13:41 26.06.2019
Գլինկա-Լիսինյան փողոցների խաչմերուկում բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով այդ հատվածում տեղադրել կա´մ «պառկած ոստիկաններ», կա´մ արագաչափ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նրանց խոսքերով` նշված հատվածում ավտոմեքենաները սլանում են մեծ արագությամբ, ինչի հետևանքով անընդհատ վթարներ ու վրաերթեր են տեղի ունենում: Բնակիչներից մեկը հայտնեց, որ բազմիցս դիմել են քաղաքային իշխանություններին, սակայն իրենց խնդրանքին չեն ընդառաջել: Բնակիչները մեր թղթակցի […]
13:21 26.06.2019
Սահմանադրական դատարանի ներկա դատավոր Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է դատավոր, ու սահմանադրական նորմերի ցանկացած անհատական մեկնաբանություն անընդունելի է։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։ «[Վահե] Գրիգորյանը եկավ, Ազգային ժողովում՝ օրենսդիրում, հայտարարեց, որ ինքը այս պահից ստանձնում է [ՍԴ նախագահի] լիազորությունները, բայց ինչպես տեսնում եք, անցել է քանի օր […]
13:16 26.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատավարությունը կենցաղային դատ չէ, բայց կապ չունի՝ դատվում է նախագա՞հ, թե՞ հասարակ քաղաքացի․ բոլորի համար պետք է ապահովվեն դատավարության հավասար հնարավորություններ և արդար դատաքննության իրավունքը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասացին ԼՀԿ պատգամավորները։ «Մենք քաղաքական հետապնդման տարրեր չենք տեսնում, և այս գործը մեզ համար զուտ իրավական գործընթաց է»,- […]
13:12 26.06.2019
Մոսկվայի Բասմանյան դատարանը չորեքշաբթի քննիչների միջնորդությամբ մեկ ամսով երկարաձգել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կիրառման ժամկետը: Քրիստինան, Անգելինան և Մարիան ևս մեկ ամիս՝ մինչև հուլիսի 28-ը, կալանքի տակ կլինեն՝ զրկված լինելով որոշակի գործողությունների իրավունքից: Նախապես դատարանը երկարաձգել է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցի կիրառումը կրտսեր քրոջ՝ Մարիայի նկատմամբ, […]
13:12 26.06.2019
Ավելի վաղ հայտնել էինք, որ միջադեպ է տեղի ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Ոստիկանությունը մեկ օրում երկու հաղորդում էր ստացել նույն դեպքի առիթով: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 38-ամյա Ն․Վ․-ն և հայտնել , որ մայիսի 30-ին իր հորը «աջ մասի ճողվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևանի Սուրբ Գրիգոր […]
13:00 26.06.2019
Ավագանու նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրակարգային հարցերից մեկը, որը վերաբերում է «Երևանտրանս» ընկերությանը: ««Երևանտրանս» և «Ձևավորում» փակ բաժնետիրական ընկերությունները 2017 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած՝ համապատասխանաբար 24 միլիոն 85 հազար և 4 միլիոն 323 հազար դրամ զուտ շահույթներից 2018 թվականին Երևանի բյուջե պետք է վճարեին համապատասխանաբար 9 միլիոն 634 և […]
12:47 26.06.2019
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:
12:43 26.06.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՌԴ դաշնային մաքսային ծառայության մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ համատեղ հերթական ուսումնավարժությունն են անցկացրել: Իրական պայմաններին մոտ իրավիճակներում Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայողները փոխանակել են թմրանյութերի անդրսահմանային ապօրինի շրջանառության կանխման գործնական փորձը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ուսումնավարժությունն անցկացվել […]
12:36 26.06.2019
Երեկվա հանրահավաքը բավական խաղաղ անցավ, թեև միջադեպեր, այնուամենայնիվ, եղել են, հայտնում է լրագրող Գոհար Պետրոսյանը SHANTNEWS.am-ին Թբիլիսիից: Նրա խոսքով` ոստիկանությունը երեկ մի քանի սադրիչների ու կռվարարների է հեռացրել Ռուսթավելի պողոտայից: Երեկ երկու ուսանողի ինքնազգացողությունը վատացել է, որոնք հացադուլ էին հայտարարել 5 օր` պահանջելով Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը: Ցուցարարները բողոքի ակցիայի ժամանակ վանկարկում […]
12:17 26.06.2019
Պետբյուջեից 560 մլն դրամ է հատկացվել գյուղական համայնքների 60 անօթևան ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար: 60 ընտանիքից 15-ը Շիրակի մարզում է: Նրանք այն ընտանիքներն են, ովքեր 2008թ. հաշվառվել են, այսինքն` պետությունը նրանց նկատմամբ բնակարանային պարտավորություն ունի: Ընտրվել են մարզի այն համայնքները, որտեղ անօթևանների թիվը 10-ից պակաս է: Համայնքների ցանկը հստակեցված է, բայց դեռ ընտրված չէ […]
12:08 26.06.2019
«Իհարկե ոչ մի քաղաքական հետապնդում չկա, ըստ իս։ Ի սկզբանե գործի կասեցումը և սահմանադրական դատարան ուղարկելու մասին որոշման օրինականության վերաբերյալ կասկածներ կային», – ՀՀ երկրորդ նախագահի հետ առնչվող դատական գործի, Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ հարցին այսօր այսպես պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը։ Նա և գործընկերներն ասացին, որ գործի մասին իրավական գնահատականներ չեն կարող […]
12:01 26.06.2019
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը որևէ կերպ չի մեկնաբանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ առնչվող դատական գործը, քանի որ չի տիրապետում բոլոր մանրամասներին։ Այս մասինն այսօր Ազգային ժողովում հայտարարեցին խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Իվետա Տոնոյանը։ «Տարբեր քաղաքական հայտարարությունների հետ առերեսվել ենք, բայց փաստերի, վճռի հետ կապված մենք առերեսում չենք ունեցել։ Երբ կլինի, դրանից հետո […]
11:58 26.06.2019
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ավագանու նիստի ընթացքում ելույթ ունեցավ՝ նշելով, որ չունենք համաքաղաքային կանոն, որով պետք է տեղադրվեն հուշատախտակները: «Առաջին հարցադրումը, որը բաց է՝ ո՞ւմ կարելի է թույլատրել: Հարցը ունի բարոյական և կանոնակարգման կողմ: Բարոյական առումով՝ ոչ մի շենքի բնակիչ դեմ չէ, որ իր նախկին հանգուցյալ բնակչի հուշատախտակը տեղադրվի: Զուտ քաղաքաշինական տեսանկյունից հարցադրումը ճիշտ […]
11:54 26.06.2019
Հայաստանի Հանրապետության ազգայինանվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետը, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելով և դրանց օգտագործմամբ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում […]
11:40 26.06.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 38-ամյա Ն․Վ․-ն և հայտնել, որ մայիսի 30-ին իր հորը՝ 63-ամյա Ա․Վ․-ին «աջ մասի ճողվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 19-ին հորը վիրահատել են, սակայն հունիսի 25-ին հայրը մահացել […]
11:18 26.06.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 25-ի երեկոյան «Որդան Կարմիր» հայկական գորգերի թանգարանում ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը: Միջոցառման մեկնարկը տրվել է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» խորագիրը կրող ցուցահանդեսով, որտեղ ներկայացվել են հայ դիզայներների ստեղծած հագուստներն և աքսեսուարները: «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ […]
11:13 26.06.2019
Բրիտանական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող Good Morning Britain առավոտյան ծրագրի հաղորդավարներն ուղիղ եթերում էլեկտրահարել են միմյանց։ Հաղորդավարներից մեկը ներկայացրել է հատուկ ժամացույց, որն ունի նաև էլեկտրաշոկեր։ Այդ ժամացույցն առաջինը փորձել են կին հաղորդավարներից մեկի ձեռքին։ 350 վոլտ հարվածից հետո կինը սկսել է ճչալ ու հետո պատմել ցավոտ զգացողությունների մասին։ Հետո նույն սարքը փորձել է հաղորդավարներից մյուսը։ […]
10:50 26.06.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 65-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է տուժողի եղբայրը: 2019թ. հունիսի 25-ին՝ ժամը 12:20-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում Երևան քաղաքի բնակիչ, 1957թ. ծնված տղամարդը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նախորդ օրը՝ հունիսի 24-ի երեկոյան, իրենց պատկանող բնակարանում վիճաբանել է 1954թ. ծնված եղբոր […]
10:47 26.06.2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Հունիսի 25-ն Մայր Աթոռում հյուրընկալվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը. «Հունիսի 25-ը Մայր Աթոռում հյուրընկալեցինք նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին»:
10:35 26.06.2019
Հունիսի 25-ին` ժամը 18:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 72/10 հասցեի մոտակայքում ծառի ճյուղը պոկվել է եւ մասնակի փակել ճանապարհի երթեւեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Նույն օրը, ժամը 16:30-ին «911» ծառայությանն ահազանգ է […]
10:28 26.06.2019
Աննախադեպ ընթացակարգ Վրաստանի խորհրդարանում: Այս պահին պատգամավորները քննարկում են խորհրդարանի անդամ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիայի անձեռնմխելիության հարցը, հաղորդում է Aliq.ge-ն։ Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր օրենսդիր մարմնին՝ խորհրդարանի անդամին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին և կալանելու համաձայնություն ստանալու համար: Ինչպես դատախազն է հայտարարել, Նիկանոր (Նիկա) Մելիային մեղադրանք է առաջադրվել հունիսի 20-ին ցույցի ժամանակ […]
10:07 26.06.2019
Հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվեցին օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց սավանով և պոլիեթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին: Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր: Ոստիկանների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվեց կասկածյալի […]
08:39 26.06.2019
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլի ընտրություններից անմիջապես հետո առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմանը։ Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Դիզվառելիքը թանկացել է 22, թեյը՝ 15 քուրոշով։ Երկու օրվա մեջ կլսենք նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման մասին լուրը, որին կհաջորդեն հարկերի բարձրացումները։ Խորը տնտեսական ճգնաժամ ենք ապրում։ Ինչի՞ համար է այս […]
08:17 26.06.2019
Հունիսի 25-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի կենտրոնում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր է ժամանել իրավապահները։ 112 տելեգրամ ալիքի տեղեկություններով` Գոգոլի փողոցում կրակել են 41-ամյա Անդրանիկ Մուրադյանի վրա։ Նրան հոսպիտալացրել են, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Իրավապահները դեպքի վայրում 10 պարկուճ են հայտնաբերել։ АСТ-54-ի տվյալներով՝ տղամարդը կանգնած է եղել կանգառում, երբ նրան մոտեցել է հայկական համարանիշերով Nissan […]
23:43 25.06.2019
Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր միացել է խորհրդարանի դիմաց արդեն 6-րդ օրը շարունակ ցույց անող հանրությանը: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։ Մարգվելաշվիլին ակցիայի մասնակիցներին ասել է, որ այսօր Վրաստանի պատմությունը շատ հպարտ, սակայն արյունոտ բառերով է գրվում: Նա հույս է հայտնել, որ շատ մաքուր և լուսավոր ապագա է սպասվում: Նախկին նախագահը ցուցարարներին դիմել է […]
22:53 25.06.2019
Ոստիկանության Արաբկիրի համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել, և այն փոխանցվել է նույն բաժնի հետաքննչական բաժանմունք: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված նյութերը նախապատրաստվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Կ․Մ․-ի դիմումի փաստով: Վերջինը Արաբկիրի ոստիկանությունում հայտնել է, որ նախկինում ոսկե հուշամեդալներ են պատվիրվել, ու պատվերը ստանալուց հետո իրենց մոտ մտահոգություն է առաջացել, որ մեդալները ոսկուց չեն: Համայնքային ոստիկանության բաժանմունքում […]
22:41 25.06.2019
Հունիսի 25-ին` ժամը 21:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրին հարակից խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
21:39 25.06.2019
Թբիլիսիի կենտրոնական՝ Ռուսթավելի պողոտայում մեկնարկեց թվով վեցերորդ բողոքի ցույցը: Ակցիան նույն խորագիրն ունի՝ «Ամոթ է»: Այսօր մասնակիցների ձեռքում փուչիկներ են, որոնց վրա օկուպացիան խորհրդանշող գրառումներ են: Պողոտան փակ է: Տեսանյութը և լուսանկարները՝ Aliq.ge-ի։
20:52 25.06.2019
SHANTNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ 27 ժամ Վերին Լարսում անցկացրած ՀՀ քաղաքացիները Հայաստանում են։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք՝ հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն ողջ օրն այնտեղ սպասելուց հետո էլ բարձր տրամադրություն են ունեցել և նշել […]