11:42 29.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ Ապրիլյան պատերազմն ի՞նչ ցույց տվեց: «Ապրիլյան պատերազմում հայ ժողովուրդն ապացուցեց, որ՝ ձեռքներդ հեռու, ոտքներդ մի ձգեք, ոտնձգություն չանեք մեր սահմաններին, և ադրբեջանցին նորից մռթին կերավ: Էդ մեծ հաղթանակ էր, որովհետև մեր երիտասարդներն ապացուցեցին, որ որևէ ոտնձգություն չի կարող լինել մեր սահմանին, ու […]
11:36 29.06.2019
Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
09:30 29.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օսակայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կարող է ապագայում այցելել Թուրքիա: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ այցի ամսաթիվը դեռևս որոշված չէ: Նա Էրդողանին անհանգստություն է արտահայտել՝ կապված Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ: Թրամփը Թուրքիային համատեղ աշխատանքի կոչ է արել՝ ուղղված ՆԱՏՕ-ի ամրապնդմանը, հայտնում […]
09:00 29.06.2019
Գերմանիան և Նիդերլանդները պայմանավորվել են միավորել ջանքերը պատմության մեջ առաջին ռազմական համացանցի ստեղծման գործում: Այս մասին գրում է ZDNet պարբերականը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Գերմանիայի և Նիդերլանդների պաշտպանության նախարարներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Անկ Բեյլևելդի կողմից Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի երկրների նախարարների նիստի ժամանակ: Միացյալ նոր ցանցը կստանա Tactical Edge Networking (TEN) անվանումը և ապագայում կմիավորի […]
08:46 29.06.2019
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ «Փաստի» հետ զրույցում «Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը մտահոգություն էր հայտնել, որ փողոցներում հաճախ կարելի է հանդիպել առանց պետհամարանիշների մեքենաների: Խնդիրն այն էր, որ ժամանակին մաքսատանը գործում էր ոստիկանության կետ, որտեղ ներմուծված մեքենաներին տրամադրվում էին ժամանակավոր տրանզիտ պետհամարանիշներ, որոնցով դրանք պետք է հասնեին ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանում և […]
08:35 29.06.2019
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը կմասնակցի Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններին: «Մենք հաղթեցինք, շահեցինք դատն ու կգնանք ընտրությունների»,-գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել «Նոր ուժերի շարժում» կուսակցությանը և բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններ: Հանձնաժողովում […]
01:51 29.06.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցից սուր կտրող-ծակող առարկայի հարվածի տարբեր աստիճանի հետքերով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հոգի: Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության […]
23:48 28.06.2019
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) Եվրոպական խաղերի չեմպիոն դառնալու հնարավորություն ունի: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում Չալյանը գոտեմարտեց հունգարացի Տամաշ Լյորինցի հետ: Հայ ըմբիշը 4:1 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի հետ: Կարապետ Չալյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ 9:0 հաշվով […]
23:39 28.06.2019
64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս է եկել երկրորդ Եվրոպական խաղերի եզրափակիչ։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 8-րդ օրը Բաչկովը կիսաեզրափակչում մենամարտեց հոլանդացի Էնրիկո Լակրուսի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տարավ։ Հունիսի 30-ին կայանալիք եզրափակիչ մենամարտում Բաչկովը մրցելու է Լյուկ Մակկորմակ (Մեծ Բրիտանիա) – Սոֆիան Ումիա (Ֆրանսիա) […]
23:28 28.06.2019
Թուրքիայի Վանի նահանգի Էրդեմիտ (Արտամետ) շրջանի առափնյա անվտանգությունն ապահովելու համար Վանի նահանգային ժանդարմերիան նոր ստորաբաժանում է ստեղծել՝ կազմված ձիավորներից, հաղորդում է Ermenihaber-ը։ Այս նոր ստորաբաժանման պարտականությունն է ապահովել ափամերձ շրջանում խաղաղ բնակիչների և զբոսաշրջիկների անվտանգությունն ու հանգստությունը։ Ստորաբաժանումը համագործակցելու է նաև ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների հետ։ Հատկապես այն հատվածներում, որտեղ մեքենաների կամ ոստիկանական մոտոցիկլետների համար […]
22:10 28.06.2019
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) կպայքարի երկրորդ Եվրոպական խաղերի ոսկե մեդալի համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Կիսաեզրափակչում Հովհաննիսյանը մենամարտեց իռլանդացի Ռեգան Դալիի հետ և 3։2 հաշվով հաղթանակ տարավ։ Այսպիսով, Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ պայքարելու է վրացի Սախիլ Ալախվերդովիի հետ։ Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել […]
21:38 28.06.2019
ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները: Վահե Գրիգորյանի նամակի 1-ին մասը կարդացեք այստեղ. Նամակի երկրորդ մասը ներկայացնում ենք ստորև. «Դատավորների անփոփոխելիության սկզբունքը Որևէ […]
21:33 28.06.2019
ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում: Վահե Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր […]
20:13 28.06.2019
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Կիպրոսի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագիրը:
19:28 28.06.2019
Անօթևանության խնդրի լուծման միակ տարբերակը բնակարանաշինությունն է և վթարային բնակֆոնդի ամրացումը: Սա առաջարկներից մեկն է, որը քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խմբին ներկայացրել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Իսկ առաջարկը հիմնված է այն անհաջող փորձի վրա, որ Շիրակի մարզն ունեցել է բնակարանների գնման վկայագիր ծրագրից: Վկայագրերը ստացել են, բայց տուն չեն գնել ու անօթևանության խնդիրը, ըստ էության, […]
19:15 28.06.2019
«Գյումրի-1» ֆուտբոլի աղջիկների թիմը հաղթել է Հայաստանի գավաթի խաղարկության մրցաշարում և դարձել գավաթակիր: Գյումրիի աղջիկների թիմը առաջիններից էր, որ 2014թ. կազմավորվեց ծնողների ու շրջապատի քննադատությունների և թերահավատությունների ներքո: «Տրիբունա ակումբ» հասարակական կազմակերպությունը որոշեց զբաղվել աղջիկների ֆուտբոլի զարգացմամբ: Առաջին ֆուտբոլիստուհիները Գյումրիի խնամքի կենտրոնների սաներն էին: Սա իր բացատրությունն ուներ՝ այս աղջիկներին ծնողները չէին արգելում ֆուտբոլով զբաղվել: […]
19:00 28.06.2019
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-ի ցերեկը և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 28-ից հուլիսի 1-ն աստիճանաբար […]
18:30 28.06.2019
Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրացումը շարունակում է նոր դրսևորումներ ստանալ: Մի կողմից` Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ են սահմանում Թեհրանի նկատմամբ, մյուս կողմից` ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնալիքներ է հնչեցնում Իրանի նկատմամբ: Կհարվածի՞ ԱՄՆ-ը Իրանին. իրանագետ Վարդան Ոսկանյանը SHANTNEWS.am-ին ներկայացնում է երկու գերտերությունների այսօրվա հարաբերությունների վիճակը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:45 28.06.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած հարցերին. «Կար հստակ Սահմանադրական դատարան մինչև հեղափոխությունը: Այդ ՍԴ-ն կոչվել է Սահմանադրական դատարանի անդամներ և ՍԴ նախագահ: Հիմա արդեն փոփոխություններից հետո պետք է ընտրվեն դատավորներ և դատավորներն իրենք ընտրեն նախագահ: Մեր գործընկերների տարածայնությունը հետևյալում է. մի մասը […]
17:42 28.06.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու […]
17:37 28.06.2019
Այսօր հայ-վրացական գործարար համաժողովին է մասնակցել նաև Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին: Վրաստանի ներկայացուցիչն անդրադարձել է այն արգելքին, ըստ որի՝ հուլիսի 8-ից ՌԴ-ի և Վրաստանի միջև ավիափոխադրումներ չեն իրականացվի: Արգելքի որոշումը ՌԴ նախագահինն է: «Եթե անգամ Հայաստանը 10 տոկոսի չափով օժանդակի, դա արդեն շատ լավ կլինի: Այս տարի Ռուսաստանից մոտ 1 մլն […]
17:30 28.06.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը նշել է, որ մամուլից են տեղեկացել, որ «Գույքի բռնագանձումն առանց դատարանի վճռի» օրենսդրական նախաձեռնությունն ուղարկվել է միջազգային փորձաքննության: «Նախագիծը մեզ չի ներկայացվել: Ընդդիմությունն առնվազն տեղյակ չէ նման նախագծի մասին: Դա վստահաբար պետք է քննարկվեր, քննարկվեր նաև հանձնաժողովում»: Խմբակցության դիրքորոշման մասին կխոսեն խմբակցության նիստից հետո: […]
17:17 28.06.2019
Խորհրդարանի արտահերթ նիստում տեղի ունեցավ ՏՄՊՊՀ անդամների քվեարկություն, որի արդյունքներով Էդգար Ճաղարյանն ու Կարեն Սեդրակյանն ընտրվեցին ՏՄՊՊՀ անդամներ: Էդգար Ճաղարյանը ստացավ 75 կողմ ձայն, 12 պատգամավոր դեմ էր նրա թեկնածությանը: Կարեն Սեդրակյանն ընտրվեց ձայների 78 կողմ, 8 դեմ հարաբերակցությամբ։
17:15 28.06.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին՝ ԵԱՏՄ-ում ե՞րբ կարող է չեղարկվել ռոումինգը, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ: «Մենք դիմել ենք ՌԴ փոխվարչապետին՝ խնդրելով այս հարցի քննարկումները սկսել, որպեսզի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ողջ եվրասիական տարածաշրջանում, ռոումինգը չեղարկվի: Այժմ մենք պետք է բանակցություններ սկսենք բոլոր օպերատորների հետ, որ գործունեություն […]
17:05 28.06.2019
Արարատ Միրզոյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է նաև ԵԽԽՎ-ում Ռուբեն Ռուբինյանի քվեարկությանը` նշելով, որ պարզաբանումները արդեն տվել է Ռուբինյանը. «Տեխնիկական հարցեր են եղել: Եթե հետևում եք ԱԺ նիստերին, քվեարկություններին կամ հերթագրումներին, շատ հաճախ մարդկանց մոտ հակառակ է գրանցվում քվեարկությունը: Հիմա պրն Ռուբինյանն ասել է, որ տեխնիկական խնդիր է եղել, հիմա չհավատալ այս պնդմանը […]
17:00 28.06.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «News.am» լրատվականի հարցին: ԱԳՆ լրատվական ծառայությունը ներկայացնում է հարցը և պատասխանը: Հարց. Մենք այսօր տեղեկացանք Ադրբեջանի քաղաքացուն վերադարձնելու և մեր քաղաքացի Զավեն Կարապետյանի հայրենադարձության մասին: Արդյո՞ք սա «բոլորը բոլորի դիմաց» գործընթացի շրջանակում իրականացված փոխանակում էր, թե՞ խոսքն այլ գործընթացի մասին է: Պատասխան. Այս գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» […]
16:55 28.06.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին՝ ինչպե՞ս են կարողանում ապահովել վերազգային մարմնի աշխատանքի անկախությունը և հանուն իրենց երկրների մղվող լոբբիզմի բացակայությունը: «Մի կողմից՝ վերազգային մարմինը կոչված է ԵԱՏՄ շահերը ներկայացնելու, բայց, մյուս կողմից, մեր նախարարները և մեր վերազգային մարմինը ձևավորվում են հավասար ներկայացվածության սկզբունքով: Ու որպեսզի բոլոր ներկայացված […]
16:40 28.06.2019
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները դեռևս կատարող Թերեզա Մեյն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո նրանք հանդիպում են առաջին անգամ: Բրիտանական կառավարությունը հայտնել է, որ Մեյը Պուտինին ասել է, թե երկկողմ հարաբերություններ լինել չեն կարող, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցնի իր անպատասխանատու և ապակայունացնող […]
16:19 28.06.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանը ասել է, որ Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր դրված չէ: «Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր դրված տեսականորեն լինել չի կարող, որովհետև որևէ մեկը՝ լինի ԱԺ-ն, լինի հանրապետության նախագահը, լինի կառավարությունը, վարչապետը կամ այս կամ այն կուսակցությունը, էդպիսի լիազորությունով օժտված չէ: Մեծ հույս և ակնկալիք ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ […]
16:12 28.06.2019
Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ստացել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը: Տեղեկացնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամի հետ կապված: «Ես պատրաստվում եմ այն ուղղել մյուս 131 պատգամավորներին: Կարծում եմ, որ քննարկման մեծ […]