TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+12.09 oC

Գլխավոր

Apple-ը «հուղարկավորել է» iPhone 5s-ը

07:20 04.06.2019

Մի շարք հնացած սմարթֆոններ, այդ թվում iPhone 5s-ը, կդադարեն ստանալ օպերացիոն համակարգի թարմացում։ Այս մասին ասվում է ամերիկյան Apple կորպորացիայի կայքում։ Համակարգի նոր տարբերակում կհայտնվի մութ ֆոն, որի միացման դեպքում բոլոր ստանդարտ ծրագրերը կներկվեն սևով։ Այդ սմարթֆոններում հավելվածների գործարկման տևողությունը կրկնակի կմեծանա։ Թարմացումը կթողարկվի աշնանը և հասանելի կլինի iPhone-ի համար՝ սկսած SE-ից մինչև 6s։ Այն […]

̰
Անկարայում պատմական հայկական եկեղեցին վաճառքի է հանվել

00:22 04.06.2019

Թուրքիայում վաճառքի է հանվել մայրաքաղաք Անկարայի բերդի արտաքին պարիսպներից ներս գտնվող պատմական մի շինություն, որը կառուցվել և երկար տարիներ ծառայել է որպես եկեղեցի: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ 12 միլիոն թուրքական լիրայով (2 մլն դոլար) վաճառվող եկեղեցու վաճառքի հայտարարության մեջ կան նաև շինության վերաբերյալ պատմական տեղեկություններ: Ըստ այդմ` պատմական շինությունը դարերի պատմություն ունի, ինչ մասին […]

̰
Չեխիայի դատարանը թույլատրել է Նարեկ Սարգսյանի արտահանձնումը

00:15 04.06.2019

Պրահայի քաղաքային դատարանը թույլատրել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստան։ Այս մասին հաղորդում է Tyden.cz-ը: Արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի Չեխիայի արդարադատության նախարար Մարիա Բենեշովան։ Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը ձերբակալվել էր Պրահայի իրավապահների կողմից: Նա նախնական կալանքի տակ կպահվի մինչև Հայաստանին արտահանձնվելը: Նարեկ Սարգսյանի դեմ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականի հուլիսի 6-ին, մի […]

̰
Ինտերնետով iPhone չեն շահում․ Սամվել Մարտիրոսյան

00:03 04.06.2019

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցնե՜ր։ Վերջին օրերին սաստկացել է մի խաբեության ձեւ. մարդիկ նամակներ են ստանում, մեյլերով, վայրերով, ինչով ասես։ Որ, իբր, այֆոն են շահել։ Կամ մի նման բան։ Հեռու մնացեք։ Լիքը մարդ քաշվել ա»։

̰
Գլխին հրազենային վնասվածք ստացած 5-ամյա երեխան մահացել է

23:46 03.06.2019

Այսօր՝ հունիսի 3-ին, մահացել է այն երեխան, որի վրա կրակել էր հարբած ոստիկանը։ Այդ մասին հայտնել են հիվանդանոցի աշխատակիցները։ Այս ամբողջ ընթացքում երեխան վերակենդանացման բաժանմունքում է եղել, նրան վիրահատել են։ Նա թափանցող գանգուղեղային վնասվածք, ուղեղի սալջարդ, ներգանգային հեմատոմա է ունեցել։ Հետաքննությունների պետական բյուրոն կատարվածի մեջ կասկածում է Ազգային ոստիկանության 2 աշխատակցի։ Հետաքննության տվյալներով՝ մայիսի 31-ին […]

̰
Մանվել Գրիգորյանին սայլակով տեղափոխեցին բանտ. 24News

22:36 03.06.2019

Այսօր երեկոյան գեներալ Մանվել Գրիգորյանին սայլակով դուրս գրեցին Նաիրի բժշկական կենտրոնից։ Այս մասին հայտնում է  24News-ը։ Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը լրատվամիջոցին ասել է, որ Մանվել Գրիգորյանի բուժումը շարունակվելու է դատապարտյալների հիվանդանոցում, սակայն ավելի ուշ պարզվել է, որ Գրիգորյանին տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես […]

̰
Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ է հայտնել

21:07 03.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նեկայացված բողոքի գործով նախագահող դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ է հայտնել: Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը միջնորդություն էր ներկայացրել Վազգեն Ռշտունուն ինքնահացարկ հայտնելու վերաբերյալ՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Վազգեն Ռշտունին դեռևս նախորդ տարի լրատվամիջոցներից մեկին հարզացրույց է տվել նշելով, որ […]

̰
Արցախի ԱԳՆ-ն անհետաձգելի է համարում կրակի դադարեցման ռեժիմը վերահսկող միջազգային մեխանիզմների ներդրումը

20:33 03.06.2019

Լարվածության աճ նախաձեռնելու ադրբեջանական կողմի փորձը մեկ անգամ ևս հաստատում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմը վերահսկող միջազգային մեխանիզմների ներդրումն անհետաձգելի է։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունում։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հունիսի 1-ին Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի Պաշտպանության բանակի […]

̰
Մարմաշենի վանքի ուխտի օրը մեծաթիվ ուխտավորներ են այցելել վանական համալիր

20:00 03.06.2019

Մարմաշենի վանական համալիրը, որը Ախուրյան գետի ձախ ափին է, Պահլավունիների իշխանական տոհմի կառուցած հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոն է եղել։ Շիրակի դաշտավայրի ճարտարապետական այն կառույցներից մեկն է, որն ամեն տարի հազարավոր ուխտավորների ու զբոսաշրջիկների է ընդունում: Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակին նշվում է որպես երկրորդ Ծաղկազարդի օր: Տասը տարի է, ինչ եկեղեցական այս տոնը Շիրակի […]

̰
Անցումային արդարադատությունն ու վեթինգն անարդյունավետ են. Վազգեն Մանուկյան

19:36 03.06.2019

Հանրային խորհրդի անդամներն այսօր հանդիպելու էին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ անցումային արդարադատության և վեթինգի մասին հարցեր քննարկելու համար: Հանդիպումը հետաձգվել է, քանի որ նախարարն ԱԺ-ում այլ քննարկման էր: Անցումային արդարադատության և վեթինգի մասին Հանրային խորհուրդն ընդհանուր կարծիք կհայտնի նախարարի հետ  հանդիպումից հետո, բայց մինչ այդ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր մտահոգություններն է հայտնել […]

̰
Հանդիսավոր ընդունելություն, փոխադարձ վիրավորանքներ, սկանդալային հայտարարություններ. Թրամփի եռօրյա այցի առաջին օրը Լոնդոնում

19:26 03.06.2019

ԱՄՆ նախագահի անվտանգությունն ապահովելու համար ծախսվել է ավելի քան 18 մլն ֆունտ ստեռլինգ:

̰
«Սաստեքսի» ղեկավարությունն աշխատակիցների առաջ փակել է դռները և խուսափել Շիրակի մարզպետի հետ հանդիպումից

19:22 03.06.2019

«Սաստեքս» գործարանի ղեկավարությունը խուսափում է Շիրակի մարզպետի հետ հանդիպումից: Այս մասին այսօր գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Տիգրան Պետրոսյանը: Անցած ուրբաթ գործարանի սեփականատերերը համաձայնության էին եկել, որ ցածր աշխատավարձից և պայմանագրի պայմաններից բողոքող աշխատակիցներն այսօր պետք է գնային աշխատանքի, բայց առավոտյան նրանց առաջ գործարանի դռները կրկին փակ են եղել և հայտնել են, որ […]

̰
Այսուհետ ինձ համար Դանիել Իոաննիսյանը և արած հետազոտությունները լուրջ չեն. Ալեն Սիմոնյան

19:09 03.06.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր մասին խոսակցություններին և նշել, որ իր մասին ասված ցանկացած զրույց փուչիկի պես տրաքելու է: Նրա խոսքերով՝ պետք է Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվել, թե նա արդյոք իր ապօրինի հարստացման հարցով դիմե՞լ է ՀՔԾ-ին, թե՞ ոչ. «Ես ապացուցել եմ, որ Իոաննիսյանը սխալ է: Նա հրապարակումը արել է […]

̰
Հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները

18:32 03.06.2019

Հայաստանում հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները: Այս մասին տեղեկանում ենք Գնահատման և թեստավորման կենտրոնից: Հունիսի 4-ին շրջանավարտ-դիմորդները հանձնելու են աշխարհագրություն, կենսաբանություն և համաշխարհային պատմություն առարկաները: Աշխարհագրություն հանձնողների նախնական թիվն ամբողջ հանրապետությունում 214 է, համաշխարհային պատմություն հանձնելու է 33 և կենսաբանություն՝ 1145 հոգի: Ձևավորված 33 քննական կենտրոնից հունիսի 4-ին գործելու է 13-ը, որից 2-ն են […]

̰
Երևանում քաղաքացին բարձրահարկից ապակե տարաներ է նետել

17:41 03.06.2019

Ավանի Ծարավ-Աղբյուր 55/11 հասցեում բնակիչներից մեկը շենքի երկրորդ մուտքի բարձր հարկից ապակե տարաներ է ցած նետել: Տեղի ունեցածի հետևանքով բակում կայանված մեքենաներից մեկը վնասվել է: Այս մասին SHANTNEWS-ին հայտնել են տեղի բնակիչները, ովքեր խիստ մտահոգված են տեղի ունեցածով: Բարեբախտաբար, այդ պահին բակում խաղացող երեխաներ չեն եղել: Եվ քանի դեռ դեպքի հանգամանքները չեն պարզվել, ծնողները վախենում […]

̰
Սևան հարսանիքի շտապող հարսն ու փեսան վթարի են ենթարկվել

17:18 03.06.2019

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero IO մակնիշի 36 AO 833 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 10 ՕՏ 446 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու 2 ուղևորները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և քաղաքացիներն իրենց […]

̰
Ինչո՞ւ Ռուսաստանից ու Ղազախստանից Հայաստան դրամական փոխանցումներ չեն գալիս. ԿԲ նախագահի պարզաբանումը

17:04 03.06.2019

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ինչո՞ւ Ռուսաստանից ու Ղազախստանից փոխանցումներ չեն գալիս Հայաստան: «Մենք ստուգել ենք այդ տեղեկությունները, դրանք կապված են իրենց բանկային համակարգի հետ: Խնդրել ենք մեր գործընկերներին, եթե այդպիսի դեպքեր լինեն, տեղեկացնեն, խնդրում ենք քաղաքացիներին՝ առաջին հերթին դիմեն տեղի պատկան մարմիններին՝ այն բանկերին, որ փոխանցում չեն […]

̰
Արտանիշում մայրն օդամղիչ հրացանով անզգուշաբար կրակել է 9-ամյա երեխայի վրա

17:01 03.06.2019

Երեկ` հունիսի 2-ին, 9-ամյա երեխան իրենց բակում օդամղիչ (տիր) հրացանով կրակոցներ է արձակել ինչ-որ արհեստական թիրախի ուղղությամբ: Հետո գնացել է թիրախն ուսումնասիրելու, իսկ հրացանը տվել է մորը: Մայրը, չիմանալով, որ հրացանը լիցքավորված վիճակում է, անզգուշաբար քաշել է ձգանը, ինչի պատճառով էլ որդու ազդրը վնասվել է: Երեխան տեղափոխվել է Ճամբարակի հիվանդանոց: SHANTNEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրել են, որ […]

̰
ԲԴԽ-ն Քոչարյանի փաստաբանի դիտարկումներն ու եզրահանգումները «անհիմն» է որակել

16:53 03.06.2019

Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ պարզաբանում է ներկայացրել «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ հունիսի 1-ին լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում այդ քրեական գործի առնչությամբ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված երկու բողոքների (Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, ինչպես նաև քրեական գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ) Վերաքննիչ […]

̰
ԵԱՀԿ-ն դիտարկելու է այն ուղղությունը, որտեղ ադրբեջանական կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

16:30 03.06.2019

Հունիսի 4-ին Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում՝ Արցախի Մարտունի քաղաքից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։ Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը […]

̰
Ո՞ւմ նկատի ունեք «լրագրող» ասելիս. Բագրատյանը՝ Սամսոնյանին

16:15 03.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Խմբակցության անդամ Անի Սամսոնյանը նշեց՝ նախաձեռնության պատճառ է դարձել այն, որ սահմանափակվում է լրատվամիջոցների մասնակցությունը Երևանի ավագանու նիստերին: Պատգամավորն ասաց՝ թեպետ ուղիղ հեռարձակումները կային, բայց դրանից ամեն պահի լրագրողները կարող էին զրկվել, բացի այդ՝ նրանք զրկվում […]

̰
Վերաքննիչ քրեական դատարանը քննում է Քոչարյանի պաշտպանների բողոքը

16:00 03.06.2019

ՀՀ վերաքննիչ դատարանը, Վազգեն Ռշտունու նախագահությամբ, քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը մերժելու բողոքարկումը պաշտպանական խմբի կողմից։ Պաշտպանները կարծում են, որ Ռոբերտ Քոչարյանը չի կատարել գործողություններ, որոնք չեն բխել նրա՝ որպես նախագահ,  կարգավիճակից, այսինքն` Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կարծում են, որ նրա դեմ քրեական […]

̰
Ում ուղեկցությամբ և ինչպես է ԱԺ գնացել Արսեն Ջուլֆալակյանը

15:44 03.06.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, թե ինչպես և ում ուղեկցությամբ է ինքը ԱԺ գնում: «Այսօր ընդմիջմանը այսպես եմ դուրս եկել ԱԺ-ից ու այսպես էլ պատրաստվում եմ մի քիչ հետո վերադառնալ… Հ.Գ. 1 հիասքանչ փոխադրամիջոց է հատկապես նրանց համար, ովքեր գիտեն այն վարել (փորձառու են) […]

̰
Արագածը բարձրացած ռուս լեռնագնացներից մոտ երկու ժամ լուր չկար

15:08 03.06.2019

SHANTNEWS.am-ն ահազանգ էր ստացել, որ մոտ 2 ժամ լուր չի եղել Արագածի իրական գագաթը բարձրացած ռուս լեռնագնացներից: Նրանց ընկերներից մեկը լեռան իրական գագաթ չէր բարձրացել, այլ սպասել էր նրանց կեղծ գագաթին: Տեղեկությունը ճշտեցինք Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանից: Նա հայտնեց, որ խումբն արդեն վերադարձել է և որևէ խնդիր չկա: «Աղջիկը, ով […]

̰
«Հյուսիս-հարավ»-ի իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումների գործով բացահայտվել են նոր չարաշահումներ

15:04 03.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23.553.817.000 ՀՀ դրամ: Նախաքննության […]

̰
Ալիևը զանգել է Պուտինին

14:43 03.06.2019

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչի մասին հայտնել է հենց ռուսական կողմը։ Կրեմլի պաշտոնական կայքի հրապարակման համաձայն՝ քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ օրակարգի հարցեր։ Քննարկվել են «ակտիվորեն զարգացող ռուս-ադրբեջանական համագործակցության հարցեր», ինչպես նաև երկու պետությունների ներկայացուցիչների առաջիկա հանդիպումները տարբեր մակարդակներում։

̰
Ինչպես և ում հետ է տոնել իր տարեդարձը Նիկոլ Փաշինյանը

13:22 03.06.2019

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին նշել իր ծննդյան տարեդարձը։ Տեսանյութից դատելով` վարչապետը ծննդյան տարեդարձը տոնել է Ենոքավանում: Մանրամասները` տեսանյութում:    

̰
Առաջին և վերջին անգամ եմ ասում․ Ալեն Սիմոնյանը` Դանիել Իոաննիսյանին

13:00 03.06.2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի մեղադրանքներին, թե ինքն ապօրինի կերպով 7 մլն դրամով հարստացել է։ «Շատ նյարդայնացած են, որ հիմա ստիպված եմ մտնել ուղիղ եթեր և այս ամենը ներկայացնել, որովհետև համարում եմ, որ այս թեման շատ ջուր տարավ: Ելնելով այն բանից, որ ես […]

̰
Գյուրզաների «պարը». սողուններն ակտիվացել են

12:38 03.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր են ստացվում օձերի ակտիվացման մասին: Կան օձերի տեսակներ, որոնց դեպքում ակտիվացումը նկատվում է 25-27 ջերմաստիճանի պարագայում, տեսակներ կան` ավելի ցածր ջերմաստիճանի պարագայում: Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում պատկերված է թունավոր գյուրզա օձերի (իժերի ընտանիքի իժերի ենթաընտանիքի խոշոր իժերի (Macrovipera) ցեղի օձ) «պարը»: Տեսանյութը նկարահանված է Հայաստանում: Տեսագրության հեղինակները ակտիվորեն մեկնաբանում […]

̰
Յակուբովիչն իր մեքենան վարել է մայթով

12:13 03.06.2019

Հաղորդավարը որոշել է մեքենայով գնալ միջոցառման անցկացման վայր, սակայն նրա ճանապահը փակել է ավտոբուսը:

̰
BACK_TO_TOP