18:52 26.06.2019
Թուրքիայի Հայոց պատրիարքության պատրիարքի տեղապահի ընտրությունը, որ նախատեսված էր անցկացնել այսօր՝ կեսօրից հետո, հետաձգվել է մոտ մեկ շաբաթով։ Այս մասին հայտնի է դառնում պատրիարքության փաստաթղթի հրապարակումից։ Ընտրությունը կկայանա հուլիսի 4-ին՝ առավոտյան ժ. 10։00-ին։ Տեղափոխության պատճառները, սակայն, չեն հաղորդվում, ուղղակի նշվում է, որ այդ մասին որոշվել է կուսակալությունից ստացած պաշտոնական գրության համաձայն։ https://www.facebook.com/LUYSTV/photos/a.551019085383177/613564522461966/?type=3&theater
18:41 26.06.2019
Այսօր, երբ SHANTNEWS.am-ը զրուցել է ԵԽ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի հետ, Զոհրաբյանն ասել է, որ պատվիրակության որոշ անդամներ մեկնում են ՌԴ միջխորհրդարանական նիստին մասնակցելու նպատակով: Մեկնողների թվում են ինքը՝ Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը, Վլադիմիր Վարդանյանը և Միքայել Մելքումյանը: Մյուսները աշխատանքը կշարունակեն ԵԽ-ում: Ըստ Զոհրաբյանի՝ հայկական պատվիրակությունը Ստրասբուրգից կվերադառնա հունիսի 29-ին: Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի […]
18:30 26.06.2019
Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղարի անունը պարզ կդառնա վաղը: Այսօր մեկնարկել է ընտրությունը, որին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը: Հայկական պատվիրակության անդամները հույս են հայտնել, որ կհաղթի իրենց թեկնածուն: Հայկական պատվիրակությունը դեռ չի բացահայտում, թե ում օգտին է քվեարկել: Հիշեցնենք, որ ԵԽ նախագահի թեկնածուները երկուսն են՝ Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը […]
18:10 26.06.2019
Երևանի ավագանու նիստն ավարտվեց հումորային տրամադրությամբ: Երևանի քաղաքապետն ուզում էր եզրափակիչ խոսքն ասել, իսկ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ընդհատեց նրան՝ հայտնելով, որ ասելիք ունի: Ավագանու անդամն առաջարկեց շնորհավորել Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարներին ծննդյան օրվա կապակցությամբ: «Տիկի´ն Խաչատրյան, բա որ այսքանն անում էիք, փոքրիկ տորթիկն ինչո՞ւ չեք բերել Ձեզ հետ»,- հումորով հարցրեց Մարությանը:
18:03 26.06.2019
ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի երեկ հրապարակված որոշման կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «• Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը և կայացրել է բացառապես քաղաքական որոշում: • Նշված գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։ • […]
18:00 26.06.2019
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդն այսօր արտահերթ նիստ էր գումարել՝ օրակարգային 3 հարցով: Օրակարգի առաջին հարցը զեկուցել է բժշկական համալսարանում իրականացված ուսումնասիրության խմբի ղեկավար Դավիթ Ադյանը: Նա շեշտել է, որ ՊՎԾ-ի արձանագրված խնդիրները դրվագային բնույթ են կրում և ԵՊԲՀ-ում բավականին դրական արդյունքներ են արձանագրվել: Դավիթ Ադյանը նշել է, որ արձանագրված ցանկացած խնդիր արագ արձագանք է ստացել բուհի […]
17:56 26.06.2019
Ազգային ժողովը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում չի ստացել: Այս մասին «Փաստինֆո»-ին հաղորդել են ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից: Նշենք, որ հունիսի 14-ին Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և հայտարարել, որ պատրաստվում է մանդատը վայր դնել: «Եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ»,- գրել […]
17:52 26.06.2019
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Կարմրուկն արդեն տարածվում է, որպես տեղական դեպքեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր 6 տարածաշրջաններում։ Միայն 2019թ. առաջին եռամսյակում ունենք 300% աճ։ Հայաստանում իրավիճակը դեռ շարունակում է մնալ բարենպաստ: Այս տարվա սկզբից գրանցվեց 4 բերովի դեպք՝ […]
17:08 26.06.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Գլինկա-Լիսինյան փողոցների խաչմերուկը բնակիչները բացել են: Նրանց հետ հանդիպման էին եկել Էրեբունի վարչական շրջանի կոմունալ ծառայության պետն ու ոստիկանության աշխատակիցները: Նրանք խոստացել են խնդիրը ևս մեկ անգամ ուսումնասիրել և հարցին լուծում տալ: Մեկ շաբաթից բնակիչները սպասում են պատասխանի: Հիշեցնենք, որ Գլինկա-Լիսինյան փողոցների խաչմերուկում բնակիչները փակել էին […]
16:38 26.06.2019
ՀՀ քննչական կոմիտեն SHANTNEWS.am-ին նոր մանրամասներ է հաղորդել ժամկետային զինծառայողի մահվան դեպքից: «26.06.2019թ.՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք: Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական […]
16:35 26.06.2019
Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը նախագիծ է մշակել, որով արգելվելու է Ադրբեջանին այնպիսի զինատեսակների վաճառքը, որոնք կարող են ընդլայնել Բաքվի հարձակողական հակաօդային հնարավորությունները։ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է այս քայլը։ Կոնգրեսականը սրանով ուզում է զսպել Ադրբեջանին ու թույլ չտալ, որ այդ երկիրը սպառնա հարևաններին։ Այս նախագծի համար հիմք են ծառայել Ստեփանակերտից օդանավերի թռիչքների […]
16:30 26.06.2019
Հայաստանի ատոմային էլեկտրակայանն ու ռուսական «Ռոսատոմի» մեջ մտնող «ՏԲԷԼ» ձեռնարկությունը համաձայնագիր են ստորագրել, որով պայմանավորվել են հայկական ատոմակայանի համար անհրաժեշտ միջուկային վառելիքի 2019-2020 թվականների գնումները կազմակերպելու համար։ Այս մասին ասվում է ռուսական կողմի հաղորդագրության մեջ։ Մինչ այդ միջուկային պաշարները ՀԱԷԿ-ում լրացվել էին 2017 թվականին ստորագրված համաձայնագրի հիման վրա։ Հայկական ԱԷԿ-ն ու ռուսական ընկերությունը բազային պայմանագիր […]
16:20 26.06.2019
Ամառային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով այսօր N զորամասի տարածքում իրականացվում էր զորակոչիկների ընտրություն: Պատվո պահակային վաշտում ծառայելու պատրաստ թեկնածուների խիստ ընտրություն է կատարվում: Մասնակիցները պետք է ունենան 1.80-1.90 սմ հասակ, լինեն ֆիզիկապես առողջ ու բարետես: Հանձնաժողովում, սպայակազմից բացի, ընդգրկվում են […]
16:07 26.06.2019
Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է վրացի վերլուծաբանների հետ: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ, քաղաքագետ Նիկա Չիտաձեի համոզմամբ` վրացական ճգնաժամը իշխանության գալու կռիվ է հանրության լայն զանգվածներին օգտագործելու միջոցով: «Այն, որ մարդիկ դժգոհեցին ռուս պատգամավորի ներկայությունից, Վրաստանի բազմաթիվ խնդիրներից մեկն էր: Արմատական ընդդիմությունն ուզում է արտահերթ և համամասնական ընտրություն, նաև ուզում է […]
15:20 26.06.2019
Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի զարմիկը բացահայտել է Խաչատուրյան քույրերի հետ սոցկայքերում արված անձնական հաղորդագրություններ: Դրանք, նրա կարծիքով, ապացուցում են հանցագործության՝ նախապես ծրագրված լինելը: Հաղորդագրությունների սղագրությունը հրապարակել է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Արսեն անունով զրուցակիցը պնդում է, որ ներկայացված զրույցը տեղի է ունեցել քույրերից մեկի և նրանց ընդհանուր ծանոթի միջև՝ սպանությունից մեկ ամիս առաջ՝ 2018 թ. հունիսի […]
15:15 26.06.2019
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները վեհաժողովի ամառային նստաշրջանին զուգահեռ ընթացող հարակից միջոցառումների ընթացքում հակադարձել են ադրբեջանական կեղծ տեղեկություններին և ստահոդ հայտարարություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը. «Հակադարձում ենք ադրբեջանական կեղծ տեղեկություններին և ստահոդ հայտարարություններին: ԵԽԽՎ ամառային նստաշրջանը բացի լիագումար նիստերում ընթացող […]
14:33 26.06.2019
Ավագանու նիստի ընթացքում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարց է ուղղել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին. «Կարծես թե Ձեզ մոտ կոլեկտիվի հետ խնդիրները չեն հարթվում, ինչո՞ւ է այդպես և ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդիրների լուծումը»: Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանն էլ պատասխանեց, որ սա այն դեպքն է, երբ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: «Քիչ առաջ ասում էինք՝ ծուխն […]
14:27 26.06.2019
Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ավագանու նիստում հայտարարեց, որ իրեն են դիմել Դավթաշենի մի շարք քաղաքացիներ, որոնք պահանջում են մայթ ստեղծել, որպեսզի երեխաները կարողանան անվտանգ անցնել փողոցն ու հասնել 61 մանկապարտեզ: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանն էլ պատասխանեց. «Ոչ մի խոչընդոտ չեմ գտնում այդ հատվածում, եթե չկան խանգարող ավտոտնակներ, որոնք պետք է քանդվեն, […]
14:18 26.06.2019
Վենետիկի հանձնաժողովը երեկ անցկացրել է հերթական նիստը, որի ժամանակ տեղեկացվել է Հայաստանում սահմանադրական գործընթացների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հնչող հայտարարությունների մասին։ Սա ասվում է հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ։ «Վենետիկի հանձնաժողովը հանձնաժողովի նախագահին խնդրեց ուշադրությամբ հետևել գործընթացներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում հրապարակային հայտարարություն արվի այս կապակցությամբ»,- ասվում է արձանագրության մեջ։ Հանձնաժողովը նաև լիազորել է անհապաղ […]
14:14 26.06.2019
Նովոսիբիրսկում ազգությամբ հայ 41-ամյա Անդրանիկ Մուրադյանի սպանության վերաբերյալ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայումս ճշտումներ է իրականացնում, ներկայացուցիչներից մեկը գնացել է այդ քաղաք, սակայն ինֆորմացիան շատ քիչ է։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։ «Հարուցված է քրեական գործ, մոտավորապես պարզ են մարդիկ, ըստ այն տեղեկությունների, որ ստացել ենք իրավապահ […]
14:11 26.06.2019
Հայաստանի կառավարական պատվիրակությունը հուլիսի 4-6-ը կմեկնի Վիետնամ, իսկ 7-9-ը՝ Սինգապուր։ Կառավարական պատվիրակությունը գլխավորելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի հրամանագրում մասնավորապես ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. 2019 թվականի հուլիսի 4-6-ը՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ), իսկ 2019 թվականի հուլիսի 7-9-ը՝ Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր) պաշտոնական այցով գործուղել […]
14:03 26.06.2019
Երևանի ավագանու նիստի ընթացքում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարցրեց առողջապահության ու պոլիկլինիկաների թեմայով: Դրանից հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անեկդոտ պատմեց. «Չեմ կարող չասել՝ մի փոքր նաև ձեր տրամադրությունը բարձրացնելու համար: Որ անընդհատ ասում եք՝ 19 պոլիկլինիկա, հայտնի անեկդոտն եմ հիշում՝ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»:
13:42 26.06.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, ով վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։ «Դավիթ Գրիգորյանին վիրահատել են, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են […]
13:41 26.06.2019
Գլինկա-Լիսինյան փողոցների խաչմերուկում բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով այդ հատվածում տեղադրել կա´մ «պառկած ոստիկաններ», կա´մ արագաչափ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նրանց խոսքերով` նշված հատվածում ավտոմեքենաները սլանում են մեծ արագությամբ, ինչի հետևանքով անընդհատ վթարներ ու վրաերթեր են տեղի ունենում: Բնակիչներից մեկը հայտնեց, որ բազմիցս դիմել են քաղաքային իշխանություններին, սակայն իրենց խնդրանքին չեն ընդառաջել: Բնակիչները մեր թղթակցի […]
13:21 26.06.2019
Սահմանադրական դատարանի ներկա դատավոր Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է դատավոր, ու սահմանադրական նորմերի ցանկացած անհատական մեկնաբանություն անընդունելի է։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։ «[Վահե] Գրիգորյանը եկավ, Ազգային ժողովում՝ օրենսդիրում, հայտարարեց, որ ինքը այս պահից ստանձնում է [ՍԴ նախագահի] լիազորությունները, բայց ինչպես տեսնում եք, անցել է քանի օր […]
13:16 26.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատավարությունը կենցաղային դատ չէ, բայց կապ չունի՝ դատվում է նախագա՞հ, թե՞ հասարակ քաղաքացի․ բոլորի համար պետք է ապահովվեն դատավարության հավասար հնարավորություններ և արդար դատաքննության իրավունքը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասացին ԼՀԿ պատգամավորները։ «Մենք քաղաքական հետապնդման տարրեր չենք տեսնում, և այս գործը մեզ համար զուտ իրավական գործընթաց է»,- […]
13:12 26.06.2019
Մոսկվայի Բասմանյան դատարանը չորեքշաբթի քննիչների միջնորդությամբ մեկ ամսով երկարաձգել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կիրառման ժամկետը: Քրիստինան, Անգելինան և Մարիան ևս մեկ ամիս՝ մինչև հուլիսի 28-ը, կալանքի տակ կլինեն՝ զրկված լինելով որոշակի գործողությունների իրավունքից: Նախապես դատարանը երկարաձգել է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցի կիրառումը կրտսեր քրոջ՝ Մարիայի նկատմամբ, […]
13:12 26.06.2019
Ավելի վաղ հայտնել էինք, որ միջադեպ է տեղի ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Ոստիկանությունը մեկ օրում երկու հաղորդում էր ստացել նույն դեպքի առիթով: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 38-ամյա Ն․Վ․-ն և հայտնել , որ մայիսի 30-ին իր հորը «աջ մասի ճողվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևանի Սուրբ Գրիգոր […]