14:44 24.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի ներկայացման ժամանակ, դիմելով Պալատի նախագահ Լևոն Յոլյանին, հետաքրքրվեց՝ որքա՞ն գումար են ծախսել հաշվետվությունների՝ պատգամավորներին բաժանված տպագիր տարբերակներից յուրաքանչյուրի վրա: «Ուզում եմ իմանալ՝ մեկ հատի վրա որքա՞ն գումար եք ծախսել: Ձեր բուն գործառույթը բյուջեից հատկացված գումարների արդյունավետությունն է: 60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը […]
14:21 24.06.2019
Այսօր՝ հունիսի 24-ին, Էդուարդ Շարմազանովը հանդիպել է լրագրողների հետ: ՀՀԿ մամուլի խոսնակը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և սուր քննադատության ենթարկել իշխանությունների գործելաոճն ու նաև վիրավորական արտահայտություններ հնչեցրել: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ինչպես տնտեսական ցուցանիշերին, ներդրումներին, այնպես էլ ներքին ու արտաքին հարաբերություններին` նշելով, որ այդ ոլորտներում իշխանությունները վարում են իր քաղաքական թիմի համար ոչ ընդունելի […]
14:04 24.06.2019
Ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք՝ բոլորին հեգնենք։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի զայրացած ելույթից հետո նրանց դիմեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։ Նա ասաց, որ խորհրդարանում շատ են այն մարդիկ, որոնք կարող են այնպես հեգնել, որ «շատ լավ չստացվի»։ «Պարո´ն Սիմոնյան, էստեղ կանգնած էսենց մատով խփում եք, ասում եք՝ 10 անգամ ավելի ուժեղ կլինի [արձագանքը]։ Հա, […]
13:50 24.06.2019
Ռուսաստանի վերլուծական կենտրոններից մեկը վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա հաշվարկել է, թե որ երկրից քանի միգրանտ է 2018 թվականին տեղափոխվել ՌԴ: Ըստ հետազոտության արդյունքների` ՌԴ տեղափոխված յուրաքանչյուր չորրորդ միգրանտը Ուկրաինայից է: Չնայած դրան 2017 թվականի համեմատ 2018-ին ուկրաինացի միգրանտների թիվը նվազել է 8,3 տոկոսով: Երկրորդ տեղում Ղազախստանն է: Անցած տարի այս երկրից Ռուսաստան է տեղափոխվել […]
13:11 24.06.2019
Էդմոն Մարուքյանի կողմից Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին «էն սիրուն աղջիկ» անվանելուց հետո ԱԺ-ում «փոխհրաձգությունը» գնալով թեժացավ ու հասավ ամբիոն-դահլիճ բղավոցների ու հեգնանքի։ ԱԺ ամբիոնին մոտեցավ նաև նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը ու հանդիմանեց ԼՀԿ պատգամավորներին տեղից խոսելու, բղավելու, իր խոսքերով՝ պատգամավորին անհարիր պահվածքի համար։ «Էդ ի՞նչ խոսելու ձև է։ Խոսում եք էստեղ, գալիս, ատելության մթնոլորտից եք […]
12:49 24.06.2019
Վրաստանում ՀՀ դեսպանությունը SHANTNEWS.am-ին մանրամասներ է հայտնել ռուս-վրացական սահմանին 48 ուղևորներով կանգնեցված ավտոբուսի վերաբերյալ: Դեսպանությունից տեղեկացրին, որ կանգնեցված հայկական ավտոբուսը Մոսկվայից դուրս է եկել ոչ թե գիշերը, ինչպես նշվում էր նախապես, այլ առավոտյան 06.00-07.00-ից: «Ավտոբուսին թույլ չեն տալիս ռուս-վրացական սահմանը, որովհետև ավտոբուսի մեջ հայտնաբերել են արգելված բեռ: Դրա համար հիմա վարորդը հարցաքննվում է, մենք էլ […]
12:25 24.06.2019
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է «Ալիք Մեդիան»: Խոսելով այն մասին, որ ժողովրդավարության համար բազմակարծությունը մեծ նշանակություն ունի, Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով: Հիշեցնենք, սա Թբիլիսիում արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի մասնակիցների պահանջներից էր: Բիձինա Իվանիշվիլիի խոսքով` 2024 թվականից […]
12:20 24.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հուլիսի 8-ից դեպի Վրաստան չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահի հրամանագրին ու հետևանքներին: «Շաբաթ առավոտյան, Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան […]
12:14 24.06.2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով առաջխաղացման կարգով քրեակատարողական 5 ծառայող փոխադրվեց ավելի բարձր պաշտոնների, իսկ 3 քաղաքացի համալրեց ծառայության շարքերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Ա․ Մխոյանը, շնորհավորելով ծառայողներին, մաղթեց բարի ծառայություն և նշեց, որ սպայի ուսադիրներ կրելը շատ պատվաբեր է, նաև պատասխանատու: «Ծառայե´ք նվիրումով և մեծ […]
12:02 24.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում: Այսօրվա […]
11:18 24.06.2019
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է ՊՆ պայմանագրային զինծառայողի անվամբ ակնհայտ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ մեղադրանք է առաջադրվել 52-ամյա տղամարդուն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1966 թվականին ծնված տղամարդը, վարկով գումար վերցնելու համար, […]
11:04 24.06.2019
ԱԺ-ում Կառավարության կողմից ներկայացված «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հարցը քվերակության դնելու ժամանակ վարման կարգով ելույթ ունեցավ պատգամավոր Մարիա Կարապետյանը: Նա հայտնեց, որ հարցի շուրջ կային խնդիրներ, օրինագծում տեղ են գտել փոփոխություններ, որոնք պատշաճ կերպով չէին քննարկվել, հեղինակը՝ կառավարության ներկայացուցիչն ասում է, որ հետ է քաշվել, սակայն փաստորեն չի եղել, […]
10:37 24.06.2019
Հունիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին […]
10:33 24.06.2019
Հունիսի 20-ից Վրաստանում սկսված անկարգությունները հասցրին երկու օրվա ընթացքում վերաճել քաղաքական ճգնաժամի: Հակաիշխանական բողոքի ակցիաներին հունիսի 21-ին միացան Քութայիսի բնակիչները՝ կոչ անելով, որ իրենց հետ փողոց դուրս գան նաև Բաթումի և մյուս շրջանների քաղաքացիները: Ընդդիմությունն արդեն գնահատական է տալիս այս ակցիաներին՝ դրանք անվանելով պայքար արժանապատվության համար, մինչդեռ Ուկրաինայից ընդդիմությանը ոգևորող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ […]
10:24 24.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ բարեկամական հարաբերությունները և շահագրգիռ է խորացնել և ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը:
10:21 24.06.2019
Վրաստանում այսօր մեկնարկում է խոշոր ցույցերի հինգերորդ օրը, և կազմակերպիչները որոշել են ավելացնել աղմուկի մակարդակն ու տարածքը։ Նախ 14։00-ին ցուցարարները որոշել են ուղղակի կանգնեցնել իրենց մեքենաները փողոցներում և միացնել ազդանշանները։ Բայց սա, ըստ էության, այսօրվա ցույցերի նախերգանքն է։ Երեկոյան, երբ Թբիլիսիում փոքր-ինչ զով կդառնա, ցուցարարները մտադիր են մասշտաբային ցույց-երթ անցկացնել։ 19։00-ից սկսած նրանք ավտոերթով շարժվելու […]
10:18 24.06.2019
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուն երեկ գիշեր հայտարարել է. «Այս հաղթանակը ոչ թե մեկ կուսակցության, այլ ամբողջ Թուրքիայի հաղթանակն է»: Այս խոսքերը հրապարակելով՝ «Հուրիեթ» թերթը նաև նշում է, որ Իմամօղլուն հանդես է եկել իր հազարավոր աջակիցների առջև և ասել, որ պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ ջանք գործադրելով, որ բոլորը […]
09:42 24.06.2019
«Ստամբուլում Էրդողանը խայտառակ պարտություն կրեց, անգամ այն թաղամասերում, որտեղ մարտի 31-ին հաղթանակ էր տարել իշխանությունը, այս անգամ պարտություն տարավ: Օրինակ Զեյթունբուռնույում մարտի 31-ին 51 տոկոսով հաղթել էր,իսկ ընդդիմությունը տարել էր ընդամենը 46 տոկոս ձայն, սակայն այսօր նույն Զեյթունբուռնույում ընդդիմությունը 52 տոկոս ձայն է հավաքել, իսկ իշխանությունը՝ 47»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ […]
09:20 24.06.2019
Կամերունшում զբոսաշրջային ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 22 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Cameroon-Info-ն: Վնասվածքներ ստացած մարդիկ արագ տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց առողջական վիճակի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։ Ականատեսները նշել են, որ մեղավորն ավտոբուսի վարորդն է եղել, որը գերազանցել է արագությունն ու տրանսպորտային միջոցը վարել է չափազանց անուշադիր: Նախաքննություն է ընթանում դեպքի […]
08:30 24.06.2019
Մինսկում (Բելառուս) ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը պայքարի դուրս եկավ բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը (51 կգ)։ Անուշը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից՝ մրցելով Չեխիայի ներկայացուցիչ Նելա Ֆրեյհերովայի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Այս քաշային կարգի 1/4 եզրափակչի մենամարտերը կայանալու են հունիսի 26-ին։ Անուշը մրցելու է Լեհաստանի ներկայացուցիչ Սանդրա Դրաբիկի հետ։ Հունիսի 23-ին հայ բռնցքամարտիկներից ռինգ […]
08:17 24.06.2019
Երեկ՝ հունիսի 24-ին, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի նստավայրի հարևանությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Դանակով զինված անհայտ անձը հարձակվել է ոստիկանի վրա այն բանից հետո, երբ նրա մեքենան կանգնեցրել են փաստաթղթերը ստուգելու համար։ Նրան վնասազերծել են։ Միջադեպի հետևանքով 2 տուժած կա։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը:
00:39 24.06.2019
«Յելլ էքսթրիմ պարկ» նախագծի հեղինակ և համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը մրցույթ է հայտարարում Նիկոլ Փաշինյանի հետ լավագույն սելֆիի համար։ Նրա խոսքերով՝ հաղթողին կընտրի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
00:27 24.06.2019
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում Ստամբուլում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի հետ կապված գրառում է կատարել։ «Էրդողանի մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց։ Այս գիշեր բոլորով շուրջպար ենք բռնելու։ Իսկ վաղն էլ պատրաստվենք նոր ժողովրդավարության կառուցմանը»,- գրել է նա։
00:14 24.06.2019
10 օրուան ընթացքին երկրորդ անգամն ըլլալով յարձակման՝ թիրախ դարձած է Սէուտական Արաբիոյ «Ապհա» օդակայանը։ Այս մասին լուրը հաղորդեց «Ալ Արապիյա» կայանը՝ նշելով նաեւ, որ յարձակման հետեւանքով զոհուած է մէկ անձ, եւ 7 ուրիշներ վիրաւորուած են։ Աղբիւրը նաեւ կը հաղորդէ, որ գրոհը գործուած է անօդաչու սարքի մը ճամբով եւ գրոհին ետին կը կանգնին Եէմէնի հուսիները։ Կը […]
23:55 23.06.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2019 թվականի հունիսի 20-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները նույն ՔԿ հիմնարկի կալանավորին ուղեկցել են Սիլիկյան թաղամասում գտնվող սգո սրահ՝ իր մոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: Ժամը 15:45-ից մինչ 16:15-ի սահմաններում, գտնվելով սգո սրահի բակային տարածքում և օգտվելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դուռը բաց թողնելու և շարժիչի միացված լինելու հանգամանքից, նստել է […]
23:44 23.06.2019
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ճապոնացի սոպրանո Էմի Մացուբարան դաշնակահար Տակահիրո Ակիբայի նվագակցությամբ կատարում է Կոմիտասի «Հոյ, Նազան» երգը։
23:31 23.06.2019
Լրատվամիջոցներում ակտիվ տարածվում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի ֆեյսբուքյան գրառումը՝ Սահմանադրական դատարանի կայքում «արագ-արագ» իրականացված փոփոխությունների՝ «ՍԴ կառուցվածքը» բաժնում «անդամներ» ենթաբաժինը «դատավորներ» անվանափոխելու վերաբերյալ։ «Եթե նախկինում այդ ենթաբաժինը կոչվում էր «ՍԴ անդամներ», այժմ այն դարձել է «ՍԴ դատավորներ»։ Դա արել են այս երկու օրը, եթե ոչ երեկ, քանի որ ուրբաթ դեռ «ՍԴ անդամներ» էր: Բայց փոքրիկ տեխնիկական բացթողման պատճառով […]
22:59 23.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել արտերկրում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթել երջանկություն ու նորանոր հաջողություններ պատասխանատու գործում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից:
22:44 23.06.2019
Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները մոտենում են իրենց հանգուցալուծմանը: Արդեն հրապարակվել են ընտրությունների նախնական արդյունքները։ Չնայած արդյունքները դեռ նախնական են, բայց ձայների ակներև տարբերությամբ առջևում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այս պահի դրությամբ ձայների հարաբերակցությունն այսպիսին է` իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) թեկնածու Բինալի Յըլդըրըմն ունի քվեների 45.24 տոկոսը, իսկ ընդդիմադիր […]
22:30 23.06.2019
Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը (92 կգ) դարձավ չեմպիոն։ Եզրափակիչ գոտեմարտում Գևորգյանը 6։3 հաշվով կամային հաղթանակ տոնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Կարտոևի նկատմամբ։ Պատանի ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սագադուլլա Ագաևին: 1/8 եզրափակչում մեր ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Հունաստանի […]