TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

Ախալքալաքում բազմահարկ շենքից ընկած երեխայի վիճակը ծանր է

12:41 22.06.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ախալքալաքում՝ բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից 7 տարեկան երեխայի վիճակը ծանր է: Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում երեխան համապատասխան բժշկական հետազոտություն անցելուց հետո հունիսի 21-ի երեկոյան տեղափոխել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, կրծքավանդակի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածք, զույգ ազդրերի կոտրվածք։ Շոկային վիճակում ընդունվել է […]

̰
Հանրապետությունում հրդեհները հասել են աննախադեպ չափերի. ԱԻՆ

12:30 22.06.2019

Եղանակային պայմանների և մարդկանց անփույթ վերաբերմունքի պատճառով՝ հանրապետության ամբողջ տարածքում հրդեհները հասել են աննախադեպ չափերի: Հնարավոր աղետներից խուսափելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները:

̰
Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը

12:21 22.06.2019

Հայաստանի կոմպոզիտորների միությունից տեղեկացնում են, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը: «Խորին ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը: Հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասները կտեղեկացվեն ավելի ուշ»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին, Բաքվում: 1952 թվականին […]

̰
Փարիզի կենտրոնում հրդեհ է բռնկվել, կան զոհեր և վիրավորներ

12:12 22.06.2019

Փարիզի կենտրոնական թաղամասերից մեկի բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Զոհվել է 3, վիրավորվել՝ 28 մարդ: Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ՝ հրշեջները իրենց վերահսկողության տակ են վերցրել կրակը: Հրդեհի բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն: Nos équipes sont pleinement mobilisées aux côtés des @PompiersParis et @samudeparis pour prendre en charge les […]

̰
Ես վատ օրինակ եմ. Նիկոլ Փաշինյանը՝ գյուղից Երևան տեղափոխվելու մասին

12:10 22.06.2019

Երկրորդ անգամ Դիլիջանում անցկացվում է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ համաժողովի մեկնարկը առաջին անգամ հնչել է Տավուշի հիմնը, որից հետո ելույթ է ունեցել վարչապետը, գործարարության զարգացման ուղիները մատնանշել՝ օրինակներ բերելով ինչպես ֆինանսների առկայության դեպքում, այնպես էլ առանց դրանց բիզնեսի հաջողված դեպքերից: Նիկոլ Փաշինյանը ելույթի ընթացքում ընդգծեց, որ […]

̰
Սերժ Թանկյանն անդրադարձել է Խաչատուրյան քույրերի գործին

11:42 22.06.2019

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է օրեր առաջ ՌԴ Քննչական կոմիտեի՝ Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության գործով վերջնական մեղադրանք առաջադրելու որոշմանը: «Սա բարդ դեպք է բազմաթիվ զոհերով, բացի մահացածից: Սա վառ օրինակ է, թե ինչպես կարող է երեխաների և կանանց երկար տարիներ ճնշմելը դաժան մահվան պատճառ դանալ»,- գրել է նա իր […]

̰
Փաշինյանը ելույթ է ունենում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումում

11:30 22.06.2019

Տավուշի մարզում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը: Ֆորումին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հենց այս պահին ելույթ է ունենում վարչապետ Փաշինյանը:

̰
Ախալքալաքում բազմահարկ շենքից ընկած հայ երեխային տեղափոխել են Երևան

11:13 22.06.2019

Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից երեխա է ընկել: Երեխան տանը միայնակ է եղել, մայրը աշխատանքի է եղել: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում 7 տարեկան երեխան համապատասխան բժշկական հետազոտություն է անցել: Բժիշկների խոսքերով, երեխան հիպ ոսկորների կոտրված ունի և վիրահատական միջամտություն է անհրաժշետ: Ներքին այլ օրգաններ չեն վնասվել: Հունիսի 21-ին […]

̰
Թրամփը հաստատել է՝ վերջին պահին չեղարկել է Իրանի թիրախներին հարվածելու հրահանգը

10:47 22.06.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ վերջին պահին չեղարկել է Իրանի թիրախներին հարվածելու հրահանգը: «Երբ հարցրեցի՝ քանի՞ մարդ կզոհվի, գեներալը պատասխանեց՝ 150: Հարվածներից 10 րոպե առաջ ես դադարեցրի այն: Դա համարժեք չէ խոցված անօդաչու թռչող սարքի դիմաց,- գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները խիստ […]

̰
Վարագավան գյուղի բնակիչը գնացել է անտառ և չի վերադարձել

10:40 22.06.2019

Հունիսի 21-ին` ժամը 19:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչը (Մ.Մ., ծնված 1961 թ.) գնացել է անտառ և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հենակետի խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: […]

̰
Հյուսիսային պողոտայում շունը ցայտաղբյուրից ջուր է խմում

10:22 22.06.2019

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է շունը փրկվում հունիսյան տապից։ Կենդանին ճարպկորեն կանգնում է Հյուսիսային պողոտայի ցայտաղբյուրի աստիճաններին և սկսում ագահորեն ծարավը հագեցնել։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Կատու և վիճաբանություն երթուղայինում

09:36 22.06.2019

«Այս անգամ էլ կատու 46 համարի երթուղայինի մեջ։ Վարորդն էլ հրաժարվում է իջեցնել` պատճառաբանելով,որ ալերգիա ունի»,- ֆեյսբուքյան էջում գրել է օգտատերերից մեկը՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ ուղևորները վիճում են կատվի պատճառով, իսկ հետո ժամանակից շուտ իջնում մեքենայից:

̰
Այսօր «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումն է

08:32 22.06.2019

Այսօր «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումն է: Սա արդեն 5-րդ մարզն է, որտեղ կազմակերպվում է նման համաժողով․ այն անցկացվել է Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Համաժողովը տեղի կունենա Դիլիջան քաղաքում, ներկա է լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆորումի ընթացքում ներկայացվելու է մարզի պոտենցիալը, առաջարկվելու և քննարկվելու են տարբեր մեծ ու փոքր ներդրումային ծրագրեր: […]

̰
Թբիլիսիում անկարգությունների հետևանքով տուժածներից մեկը մահացել է

08:18 22.06.2019

Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժածներից մեկը մահացել է: Այս մասին հայտնում է РЕН ТВ հեռուստաալիքը։ Հիվանդանոցներում շարունակում է մնալ 55 մարդ: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 3 քաղաքացիներից մեկը մահացել է։  Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 240 տուժածներից 185-ը դուրս է գրվել հիվանդանոցից: Տարբեր իրավախախտումներով բերման է ենթարկվել 350 ցուցարար: Դեպքերի հետ կապված ՆԳՆ-ն գործ է հարուցել […]

̰
Իշխանությունը մեծ սխալ թույլ տվեց. Կվիրիկաշվիլին հայտարարություն է տարածել

00:09 22.06.2019

«Իշխանությունը մեծ սխալ թույլ տվեց, որը ընդունեց, սակայն քաղաքական արձագանքն ուշացավ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվրիրկաշվիլին, փոխանցում է Aliq.ge-ն։ Ինչպես նշում է Կվիրիկաշվիլին իր հայտարարությունում, ընդդիմության մի մասը ապակառուցողական կերպով առաջ տարավ իրավիճակը, սակայն իշխանությունն ավելի ծանր սխալ թույլ տվեց: Ըստ նրա՝ ռետինե փամփուշտների կիրառումը իշխանության համար մեծ սխալ էր: «Մասնագիտական […]

̰
ԱԱԾ-ն հայտնաբերել է 2001թ․-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացուն

00:01 22.06.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հայտնաբերվել է դեռևս 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ 56-ամյա քաղաքացին, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը։ Դեռևս 2000 թվականի դեկտեմբերից մինչև 2001 թվականի հոկտեմբեր ամիսը ՀՀ տարածքում գործել է 9 անձից բաղկացած կայուն զինված խումբ՝ բանդա, որը պարբերաբար հարձակվելով տարադրամի փոխանակման կետերի, բենզալցակայանների և […]

̰
Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա

23:29 21.06.2019

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել․ «Տեղեկացնում ենք, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկատվությամբ՝ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։ Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում […]

̰
Պուտինը հանձնարարել է փակել ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ և տեղափոխել ՌԴ քաղաքացիներին հայրենիք

23:23 21.06.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Վրաստան։ Բացի այդ, ըստ այդ փաստաթղթի, իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն Վրաստանից ՌԴ քաղաքացիներին վերադարձնելու համար։ Հիշեցնենք, որ Վրաստանում 2 օր է՝ բողոքի ցույցեր են ընթանում. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: […]

̰
Մեդվեդևն անդրադարձել է Զուրաբիշվիլիի հայտարարությանը

23:06 21.06.2019

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը անդրադարձել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, որում նախագահը Թբիլիսիում տեղի ունեցածում մեղադրել է Ռուսաստանին։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, մասնավորապես` Մեդվեդևն ասել է, որ նման հայտարարությունները պրոֆեսիոնալ չեն, Վրաստանի նախագահը կամ խնդրից անտեղյակ է, կամ էլ խաթարում է իրավիճակը: Դմիտրի Մեդվեդևի խոսքերով` Զուրաբիշվիլիից նման հռետորաբանություն լսելը տխուր է: Նրա խոսքերով, հակառուսական […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են սփյուռքահայ աշակերտների

22:14 21.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել են Լոս Անջելեսից Հայաստան ժամանած 10-րդ դասարանցի ավելի քան 70 հայ աշակերտների: Նրանք ներկայացնում են Հայ բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը, որն ունի շուրջ 800 աշակերտ: Յուրաքանչյուր տարի վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներն այցելում են Հայաստան՝ ծանոթանալու հայրենիքին, իսկ 11-րդ դասարանի աշակերտները հայրենիքում ներգրավվում են կամավորական […]

̰
Լոռու մարզում 30-ամյա մայրը խեղդամահ է արել 7-ամյա դստերը

21:31 21.06.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի տներից մեկում երեխայի դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 7-ամյա Կ.Կարապետյանի դին, իսկ նրա կողքին նստած է եղել մայրը՝ 30-ամյա Ա․Կ,-ն, ով ձեռքին էլ ունեցել է իր […]

̰
Արմավիրում շտապօգնության ավտոմեքենան կանչով դեպքի վայր մեկնելիս կողաշրջվել է. կա 4 տուժած

21:00 21.06.2019

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում 66-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանը իր վարած «Ջինբեյ» մակնիշի 586 AN 61 համարանիշի ավտոմեքենայով Փշատավան-Ջանֆիդա ավտոճանապարհի գյուղամիջյան հատվածի 3-րդ կմ, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է: Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ռ. Հովհաննիսյանը, ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի բնակիչներ, 17-ամյա Վ. Հ.-ն, 17-ամյա Լ. Ն.-ն և 57-ամյա Գևորգ Մնացականյանը […]

̰
Վրաստանում ցուցարարները 3 ժամ են տվել ՆԳ նախարարին հրաժարական տալու համար

20:35 21.06.2019

Վրաստանում շարունակվում են ցույցերը և այն արդեն անվանել են երիտասարդական հեղափոխություն: Նշենք, որ նախօրեին իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ: Հայտնի է, որ 240 հոգի հոսպիտալացվել է, որոնցից 2-ը կորցրել են նաև աչքը: Տուժածների շարքում եղել է 33 լրագրող: Այսօր ցույցի ժամանակ շատերը եկել են մեկ աչքը կապած՝ ի նշան բողոքի։ Վիրակապի վրա գրված […]

̰
Աննա Հակոբյանը ՀՀ անձանգիր է հանձնել ԱՄՆ-ում բնակվող հային

20:27 21.06.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում բնակվող հային ՀՀ անձնագիր է տվել և այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում. «Անչափ ոգևորիչ է, որ սփյուռքի մեր հայրենակիցները, ոգևորվելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով և նոր զարգացումներով, վերադառնում են հայրենիք և ստանում ՀՀ քաղաքացիություն: Շնորհավորում եմ ԱՄՆ-ում բնակվող Վարդգես Սարգսյանին Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու կապակցությամբ»,- գրել է […]

̰
Հրայր Թովմասյանը թող դիմի վարչական դատարան. Նիկոլայ Բաղդասարյան

20:11 21.06.2019

«Եթե դատավորները 5-ը չեն այս պահին, ապա չեն կարող օրինական որոշում կայացնել: Ես գտնում եմ, որ այստեղ խնդիր կա իրավական անվտանգության հետ կապված, բայց էդ խնդիրը չպետք է այնպես լինի, որ դա շարունակական բնույթ կրի, որովհետև եթե մենք նախկինում ունենք կայացրած որոշումներ, և դրանք չեղարկելու դեպքում կունենանք ճգնաժամային իրավիճակ»,- այս մասին ասել է «Իմ քայլը» […]

̰
Ինչպես է արձագանքում «Իմ քայլի» պատգամավորը Վահե Գրիգորյանի հայտարարությանը վերաբերող հարցերին

19:56 21.06.2019

Խորհրդարանում լրագրողները ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանից փորձեցին հետաքրքրվել, թե ի՞նչ տեսակետ ունի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ երեկ խորհրդարանում արած հայտարարությունների մասին: Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը hայտարարել էր, որ մտնում է Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը: «Վահե Գրիգորյանն արդեն պարզաբանել է, ես չեմ ուզում հիմա մեկնաբանել Գրիգորյանի հնչեցրած մտքերը»,- […]

̰
Վարձատրվող հասարակական աշխատանքի ծրագրերից Գյումրին ու Ախուրյանի տարածաշրջանի համայնքները չեն շտապում օգտվել

19:30 21.06.2019

2 տարվա դադարից հետո այս տարի պետբյուջեից ֆինանսավորում է եղել վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի համար: Այն հիմնականում նախատեսում է բարեկարգման աշխատանքների միջոցով ժամանակավոր զբաղվածության ապահովում գրանցված գործազուրկների համար: Բայց պետական ծրագրում համայնքային բյուջեներից նվազագույնը 10 տոկոսի համաֆինանսավորում է անհրաժեշտ: Շիրակի մարզի համար 12 ծրագրի գումար է հատկացվել, իսկ համայնքներից մի քանիսը հրաժարվել է մասնակցել: Գյումրիում […]

̰
Թբիլիսիում ՀՀ քաղաքացիներ չեն տուժել ու բերման չեն ենթարկվել

19:25 21.06.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ երեկ գիշեր Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիային հետևած բախումների ժամանակ տուժածների մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան։ «Հայտնում ենք, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների, ինչպես նաև բերման ենթարկվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան»,- ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

̰
Արարատ Միրզոյանն անդրադարձել է Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ լինելու հայտարարությանը

19:18 21.06.2019

Լրագրողները խորհրդարանում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի ինքը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ երեկ խորհրդարանում արած հայտարարության մասին, և թե հիմա ո՞վ է ՍԴ-ում նախագահ: «Կխոսենք, կխոսենք»,- սկզբում ասաց Միրզոյանը՝ չցանկանալով մեկնաբանել այդ հարցը: Լրագրողները համառեցին՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունը համարում է իրավաչա՞փ, ինչին ԱԺ նախագահն էլ պատասխանեց՝ հա, իհարկե: Հիշեցնենք, որ […]

̰
Ի՞նչ քննարկվեց Արցախյան հակամարտության շուրջ. Զոհրաբ Մնացականյանի վաշինգտոնյան հանդիպումների քրոնիկոնը

19:15 21.06.2019

SHANTNEWS.am-ն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի վաշինգտոնյան այցին, ներկայացրել այցի ամենակարևոր դրվագները: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնյան հանդիպման քննարկումների առանցքում Արցախյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացին ու առաջնագծում ներկայում տիրող իրավիճակին առնչվող հարցեր են եղել: Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում, որից հետո երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները […]

̰
BACK_TO_TOP