TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+16.09 oC

Գլխավոր

Ոստիկանության զորքերի մի խումբ զինծառայողներ պարգևատրվեցին

12:28 21.06.2019

Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ Ոստիկանական զորքերի գլխավոր վարչությունում այսօր պարգևատրման արարողություն տեղի ունեցավ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարգևներ հանձնեցին ոստիկանության զորքերի մի խումբ զինծառայողների: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ժամանակն է տեսակավորված աղբարկղեր կիրառել․ Բագրատյան

12:02 21.06.2019

Ազգային ժողովում աղբահանության օրենսդարական կարգավորումների փոփոխություն է իրականացվում դրույքաչափերի մասով։ Թեմայի առիթից օգտվելով՝ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հիշատակեց ևս մի խնդիր այդ ոլորտից՝ աղբի տեսակավորումը։ Բագրատյանն ասաց, որ ժամանակն է, որ աղբահանությամբ զբաղվող լուրջ ընկերությունների հետ կնքվող պայմանագրերում նշվի, որ նրանք պարտավոր են տեղադրել տեսակավորված աղբամաններ։

̰
Վարդգես Գասպարին պառկել է Սահմանադրական դատարանի շենքի դիմաց

11:09 21.06.2019

Այսօր առավոտից ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել է Ազգային ժողովի շենքի դիմաց: Նրա ձեռքին կա պաստառ, որի վրա գրված է՝ «Օրինակարգ ՍԴ»: Լուսանկարում երևում է, որ Գասպարիի շուրջ հավաքվել են մի շարք քաղաքացիներ և ոստիկաններ:    

̰
Վրաստանում ցուցարարներից 2-ի աչքը հեռացվել է

11:04 21.06.2019

Թբիլիսիում խորհրդարանի դիմաց իրավապահների կողմից ակցիան ցրելու համար կրակված ռետինե փամփուշտների հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել: «Գիշերվա ընթացքում 24 հիվանդ ունենք, նրանցից 4-ը վիրահատվել է, 2-ի մոտ առկա է աչքի ծանր վնասվածք, ինչի հետևանքով հեռացվել են աչքերը, մնացած հիվանդների վիճակը կայուն է, ընթանում է հետազոտություն»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է հոսպիտալի տնօրեն Գիորգի Կորձախիան, փոխանցում […]

̰
ՀՀ-ում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր ձգտումը ոմանք փորձում են մեկնաբանել որպես թուլություն. Փաշինյան

10:59 21.06.2019

Հայաստանում պետք է լինի բռնությունից զերծ հանրություն: Այս համոզմունքը հայտնեց ՀՀ վարչապետը՝ ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: «Մի հանրություն, որտեղ տեղ չունեն բռնություններով հարցեր լուծելու որևէ մտայնություն, փորձ, քարոզչություն: Եվ այս պատկերացումը մենք ամեն օր հետևողական աշխատանքով կյանքի ենք կոչում և կյանքի ենք կոչելու: Բայց այս դեպքում էլ կարծես ՀՀ-ում սիրո և […]

̰
Մի հատ էլ սալյուտ խփեք դահլիճում․ Միրզոյանը՝ Մարուքյանին

10:44 21.06.2019

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում, երբ քննարկվում էր երեկ կիսատ քննարկված հարցերից մեկը, դահլիճում աստիճանաբար այնքան աճեց աղմուկը, որ խորհրդարանի նախագահը ստիպված էր ընդհատել նախագիծը ներկայացնողի ելույթը։ Նա ընդդիմության շարքերին հորդորեց չաղմկել։ Դահլիճից հավանաբար հակադարձեցին, որ ինչ-որ բան են քննարկում, ինչին ի պատասխան` Արարատ Միրզոյանը հորդորեց դահլիճից դուրս քննարկել։ «Հա, դրսում քննարկեք, պարոն Մարուքյան։ Մի […]

̰
Մեզ հարկավոր էր հաղթական ռազմաճակատ և ամուր թիկունք. Ոստիկանապետը՝ Ոստիկանության զորքերի կազմավորման մասին

10:41 21.06.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ելույթ է ունեցել Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում կազմակերպված միոջոցառման ընթացքում: «1992 թվականի հունիսին ծայրահեղ ծանր վիճակ էր արցախյան ռազմաճակատներում: Վտանգված էին ՀՀ սահմանները, ներսում գլուխ էին բարձրացրել հանցավոր տարրերը: Ոստիկանության զորքերի կազմավորումը ժամանակի հրամայականն էր ու կենսական անհրաժեշտությունը: Մեզ հարկավոր էր հաղթական ռազմաճակատ և ամուր թիկունք: […]

̰
«Ոնց տեսնում եք՝ աշխատանքի եմ գնում». Հրայր Թովմասյան

10:29 21.06.2019

Լրագրողների հարցին՝ ինչպես կմեկնաբանեք Վահե Գրիգորյանի հայտարարությունները, Հրայր Թովմասյանը պատասխանել է, որ աշխատանքի է գնում։ «Ոնց տեսնում եք՝ աշխատանքի եմ գնում»,- լրագրողներին հայտնեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի հրաժարականի պահանջով այս պահին բողոքի ակցիա է իրականացվում: Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը երեկ՝ հունիսի 20-ին, ասել էր, որ Հրայր Թովմասյանը ճիշտ կանի՝ […]

̰
Խորհրդարանն ընդունեց կառավարության 2, ընդդիմության 2, մեծամասնության 1 նախագիծ

10:20 21.06.2019

Ազգային ժողովն օրը սկսեց քվեարկություններով։ Արտահերթ նիստի նպատակն է սպառել օրակարգը, և այսօր այդ նպատակով նախորդ օրերին քննարկված 5 հարցի քվեարկություն իրականացվեց։ 5 հարցն էլ ընդունվեց։ Դրանցից երկուսը առաջարկել էր կառավարությունը, երկուսը՝ ընդդիմությունը, մեկը՝ մեծամասնության ներկայացուցիչը։ Քվեարկությունները ունեցան հետևյալ արդյունքները․ «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկվել Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը

10:04 21.06.2019

Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ  Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հայկական կողմը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահությանը՝ ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունները հյուրընկալելու համար՝ ի շարունակություն […]

̰
Շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ․ Արսեն Թորոսյան

09:44 21.06.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ։ «Հունիսի 21-ը մեր երկրում նշվում է որպես բուժաշխատողի օր: Շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ»,- գրել է նա և կից տեսանյութ հրապարակել:

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին

09:00 21.06.2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ Վաշինգտոնում հունիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքների մասին: «Հանդիպման մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցով վերջին զարգացումներն ու հիմնական հարցերը։ ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և ակնակալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների կողմից առաջարկված […]

̰
Վրաստանի ՆԳՆ-ը մեկնաբանել է ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառումը

08:32 21.06.2019

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի շենքի դիմաց իրադարձությունների, ցուցարարներին ցրելու առնչությամբ պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ինչպես հանրությունը տեսավ, խորհրդարանի հարակից տարածքում ծավալված ակցիան դուրս եկավ արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքի օրենքով սահմանված շրջանակներից և բռնի բնույթ ստացավ։ Չնայած նախարարության կողմից արված կոչերին՝ ակցիայի մասնակիցները շարունակում էին խորհրդարան ներխուժելու փորձեր անել, ոստիկանությանը չենթարկվել […]

̰
Ռուսաստանն այսօր կիրառեց իր ամենափորձված զենքերից մեկը․ Զուրաբիշվիլի

08:26 21.06.2019

«Այսօր տեղի ունեցածը մեծագույն հանցագործություն էր, սակայն դա որևէ կերպ չի արդարացնում արհեստական ալիքը, հակակառավարական գործողությունները, որոնք ուղղված էին Խորհրդարան ներխուժելուն և Կառավարությունը տապալելուն: Ռուսաստանը մեր թշնամին է: Նրա կողմից ղեկավարվող հինգերորդ շարասյունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բացահայտ ագրեսիան»,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ արձագանքելով երկրում ընթացող իրադարձություններին, փոխանցում է […]

̰
Ջրցան մեքենա, կրակոցներ․ Վրաստանում ոստիկանությունը կրկին ուժ է կիրառել

08:10 21.06.2019

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում իրավիճակը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ։ Ժամեր շարունակ տևող բողոքի ակցիան արդեն երկրորդ անգամ է ոստիկանություն փորձում ցրել՝ այս անգամ կիրառելով ջրցան մեքենա։ Սակայն, միևնույն ժամանակ, շարունակում են հնչել նաև կրակոցներ։ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ցույցի հետևանքով տուժածներին տեղափոխել են Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներ: «Ալիք մեդիայի» հաղորդմամբ՝ Ինգորոկվայի հիվանդանոցում 40 ցուցարար է բուժում ստանում:

̰
Վրաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել․ կան մի քանի տասնյակ վիրավորներ

00:37 21.06.2019

Թբիլիսիում` Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Նշվում է մի քանի տասնյակ վիրավորների մասին։ Իրավիճակին անդրադարձել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան՝ հասարակության բողոքն արդարացի համարելով, սակայն, միևնույն ժամանակ բռնությունը դատապարտելով։ Ռուսթավելիի պողոտայում է նաև վարչապետի խորհրդական Սոզար Սուբարին: Նա հայտարարել է, որ օրենքը խախտողները բանտ […]

̰
«Այն, ինչ հիմա կատարվում է, կոչվում է գրոհ պետական ինստիտուտների դեմ»․ Վրաստանի ՆԳ նախարար

23:56 20.06.2019

Քիչ առաջ Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան հանդիպեց խորհրդարանի շենքի առջև ընթացող ակցիայի մասնակիցներին՝ կոչ անելով ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ «Այն, ինչ հիմա կատարվում է, կոչվում է գրոհ պետական ինստիտուտների դեմ», — ասել է նախարարը: Հայտարարություն է տարածել նաև Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ կոչ անելով ցուցարարներին դադարեցնել բռնությունը, հակառակ դեպքում […]

̰
Զուգահեռ բողոքի ցույց Թբիլիսիում ՌԴ դեսպանության նախկին շենքի մոտ

23:48 20.06.2019

Այս պահին մի խումբ ցուցարարներ հավաքված են Թբիլիսիի Ճավճավաձե պողոտայի վրա գտնվող Ռուսաստանի դեսպանության նախկին շենքի մոտ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականի հնգօրյա պատերազմից հետո: Իրավիճակը խորհրդարանի շենքի մոտ գնալով լարվում է, ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարումներ են տեղի ունեցել: Բողոքի պատճառը Թբիլիսիում մեկնարկած […]

̰
Սաակաշվիլին կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը

23:30 20.06.2019

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ոստիկաններին կոչ է անում անցնել ցուցարարների կողմը: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ «Ես իմ ստեղծած ոստիկանությանը կոչ եմ անում չենթարկվել Իվանիշվիլիին և անցնել ցուցարարների կողմը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին: Հավելենք, որ երկրի ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի մոտ ընթացող բողոքի ցույցի մասնակիցներին կոչ է արել դադարեցնել ակցիան: Վրաստանի խորհրդարանի […]

̰
Վրաստանի խորհրդարանի դիմաց ընթացող հակառուսական ակցիայի մասնակիցները փորձում են ներխուժել խորհրդարան

23:15 20.06.2019

Վրաստանի խորհրդարանի դիմաց ընթացող հակառուսական ակցիայի մասնակիցները այս պահին փորձում են ներխուժել խորհրդարան: Այս մասին տեղեկացնում է տեղում աշխատող «Ալիք մեդիայի» թղթակիցը։ Տեղում աշխատում է ոստիկանությունը, մոբիլիզացված են նաև հատուկջոկատայիններ: Րոպեներ առաջ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան հայտարարեց․ «Եթե մեկ ժամվա ընթացքում ցուցարարների պահանջը չբավարարվի, կմտնեն խորհրդարան»: Ցուցարարները պահանջում են, որ մեկ […]

̰
Զորակոչի ընթացքում պետք է բացառել կոռուպցիոն դրսևորումները. Արսեն Թորոսյան

22:17 20.06.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 20-ին ընդունել է պաշտպանության նախարարության և զորակոչ իրականացնող բուժհաստատությունների զորակոչային հանձնաժողովների ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու համար, այնուհետև նշել, որ ամեն տարի այս օրերին սկսվում են զորակոչի կազմակերպչական աշխատանքները, որպեսզի այն անցնի հնարավորինս հարթ, արագ և օբյեկտիվ: «Ուզում […]

̰
Իրան-ԱՄՆ հակամարտությունը նոր ընթացք է ստացել. Իրանն ամերիկյան ԱԹՍ է խոցել

22:04 20.06.2019

Տեղի ունեցածի վերաբերյալ Վաշինգտոնի և Թեհրանի հայտարարությունները տարբերվում են:

̰
Հասկանանք՝ միայն Վահե Գրիգորյանի մոտեցո՞ւմն է, թե՞ իշխանությունն է այդ մոտեցումը կիսում. Էդմոն Մարուքյան

21:46 20.06.2019

Մեկնաբանություն կատարելու համար պետք է ուսումնասիրենք ներկայացված փաստարկները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հնչեցրած հայտարարության մասին: «Ճիշտն ասած, չեմ հասցրել նայել ոչ նրա փաստարկները, որովհետև պետք է փաստարկները նայենք, այսինքն, հիմնավորումներն առ այն, թե այդ ինչպես է, որ… որքանով որ հասկացել […]

̰
Զոհրաբ Մնացականյանը գոհ է Բոլթոնի հետ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ քննարկումից

21:38 20.06.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: «Գոհ եմ Բոլթոնի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ դրական, ծավալուն և հետաքրքիր քննարկումից: Քննարկել ենք Հայաստանի ու տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը: ԱՄՆ-ը, […]

̰
ԱՄՆ նախագահի խորհրդականը և Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգային հարցերին

21:22 20.06.2019

Հունիսի 20-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Հանդիպման սկզբում զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը: ԱԳ նախարար Մնացականյանը կարևորեց ԼՂ խաղաղ գործընթացի շարունակականությունը և այս ուղղությամբ ԱՄՆ և մյուս համանախագահ երկրների կողմից գործադրվող […]

̰
Արդարադատության նախարարը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ. ՀՀ ԱՆ հայտարարությունը

21:12 20.06.2019

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ նախարար Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ և ներկայում որևէ առնչություն չունի այդ ընկերության հետ. 2018 թվականի մայիսին Ռուստամ Բադասյանի բաժնեմասն արդեն իսկ վաճառված է եղել: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ««Ժամանակ» օրաթերթը հունիսի 20-ի համարում,  անդրադառնալով արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ […]

̰
Եթե Վահե Գրիգորյանի մեկնաբանությունը որևէ հիմք ունենար, ապա կնշանակեր, որ մեր Սահմանադրությունը նախատեսել է 2 Սահմանադրական դատարան. Դավիթ Հարությունյան

20:58 20.06.2019

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը զուտ քաղաքական նկատառումներով է արված: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է իրավաբան, ՀՀ ԱՆ նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ հայտարարելով, որ այսկերպ փորձ է արվում այս պահին ձևախեղել Սահմանադրությունը: «Վահե Գրիգորյանն ընդամենն ասում էր, որ նախկին Սահմանադրությամբ նախատեսված էր, որ Սահմանադրական դատարանը բաղկացած էր 9 անդամից, իսկ Սահմանադրության նոր դրույթների […]

̰
Հայտնի է Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուների եռյակը

20:36 20.06.2019

Թերեզա Մեյը բրեքսիթի հետ կապված բարդությունների պատճառով հրաժարական էր տվել:

̰
Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

20:25 20.06.2019

Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։

̰
Մարմաշենի վանական համալիրը սողանքային վտանգի տակ է

19:30 20.06.2019

Ախուրյանի կիրճում սողանքներն ակտիվացել են: Այս մասին ահազանգում է այն մասնագետը, որը տարածքում 3 տարի առաջ է ուսումնասիրություն կատարել, և հիմա սողանքի ակտիվացումը ապացուցում է գիտական պնդումներով: Ախուրյանի կիրճում առաջին սողանքային երևույթները գրանցվել են 12 տարի առաջ: Դրանից հետո նույն երևույթը նկատվել է տարբեր տեղամասերում: Ամենախոշոր սողանքը տեղի է ունեցել 3 տարի առաջ՝ 2016թ. ամռանը, […]

̰
BACK_TO_TOP