TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+16.09 oC

Գլխավոր

Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

19:02 21.06.2019

ԱԺ պատգամավորները 114 կողմ ձայնով քիչ առաջ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Վիգեն Քոչարյանին ընտրեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նա տեղեկացրեց, որ Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 119-ը: Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ՝ 114 քվեաթերթիկ, դեմ՝ 4:

̰
Վահե Գրիգորյանը զրուցել է Հրայր Թովմասյանի հետ

18:54 21.06.2019

Առավոտից ՍԴ շենքի մոտ հերթապահող SHANTNEWS.am-ի նկարահանող խմբին աշխատանքային օրվա ավարտին հաջողվել է զրուցել նաև ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնած Վահե Գրիգորյանի հետ: Գրիգորյանն ասել է, որ իր կողմից ՍԴ նախագահի լիազորությունների ստանձնման հարց առայժմ չի քննարկել ՍԴ գործընկերների հետ: Վահե Գրիգորյանը նշել է, որ զրուցել է Հրայր Թովմասյանի հետ: Զրույցի բովանդակությունը նա չի գաղտնազերծել: Մանրամասները` […]

̰
Գյումրիում հրդեհի հետևանքով կարկանդակի կրպակ է մոխրացել

18:30 21.06.2019

Այսօր հրդեհ է բռնկվել Գյումրիի Շահումյան 131 հասցեում՝ կենտրոնական շուկայի տարածքում: Ամբողջությամբ այրվել է կրպակ, որը վարձակալության պայմանով որպես կարկանդակի թխման կետ էր աշխատում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հրդեհի  պահին ներսում են գտնվել 2 աշխատակիցները, ովքեր հասցրել են դուրս գալ այրվող կրպակից: Հրդեհն առաջացել է փոքր գազաբալոնում տեղի ունեցած արտահոսքից, անգամ չեն հասցրել […]

̰
«Իմ քայլը» պաշտոնապես առաջադրեց ԲԴԽ 2-րդ անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանին

18:17 21.06.2019

Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ արդեն երկրորդ անդամին է ներկայացնում այն բանից հետո, երբ նախորդ խորհրդի անդամներից հինգը հրաժարական էին ներկայացրել։ Երեկ առաջադրված առաջին թեկնածուն ընտրվեց ԱԺ կողմից։ Իսկ այսօր արդեն երկրորդ անդամի պաշտոնում խմբակցությունն առաջադրեց երկրորդ թեկնածուին՝ Վիգեն Քոչարյանին։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ամբիոնից ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը, նրա արհեստավարժ փորձը և այլն։ Բոլոր այդ […]

̰
Ճի՞շտ է, որ Ձեր և Պուտինի գիտական ղեկավարը նույն մարդն է եղել․ հարց ԲԴԽ անդամի թեկնածուին

18:09 21.06.2019

Ազգային ժողովում Վիգեն Քոչարյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության շուրջ լուրջ քննարկումների մեջ եղավ նաև անսպասելի հարց։ «Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը թեկնածուին հարցրեց՝ ճի՞շտ է, որ նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գիտական ղեկավարը նույն մարդն է եղել։ Քոչարյանի լուրջ դեմքին այս հարցը որոշ աշխուժություն ու ժպիտ առաջացրեց։ Նրա պատասխանը՝ տեսանյութում:

̰
Վստահության պակաս, անկախության բացակայություն․ ԲԴԽ անդամի թեկնածուն նշեց դատական համակարգի խնդիրները

17:46 21.06.2019

Կա մի ոլորտ, որտեղ թեև հասել են հեղափոխության փոփոխությունները, սակայն արմատական բեկում չեն մտցրել, և խոսքը դատական իշխանության մասին է։ Այս մասին Ազգային ժողովում իր նախընտրական ելույթի ժամանակ ասաց որպես ԲԴԽ անդամ ներկայացված Վիգեն Քոչարյանը։ Առաջին ու ամենալուրջ խնդիրը դատական համակարգում, նրա կարծիքով, հանրային վստահության պակասն է։ Որպես սրա պատճառ նա իր ելույթում մի քանի […]

̰
Ոստիկանները բացահայտել են Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները

17:02 21.06.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Անիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով բացահայտվել են Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները: Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, ելնելով խմբային շահերից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2014 թվականին […]

̰
Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննության է ընդունվել ՍԴ

17:00 21.06.2019

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությանը՝ ՍԴ նախագահի լիազորությունների ու պարտականությունների կատարումը ստանձնելու մասին: Նա նշեց, որ Սահմանադրական դատարանն այս առնչությամբ պարզաբանմամբ հանդես չի գա: Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի ընթացքի մասին՝ Գյուլումյանը տեղեկացրեց. «Քննության է ընդունվել Ռոբերտ Քոչարյանի դիմումը «Քրեական դատավարության» 135 և […]

̰
Սահմանադրությունը մեկնաբանում է Սահմանադրական դատարանը. ՍԴ անդամ

16:45 21.06.2019

ՍԴ անդամ Արայիկ Թունյանն այսօր լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը, թե ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների ու պարտականությունների իրականացումը: «Գործընկերներին չեմ մեկնաբանում»,- ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Թունյանը ՍԴ անդա՞մ է, թե՞ դատավոր: Ի պատասխան՝ նա նշեց. «Գրված է, բացեք, նայեք»: Վահե Գրիգորյանի հայտարարության ու Սահմանադրությունն այդ կերպ մեկնաբանելու […]

̰
Ցուցարարները հեռացել են Սահմանադրական դատարանի բակից

16:27 21.06.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտից մի խումբ քաղաքացիներ Սահմանադրական դատարանի շենքի դիմաց սպասում էին նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ժամանմանը: Բացի դրանից՝ Սահմանադրական դատարանի դիմաց հավաքվել էին քաղաքացիներ, որոնք պահանջում էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` ցուցարարները ներկայումս հեռացել են Սահմանադրական դատարանի բակից: Տարածքում ծառայություն են իրականացնում փոքրաթիվ ոստիկաններ:

̰
Ռոբերտ Քոչարյանի գործը ընդունվե՞լ է վարույթ ՍԴ-ում. լրագրողների հարցը՝ Արևիկ Պետրոսյանին

16:03 21.06.2019

Սահմանադրական դատարանում կային մեկ տասնյակ որոշումներ, որոնք ընդունվել են: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը: Նա չպատասխանեց հարցին` արդյո՞ ք վարույթ ընդունվել է Ռոբերտ Քոչարյանի գործը: «Քոչարյանի գործով պաշտոնական պարզաբանումները տալիս են պաշտոնապես»,- ասաց Արևիկ Պետորսյանը` այլ մանրամասներ չներկայացնելով:  

̰
Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել

16:00 21.06.2019

Թբիլիսիում ավելի քան 3 ժամ տևած խորհրդակցությունից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհուրդը բավարարել է ընդդիմության պահանջն ու պաշտոնանկ արել խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեին: «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ «կայացրած որոշումը պատասխանատվություն է ժողովրդի առաջ»: Նշենք, որ Կոբախիձեն երեկ Բաքվում բանակցում էր Ադրբեջանի իշխանությունների հետ:

̰
Ֆրանսիական «Դասո սիստեմս» ընկերությունը Հայաստանի հետ համագործակցության առաջարկներ է ներկայացրել նախագահին

15:54 21.06.2019

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսում այցելել է ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության տաղավար: Նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ընկերության արտադրանքին, որոնց թվում են վերջին սերնդի ռազմական ու քաղաքացիական օդանավեր, ռազմաարդյունաբերական և ավիատիեզերական սարքավորումներ: Այնուհետև նախագահ Սարգսյանը հանդիպել է «Դասո սիստեմս» («Dassault systemes») […]

̰
Հասնելու ենք ընտիր դատական համակարգ ունենալու մեր տեսլականին. Գրիգոր Բեքմեզյան

15:46 21.06.2019

ԲԴԽ նորընտիր անդամ Գրիգոր Բեքմեզյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ կասկած չունի, որ հասնելու ենք ընտիր դատական համակարգ ունենալու մեր տեսլականին. «Մի այլ կերպ շնորհակալ եմ Ձեր շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։ Ահավոր շատ ուզում եմ, որ ամեն ինչ Ձեր ուզածին և սպասածին համապատասխան լինի։ Վստահ եմ, որ ամեն ինչ անելու ենք […]

̰
Երբեք որևէ կուսակցության անդամ չեմ եղել. ԲԴԽ անդամի թեկնածու

15:44 21.06.2019

Վիգեն Քոչարյանի ԲԴԽ անդամի թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը նշել է, որ երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել և երկար տարիներ աշխատել է ԵՊՀ-ում, եղել է եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչ: «Հետագայում առաջարկ եմ ստացել իմ գիտելիքները գործնականում կիրառելու համար և 2015 թվականից մինչ օրս աշխատել եմ արդարադատության […]

̰
Կալանավորը փախուստի փորձ է կատարել մոր հուղարկավորության արարողության ժամանակ

15:30 21.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի փախուստի փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2019 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 16:25-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին տեղափոխել են Սիլիկյան […]

̰
ԼՀԿ նախագիծը 3 տարբեր, իրարամերժ դիրքորոշում ձևավորեց «Իմ քայլը» խմբակցությունում

15:25 21.06.2019

Ազգային ժողովում այսօր քննարկվեց մի նախագիծ, որի հեղինակն առաջարկում է վարչական դատարան դիմելիս քաղաքացուն ազատել այն պարտավորությունից, որ իր փաստաթղթերի պատճենները պետք է ուղարկի նաև ֆինանսների նախարարություն։ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի այս նախագիծը 3 իրարից տարբերվող, իրարամերժ դիրքորոշում ձևավորեց իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում։ Տեսանյութում ներկայացված են այդ երեք դիրքորոշումները նույն խմբակցության երեք պատգամավորների կողմից։ […]

̰
Պատվարժա՛ն դատավորներ, օհ, ներեցե´ք … ինչպես շփոթվեց արդարադատության փոխնախարարը

15:20 21.06.2019

Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ-ում կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելիս դիմեց պատգամավորներին: «ԱԺ մեծարգո նախագահ, պատվարժան դատավորներ, օ´հ, ներողություն, պատվարժան պատգամավորներ, ներողություն, մասնագիտական էր»,- արդարացավ շփոթված փոխնախարարը:    

̰
Վահե Գրիգորյանը չի ցանկացել մասնակցել աշխատակարգային նիստին. Արևիկ Պետրոսյան

15:15 21.06.2019

Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին: Նա լրագրողներին տեղեկացրել է, որ Վահե Գրիգորյանը չի ցանկացել մասնակցել աշխատակարգային նիստին և հեռացել է, իսկ նիստն իրականացել է սահմանված ընթացակարգով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արտաշատում երկու կին իրար են ծեծել. նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է

15:11 21.06.2019

Արտաշատում երկու կին վեճի են բռնվել և ծեծել միմյանց: Ավելի վաղ տեղեկություն է ստացվել, որ կանանցից մեկը ծանր վնասվածքով տեղափոխվել է սկզբում Արտաշատի հիվանդանոց, որից հետո վիճակը վատթարացել է և կնոջը տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից մեզ հաղորդեցին, որ հիվանդանոց տեղափոխված 64-ամյա կինը գանգուղեղային ծանր վնասվածք ունի և այժմ գտնվում է վերակենդանացման […]

̰
ԲԴԽ անդամի նոր թեկնածուն Վիգեն Քոչարյանն է

14:57 21.06.2019

«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնին նոր թեկնածու է առաջադրել. այդ թեկնածուն ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանն է: Հնարավոր է՝ այսօր խորհրդարանում հանդիպում լինի Վիգեն Քոչարյանի հետ:

̰
Վահե Գրիգորյանը եկե՞լ է դատարան. ՍԴ անդամը չպատասխանեց լրագրողների հարցերին

13:40 21.06.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը վաղ առավոտից՝ 07:30-ից, Սահմանադրական դատարանում է: Այսօր լրագրողները փորձեցին ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանից ճշտել այդ տեղեկությունը: Հարցին՝ Վահե Գրիգորյանին դատարանի ներսում տեսե՞լ է, նա ներսո՞ւմ է, Գյուլումյանն արձագանքեց. «Չգիտեմ»: Լրագրողների այլ հարցերի նա չպատասխանեց, մեքենա նստեց և հեռացավ:

̰
Ֆրենկ Փալոնը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակի կապակցությամբ երկկուսակցական բանաձև է ներկայացրել Կոնգրես

13:32 21.06.2019

Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, մյուս համանախագահների՝ Ջեքի Սփիրի, Ադամ Շիֆի, Գաս Բիլիրաքիսի և Փիթեր Քինգի հետ համատեղ,  Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակի կապակցությամբ երկկուսակցական բանաձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևում նշվում է Հայաստանում ժողովրդա­վարական առաջընթացի, այդ թվում` արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, ինչպես նաև երկկողմ քաղաքական, տնտեսական և ռազմավարական գործընկերության զարգացման, ՆԱՏՕ-ի շրջանակ­ներում […]

̰
ՍԴ դիմաց հավաքված քաղաքացիները ցրվել են

13:24 21.06.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտից մի խումբ քաղաքացիներ Սահմանադրական դատարանի շենքի դիմաց սպասում էին նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ժամանմանը: Բացի դրանից՝ Սահմանադրական դատարանի դիմաց հավաքված էին քաղաքացիներ, որոնք պահանջում էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը: SHANTNEWS.am-ի թղթակիցը այս պահին հաղորդում է, որ Սահմանադրական դատարանի դիմաց հավաքված բոլոր քաղաքացիները ցրվել են:

̰
ՊԲ ստորաբաժանումները կրակոց չեն արձակել. Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի լուրերը

13:21 21.06.2019

Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊՆ-ն: Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի […]

̰
Ձմերուկն ու սեխն են գալիս, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվելու քաղաքում․ Սամսոնյանը՝ աղբի մասին

13:17 21.06.2019

Մինչև հյուրանոցների գրպանները մտնելը քաղաքից աղբը հավաքեք. այսպիսի կոչով ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը դիմեց «Իմ քայլից» պատգամավոր Գևորգ Պապոյանին, որն իր ընդդիմախոսին «պոպուլիստ» էր անվանել։ Սամսոնյանը հիշեցրեց, որ երբ նույն կոչով դեկտեմբերին դիմել է Երևանի քաղաքապետին, նա խոսք է տվել մաքրել աղբը։ «Անցել է 6 ամիս, և այդ աղբը փողոցներից չի հավաքվել։ Ավելին, վատթարացել է […]

̰
Ինձ համար անակնկալ էր. Մակունցը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին

13:10 21.06.2019

«Վահե Գրիգորյանի հայտարարությունն առնչվում է սահմանադրական որոշակի դրույթների մեկնաբանությանը, իսկ, ինչպես գիտենք, Սահմանադրությունն ու սահմանադրական դրույթները կարող են մեկնաբանել բացառապես ՍԴ-ն և դատարանի դատավորը, հետևաբար, բոլոր մեկնաբանությունների համար Վահե Գրիգորյանին դիմեք»,- ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությանն անդրադառնալով` ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Լրագրողների հարցին` եթե կա ԱԺ կողմից ընտրված ՍԴ նախագահ, […]

̰
Երբ իմ դեմքին շպրտեցիք «պոպուլիստ» բառը, դա չկոծկեց Ձեր դիլետանտությունը․ Սամսոնյանը՝ Պապոյանին

13:04 21.06.2019

«Երբ իմ դեմքին շպրտեցիք «պոպուլիստ» բառը, դա չկոծկեց Ձեր դիլետանտությունը»,- այս խոսքերով ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը դիմեց «Իմ քայլից» իր գործընկեր Գևորգ Պապոյանին։ Սամսոնյանը հիշեցրեց, որ Պապոյանը պարզապես չի կարողացել պատասխանել իր հարցերին։ Նա հիշեցրեց իր հարցերն ու պնդեց, որ Պապոյանը չի տարբերակում արտադրական թափոնը կենցաղայինից։ Նա Պապոյանին կոչ արեց ուսումնասիրել դա, քանի որ հստակ […]

̰
Աչքիս առաջ եկավ Սաֆարովի պատմությունը. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանում տեղի ունեցածի մասին

12:54 21.06.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Վրաստանից որոշ մանրամասներ ներկայացրեց՝ խոսելով տեղում տիրող իրավիճակի մասին: Նա պատմել է՝ այդ օրը պետք է վրացական խորհրդարանում լսումներ տեղի ունենային, հանկարծ ներխուժեցին վրացի պատգամավորներ, որ ներկայացնում էին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կուսակցությունը, նրա համակիրներն էին, մեղադրեցին իրենց իշխանություններին, որ իրենք ռուս «օկուպանտներին» ոչ միայն ներս են […]

̰
ՍԴ դիմաց մի խումբ քաղաքացիներ պահանջում են Հրայր Թովմասյանի հրաժարականը

12:36 21.06.2019

Այս պահին մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Սահմանադրական դատարանի դիմաց և սպասում են  ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի գալուն: Այսօր Վահե Գրիգորյանի առաջին աշխատանքային օրն է: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այժմ Սահմանադրական դատարանի դիմաց հավաքված են քաղաքացիներ, որոնք պահանջում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը: Նրանց ձեռքին կան տարբեր գրություններով պաստառներ: Ցուցարարները վանկարկում են. […]

̰
BACK_TO_TOP