3 շաբաթից։ Բանակցորդների ամերիկյան […]
12:23 30.06.2019
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կարո՞ղ եք գուշակել՝ ինչ մեքենաներ են սրանք. այո, այո, մեր ավտոբուսներն են, որոնք արդեն ժամանել են Երևան: Մաքսատնից դրանք դուրս բերելուց և համապատասխան ուսումնասիրությունները կատարելուց հետո մարդատար մեքենաներն արդեն կտեսնեք Էջմիածնի փողոցներում: Ներքաղաքային տրանսպորտը տարիներ շարունակ քաղաքում առկա կարևոր խնդիր էր, որի լուծումն արդեն նշմարվում է: […]