TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Գլխավոր

Վրաստանում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել

20:20 25.06.2019

Վրաստանի խորհրդարանի անդամ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիային գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։ Ինչպես դատախազն է հայտարարել, Նիկանոր (Նիկա) Մելիային մեղադրանք է առաջադրվել ցույցի ժամանակ խմբակային բռնությունների ղեկավարման և մասնակցության համար, մասնավորապես Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով: Գլխավոր դատախազությունը, կանոնադրության համաձայն, օրենսդիր մարմնին […]

̰
Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի գյումրեցի 16-ամյա ըմբիշը չեմպիոն է դարձել

19:30 25.06.2019

Հունիսի 22-ին Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի մարզիկ, գյումրեցի 16-ամյա Լյովա Գևորգյանը նվաճել է ոսկե մեդալ: Եվրոպայի պատանեկան առաջնության  չեմպիոնի պատվին հարևանները բակում սեղան էին բացել ու բոլորին  խնջույքի հրավիրել: Պատանի չեմպիոնին շնորհավորելու էին եկել մարզիկ ընկերները։ Եվրոպայի պատանիների առաջնության 16-ամյա չեմպիոնն առաջին գոտեմարտում 4-0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի ըմբիշին, […]

̰
Թրամփը պատժամիջոցներ սահմանելիս շփոթել է Խամենեիի անունը և ծաղրի առարկա դարձել

19:09 25.06.2019

Ալի Խամենեին ներառվել է ցանկում, «որովհետև նա է պատասխանատու Իրանի վարչակարգի թշնամական վարքի» համար:

̰
Միջպետական ճանապարհը փակած Ծղուկ բնակավայրի բնակիչները հանդիպել են Սյունիքի մարզպետի հետ

18:53 25.06.2019

Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքի բնակիչներն այսօր փակել էին Գորայք-Ծղուկ միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում էին չեղարկել դատարանի որոշումը ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու մասին, համաձայն որի` Վարչական դատարանը անվավեր է ճանաչել հունիսի 9-ին Գորայքում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքները: Հիշեցնենք՝  Գորայք համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3 թեկնածու, որոնցից 2-ի՝ Աշոտ Աղաջանյանի և Արտյոմ Գրիգորյանի […]

̰
Այնքան ասելիք ունեմ. Ռոբերտ Քոչարյանը՝ լրագրողներին

18:30 25.06.2019

«Բա՞ն էիք սպասում՝ ասելու: Կարծում եմ՝ դուք տեսել եք. ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ այլևս ասելիք չունի՞: «Օ, այնքան ասելիք ունեմ»,- ասաց Քոչարյանը: Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը րոպեներ առաջ ներկայացավ ԱԱԾ: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը որոշեց՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման […]

̰
Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ ԱԱԾ

18:14 25.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը րոպեներ առաջ ներկայացավ ԱԱԾ: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը որոշեց՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել, խափանման միջոց կիրառել կալանավորումը: Գործի վարույթը կկասեցվի և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը կբեկանվի, գործը կուղարկվի նոր քննության։

̰
Վրաստան թմրանյութ ներկրելու մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

16:58 25.06.2019

Վրաստանի ներքին գործերի նախարարության Մցխեթա-Մտանիեթի ոստիկանության և ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները «Կազբեգի» սահմանային վերահսկիչ անցակետում, թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով ձերբակալել են 1977թ. ծնված Հայաստանի քաղաքացի Ա. Խ-ին: Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով` հունիսի 25-ին Դարիալի կիրճում սահմանապահ ոստիկանները ՀՀ մեկնող ավտոբուսում` երեխայի խաղալիքի` հերոսկուտերի մեջ, հայտնաբերել են 500 գրամ թմրանյութ, ենթադրաբար հերոին: Հետաքննությունն իրականացվում է […]

̰
Ուկրաինան դադարեցնում է իր աշխատանքը ԵԽԽՎ-ում

16:46 25.06.2019

ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակությունը պաշտոնապես հայտարարեց ԵԽԽՎ-ում իրենց աշխատանքը դադարեցնելու մասին՝ որպես Ռուսաստանի Դաշնության պատվիրակության վերադարձի դեմ բողոքի նշան: Այս մասին հայտարարել է պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արևը Facebook-ի իր էջում: Պատվիրակությունը դիմել է Գերագույն ռադային, որ վերջինս շտապ քննարկի հետագայում ԵԽԽՎ-ում Ուկրաինայի մասնակցության դադարեցման հարցը: Պատվիրակությունը նաև դիմել է նախագահին և ԱԳՆ-ին՝ կոչ անելով, որ վերջիններս […]

̰
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

16:02 25.06.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և Մարտի 1-ի քրեական գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Դատարանը որոշեց՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց […]

̰
Վերին Լարսից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը մի քանի ժամից Երևանում կլինի

15:42 25.06.2019

Վերին Լարսից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում է: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Ավտոբուսի վարորդը SHANTNEWS.am-ին տեղեկացրել է, որ այս պահին Նոյեմբերյանում են, կարճատև կանգառ են արել: Երևանում կլինեն մոտ 3 ժամից: Վերջին կանգառը լինելու է Սևանի փողոցը: https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.1066945563448052/1416735438469061/?type=3&theater Հիշեցնենք՝ հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական […]

̰
Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց

15:19 25.06.2019

Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ շտապօգնության բժիշկը տեղեկացրել է, որ Մանվել Գրիգորյանը ի վիճակի չէ այլևս ներկա լինել նիստին։ Այդ հանգամանքը հաշվի առնելով` նիստը հետաձգվել է:

̰
Ադրբեջանը ԵԱՀԿ դիտորդներին դուրս չի բերել իր դիրքեր

15:17 25.06.2019

Այսօր՝ հունիսի 25-ին, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։ Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցով, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Նախորդ դիտարկմանը՝ հունիսի 4-ին, Ադրբեջանը դարձյալ դիտորդներին դուրս չէր բերել իր առաջապահ դիրքեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից […]

̰
Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ունի

15:08 25.06.2019

Րոպեներ առաջ Վրաստանի խորհրդարանն ընտրեց խորհրդարանի նոր խոսնակ: Քվեարկության արդյունքում խորհրդարանի խոսնակ ընտրվեց իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջարկած թեկնածուն` Արչիլ Թալակվաձեն: Մինչ այդ խորհրդարաննն ընդունել էր նախկին խոսնակի՝ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության և վստահության համար: Հաշվի առնելով մեր երկրի ազգային շահերը` ես ձեզ հետ միասին կընդունեմ բոլոր որոշումները, որոնք […]

̰
«Երկուսիս աղոթքն էլ նույնն է». Աննա Հակոբյանը Արցախում հանդիպել է որդուն

15:00 25.06.2019

Ւնչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մեկնել է Արցախ: Նա իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանդիպել է իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին. «Արցախում հանդիպեցի նաև մեր զինվորին: Գանձասարի վանական համալիրում ենք: Երկուսիս աղոթքն էլ նույնն է՝ հարատև խաղաղություն մեր երկրին»:

̰
Լևոն Յոլյանը` իր ունեցվածքի մասին

14:57 25.06.2019

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հունիսի 25-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր հասցեին հնչած մեղադրանքներին՝ նշելով, որ դրանք իրականության հետ կապ չունեն: «Ելույթում կային շատ ոչ կոռեկտ արտահայտություններ՝ ԲԷՑ-ի թալանում և այլն, հենց եկել եմ էներգետիկայի նախարար, սկսել եմ ԲԷՑ-ը թալանել, մի քիչ անհասկանալի են ինձ համար այդ ձևակերպումները, գոնե լինեն փաստեր»,- ասաց […]

̰
Ոստիկանները բողոքող տղամարդուն իջեցրին արագաչափի վրայից

14:41 25.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր  Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա էր իրականացնում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա: Տղամարդը բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»: Տղամարդը, որը ներկայանում էր որպես բեռնափոխադրող, իր բողոքն էր հայտնում Վերաքննիչ դատարանի այն որոշման մեջ, որը  նրան պարտավորեցրել է 30 […]

̰
Սպիտակ տանը մտավոր անկարողություն է տիրում. Ռոհանի

14:35 25.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի գերագույն ղեկավար, հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի նկատմամբ:

̰
Դատական նիստն ընդմիջվել է. Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է

14:34 25.06.2019

Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդել է վերացնել Մանվել Գրիգորյանի գույքի վրա դրված արգելանքը, որպեսզի այն հնարավոր լինի նվիրատվություն անել։ Նախորդ նիստին դատարանը գրություն էր ստացվել Պետական […]

̰
ԱԺ-ն գրեթե միաձայն ընդունեց կառավարության բացասական եզրակացություն ստացած նախագիծը

14:30 25.06.2019

Ազգային ժողովի այսօրվա քվեարկությունները հիմնականում արժանացան ընդդիմության դեմ ձայներին։ Սակայն իշխանական պատգամավորներից մեկի նախագիծը, որ ստացել էր կառավարության բացասական եզրակացություն, արժանացավ ոչ միայն ընդդիմության, այլև կառավարող ուժի կողմ ձայներին և ընդունվեց 104 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։ Արտակ Մանուկյանի առաջարկած օրինագծով սահմանվում է, որ հարկային գաղտնիքների ցանկից հանվում են այնպիսի տեղեկություններ, որոնք, ըստ էության, գաղտնիության կարիք […]

̰
Եթե ես ընդամենը աղմուկ հանեի, դուք հերթով, շարքով, կարգով չէիք պատասխանի․ Սամսոնյանը՝ Հայրապետյանին

14:25 25.06.2019

Ընդդիմությունը տեսնում է, որ Արարատ Միրզոյանի առաջարկած նախագիծն ունի լավ կողմեր, բայց դրանում տեսնում է նաև թերություններ, որոնք էլ իր առաջարկների ու գաղափարների միջոցով փորձում է ուղղել։ Այս մասին նախագծի քվեարկությունից առաջ ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։ Նա ասաց, որ որոշ մարդիկ փորձում են այս ամենը ներկայացնել, թե իշխանությունը բերել է լավ պայմանագիր, բայց ընդդիմությունը […]

̰
Միրզոյանի նախագիծն ընդունվեց՝ չնայած ընդդիմության դեմ լինելուն․ իշխանությունը «ջոկեր» ուներ

14:17 25.06.2019

ՏՄՊՊՀ-ում, ՀԾԿՀ-ում ընդդիմությանը թեկնածու առաջադրելու համար տեղեր սահմանելու, Հակակոռուպցիոն մարմնի և այլ հարցերի վերաբերյալ Արարատ Միրզոյանի նախագիծն այսօր ընդունվեց Ազգային ժողովում՝ չնայած ընդդիմադիր երկու խմբակցությունների միաձայն դեմ քվեարկելուն։ Քանի որ նախագծերի մեջ կային նաև սահմանադրական օրենքների վերաբերյալ հարցեր, ապա փաթեթն ընդունելու համար անհրաժեշտ էր ձայների առնվազն 3/5 մասը։ Էլեկտրոնային քվեարկության արդյունքների համաձայն՝ կողմ էր քվեարկել […]

̰
Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյան

14:15 25.06.2019

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ու տեղեկացրել, թե ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին: «Երկու օր էլ դիմացեք ու Իրաքի փոշու փոխարեն Սև ծովի զով ու թարմ օդ կշնչեք»,- գրել է Սուրենյանը:

̰
ԱՄՆ նոր պատժամիջոցները Իրանի գերագույն ղեկավարի նկատմամբ և Իրանի արձագանքը

14:08 25.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Դրանք ուղղված են Իրանի գերագույն ղեկավար, հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարության դեմ, հաղորդում է BBC-ն: Թրամփի խոսքերով` Ալի Խամենեիի անունը ներառվել է ցանկում, «որովհետև նա է պատասխանատու Իրանի վարչակարգի թշնամական վարքի» համար: «Այսօրվա գործողությունները հաջորդում են վերջին շաբաթների ընթացքում […]

̰
Վերաքննիչ քրեական դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը

14:07 25.06.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա․ Մնացականյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և ՀՀ գլխավոր դատախազության բողոքների վերաբերյալ իր վարույթում գտնվող գործով ս․թ․ հունիսի 12-ին որոշում է կայացրել Սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին: Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից: Դատարանի վարույթում գտնվող գործը վերաբերում է նախաքննության […]

̰
Որ ասեն՝ ուտելիս ձեր ախորժակը կբացվի, կողմ կքվեարկե՞ք, կուտե՞ք էդ խաշը․ Բագրատյան

13:51 25.06.2019

Ընդդիմությունը պնդում է, որ Արարատ Միրզոյանի առաջարկած նախագիծը, որով ընդդիմությանը տեղեր են տրվում ՏՄՊՊՀ-ում և ՀԾԿՀ-ում, ընդունելի չէ, որովհետև բավարար չէ։ Իշխանական պատգամավորներից մեկն արձագանքեց՝ ախորժակն ուտելիս է բացվում՝ ակնարկելով, որ երբ ընդդիմությանը որոշ տեղ են տալիս, նրանք ավելին են ուզում։ «Որևէ մեկը, որ ձեզ ասի` ուտելուց ձեր ախորժակը բացվում է, դուք կողմ կքվեարկե՞ք էդ […]

̰
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդում են՝ դատական նիստերն անցկացնել դռնփակ

13:36 25.06.2019

Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Դատական նիստերի դահլիճից SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդում են, որպեսզի դատական նիստերն անցկացվեն դռնփակ, քանի որ հրապարակվելու են պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Պետական մեղադրող Վահե Դոլմազյանն […]

̰
Բողոքի ակցիա. տղամարդը բարձրացել է արագաչափի վրա

13:26 25.06.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա է անում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա: Նա բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»: Տղամարդը ներկայանում է որպես բեռնափոխադրող: Նրա խոսքերով` ինքը 2 տարի առաջ լոլիկ է փոխադրել ՌԴ, ճանապարհին լոլիկը փչացել է և նրան դատի են տվել` պահանջելով որպես […]

̰
Հարկային նոր օրենսգիրքն ընդունվեց՝ չնայած ընդդիմության դեմ լինելուն

13:12 25.06.2019

Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որ առաջարկել էր կառավարությունը, այսօր ընդունվեցին Ազգային ժողովում՝ չնայած, որ ընդդիմության երկու խմբակցություններն էլ դեմ քվեարկեցին դրան։ 73 կողմ, 32 դեմ ձայներով փոփոխություններն ընդունվեցին երկրոդ ընթերցմամբ, ամբողջությամբ։ Սրանով, ըստ էության, մի շարք լուրջ փոփոխություններ են կատարվում հարկային համակարգում։ Այդ փոփոխություններից ընդդիմությունը հատկապես դեմ էր․ եկամտահարկի համահարթեցմանը, ինչը նշանակում է, որ այսուհետ բոլոր […]

̰
«Ռոստուրիզմը» ռուս զբոսաշրջիկներին, որպես այլընտրանք, առաջարկում է Հայաստանը

13:11 25.06.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստան թռիչքներն արգելելու հրամանից հետո բոլոր զբոսաշրջային ընկերությունները պարտավոր են ռուսաստանցի զբոսաշրջիկներին այլընտրանքային տարբերակներ առաջարկել, գրում է Rusarminfo-ն: Ռուսական Տուրինդուստրայի միության նախագահ Իրինա Տյուրինան նշել է, որ որպես այլընտրանքային տարբերակ` ռուսաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են Հայաստանը. «Վրաստան են գնում մթնոլորտի, համեղ սննդի և գինու համար, այդ ամենը կա նաև Հայաստանում: Այդ է […]

̰
Ասում են՝ բա որ կռվենք, է, մի՛ կռվեք․ Սիսակ Գաբրիելյանը՝ ընդդիմությանը

13:07 25.06.2019

Գործող խորհրդարանն իր աշխատանքի մի քանի ամսվա ընթացքում ընդունել է ընդդիմության առաջարկած ավելի շատ նախագծեր, քան նախորդ 5-6 տարիների խորհրդարանները։ Այս մասին այսօր հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ ընդդիմությունը դրանով ապացուցեց, որ իրենց աշխատանքը ոչ միայն խոսելն է, այլև գործելը։ Պատգամավորն անդրադարձավ նաև քննարկվող թեմային, որին ընդդիմությունը տարակուսանքով է մոտենում։ Գաբրիելյանն ասաց, […]

̰
BACK_TO_TOP