23:16 01.06.2019
Ստեփանակերտում այսօր տրվել է CONIFA-2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մեկնարկը: Արցախի ամենամեծ մարզադաշտում ֆուտբոլասերներին իրենց ողջույնն են հղել առաջնության մասնակից 8 թիմերը: Մարզական միջոցառումն ամենամասշտաբայինն է անկախ Արցախի պատմության մեջ: Ուշագրավ է, որ մրցաշարին հեռուստատեսային հեռարձակմամբ հետևելու է 370 մլն մարդ աշխարհի տարբեր ծայրերում: CONIFA-ն՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան, ՖԻՖԱ-ի կազմում չներառված ֆուտբոլի, ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների […]
23:04 01.06.2019
Այսօր ամփոփվել է Երևանի ավագ դպրոցներում անցկացված ԴասԱ կրթամշակութային ծրագրի առաջին փուլը։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և ավագ դպրոցների աշակերտներ։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ դպրոցներում իրականացվում են մշակութային մի շարք ծրագրեր, և հաջողվածներից մեկն […]
22:24 01.06.2019
Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչն այսօր հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան […]
21:37 01.06.2019
Օրեր առաջ Ստամբուլում դանակահարված հայաստանցի կինը հիվանդանոցում բուժում է ստացել և արդեն տանն է: Այդ մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Սամաթիայի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զոհրաբ քահանա Ջիվանյանը։ Համայնքում մոտիկից հետևում են դեպքին հաջորդած իրադարձություններին, և Տ. Զոհրաբ քահանա Ջիվանյանը նաև պատմեց, թե ինչպես է Արփինե անունով կինն անծանոթների առջև բացել դուռը. «Դեպքից մոտ կես […]
21:08 01.06.2019
Ստամբուլի Սամաթիա շրջանում կրկին միջադեպ է եղել: Անծանոթ տղամարդիկ հարձակվել են ՀՀ քաղաքացի մի կնոջ վրա և դանակի հարվածներ հասցրել նրան: Այդ մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ Ստամբուլի իր աղբյուրից: Դիմակավորված անձինք դանակով հարվածներ հասցնելուց հետո ասել են՝ «Սա դեռ սկիզբն է, ավելիին սպասեք» և հեռացել: Մեր աղբյուրը նշում է, որ կինը բնակվում էր ամուսնու՝ Սարգսի հետ, […]
19:59 01.06.2019
Հունիսի 1-ին, ժամը 15:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ «Հարունի» կամրջի մոտակայքում, Արփա գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 18:15-ի դրությամբ «Հարունի» կամրջից 1 կմ հեռավորության վրա քաղաքացիները նկատել […]
19:31 01.06.2019
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մեկը մյուսին հաջորդող միջոցառումներով է հագեցած եղել Ազատության հրապարակը: Մանկական կավճանկարչական աշխատանքներն այս տարի թեմատիկ էին. երեխաների նկարներում թումանյանական հեքիաթների հերոսներն էին: Լավագույն 20 նկարների հեղինակներն արժանացան մրցանակների: Միջոցառումն ուղեկցվեց մանկական համերգային ուրախ ծրագրով: Ազատության հրապարակում կայացավ նաև Երգի պետական թատրոնի «Մերի Փոփինսը Երևանում» մյուզիքլի շնորհանդեսը:
18:27 01.06.2019
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գյումրիում նշվել է մի շարք միջոցառումներով։ Տոնական երաժշտություն ու խաղեր կազմակերպվել են բոլոր պուրակներում, այգիներում ու նախակրթական հաստատություններում: Կենտրոնական հրապարակում երթևեկությունը ժամանակավորապես փակվել էր: Այստեղով անցնում էր օրվա գլխավոր հերոսների շոգեքարշը: Հրապարակով մի քանի պտույտ կատարելուց հետո ուղևորները փոխվում էին: Շոգեքարշի կանգառն էլ քարե գորգի մոտ էր: Այստեղ երեխաները կավճանկարչություն էին […]
18:08 01.06.2019
Հունիսմեկյան վառ ու ուրախ տրամադրությունն ամենուր է՝ պաղպաղակ, քաղցր բամբակ, մանկական երգեր, գունավոր կավիճներով արված նկարներ և այլն: Մեծերն էլ առիթը բաց չեն թողնում և մանկություն են վերադառնում` հետաքրքիր, զավեշտալի դրվագներ հիշելով: SHANTNEWS.am-ի առաջարկով պատգամավորները պահարանից հանել են իրենց մանկության լուսանկարների ալբոմն ու դրանցից մի քանիսով կիսվել մեզ հետ: Նիկոլ Փաշինյան Իվետա Տոնոյան Մխիթար Հայրապետյան […]
17:20 01.06.2019
Կապանի փողոցներում անձրևներից հետո հոսում են տարօրինակ գույն ունեցող առուներ, որոնք կավարտի լքված հանքավայրի աղտոտված ջրերը լցնում են Ողջի գետը։ Այս մասին ահազանգել են բնապահպանները։ Նրանց պնդմամբ՝ այդ առվակները գետն են լցնում ծանր և վտանգավոր տարրեր։ https://www.facebook.com/sheermining/videos/420426075206956/?v=420426075206956
17:13 01.06.2019
Նիժնի Նովգորոդում գտնվող ռազմական գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունների ու դրանց հաջորդած հրդեհի պատճառով տուժել է առնվազն 38 մարդ։ Նրանք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: 4 անձի վնասվածքները ծանր են, 25 անձինը՝ միջին, 9 անձինը՝ թեթև։ Նախնական տվյալներով` զոհեր չկան։ Պայթյունները եղել են գործարանի այն արտադրամասում, որտեղ թողարկվում է տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութը։ Պայթյունի պատճառները […]
16:54 01.06.2019
Լրագրող Հասմիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կազմակերպված հունիսմեկյան տոնակատարությունից: «Գնացել էինք Էջմիածին ու այն, ինչ տեսանք, ուղղակի սարսափելի էր»,- գրել է նա՝ նշելով, որ ինչ-որ մեկը որոշել էր ուրախացնել երեխաներին, մեքենաներով նվեր-խաղալիքներ էր բերել քաղաքի կենտրոն: «Երբ բացեցին մեքենաների դռները, սկսվեց մի գրոհ երեխեքի ու իրանց մամաների, ով ինչքան […]
15:58 01.06.2019
Վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր են ստացվում օձերի ակտիվացման մասին: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ, օձաբան Արամ Աղասյանի հետ: Նա ներկայացրել է ՀՀ-ում առկա թունավոր օձերի տեսակները, դրանք տարբերելու և դրանցից պաշտպանվելու եղանակները: Հատկանշական է իմանալ, որ գարնանն օձերը սովորաբար ակտիվանում են ցերեկային ժամերին, իսկ […]
15:39 01.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել վարչապետին տարեդարձի կապակցությամբ, մաղթել երջանկություն և հաջողություններ երկրի ղեկավարի պատասխանատու գործում: Ծննդյան օրվա առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:
15:03 01.06.2019
Ամռան առաջին օրը` Երեխաների պաշտպանության օր: 1950 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցավ առաջին տոնակատարությունը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան, որից հետո այն դարձավ շարունակական: Այս տոնն ունի նաև դրոշ` կանաչ ֆոնով: Երկրի նշանը խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն, պտղաբերություն, իսկ գունավոր մարդուկները խորհրդանշում են բազմազանությունը և հանդուրժողականությունը: Հենց այս ժամանակաշրջանում էլ Խորհրդային Միությունը որոշեց` դպրոցական […]
15:01 01.06.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ շնորհավորելով երեխաների միջազգային օրը: «Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Եկե՛ք պաշտպանենք նրանց առողջությունը յուրաքանչյուր օր»,- գրել է նա:
13:44 01.06.2019
Որո՞նք են երեխաների պատկերացումներն ամուսնության, ամուսնության տարիքի, կնոջ հանդեպ վերաբերմունքի և այլ երևույթների մասին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նրանք պատմել են, թե որ տարիքում ճիշտ կլինի ամուսնանալ: Մանրամասները՝ տեսանյութում:
13:27 01.06.2019
Երեխաների պաշտպանության օրվա առիթով ոստիկանության կազմակերպած միջոցառումներին մասնակցում է նաև ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ ShantNews.am-ը նրան հարցրեց՝ մանկո՞ւց է երազել ոստիկան դառնալ։ «Ես ծնված օրվանից, կարծում եմ, ոստիկան եմ», – ասաց Դուրյանն ու ժպտաց։ Բակային խաղեր, ընկերներ, անհոգ մանկություն․ այս բառերով իր մանկությունը բնութագրեց Դուրյանը։
12:31 01.06.2019
Վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր են ստացվում օձերի ակտիվացման մասին: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ, օձաբան Արամ Աղասյանի հետ: Օձաբանը նշեց, որ այս տարի որպես այդպիսին օձերի յուրահատուկ ակտիվություն չի նկատվում. «Որևիցե արտառոց միջոցառում չի կատարվում, ընդամենը օձերը, որպես սառնարյուն կենդանիներ, գարնան սեզոնին ձմեռային քնից […]
12:24 01.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ: Կցանկանայի վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ կառուցողական երկխոսությունը և […]
12:13 01.06.2019
Հունիսմեկյան տոնն Ազատության հրապարակում անցնում է բարձր տրամադրությամբ: Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից անցկացվող միջոցառումը՝ տոնական հրշեջ մեքենաների ցուցադրությամբ, արդեն ավանդույթ է դարձել: Երեխաները հնարավորություն են ունեցել տեսնել մեքենաների շարասյունը՝ փողային նվագախմբի երաժշտության ներքո: Շրջել են փուչիկներով ու պաղպաղակներով, ուրախացել, պատմել իրենց տպավորությունների մասին: Մանրամասները` տեսանյութում:
12:09 01.06.2019
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարակից բակում երեխաներին նվիրված միջոցառում է կազմակերպվել: Երեխաների համար կազմակերպել է ուրախ շոու- ծրագիր: Միջոցառման ողջ ընթացքում նրանց զվարճացնում են հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսները և ծաղրածուները: Կազմակերպվում են նաև զվարճալի խաղեր և վիկտորինաներ: «Երեխաները երջանկություն ու հարստություն են՝ մամաների ու պապաների համար»,- մեր թղթակցի […]
11:44 01.06.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է երեխաներին՝ տոնական օրվա առթիվ: Քաղաքապետի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի համաքաղաքացիներ, Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Ուզում եմ, որ օրացույցում կարմիրով նշված այս կարեւոր օրվա խորհրդի մեջ մենք հատկապես ընդգծենք «պաշտպանություն» բառը: Մեր կյանքի ամենաթանկ բանը՝ երեխաներին, մենք պարուրում ենք մեր սիրով, խնամքով ու հոգատարությամբ՝ նրանց համար […]
11:38 01.06.2019
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունիսի 1-ի կապակցությամբ: «Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ի սրտե շնորհավորում եմ աշխարհի բոլոր մանուկներին լուսավոր այս տոնի առթիվ: Երեխաները մեր՝ հայերիս արժեհամակարգում գերագույն արժեք են: Մենք պարտավոր ենք մեր երեխաների համար ապահովել անհոգ մանկություն և փոխանցել նրանց բարեկեցիկ և անվտանգ հայրենիք: Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում […]
11:31 01.06.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի´ երեխաներ և հարգելի´ ծնողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Յուրաքանչյուր մեծի ցանկությունն […]
11:29 01.06.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն […]
11:00 01.06.2019
Հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
10:29 01.06.2019
Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 01:00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Վ․ Խաչատրյանը իր վարած Գազ 3110 մակնիշի 34 TF 042 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 230 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց 7 հայտնվել ձախ հատվածում առկա ձորում: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Վ.Խաչատրյանը տեղում մահացել է: […]