20:58 20.06.2019
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը զուտ քաղաքական նկատառումներով է արված: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է իրավաբան, ՀՀ ԱՆ նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ հայտարարելով, որ այսկերպ փորձ է արվում այս պահին ձևախեղել Սահմանադրությունը: «Վահե Գրիգորյանն ընդամենն ասում էր, որ նախկին Սահմանադրությամբ նախատեսված էր, որ Սահմանադրական դատարանը բաղկացած էր 9 անդամից, իսկ Սահմանադրության նոր դրույթների […]
19:30 20.06.2019
Ախուրյանի կիրճում սողանքներն ակտիվացել են: Այս մասին ահազանգում է այն մասնագետը, որը տարածքում 3 տարի առաջ է ուսումնասիրություն կատարել, և հիմա սողանքի ակտիվացումը ապացուցում է գիտական պնդումներով: Ախուրյանի կիրճում առաջին սողանքային երևույթները գրանցվել են 12 տարի առաջ: Դրանից հետո նույն երևույթը նկատվել է տարբեր տեղամասերում: Ամենախոշոր սողանքը տեղի է ունեցել 3 տարի առաջ՝ 2016թ. ամռանը, […]
19:00 20.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած արդյունավետ աշխատանքի և հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նաև դեսպանի ակտիվ գործունեության արդյունքում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների […]
18:58 20.06.2019
ԱԺ-ում հրապարակվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի ընտրության արդյունքները: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 107, դեմ՝ 4: Այսպիսով, որոշումն ընդունվել է, և Գրիգոր Բեքմեզյանն ընտրվել է ԲԴԽ անդամ: Դատական օրենսգրքի համաձայն՝ ԲԴԽ անդամը ԱԺ-ի կողմից ընտրվելուց անմիջապես հետո նիստում հանդիսավոր պայմաններով երդվում է, որից հետո ԲԴԽ անդամը ստորագրում է երդման տեքստը: «Ստանձնելով Բարձրագույն դատական […]
18:38 20.06.2019
Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ Սահմանադրության 7-րդ գլուխը վերաբերում է դատարաններին, այդ թվում նաև Սահմանադրական, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդին. «Սահմանադրության 213-րդ հոդվածի համաձայն՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: […]
18:33 20.06.2019
«Հրայր Թովմասյանը ճիշտ կանի՝ վաղը դատարան չգնա, որովհետև ինքն այլևս այդ դատարանի դատավոր չէ և չի էլ եղել այդպիսին: Ոստիկանությունը պետք է թույլ չտա ոչ դատավորին մուտք գործել վարչական տարածք»,- հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը: Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ այսօր խորհրդարանում արած հայտարարությանը, թե […]
18:11 20.06.2019
Այսօր առավոտից ադրբեջանցի ցանցահենները զանգահարում են ՀՀ քաղաքացիներին, հիմնականում ադրբեջանական +994 և Էստոնական +372 կոդերով հեռախոսահամարներով: Ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր և ծրագրավորող Սամվել Հայրապետյանն այս մասին տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում և հորդորել չպատասխանել միջազգային անծանոթ հեռախոսահամարների զանգերին: https://www.facebook.com/photo.php?fbid=2422660424645206&set=a.1426826500895275&type=3&theater Թեմային իր YouTube-ի էջում անդրադարձել է նաև տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, որը կարծում է` պարտադիր չէ, […]
18:00 20.06.2019
Կառավարության այսօրվա նիստից հետո Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանից լրագրողները նաև հետաքրքրվել են, թե ինչքանով փոփոխության կենթարկվի գույքահարկը Երևանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքահարկը գանձվում է կադաստրային արժեքի հիման վրա: Հիշեցնենք, որ այսօր կառավարությունում քննարկվել է բնակարանների, տների և այլ անշարժ գույքի կադաստրային արժեքի գնահատման կարգերի փոփոխությունների նախագիծ, որով սահմանվելու է հարկի միասնական տեսակ […]
17:50 20.06.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այս րոպեներին հյուրանոցի մուտքը շրջափակած վրացի ցուցարարների և ոստիկանության ներկայացուցիչների միջև միջադեպ է տեղի ունենում. «Այս րոպեներին հյուրանոցի մուտքը շրջափակած վրացի ցուցարարների և ոստիկանության ներկայացուցիչների միջև միջադեպ է տեղի ունենում։ Ուղղափառության վեհաժողովի անդամ 23 երկրների պատվիրակությունները շարունակում են գտնվել հյուրանոցում»: Հիշեցնենք, որ SHANNTNEWS.am-ը […]
17:36 20.06.2019
Տեսականորեն ՍԴ բոլոր դատավորները կարող են դառնալ ՍԴ նախագահ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը, թե ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների ու պարտականությունների կատարումը: «Պարոն Գրիգորյանն ասաց, որ նախատեսում է կառուցողական երկխոսություն սկսել ՍԴ-ում ներգրավված բոլորի հետ: Քանի դեռ այդ […]
17:35 20.06.2019
ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում շարունակվում են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներգրավմամբ մարտական հրաձգությամբ զորավարժությունները: Զորավարժություններին ներգրավված ՀՕՊ ստորաբաժանումներն իրականացրել են մարտական արձակումներ օդային թիրախների վրա: Մարտական հաշվարկները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները և արժանացել զորավարժությունների ղեկավարության բարձր գնահատականին:
17:26 20.06.2019
Այսօր՝ կառավարության նիստից հետո, Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը, լրագրողների հարցերին պատասխանելով, հայտարարություն է արել, որը վերաբերում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանում գտնվող տան գրանցված-չգրանցված լինելուն: Նկատենք, որ խոսքը Երևանի կենդանաբանական այգի տանող ճանապարհին` բարձունքի վրա կառուցված տան մասին է: «Էդ գույքը դեռևս գրանցված չէ մեզ մոտ: Դա համայնքի լիազորությունն է, և ես […]
17:13 20.06.2019
Ազգային ժողովում այսօր Գրիգոր Բեքմեզյանի թեկնածությունը «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվեց Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-իրավաբանի տեղի համար։ Այս մասին ԱԺ ամբիոնից զեկուցեց խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը։ Թեկնածուի առաջադրման փաստաթղթերը, նրա դիպլոմները, ինքնակենսագրությունը հասանելի են այստեղ։
17:04 20.06.2019
Կառավարությունը փոփոխություններով ընդունելի է համարել Հայաստանի դեսպաններին ու ներկայացուցիչներին նշանակելու կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԱԺ երկու պատգամավորների առաջարկությունը։ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը այսօր ներկայացրեց, որ փոփոխություններից հետո դեսպանների մինչև 15 տոկոսն է լինելու քաղաքական նշանակում, իսկ մյուսները լինելու են կադրային դիվանագետներ։ Իսկ կադրայինների համար ներկայացվելու է առնվազն 10 տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ։ Քննարկման ժամանակ […]
16:59 20.06.2019
Բոստոնի Բենթլի համալսարանի քաղաքագիտության ավագ դասախոս, պրոֆեսոր Ասպետ Գոչիկյանը, մեկնաբանելով Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները, SHANTNEWS.am-ին այդ համատեքստում ներկայացնում է նաև այդ երկրներում ապրող հայության վիճակը: Նա ասում է, որ տարածաշրջանային իրավիճակի պատճառով գրեթե բոլոր արաբական երկրներից հայերը արտագաղթել են, այսօր արտագաղթ է նկատվում նաև Լիբանանից: Մանրամասները՝ տեսանյութում:
16:52 20.06.2019
2019թ. հունիսի 15-ին` ժամը 11:45-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ. Գալստյանի` ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Ա-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա […]
16:44 20.06.2019
Երեկ երեկոյան Գյումրիի Ղուկասյան 12 շենքի իր բնակարանում հարևանները գտել էին տանտիրուհու՝ 71-ամյա կնոջ դին։ Իրավապահ մարմինները նրա գլխի շրջանում կտրող ծակող գործիքով հասցված ավելի քան 10 հարվածների հետքեր էին հայտնաբերել։ Կասկածյալը սպանված կնոջ որդին է՝ 50-ամյա Վանիկ Հակոբի Զաքարյանը: Նրան ոստիկանները հայտնաբերել էին առավոտյան Գյումրիից Երևան ուղևորվելիս: SHANTNEWS.am-ը պարզել է, որ նա արդեն երկար […]
16:12 20.06.2019
2019 թվականի հունիսի 20-ին, ՀՀ Ազգային ժողովում տված երդմամբ, Վահե Գրիգորյանը ստանձնել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը։ Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանի լրատվության բաժնից: Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար Վ. Գրիգորյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՀ նախագահի կողմից։ Նա ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է 2019 թվականի հունիսի 18-ին կայացած փակ, գաղտնի քվեարկության […]
16:05 20.06.2019
Վերաքննիչ քրեական դատանում այսօր վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Ելույթներ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները, որի ընթացքում նիստին ներկա անձանցից ոմանք աղմկել են, առաջացել է իրարանցում: Դատավորը պահանջել է խանգարող անձանց լքել դահլիճը, սակայն վերջիններս հրաժարվել են՝ իրենց հերթին պահանջելով, որ դատավորը դահլիճից հեռացնի դատական […]
16:01 20.06.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ մի խումբ վրացի պատգամավորներ դադարեցրել էին համաժողովի աշխատանքները և պահանջում էին ռուս պատվիրակների հրաժարականը, հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը: SHANNTNEWS.am-ը զրուցել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամներ Իվետա Տոնոյանի և Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ովքեր ներկայացրել են միջադեպի մանրամասները: Իվետա Տոնոյանը մեզ հետ […]
15:52 20.06.2019
Խնդիրները լուծումներ ունենում են, սակայն երբ խնդիրներ է ունենում Սահմանադրական դատարանը, այն էլ՝ կազմի մեծամասնության մասով, դա խնդիր չէ, այլ ճգնաժամ է: Այս մասին խորհրդարանում երդմնակալության արարողությունից առաջ ասաց ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը՝ միաժամանակ նշելով՝ սա ամենևին չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում: «ՍԴ դատավորի երդումը տալով, ՍԴ մուտք գործելիս որպես այս պահին […]
15:50 20.06.2019
ՌԴ նախագահը Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին ուղիղ կապի միջոցով արդեն 17-րդ անգամ շփվում է իր երկրի քաղաքացիների հետ: Ասուլիսի ընթացքում հնչում են և´ ներքաղաքական, և´ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Այդ ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահը խոսել է նաև Արևմուտքի հետ ունեցած հարաբերությունների մասին, թե արդյոք պատրաստ է հաշտվել: «Նախ` ինչ է նշանակում հաշտվել, մենք ոչ մեկի […]
15:45 20.06.2019
Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովի նիստի շուրջ աղմուկը չի դադարում: Այս պահին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հավաքվել են «Ռեդիսոն» հյուրանոցի մոտ, որտեղ գտնվում են վեհաժողովի 26-րդ նստաշրջանի պատգամավորները: Հիշեցնեմ, որ նույն թեմայով կրքերը թեժացել էին Վրաստանի խորհրդարանում: Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի` Վրաստանում գտնվելը, առավել ևս խորհրդարանում հայտնվելը, արդեն բուռն արձագանքների էր արժանացել: Իրավիճակն էլ ավելի սրվել էր, երբ […]
15:30 20.06.2019
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է Քրեակատարողական ծառայությանը շինարարական աշխատանքների համար 185 միլիոն դրամ հատկացնելու առաջարկը: Այն ներկայացրել է արդարադատության նորանշանակ նախարար Ռուսատամ Բադասյանը: Հարցի հետ կապված առարկություն է հայտնել է Պետական Վերահսկողական ծառայության ղեկավարը: ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը նշել է, որ անցած տարի ևս նույն նպատակի համար գումար է հատկացվել, սակայն շինարարական աշխատանքները […]
15:10 20.06.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ մերժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի պաշտպանի բողոքը: Դատարանն, այսպիսով, ուժի մեջ է թողել Պողոսյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Մինչ այդ որոշումը, Վերաքննիչ դատարանը քննել է պաշտպանի բողոքը, լսել դրա վերաբերյալ ներկայացված առարկությունները: Միհրան Պողոսյանը Օֆշորի գործով ներգրավվել […]
15:08 20.06.2019
Վերաքննիչ քրեական դատանում այսօր վերսկսվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Գլխավոր դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 20-ի քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Դատախազները պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված անձնական երաշխավորությունը և նրան կալանավորել, իսկ գործի վարույթը կասեցնելու դատարանի […]
14:23 20.06.2019
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի համայնքապետարանում գյուղապետի հետ միջադեպ է եղել: Նշվում էր, որ բնակիչներից մեկը ներխուժել էր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանի աշխատասենյակ և վերջինիս հարվածել: SHANTNEWS.am-ը դեպքի մանրամասները պարզելու նպատակով կապ հաստատեց Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանի հետ, որը նշեց, որ դեպքը չափազանցված է և եղել է վաղուց. «Դեպքը եղել է […]