TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+16.09 oC

Գլխավոր

Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակահերթի գործով կան կալանավորվածներ

11:58 03.06.2019

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակահերթի գործով կան կալանավորվածներ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ կալանավորվել են Ալեքսեյ Բալայանն ու Ռոլանդ Այդինյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավելի […]

̰
Գյումրու քաղաքապետարանի 2 պաշտոնյաներ կալանավորվեցին

11:52 03.06.2019

Գյումրու քաղաքապետարանի 2 պաշտոնյաներ հունիսի 2-ի ուշ գիշերը կալանավորվել են։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մեր թղթակցի հետ զրույցում Մանուկ Առաքելյանի և Սլավիկ Ղազարյանի փաստաբանները հայտնել են, որ դատարանը մինչև ուշ գիշեր նրանց նկատմամբ խափանման միջոցի քննությունից հետո երկամսյա կալանքի վերաբերյալ որոշում է կայացրել: Դատարանը մերժել է գրավի կիրառման փաստաբանների միջնորդությունը։ Փաստաբանները պատրաստվում են […]

̰
Որտե՞ղ են անցկացրել իրենց հանգստյան օրերը նախագահը և նրա տիկինը

11:48 03.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ, անցած հանգստյան օրերն անցկացրել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի ինստագրամյան էջից: Նախագահը լուսանկարում պատկերված է Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբանների հետ: Իր հերթին, նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը լուսանկարներ է հրապարակել Մխիթարյան միաբանությունից: «Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը շաբաթ և կիրակի […]

̰
Կարճևան համայնքի հողատարածքները կեղծ աճուրդներով օտարելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի

10:46 03.06.2019

Սյունիքի մարզի Կարճևան համայնքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքները ձևական աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 4 անձի: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ […]

̰
ՀՀ ՊՆ-ն հողատարածքը վաճառել է շուկայականից ցածր գնով. պետությանը պատճառված վնասը կազմում է 51.500.000 ՀՀ դրամ

10:21 03.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված  քրեական գործով նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ պետությանը պատճառվել է շուրջ 51.500.000 ՀՀ դրամի վնաս: Մասնավորապես՝ 2015թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ-ի կողմից ուղղակի վաճառքի ձևով՝  38.000.000 ՀՀ դրամով, օտարվել է Երևան քաղաքում գտնվող հողատարածք, սակայն նախաքննության […]

̰
Այսպիսի ջերմաստիճան մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում երբևիցե չի գրանցվել․ Սուրենյան

09:52 03.06.2019

«Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։ Մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում, հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

̰
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է

09:45 03.06.2019

Հանրապետության տարածքում` Հունիսի 3-7-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 6-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Գտնվել է ջրատարում հայտնաբերված նորածնի մայրը

09:40 03.06.2019

Վաղարշապատի ոստիկանները՝ ոստիկանապետ Ս. Մարտիրոսյանի գլխավորությամբ, հայտնաբերել են երեխայի մորը, ով Արմավիրի մարզի բնակիչ՝ 36-ամյա Լ. Գ.-ն է։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նա իր քայլը պատճառաբանել է նրանով, որ տանը երեխան ծնվել է մահացած, ինչից հետո ինքը երեխային նետել է ջրատարի մեջ։ Մայրն ամուսնացած է, խնամքին ունի 10 տարեկան տղա երեխա։ Հիշեցնենք, որ հունիսի 2-ին առեղծվածային դեպք էր […]

̰
Դիանա Գասպարյանը կոչ է անում բոյկոտել Մանվել Գրիգորյանի վարձակալած սրճարանը

09:15 03.06.2019

Էջմիածնի քաղաքապետարանը Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալության պայմանագիրը չի երկարաձգել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտարարել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ ի պատասխան այն քննադատության, թե քաղաքապետարանը 30 տարով երկարաձգել է այդ սրճարանի վարձակալության պայմանագիրը։ Պայմանագիրը հնարավոր չէ ժամկետից վաղ լուծարել, ինչի համար էլ քաղաքապետարանը որոշել է սահմանել նոր վարձավճար՝ տարեկան մոտ 7 միլիոն դրամ։ Դիանա […]

̰
Ցանկանում եմ լինել ուկրաինական քաղաքականության Սթիվ Ջոբսը․ Սաակաշվիլի

08:29 03.06.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է ուկրաինական քաղաքականությունում լինել Սթիվ Ջոբս։ Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր չէ մասնակցել Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին։ «Ցանկանում եմ լինել ուկրաինական քաղաքականության Սթիվ Ջոբսը, մտքեր գեներացնել»,- նրա խոսքերն է մեջբերում ТСН-ը։ Սաակաշվիլին հայտնել է, որ ցանկանում է Ուկրաինայում ստեղծել հարթակ նոր […]

̰
ԱՄՆ-ը վերջնագիր է ներկայացրել Եվրամիությանը

08:14 03.06.2019

Վաշինգտոնը հայտնել է Բրյուսելին, որ ԵՄ-ն կարող է մնալ առանց ԱՄՆ-ի ռազմական աջակցության։ Այս մասին հայտարարել է Մայքլ Մերֆին, որը Սպիտակ տանը պատասխանատու է ԵՄ-ի հետ կապերի համար, գրում է El Pais-ն։ Պարբերականի փոխանցմամբ՝ Մերֆին ԵՄ երկրներից պահանջել է ԱՄՆ-ին հասանելիություն տալ իրենց ռազմական պատվերներին։ Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ եթե պահանջը չկատարվի, ԵՄ-ն […]

̰
Իսրայելը հրթիռակոծել է Հոմսի ռազմական աերոդրոմը

08:02 03.06.2019

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել սիրիական Հոմս նահանգի T4 ռազմական աերոդրոմին։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ Ռազմական աղբյուրի փոխանցմամբ՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են ոչնչացնել 2 հրթիռ, սակայն մնացածը հասել են թիրախին։ Զոհվել է 1 զինծառայող, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել։ Հարվածի հետևանքով վնասվել են զինամթերքի պահեստն ու ևս մի քանի շինություններ։ […]

̰
Սիրիայում ականապատված մեքենա է պայթեցվել․ կան զոհեր

07:47 03.06.2019

Հալեպի նահանգի Ազազ քաղաքում պայթյուն է որոտացել։ Ականապատված մեքենայի պայթյունից զոհվել է առնվազն 13 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Հաղորդվում է մի քանի տասնյակ վիրավորի մասին, որոնց թվում կան երեխաներ։ Դեպքը տեղի է ունեցել մզկիթի մոտ՝ երեկոյան աղոթքի ավարտից անմիջապես հետո։ Այլ աղբյուրներ հայտնում են, որ պայթյունը գրանցվել է քաղաքային շուկայի մոտ։ […]

̰
Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանը

07:33 03.06.2019

Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները հնարավոր են միայն փոխադարձ հարգանքի պայմանով, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ «Առանց դրա չեն կարող լինել որևէ բանակցություններ»,- ասել է նա՝ նշելով, որ հենց Վաշինգտոնն է «տրորել» Իրանի հետ միջազգային պայմանագիրը։ Ռոհանիի խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է վերադարձնի երկխոսության համար նորմալ պայմանները։ Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Իրանը հրաժարվել էր կատարել […]

̰
Չեմ չափազանցի, եթե ասեմ, որ այսօր Մարտունիում պատմական օր էր. Տիգրան Աբրահամյան

23:42 02.06.2019

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել՝ հայտնելով, որ Արցախի Մարտունի քաղաքում այսօր՝ հունիսի 2-ին, բացվել են հիմնանորոգված մանկապարտեզ, նոր մարզասրահ և նոր մարզադաշտ: «Չեմ չափազանցի, եթե ասեմ, որ այսօր Մարտունիում պատմական օր էր։ Հիմնանորոգված շքեղ մանկապարտեզ, նոր ասֆալտապատ ճանապարհ, նոր մարզասրահ, նոր մարզադաշտ։ Դեռ չեմ ասում, […]

̰
Մուսալեռ գյուղով անցնող ջրատարում հայտնաբերվել է նորածնի դի

23:02 02.06.2019

Հունիսի 2-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, որը հայտնել է, որ ջրբաշը գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական տղա երեխայի դի է հայտնաբերել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները ջրատարից դուրս են բերել դին, այս պահին դատական […]

̰
Շնորհակալ եմ, որ հիշում են հորս հիշատակը, որ դեռ հիշում են նրա խաղը․ Հենրիխ Մխիթարյան

20:26 02.06.2019

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի համայնքային մարզադաշտն այսօր անվանակոչվել է Հայաստանի ազգային ընտրանու ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հոր՝ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի անունով։ Սպանդարյանի մարզադաշտը 1980-ականներին է կառուցվել, իսկ անցած տարվա աշնանը վերանորոգվել է կառավարության միջոցներով։ Մարզադաշտը նոր հանդերձարան, ցանկապատ ու գույք ունի։ Մարզադաշտի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2016-ին՝ այն ժամանակ ԱԺ պատգամավոր Սամվել […]

̰
Քաբուլում ահաբեկչական հարձակման թիրախում եղել են ուսանողները, կան տասնյակ տուժածներ

19:07 02.06.2019

Աֆղանստանի մայրաքաղաքում այսօր միանգամից 3 ահաբեկչական պայթյուն է իրականացվել։ Ինքնաշեն պայթուցիկ սարքերից մեկը գործարկվել է բուհերից մեկի մոտակայքում։ Սա ամենաողբերգականն է եղել երեք պայթյուններից։ Ի սկզբանե թիրախավորվել են ուսանողները։ Սակայն պայթյունից մահացել է հեծանիվների մոտակա վաճառակետում օրեր առաջ աշխատանքի ընդունված մի պատանի։ Եվս 17 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Նրանց մեծ մասը մոտակա բուհի […]

̰
Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաներից մեկն ազատ է արձակվել․ նա պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

18:22 02.06.2019

Երկու օր առաջ ձերբակալված Գյումրու քաղաքապետարանի երկու պաշտոնյաներից մեկն ազատ է արձակվել։ Նա քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանն է։  Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մեր թղթակցի հետ զրույցում նրա փաստաբանը՝ Էդգար Թումասյանը, հայտնել է, որ ձերբակալման որոշումն անհիմն է եղել։ «Մենք երեկ վիճարկել ենք ձերբակալման հիմքն, ու դատարանը գտել է, որ […]

̰
Բաքուն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը

15:51 02.06.2019

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որը վերաբերում էր Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանն ու առաջնագծում իրավիճակի սրման քայլերին։ Բաքուն անհեթեթ բնորոշումներ է տվել հայկական կողմի հայտարարությանը՝ պնդելով, թե դրա մեջ հուզական և հակասական ելևէջներ կան, ինչը կրկնում է Հայաստանի ներքաղաքական վիճակի դրսևորումները։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը կառուցողականության […]

̰
Կայացել է «Միասին և հավասար» խորագրով մանկական վազքի մարաթոնը

15:34 02.06.2019

Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել «Միասին և հավասար» խորագրով բարեգործական վազքի մարաթոն: Մարաթոնը նվիրված էր երեխաների իրավունքների պաշտպանության օրվան:  Միջոցառմանը մասնակցել են նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ադրբեջանցիները հայ օգտատերերի փոստեր են կոտրել, անհրաժեշտ է փոխել գաղտնաբառերը

15:16 02.06.2019

ՏՏ մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է էլեկտրոնային փոստերի հասցեներ, որոնք, ենթադրաբար, կոտրվել են ադրբեջանցի հաքերների կողմից և որոնք պատկանում են հայ օգտատերերի: Մարտիրոսյանը օգտատերերին խորհուրդ է տալիս ստուգել՝ իրենց հասցեները կա՞ն այս ցանկում, և եթե կան՝ փոխել գաղտնաբառերը: https://www.facebook.com/samvel/posts/10157264552033781

̰
Ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի նախկին դատարանի շենքում զենք-զինամթերք կա, և պատերը թեքվել են

14:57 02.06.2019

Հունիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկի պատերը թեքվել են, և շինությունը տևական ժամանակ է՝ գտնվում է վթարային վիճակում, առկա է նաև փլուզման վտանգ: Ժամանել […]

̰
Նեյմարին մեղադրում են հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու մեջ

14:24 02.06.2019

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին մեղադրում են Փարիզի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու մեջ: Կինը, որի անունը չի հրապարակվում, դիմել է Սան Պաուլու քաղաքի ոստիկանություն՝ մեղադրելով Նեյմարին իր հանդեպ բռնի սեքսուալ գործողություններ կատարելու մեջ: Նրա խոսքերով՝ դեպքը եղել է մայիսի 15-ին:  

̰
9-րդ դասարանցիները քննության գնահատականները կարող են բողոքարկել այսօր և վաղը

13:04 02.06.2019

9-րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննության գնահատականները և ձևաթղթերը (սքանավորված տարբերակները) այսօր արդեն ուղարկվել են այն դպրոցներ, որտեղ սովորում են աշակերտները։ Ինչպես հայտնում են Գնահատման և Թեստավորման կենտրոնից, գնահատականները և ձևաթղթերի պատճենները աշակերտները կարող են ստանալ դպրոցից։ Գնահատականների բողոքարկում աշակերտները կարող են անել այսօր՝ հունիսի 2-ին կամ վաղը՝ հունիսի 3-ին, իրենց ուսումնառության դպրոցներում բողոքարկման դիմում գրելով։

̰
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

12:34 02.06.2019

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետին տարեդարձի կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-վրացական համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:

̰
Կիսամերկ երկրպագուհին ներխուժել է դաշտ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի ժամանակ

11:02 02.06.2019

Չեմպիոնների լիգայի «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» եզրափակիչ խաղի ժամանակ կիսամերկ երկրպագուհին դաշտ է ներխուժել։ Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն։ Սև լողազգեստով երկրպագուհին հասցրել է հասնել դաշտի կենտրոնական հատված։ Երբ անվտանգության աշխատակիցները  մոտեցել են, կինը չի դիմադրել և հեռացել է դաշտից։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի խաղարկության եզրափակչում «Լիվերպուլը» 2:0 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ և նվաճեց բաղձալի […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահին

10:47 02.06.2019

Նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այսօր շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Սերջիո Մատարելլային: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Իտալիայի միջև պատմական սերտ առնչությունների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխշահավետ գործընկերության ոգով։ «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը` […]

̰
Գալկինը խոստովանել է՝ ինչու է Պուգաչովայի կողքին

10:20 02.06.2019

Հայտնի երգիծաբան և հաղորդավար Մաքսիմ Գալկինը YouTube-յան ալիքներից մեկին տված հարցազրույցի ընթացքում պատասխանելով հարցերին՝ ասել է, թե ինչու է Ալլա Պուգաչովայի կողքին։ Նրա խոսքերով՝ նա տարեց կանանցով հետաքրքրված չէ, պարզապես սիրում է Պուգաչովային, որը միակն է, ով իրեն պետք է հիմա։ «Ես սիրում եմ մի մարդու։ Ես 25 տարեկան էի, նա՝ 52։ Սիրում եմ նրան […]

̰
«Լիվերպուլը» նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

09:30 02.06.2019

Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի խաղարկության եզրափակչում «Լիվերպուլը» 2:0 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ և նվաճեց բաղձալի գավաթը։ Մերսիսայդցիների կազմում գոլի հեղինակներ դարձան Մոհամեդ Սալահը և Դիվոկ Օրիգին։ «Լիվերպուլը» այս հաղթանակով դարձավ Չեմպիոնների լիգայի 6-ակի գավաթակիր։ Այս ցուցանիշով անգլիական ակումբը զիջում է երկու ակումբի` Մադրիդի «Ռեալին» և «Միլանին»։

̰
BACK_TO_TOP