23:40 22.06.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 22-ին հանդիպում էր կազմակերպել պատանի ֆուտբոլիստների հետ, որոնք հանդես են գալիս տարբեր ակումբներում: Պատանիների հետ Վանեցյանը նշել է աղջիկներից մեկի ծննդյան օրը: ՀՖՖ նախագահն անձամբ երեխաների համար սենդվիչներ է պատրաստել և հյուրասիրել՝ ասելով, որ իր պատրաստած սենդվիչները համեղ են: Հանդիպմանը Վանեցյանը եկել էր տիկնոջ և […]
23:25 22.06.2019
Թբիլիսիում խորհրդարանի դիմաց ցույցի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել: Իրավիճակը գնալով ավելի է լարվում։ Մանրամասները՝ Վրաստանի Առաջին ալիքի տեսանյութում։
22:55 22.06.2019
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց 82 կգ քաշային սամբիստ Դավիթ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Եզրափակիչում Գրիգորյանը 0։7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելնյուկին։ Եզրափակիչ գոտեմարտից հետո հայ մարզիկը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվեց տպավորություններով: «Անհարմար մրցակից էր ինձ համար, ստացվեց ծանր գոտեմարտ։ Նրա հետ առաջին անգամ չեմ գոտեմարտում և միշտ էլ […]
21:56 22.06.2019
Մոսկվայի «Сокольники» մշակութային և հանգստի համար նախատեսված այգում 3 երեխա վնասվածքներ են ստացել կարուսելի խափանման պատճառով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- գրված է Մոսկվայի քաղաքապետարանի առողջապահության բաժնի տարածած հաղորդագրության մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ այգում խափանվել է «Колобок» կարուսելը: Այգու ղեկավարությունն տեղի […]
21:41 22.06.2019
Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի մոտ հանրահավաքի հետ կապված ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, փոխանցում է aliq.ge-ն: «Ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին, քաղաքական կուսակցություններին և նրանց կողմնակիցներին կոչ է անում դուրս չգալ օրենքի սահմաններից, պահպանել հասարակական կարգը և իրենց կարծիքը խաղաղ կերպով արտահայտել: Այսպիսով, մենք տեղեկացնում ենք, որ հունիսի 20-ի հանրահավաքի ընթացքում ձերբակալվածներից 121-ը վարչական […]
19:55 22.06.2019
Վրաստանի միացյալ ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել Ռուսթավելի պողոտայում անկարգությունների ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։ «Ուժը միասնության մեջ է» դաշինքի անունից հայտարարությունը ներկայացրել են Թինա Բոկուչավան, Խաթիա Դեկանոիձեն և Գիորգի Վաշաձեն, փոխանցում է Aliq.ge-ն։ Նրանց խոսքերով՝ ձերբակալված է ավելի քան 300 մարդ, որոնց դեմ ոստիկանները կեղծ ցուցմունքներ են տալիս: «Այդ բոլոր մարդիկ քաղբանտարկյալներ են, դա քաղաքական վրեժ […]
19:30 22.06.2019
Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին հրամանագիրը: Աբաշիձեի խոսքերով՝ այս փուլում աշխատանքներ են տարվում այս որոշման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն հավաքագրելու համար: «Իհարկե, մեր հիմնական խնդիրն է պահպանել երկրի ինքնիշխանությունը և բոլոր քաղաքացիների շահերը: Պետք է խուսափել լուրջ հարցերի շուրջ շտապ որոշումներ […]
18:06 22.06.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ցավակցական խոսք է հղել գրող, լրագրող Կարինե Աշուղյանի մահվան առթիվ. «Մեծագույն ցավ ապրեցի` տեղեկանալով բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, լավ ընկեր Կարինե Աշուղյանի անժամանակ մահվան մասին: Մեծ է նրա ավանդը հատկապես գրական ու թարգմանչական գործում: Նա […]
17:20 22.06.2019
Թբիլիսիում «ազգայնականները» հարձակվել են «Ռոսիա-24» հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ նրանք փորձել են հարվածել հեռուստաալիքի թղթակցին և օպերատորին, երբ նրանք հարցազրույց էին անում տեղի տուրօպերատորներից մեկի սեփականատիրոջ հետ: Նշվում է, որ նրանց փորձել է պաշտպանել գործակալության կին տնօրենը, ինչից հետո հարձակվողները հեռացել են դեպքի վայրից:
16:24 22.06.2019
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր, Ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը ներկայացրել է այս տարվա հինգ ամիսների ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը: Նշելով, որ պատահարների աճի միտում կա՝ Ղահրամանյանը պարզաբանել է, թե ինչի հետևանք կարող է լինել դա: «Այս տարվա 5 ամիսների ընթացքում ունեցել ենք 1663 ճանապարհատրանսպորտային պատահար, 122 զոհ, 2413 վիրավոր: Նախորդ տարվա […]
16:16 22.06.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ: 2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ է ստացվել «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության բաժանմունք այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում կինը խեղդամահ է արել իր 7 տարեկան աղջիկ երեխային: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ […]
16:00 22.06.2019
Թուրքիոյ քրտամէտ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան հայ երեսփոխան Կարօ Փայլան կոչ ըրած է խիտ շարքերով մասնակցիլ վաղը Պոլսոյ մէջ կայանալիք արտահերթ ընտրութիւններուն։ Այս մասին Փայլան թուիթըրեան գրառում մը կատարած է իր համակիրներուն կոչ ուղղելով քուէարկելու Ժողովրդահանրապետական կուսակցութեան կողմէ Պոլսոյ քաղաքապետի թեկնածու առաջադրուած Էքրեմ Իմամօղլուին: «Պոլսոյ ընտրութիւններուն Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան ընտրական ռազմավարութեան եւ մարտավարութեան փոփոխութեան մասին խօսք […]
15:59 22.06.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին. «Տեղեկացնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին։ Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացին իր փոխանցմամբ որևէ բողոք և […]
15:54 22.06.2019
Տավուշցի երիտասարդ արտադրողներից մեկն իր արտադրանքը վարչապետին ներկայացրեց. «Էս մեր ծաղիկի տեսքով բուլկիներն են, մենք ենք կարողանում միայն էս դիզայնով ստանալ: Եթե կարելի է, խնդրած կլինեմ փորձեք»,- առաջարկեց նա, իսկ Փաշինյանը, կտրելով բուլկին,հարցրեց. «Չաղացնող չե՞ն բայց»: Գործարարը բացասական պատասխան տվեց, վարչապետը շարունակեց. «Սրա դիետիկ վերսիան չունե՞ք»: «Դիետիկ վերսիայի մասին կմտածենք, ամբողջը կերեք, համ էլ չեք […]
15:34 22.06.2019
Դիլիջանում շարունակվում է «Իմ քայլը հանուն Տավուշի» ֆորումը, որի շրջանակում տեղի է ունենում նաև էքսպո ցուցահանդես: Տեղական արտադրողներից մեկի հետ զրույցում վարչապետն իր գոհունակությունը հայտնեց գործարարի աշխատանքից, որ կարողացել են ոտքի կանգնեցնել գրեթե չաշխատող ընկերությունը: Գործարարը պատասխանել է. «Ջանք չենք խնայել, աշխատում էինք առանց շաբաթ-կիրակի»: «Չհասկացա՝ հիմա շաբաթ-կիրակի ունե՞ք»,- կեսկատակ հարցրեց վարչապետն ու հավելեց. «Այսօր […]
15:26 22.06.2019
Գերմանիոյ մէջ մեծ վարկ ունեցող «Կէօթէ» հիմնարկի այս տարուան մրցանակը պիտի տրուի թուրք ծագումով գերմանացի գրագէտ Տօղան Աքհանլըին։ Այս մասին գրած է Պոլսոյ «Մարմարա» պարբերականը` նշելով նաեւ, որ Աքհանլըի թեկնածութիւնը առաջադրուած է Հայաստանի կողմէ։ Երբ արդարութիւնը խնդրոյ առարկայ է՝ կան մարդիկ, որոնք լուռ չեն մնար։ Անոնցմէ մէկն ալ Տողան Աքհանլըն է։ Ան բացէ ի բաց […]
15:22 22.06.2019
Տավուշի մարզպետի կինը՝ գեղանկարչական ցուցահանդեսների կազմակերպիչ, գեղանկարչուհի Արմինե Թումանյանը Դիլիջանում անցկացվող տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդեսի ժամանակ վարչապետին նվեր է փոխանցում՝ ասելով. «Ինձանից այս փոքրիկ նվերն եմ ուզում մատուցել, որովհետև ասացիք, որ փողկապ չկա Հայաստանում հայկական, ուզում եմ իմ նկարած փողկապը ձեզ նվիրել՝ հայկական պատկերներով, հուսով եմ, մի օր այդ մուսան կունենաք ձեռագործ աշխատանքներ էլ կրելու»:
15:18 22.06.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի անվտանգությունը ապահովվում է Ոստիկանության կողմից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Ոստիկանությունից, սակայն, չմանրամասնեցին, թե երբ են դատավորները դիմել ոստիկանություն`իրենց անվտանգությունը ապահովելու հարցով: Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը երկրորդ դատավորն էր, որը Արցախի հանրապետության նախկին և ներկայիս նախագահների անձնական […]
15:11 22.06.2019
Տավուշի մարզում ընթանում է «Իմ քայլը» հանուն Տավուշի ֆորումը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ժամը 13.00-15.00-ը տեղի է ունենում էքսպո-ցուցահանդես, որի ընթացքում ներկաները շրջում են տաղավարներում, ծանոթանում Տավուշում արտադրվող ապրանքատեսակներին: Նիկոլ Փաշինյանը, շրջելով տաղավարներում, ծանոթացել է ապրանքներին, զրուցել արտադրողների հետ խնդիրների մասին, ստացել նվերներ, լուսանկարվել տավուշցի գործարարների հետ:
15:02 22.06.2019
Տավուշում անցկացվող տեղական արտադրանքի ցուցադրության ժամանակ, երբ վարչապետը մոտեցավ տաղավարներից մեկին, տավուշցի գործարարը նրան հիշեցրեց, որ Երևանում մոտեցել ու խոսել է ներդրման մասին: Վարչապետը հիշեց քաղաքացուն և իր ուրախությունը հայտնեց, որ նա արդեն ունի իր արտադրանքը: Զրույցի ավարտին գործարարն ասաց Նիկոլ Փաշինյանին. «Մոտիկից Ձեր տեսքը շատ թարմ է ու լավ, հեռուստատեսությամբ, որ նայում ենք …»: […]
14:50 22.06.2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը պայքարի են դուրս եկել սամբիստները։ Այս մարզաձևում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը և 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը։ Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսեց ¼ եզրափակչից, որտեղ 3-1 հաշվով հաղթեց իտալացի Միշելի Ալսիոյին։ Կիսաեզրափակիչ փուլում Գրիգորյանի […]
14:41 22.06.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր Դիլիջանում տեղի ունեցող «Իմ քայլը հանուն Տավուշի» համաժողովի ժամանակ անդրադարձավ մարզի հնարավորություններին ու պոտենցիալին, դրանց զարգացման տեսլականին: Նա առանձնացրեց տուրիզմի հնարավորությունները մարզում, շեշտեց, որ եղած ուղղությունները մի քանի անգամ ավելացնելու նպատակ ունեն: Առանձին-առանձին թվարկեց մարզի քաղաքների հնարավորությունները: Օրինակ՝ Նոյեմբերյանում ամենաշատ պատմամշակութային հուշարձաններն են, քաղաքը Հայաստանի դարպասի վրա է գտնվում, մտադիր […]
14:37 22.06.2019
Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի պետի պաշտոնը թափուր է: Բաժնի նախկին պետ Հայկ Սուլթանյանը օրեր առաջ նշանակվեց Գյումրիի քաղաքապետի տեղակալ, ըստ այդմ, կրթության բաժնի պետի պաշտոնը թափուր է և առայժմ նույնիսկ ժամանակավոր պաշտանակատար չի նշանակվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանն է ներկայացրել ընթացակարգը, թե ինչպես է թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվելու: «Բաժնի պետի […]
14:03 22.06.2019
Հանրապետության տարածքում Հունիսի 22-27-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում Հունիսի 22-27-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:
13:56 22.06.2019
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հունիսի 16-22-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց: Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հետևել հրադադարի ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը […]
13:53 22.06.2019
Հունիսի 22-ին, ժամը 11:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մուշավան թաղամասում. այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
13:31 22.06.2019
Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը: Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ սա ՀՀ մարզերում անցկացվող նմանատիպ հինգերորդ համաժողովն է և անդրադարձել հարցին, թե որոնք են նմանատիպ համաժողովների անցկացման նպատակները: «Մեր ամենակարևոր նպատակն անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, որովհետև […]
13:20 22.06.2019
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնական դիրքը չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: ՀՀ ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ ԱԱԾ-ից ստացվել են տեղեկություններ այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ. Ս.-ն և նույն գյուղի […]
13:18 22.06.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը իր դստեր՝ Արփիի հետ, շրջել են Քաղցրավենիքի փառատոնի տաղավարներով: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Արփիի հետ այցելել ենք «Խաղաղության քաղաք» հասարակական կազմակերպության նախաձեռնած Քաղցրավենիքի փառատոնին։ Ուրախ եմ, որ փառատոնի հասույթի մի մասը փոխանցվելու է […]
13:16 22.06.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկարցրել է, որ Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացին ձերբակալվել է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար. «Վաղ առավոտից կապի մեջ եմ Վրաստանի իմ գործընկերոջ՝ Հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ Վրաստանում տեղի ունեցող հավաքների ու Ոստիկանության գործողությունների առնչությամբ։ Գործընկերոջիցս այսօր տեղեկացա, որ ձերբակալվածների թվում, իրենց տվյալներով, կա Հայաստանի մեկ […]