13:11 25.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստան թռիչքներն արգելելու հրամանից հետո բոլոր զբոսաշրջային ընկերությունները պարտավոր են ռուսաստանցի զբոսաշրջիկներին այլընտրանքային տարբերակներ առաջարկել, գրում է Rusarminfo-ն: Ռուսական Տուրինդուստրայի միության նախագահ Իրինա Տյուրինան նշել է, որ որպես այլընտրանքային տարբերակ` ռուսաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են Հայաստանը. «Վրաստան են գնում մթնոլորտի, համեղ սննդի և գինու համար, այդ ամենը կա նաև Հայաստանում: Այդ է […]
13:07 25.06.2019
Գործող խորհրդարանն իր աշխատանքի մի քանի ամսվա ընթացքում ընդունել է ընդդիմության առաջարկած ավելի շատ նախագծեր, քան նախորդ 5-6 տարիների խորհրդարանները։ Այս մասին այսօր հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ ընդդիմությունը դրանով ապացուցեց, որ իրենց աշխատանքը ոչ միայն խոսելն է, այլև գործելը։ Պատգամավորն անդրադարձավ նաև քննարկվող թեմային, որին ընդդիմությունը տարակուսանքով է մոտենում։ Գաբրիելյանն ասաց, […]
13:05 25.06.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը: Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելու մասին ահազանգը ստացվել էր 2019 թվականի հունիսի 21-ին: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով […]
12:56 25.06.2019
Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, ժամանել է շտապօգնության մեքենա և թթվածին է տվել Գրիգորյանին: Դատական նիստն ընդմիջվել է, որ Գրիգորյանն ինսլունային ներարկում ստանա:
12:52 25.06.2019
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով այսօր հերթական ակցիան է կազմակերպվել: Ակցիայի մասնակիցները պաստառներով նախ՝ հավաքվել են այգու դիմաց, ապա ներս մտել՝ վանկարկելով «Ռուբե՛ն, հեռացի՛ր», «Այգին առանց Ռուբենի»: Վարչական շենքի տարածքում բողոքի ակցիայի մասնակիցներն ու Ռուբեն Խաչատրյանը հանդիպել են: Երբ Խաչատրյանը վերջացրել է հեռախոսով խոսելը, անպարկեշտ արտահայտություն է արել ակցիայի մասնակիցներից մեկի հասցեին: Կենդանաբանական […]
12:47 25.06.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսուքյան էջում ԵԽԽՎ-ն նիստից ուղիղ միացմամբ տեսանյութ է տեղադրել, որտեղ հայտնել է, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամն Ռուբեն Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգնման իրավունքին: Այսօր Ռուբինյանը վարման կարգով ձայն է խնդրել և հայտնել դրա մասին, սակայն, ըստ ԵԽԽՎ կանոնադրության, Ռուբինյանի քվեն փոխել հնարավոր չէ: […]
12:42 25.06.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում ԵԽԽՎ-ն նիստից ուղիղ միացմամբ տեսանյութ է տեղադրել, որտեղ հայտնել է, որ ուկրաինական պատվիրակության անդամները, չցանկանալով նստել ռուս պատվիրակների կողքին, լքել են նիստերի դահլիճը: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ դրանից հետո նիստերի դահլիճը լքեց նաև Վրաստանի պատվիրակությունը:
12:31 25.06.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Արցախի Մեխակավան շրջան այցելության ընթացքում զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանի և զորամասի հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ, մայոր Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Մեխակավանում տեղակայված զորամաս և հոսպիտալ: Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը: Աննա Հակոբյանը […]
12:14 25.06.2019
Հայկական արմատներով ամերիկացի քաղաքական գործիչ, Մեն նահանգի ներկայացուցիչների պալատի խոսնակ Սառա Գիդեոնը մտադիր է 2020թ. ընտրություններին առաջադրվել սենատորի պաշտոնում: «Սառա Գիդեոնը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, պաշտոնապես ներառվեց սենատորի պաշտոնի համար մղվող ընտրապայքարի մեջ: Նրա հիմնական մրցակիցը Մեն նահանգի գործող սենատորն է՝ Հանրապետական կուսակցության անդամ Սյուզան Կոլլինսը»,- գրում է ամերիկյան The Huffington Post-ը: Նշվում է […]
11:57 25.06.2019
Իշխանությունն առաջարկում է խորհրդարանական ընդդիմությանը հնարավորություն տալ ՏՄՊՊՀ, ՀԾԿՀ և նման այլ մարմիններում առաջարկել իր թեկնածուներին։ Սակայն սա որոշակի անհանգստություն այսօր առաջացրեց ԼՀԿ խմբակցությունից Անի Սամսոնյանի մոտ․ եթե ընդդիմադիր խմբակցությունները լինեն 6-ը, ոչ թե ներկայի նման 2-ը, ինչպե՞ս են համաձայնության գալու թեկնածուի հարցում։ Արարատ Միրզոյանը, որ նախագծի հեղինակն է, բացատրեց, որ այդ դեպքում խմբակցությունները իրար […]
11:16 25.06.2019
Ազգային ժողովի այսօրվա նիստը առավոտից միայնակ վարում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Սակայն հերթական հարցը հենց իր, արդեն պատգամավորի կարգավիճակում Արարատ Միրզոյանի ներկայացրած նախագիծն էր։ Արդյունքում Միրզոյանը ստիպված էր ներկայացնել ինքն իրեն՝ ամբիոնի մոտ հրավիրելու համար։ Միրզոյանի նախագիծը վերաբերում է անկախ մարմիններում նշանակումներ կատարելու ժամանակ ԱԺ լիազորությունները ընդլայնելուն։ Խոսքը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) […]
11:15 25.06.2019
Հարկային օրենսգրքում փոփոխությունների ամբողջ քննարկումը իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանին հիշեցնում է հումորային այն հոլովակը, որում դասախոսը ուսանողին ուզում է անպայման «կտրի» ու խնդրում է ասել Հիրոսիմայի և Նագասակիի վրա նետված ռումբերի բոլոր զոհերի անունները։ Թունյանն այս ամենը հիշեցրեց այն պատճառով, որ իր կարծիքով, Հարկային նոր օրենսգիրքը մեկ քայլ առաջ է, իրենք առաջարկում են այդ քայլն […]
10:21 25.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցում է Մասիս քաղաքում Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը ևս այնտեղ է եղել և պատասխանել է լրագրողների հարցերին. «Հիմա իրավիճակ է փոխվել, մենք պետք է կարողանանք համախմբել բոլորին: Սփյուռքում տրամադրությունը շատ բարձր է: Եթե այստեղ հետհեղափոխական տրամադրությունը մի քիչ […]
10:18 25.06.2019
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը։ Հարցին՝ ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների վերաբերյալ, Աննա Նաղդալյանը պատասխանել է․ «Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը: Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել […]
10:07 25.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցում է Մասիս քաղաքում Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս այնտեղ է եղել և պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ այժմ Արարատի մարզում իրականացվելու է մեծ ներդրումային ծրագիր, և դրա բարերարը ծնունդով Արարատից է, ծրագրի մասին կխոսվի ավելի ուշ: Արարատի մարզպետը […]
09:54 25.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 25-ին, մասնակցում է Մասիս քաղաքում Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վարչապետն արդեն ժամանել է: Նրա հետ են նաև ՀՀ կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Վարչապետին խնդրեցին իր ընկերներից մեկին հրավեր […]
09:44 25.06.2019
ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցում է Մասիս քաղաքում Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վարչապետն արդեն ժամանել է: Նրա հետ են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը , ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նիկոլ Փաշինյանը և Լիլիթ Ադիբեկյանը […]
09:41 25.06.2019
Ռուսաստանից Հայաստան մեկնող ավտոբուսում արգելված բեռ հայտնաբերելու պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող շուրջ 5 տասնյակ ՀՀ քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով տեղափոխվում են Հայաստան։ Ավտոբուսը ճանապարհին է և այժմ գտնվում է Թբիլիսիում։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
08:31 25.06.2019
Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, Youtube-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է թե ինչպես են Լաստիվերում իրենց հանգիստն անցկացրել։ Մանրամասները՝ տեսանյութում։
00:08 25.06.2019
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Ռուսթավելիի պողոտայում բախումների ժամանակ ձերբակալված միակ ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել: «Ուրախությամբ հայտնում ենք, որ դատարանը բավարարել է Թբիլիսիում տեղի ունեցած բախումների ընթացքում ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանի դատական վճիռը բեկանելու մասին՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության բողոքը»:
23:46 24.06.2019
«Այնքան ժամանակ, ինչքան այդ հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը լինի, այնքան ժամանակ մենք վտանգի առջև ենք կանգնած լինելու անվտանգության տեսակետից»,- հայկական «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա պնդման համաձայն՝ Հայաստանը Ղարաբաղը պետք է դիտարկի որպես իր անվտանգության լուրջ գործոն, և առանց նրա Հայաստանը չափազանց կթուլանա։ Նա ասաց, որ տպավորություն ունի, […]
23:36 24.06.2019
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովեցին Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Ուղևորներին Հայաստան տեղափոխելու համար Վերին Լարս մեկնած ավտոբուսն արդեն տեղում է և որոշ ընթացակարգային գործընթացներից հետո ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան։
23:16 24.06.2019
Գույք պարտքի դիմաց ծրագիրը Հայաստանի ամենահաջողված ծրագրերից մեկն է եղել։ Այս կարծիքին է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի նախագահության տարիներին էլ իրականացվել է այդ ծրագիրը։ «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում նա բացատրում է, որ այդ ծրագրի միջոցով հնարավոր եղավ մարել պարտքերը՝ Ռուսաստանին տալով չաշխատող կամ փոքր ծավալով աշխատող գործարաններ։ Քոչարյանի պնդմամբ՝ այդ ամենի արդյունքում հնարավոր […]
23:03 24.06.2019
Այս իշխանությունից հետո այլ իշխանության համար առաջին հերթին խոցելու են դառնալու նրանք, ովքեր հարստացել են 90-ականների սկզբին: «5-րդ ալիքին» տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Նրանք խոցելի են դառնալու այն ժամանակ, երբ այս իշխանությունն այլևս չլինի իշխանություն: 90-ականները եղել են իսկական թալանի, անհասկանալի սեփականաշնորհումների, ստվերային տնտեսության հսկայական ծավալի տարիներ: Այն […]
22:57 24.06.2019
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հատուկ սպասելիքներ չունի դատարանից։ Այս մասին նա ասաց «Հինգերորդ ալիքին» տված իր հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ դատավարությունը հենց այդպես էլ կանխամտածված էր՝ լսել մեղադրող կողմին ու գործով ներգրավված տուժողների ներկայացուցիչներին, ու հետո «զավեշտալի պատճառաբանությամբ» զրկել պաշտպանվող կողմին իր տեսակետը ներկայացնելուց։ Քոչարյանի խոսքերով՝ արվեց ամեն ինչ, որ պաշտպանվող կողմը չկարողանա ներկայացնել իր […]
22:55 24.06.2019
Ժողովրդի սերը շատ տատանվող երևույթ է, ժողովրդի սերից մինչև ատելություն մեկ քայլ է: 5-րդ ալիքի եթերում նման տեսակետ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ գործող իշխանությունը կես քայլն արդեն արել է: «Ես կարծում եմ՝ ժողովրդի նկատմամբ սերը պետք է ղեկավարի կողմից արտահայտվի նրանով, որ ժողովրդի կենսամակարդակն ամեն օր բարձրանա, ժողովրդի սառնարաններում ուտելու […]
22:17 24.06.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով` վրացի սահմանապահներն ազատ են արձակել Վերին Լարսի անցակետում բռնված հայ վարորդին։ Սակայն նրա հետ բռնված հայ ուղևորներից մեկին իրավապահներն ազատ չեն արձակել։ Դեպքի առթիվ SHANTNEWS.am-ը զրուցել էր […]
21:49 24.06.2019
Հունիսի 21-ին Ֆրանսիայի Շավիլ քաղաքում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացման արարողությունը, որին մասնակցեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Շավիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, ինչպես նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի պատգամավոր Ժակ Մերը։ Միջոցառմանը Շավիլի քաղաքային երգչախումբը կատարեց Շառլ Ազնավուրի մի շարք ստեղծագործություններ: Հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգները: Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Շավիլի քաղաքային […]
21:31 24.06.2019
Այսօր տեղացած խոշոր կարկուտը մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի 10-ից ավելի գյուղերի։ Հիմնականում տուժել են Արթիկի տարածաշրջանի գյուղերը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Սարատակ և Հոռում գյուղերում բնակիչները մեր թղթակցին պատմել են, որ ձվի չափի հասնող կարկուտը վնասել է ոչ միայն տնամերձ բանջարաբոստանային կուլտուրաները, այլև ցորենի և գարու ցանքերն են զգալի տուժել։ […]
21:12 24.06.2019
ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կատաղի կրքեր՝ ԵԽԽՎ-ում Այս պահին Ստրասբուրգի խորհրդարանը քննարկում է Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը։ Երեք տարի է՝ Ռուսաստանը ԵԽԽՎ-ում զրկված է ձայնի իրավունքից և չի մասնակցում Վեհաժողովի աշխատանքներին։ Այստեղ, հիմա, այս պահին շեքսպիրյան բուռն կրքեր են. Ուկրաինայի, Վրաստանի, Բրիտանիայի և մի շարք այլ […]