21:05 24.06.2019
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներից: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քաղաքապետը բնապահպանության վարչությանը հանձնարարել է մշակել աշխատանքների իրականացման ուղեցույց, որը կներառի բոլոր խնդիրները. կանաչ տարածքների խնամք, ոռոգման համակարգի արդյունավետ շահագործում: «Այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, անընդունելի է»,- նշել […]
20:52 24.06.2019
Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Այսօր ռինգ են դուրս եկել 56 կգ և 91 կգ քաշային բռնցքամարտիկները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 56 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող Ժիրայր Սարգսյանը 1-4 հաշվով զիջել է իռլանդացի Կուրտ Ուոլքերին, իսկ 91 կգ քաշայինների կարգում Գուրգեն Հովհաննիսյանը 3-2 հաշվով հաղթել է թուրք մարզիկ Մուքայիտ Իլյասին: Քիչ առաջ […]
20:34 24.06.2019
Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են: Այսօր՝ հունիսի 24-ին, խորհրդարանի շենքի մոտ մեկնարկել է «Ամոթ է» խորագրով 5-րդ ակցիան, փոխանցում է Aliq.ge-ն։ Ցուցարարների պահանջներից մեկը ժամեր առաջ իրականացավ․ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով: Ցույցի կազմակերպիչներն անդրադառնալով «Վրացական երազանք»-ի այս հայտարարությանը, նշում են, որ սա պատմական հաղթանակ է: […]
20:08 24.06.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թբիլիսիում ժամեր առաջ գրանցված ուժգին քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է զբոսաշրջիկների վրա, կա մեկ զոհ և երկու վիրավոր. «Թբիլիսիում ժամեր առաջ գրանցված ուժգին քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է զբոսաշրջիկների վրա, որի պատճառով կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Տեղեկացնում ենք, որ […]
20:02 24.06.2019
Հունիսի 24-ին՝ ժամը 15:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
19:56 24.06.2019
Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան նամակով դիմել է խորհրդարանին՝ պահանջելով հունիսի 20-21-ը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մասնակցել խորհրդարանի լիագումար հերթական նիստին: Այդ մասին տեղեկություն է տարածել Վրաստանի ՆԳՆ-ն: «Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 154-րդ հոդվածի հիման վրա, խնդրում եմ Ձեզ լիազորությունների շրջանակներում ներկայացնել խորհրդարանի լիագումար նիստին 2019 թ. հունիսի 20-21-ը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի […]
19:50 24.06.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Դեպքի առթիվ SHANTNEWS.am-ը զրուցել է ուղևորափոխադրող «Ավազառ բուս» ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանի հետ, որը պատմել է դեպքի մանրամասները. «Մոսկվայում մեր կազմակերպչին ծանրոց են փոխանցել, եղել են տվյալներ հեռախոսի […]
19:15 24.06.2019
ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ հին ու նոր զինատեսակների ցուցադրություն է կազմակերպել Գյումրիի N զորամասը: Հայկական զինված ուժերի սպառազինության ցուցադրության հանդիսավորությամբ բացվել է զինվորական նվագախմբի տղաների կատարմամբ։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Տեխնիկայի ցուցանմուշները 1970-ականներից մինչև նոր սերնդի սպառազինություններն են: Վերջին մեկ-երկու տարում զինված ուժերի զինանոցում եղել են նաև համալրումներ ռուսական արտադրության հրթիռային համակարգերով: Առաջին […]
18:40 24.06.2019
Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Այսօր ռինգ են դուրս եկել 56 կգ և 91 կգ քաշային բռնցքամարտիկները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 56 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող Ժիրայր Սարգսյանը 1-4 հաշվով զիջել է իռլանդացի Կուրտ Ուոլքերին: Իսկ 91 կգ քաշայինների կարգում քիչ առաջ Գուրգեն Հովհաննիսյանը 3-2 հաշվով հաղթել է թուրք մարզիկ Մուքայիտ Իլյասին: […]
18:38 24.06.2019
Ազգային ժողովում այսօր նորից քննարկվում են Հարկային օրենսգրքի խոշոր փոփոխությունները։ ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը այս առիթով հիշեցրեց, որ ներդրողները ներդրում անելիս նայում են տարածաշրջանի երկրներին ու համեմատում՝ որտեղ է ավելի ձեռնտու անել ներդրումը։ Պատգամավորը նախագիծը ներկայացնող կառավարության ներկայացուցչին հարցրեց՝ այս փոփոխություններից հետո ներդրողը Վրաստանի փոխարեն Հայաստանում ներդրում կանի՞։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նախ` բացատրեց, […]
18:22 24.06.2019
Օրեր առաջ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում մայրը 7-ամյա դստերը խեղդամահ էր արել: Դեմքի մանրամասների հետ կապված` SHANTNEWS.am-ը զրուցել է Հարթագյուղի հայմանքապետ Անդրանիկ Հարությունյանի հետ: Վերջինս պատմեց, որ այդ կինը տարիներ առաջ է գյուղում ապրել և այս անգամ կարծես երեխային բերել էր գյուղի իրենց տուն սպանելու համար: «Ինքը մեր համայնքում չի բնակվել: Այդ կինը մեր գյուղից […]
17:43 24.06.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկել է օրինագիծ, որով առաջարկում է հարկային գաղտնիքների ցանկից հանել այնպիսի տեղեկություններ, որոնք, ըստ էության, գաղտնիության կարիք չունեն և որոնց բաց լինելը օգտակար է լինելու հետաքննողների, հետաքննող լրագրության տեսանկյունից։ Ըստ նախագծի, եթե այն ընդունվի, այլևս գաղտնիք չեն լինի․ հայտարարագրված աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, վճարված հարկերի և տուրքերի վերաբերյալ տեղեկատվությունը, […]
17:35 24.06.2019
Հունիսի 24-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է գործակարգապահական խորհրդակցություն, որը վարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Խորհրդակցությունը նվիրված էր աշխատանքային կարգապահությանը: Նախարարը խիստ դժգոհություն է հայտնել կառույցում առկա կարգապահության մակարդակից` շեշտելով, որ տվյալ նախազգուշացումը վերջինն է, և էական առաջընթացի բացակայության դեպքում կհետևեն հստակ, այդ թվում՝ կադրային որոշումներ: Նախարարի խոսքերով` ԱԻՆ-ում պետք է տիրի արտակարգ կարգապահություն, […]
17:26 24.06.2019
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն անդրադարձել է լուրերին, թե Սարալանջի արագընթաց մայրուղու հարակից հատվածի կանաչապատման աշխատանքները չեն իրականացվում, թեև այլ խոստում է եղել. «Յուրաքանչյուր հիմնարար ծրագիր ունի իր կյանքի կոչման հաջորդական փուլերը: Ամենակարևորն այդ տարածքի քարտեզագրումն էր, գեոդեզիական հանրույթի պատվիրումը, որը մեզ տալիս է հստակ չափերը կոորդինատական համակարգերով: Արդյոք կա՞ն […]
17:16 24.06.2019
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ «911» ծառայություն հունիսի 24-ին, ժամը 10:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքի հետնամասում գազի հոտ է զգացվում. ուսանողների ինքնազգացողությունը վատացել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 60 […]
17:11 24.06.2019
Կայացել է ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը, որին տեղեկացրել են, որ 2019 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ավելացել են հօգուտ հարկ վճարողի կայացված որոշումները: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովը քննության է առել հարկ […]
16:50 24.06.2019
Ավելի վաղ հայտնել էինք` Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուն, վերջին տվյալների համաձայն, հավաքել է ձայների 54 տոկոսը, իսկ իշխանության ներկայացուցչի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Բինալի Յըլդըրըմի օգտին՝ ընտրողների 45.09 տոկոսը: «Այս քաղաքում մենք պետք է ընդունենք և հարգանքով վերաբերվենք հայերին, հույներին, ասորիներին, հրեաներին և մյուս բոլոր ազգերի ներկայացուցիչներին: Մենք […]
16:39 24.06.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ռուս-վրացական սահմանին հայկական ավտոբուսի կանգնեցվելու դեպքի մասին: «Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն […]
16:36 24.06.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այս պահին գտնվում է Արցախում. «Մի քանի տասնյակ սպաների կանանց հրավերով Արցախում եմ։ Մեկնում եմ Մեխակավան, ինչպես սպաների կանանց, այնպես էլ զինվորների հետ հանդիպման։ Իսկ մինչ ճանապարհ մեկնելը չէի կարող կանգառ […]
16:28 24.06.2019
Ավագանու այսօրվա արտահերթ նիստում ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հանդես եկավ առաջարկով: «Մենք քննարկում ենք ցածր հարկայնությամբ շենքերը փոխարինել բարձր հարկայնությամբ, որը հնարավորություն կընձեռի կառուցապատողին եղած շենքի բնակիչներին վերաբնակեցնել և կատարել բիզնես գործառույթը։ Դա քաղաքապետի առաջարկությունն էր, որը հիմքեր ունի, սակայն, կարծում եմ, կա մի խնդիր, որը ակնառու է դարձնում, երբ քննարկումը գնում է […]
16:12 24.06.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
16:05 24.06.2019
Մոսկվայում ձերբակալվել է հայտնի գործարար, Optima Development ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանը: Մոսկվայի դատարանը նրա նկատմամբ տնային կալանք է սահմանել: Նա մեղադրվում է ՌԴ ՔՕ 159 հոդվածով, այն է` խոշոր չափերի խարդախության համար: Ըստ քրեական գործի` նա խարդախությամբ 3 խոշոր հողատարածքներ է յուրացրել մի ընկերությունից և պատճառել 2 միլիարդ ռուբլու վնաս: Խուդոյանին սպառնում է մինչև 10 […]
16:00 24.06.2019
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ իր կարծիքով քաղաքական ընդդիմությունը նրա համար է, որպեսզի քննադատի իշխանությանը: «Իշխանության հարգելի ներկայացուցիչներ (այդ թվում նաև իմ լավ ընկերներ), քաղաքական ընդդիմությունը նրա համար է, որպեսզի քննադատի իշխանությանը, այդ թվում նաև հեգնանքով: Հ. Գ. Եթե չեք հավատում՝ հարցրեք Նիկոլ Փաշինյանին, ինքը Ձեզ մանրամասն կպատմի»:
15:57 24.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի 2018 թ. հաշվետվության քննարկման ժամանակ դիմեց Պալատի նախագահ Լևոն Յոլյանին: «Ես կանգ կառնեմ մի ցցուն փաստի վրա. պարոն Յոլյանն էներգետիկայի նախարարի պաշտոնին է նշանակվել 2016 թ., փառք Աստծո՝ կարճ ժամանակով: Այս ուսումնասիրության մեջ ոչ մի խոսք չկա նախարարի պաշտոնում նրա կողմից գործված թալանի մասին՝ «Բարձրավոլտ […]
15:55 24.06.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է շոգ եղանակին և գրել. «Սարից իջա Երևան, ոնց որ թոնիրն ընկնեի»:
15:53 24.06.2019
«Մաշտոց 49 հասցեի մասով մենք գիշերը ունեցանք թեժ գծին ահազանգ, որ հրդեհվել է բարդի ծառատեսակ: Մեր մասնագետները տեղում պարզել են, որ ծառի վրա փչակ կար և փչակում տարիներ շարունակ աղբ էր գոյացել և այն ուղղակի քաղաքացիների կողմից հրդեհվել է: Հրդեհը մարվել է, և առավոտյան սկսվել են ծառի հեռացման աշխատանքները»,- այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Երևանի […]
15:25 24.06.2019
Ստամբուլում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, երբ ձայների ակներև տարբերությամբ հաղթեց ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, SHANTNEWS.am-ը զրուցել է թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ: Թուրքագետը կարծում է, որ այս ընտրությունները բացառիկ են մի քանի առումով: Առաջին հերթին` այս ընտրությունները վերընտրություններ էին, որտեղ բացահայտ կար 2 հիմնական թեկնածուների պայքար, որոնք պայմանականորեն ներկայացնում էին երկրի տարբեր […]
15:12 24.06.2019
Երևանի ավագանին այսօր՝ հունիսի 24-ին, արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում ներառված է 5 հարց: Հարցերից մեկը վերաբերում է Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցք 8 և 10 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի` նախկինում հանրակացարան ծառայած բնակիչների վերաբնակեցմանը վերաբերող նախագիծը: Նախագիծը ենթադրում է 142 բնակարանի վերաբնակեցում՝ 81 բնակարան Արցախի 8 հասցեում և 61 բնակարան Արցախի 10 հասցեում: Եվս […]
14:57 24.06.2019
Ցուցարարները Թբիլիսիում որոշել են ընդլայնել ակցիաների աշխարհագրությունն ու փոխել մարտավարությունը: Առաջին հանրապետության հրապարակից ավտոշքերթով ցուցարարները շարժվել են դեպի ՆԳՆ շենք: Զուգահեռաբար հնչել են կոչեր բոլոր վարորդներին բոլոր միացնել ազդանշանները: Ցուցարարների գլխավոր պահանջը շարունակում է մնալ նույնը՝ ՆԳ նախարարի հրաժարական և բոլոր ձերբակալված ցուցարարների ազատ արձակում: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ բողոքի ակցիան այսքանով չի ավարտվում, […]
14:44 24.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի ներկայացման ժամանակ, դիմելով Պալատի նախագահ Լևոն Յոլյանին, հետաքրքրվեց՝ որքա՞ն գումար են ծախսել հաշվետվությունների՝ պատգամավորներին բաժանված տպագիր տարբերակներից յուրաքանչյուրի վրա: «Ուզում եմ իմանալ՝ մեկ հատի վրա որքա՞ն գումար եք ծախսել: Ձեր բուն գործառույթը բյուջեից հատկացված գումարների արդյունավետությունն է: 60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը […]