Ավելի շատ հարկելու ենք ոչ թե եկամուտները, այլ մարդկանց հարստությունը․ Թունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Ավելի շատ հարկելու ենք ոչ թե եկամուտները, այլ մարդկանց հարստությունը․ Թունյան

16:22 07.06.2019

Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է, որ դրա ընդունումից հետո աշխատավարձ ստացողներն իրենց եկամտից վճարելու են 23 տոկոս հարկ՝ անկախ նրանից, թե որքան աշխատավարձ են ստանում՝ 100 հազար, թե 2 միլիոն։ Սրա վերաբերյալ որոշակի ընդդիմախոսություն կա, որին այսօր ԱԺ-ում հակադարձեց տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքերով՝ բարոյական տեսանկյունից առաջնորդվելիս պետք է հարկերը ավելի բարձր լինեն այն մարդկանց վրա, որոնք ավելի շատ եկամուտ ունեն, բայց մեծահարուստներ կան, որոնց եկամուտները ձևավորվում են ոչ թե աշխատավարձից, այլ, օրինակ, անշարժ գույքը վարձով տալուց։ Ըստ այդմ՝ Թունյանի խոսքերով՝ պետք է առաջնորդվել հենց գույքը հարկելու սկզբունքով։

Թունյանն ասաց, որ Կադաստրի կոմիտեում քննարկվում է և մինչև տարեվերջ կներկայացվի նախագիծ, որով գույքի հարկումը կմեծանա․ ավելի շատ կհարկվի ոչ թե եկամուտը, այլ հարստությունը՝ ունեցվածքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է քոլեջի շենքի վրա․ կան զոհեր ու վիրավորներ

15:35 21.07.2025

Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է քոլեջի շենքի վրա․ կան զոհեր ու վիրավորներ

Բանգլադեշի մայրաքաղաքում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, վիրավորների թիվը 100-150 է, հաղորդում է Daily Star-ը ՝ հղում անելով կառավարության պաշտոնյաներին։ «Մայլսթոուն քոլեջի տարածքում Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ», – թերթին ասել է Բանգլադեշի հրշեջ և քաղաքացիական պաշտպանության մամուլի խոսնակ Շահջահան Շիկդերը։ Իր հերթին, Առողջապահության նախարարության գլխավոր […] ...

Լոնդոնը ցանկանում է հայտարարել «50-օրյա արշավ»՝ Ուկրաինային զինելու համար

15:26 21.07.2025

Լոնդոնը ցանկանում է հայտարարել «50-օրյա արշավ»՝ Ուկրաինային զինելու համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին պատրաստվում է հուլիսի 21-ին Կիևի դաշնակիցների հանդիպմանը կոչ անել Ուկրաինային զինելու «50-օրյա արշավ» սկսել, հաղորդում է The Telegraph-ը։ Հրատարակության տվյալներով՝ Հիլին պնդելու է, որ Ուկրաինային Արևմուտքի ռազմական աջակցությունն ավելանա՝ Ռուսաստանին ստիպելու համար նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց «շատ խիստ մաքսատուրքեր» սահմանել, եթե ուկրաինական […] ...

Լևոն Արոնյանը` Freestyle Chess Grand Slam Tour-ի հաղթող

15:18 21.07.2025

Լևոն Արոնյանը` Freestyle Chess Grand Slam Tour-ի հաղթող

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը դարձել է Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող։ Եզրափակչում 42-ամյա շախմատիստը 1,5-0,5 հաշվով հաղթել է Հանս Նիմանին։ Արոնյանն առաջին պարտիայում սև ֆիգուրներով ոչ-ոքի է գրանցել, այնուհետև հաղթել է սպիտակներով։ Արոնյանը մրցաշարի մրցանակային հիմնադրամից ստացել է 200 հազար դոլար։ Հիշեցնենք, որ մինչև եզրափակիչ […] ...

3 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում

15:10 21.07.2025

3 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում

«Մաթեմատիկա» առարկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալների և 3 գովասանագրերի: Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 10-20-ն Ավստրալիայի Սանշայն Քոսթ (Sunshine Coast) քաղաքում՝ երկու տեսական փուլերով։ Օլիմպիադային մասնակցել է 110 երկրի 630 աշակերտ։ Բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Սարգիս Առաքելյանը (10-րդ դասարան) ու Ծովակ Եգորյանը (12-րդ […] ...

Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների վերաբերյալ անփոփոխ է մնում․ Բաղայի

15:05 21.07.2025

Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների վերաբերյալ անփոփոխ է մնում․ Բաղայի

Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների և միջանցքների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։ «Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների միջև փոխանակումների և կապերի ընդլայնմանը։ Սակայն դա չպետք է խախտի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանները և չպետք է փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ […] ...

SHANTNEWS

15:00 21.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP