10:15 01.06.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ նախագահ Արմեն Սարգսյանի հետ խոսել են առողջ ապրելու մասին։ «Առողջ ազգ՝ հզոր պետություն»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:00 01.06.2019
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+230C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +12…+150C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +37…+380C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +2…+40C, առավելագույնը՝ +38…+390C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման 17-29 […]
08:44 01.06.2019
Ամերիկայի Վիրջինիա Բիչ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 6 մարդ։ Այդ մասին հայտնում է WTKR News 3-ը։ Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն՝ վիրավորների թվում ոստիկան կա, որը ողջ է մնացել, քանի որ զրահաբաճկոնով է եղել։ Կասկածյալը մտել է քաղաքապետարանի շենք և անմիջապես կրակոցներ արձակել մարդկանց ուղղությամբ: Երբ ժամանել են ոստիկանները, […]
08:29 01.06.2019
Թուրքական ավիաուղիները Ստամբուլի օդանավակայանի միջազգային թռիչքների բաժնում երկար ժամանակ է, ինչ թուրքական թերթերի հետ միասին ուղևորներին անվճար բաժանում էին նաև հայկական «Ակօս» շաբաթաթերթը: Սակայն նախորդ շաբաթ ընդունած որոշմամբ` թուրքական ավիաուղիների ղեկավարությունը միակողմանիորեն խզել է «Ակօս» շաբաթաթերթի հետ կնքած պայմանագիրը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Գրության մեջ որպես հիմնավորում միայն նշվում է, որ որոշումը ընդունվել է՝ […]
08:15 01.06.2019
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է։ Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թ. հունիսի 1-ին, Իջևան քաղաքում: Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1991-95 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում, ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1992-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ: Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում: 1998-ին […]
00:51 01.06.2019
««Fip.am» կայքը «հետաքննություն» է հրապարակել, որում ես փաստացի մեղադրվում եմ մոտ 10 հազար դոլարի ապօրինի հարստացման մեջ։ Միանգամից ցանկանում եմ հայտնել, որ սա հերթական անհեթեթ լուրն է, որը դրվում է շրջանառության մեջ։ Հոդվածում տեղ գտած դիտարկումները, ենթադրություններն ու եզրակացությունները սուտ են և արատավորում են իմ համբավը՝ ինչպես ԱԺ փոխնախագահի, այնպես էլ օրինականության ու թափանցիկության համար […]
00:13 01.06.2019
Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսության ցուցանիշի վերաբերյալ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Փայլանը հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսությունը 2.6 %-ով անկում է գրանցել, իսկ կենցաղային սպառման ծախսերը՝ նվազել 4.7%-ով: «Մեր ապրուստն են գողացել: Այնպիսի տնտեսական խորը […]
00:03 01.06.2019
«Հայաստանը թևակոխում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական ճգնաժամի իրական վտանգների փուլ։ Հանրապետության Նախագահը տեղի տվեց ճնշումներին, երկրում ոտնատակ է տրված առանց այն էլ հեղինակազրկված դատական իշխանությունը, իսկ օրենսդիր իշխանությունը շարունակում է մնալ սուպերվարչապետական համակարգի ազդեցության տակ։ Պետականության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուցիոնալ զարգացումը կասեցվում է իրավիճակային լուծումներով, որոնք թիրախային խնդիրներ լուծելու փոխարեն առաջացնում են […]
23:56 31.05.2019
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել․ «Հայաստանի կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի հարկման համակարգը փոխարինել համահարթ (մեկ միասնական) դրույքաչափով: Առաջարկությունը հակասում է սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու, սերունդների միջև հանրային համերաշխության ապահովման, սոցիալական պետության սահմանադրական պահանջներին: Այն հակասում է […]
23:26 31.05.2019
«Մեդիամաքս» գործակալությունն այսօր նշել է իր գործունեության 20-րդ տարին: Գործակալությանը շնորհավորում և բեղուն աշխատանք էին ցանկանում քաղաքական, հասարակական գործիչնռր, լրագրողներ, ընթերցողներ:
22:55 31.05.2019
«Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ մայիսի 31-ին և հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Հայաստանի սահամանամերձ գյուղերից և Արցախից 9-13 տարեկան շուրջ 500 երեխաներ այցելել են մայրաքաղաք, եղել մի շարք մշակութային, սպորտային կենտրոններում ու հաստատություններում: Երեխաների մի խումբն էլ ցանկություն է հայտնել լինել «Շանթ» հեռուստաընկերությունում: Երեխաները շրջել […]
18:44 31.05.2019
Նոյեմբերի 22-ին նոր սերնդի թղթադրամները շրջանառության մեջ են դրվել, բայց վճարային տերմինալները մինչ օրս չեն ընդունում դրանք: Սա հավելյալ դժվարություն է առաջացնում քաղաքացիների համար: SHANTNEWS.am-ին Կենտրոնական բանկից տեղեկացրել են, որ մինչև տարեվերջ խնդիրը լուծված կլինի: Մանրամասները` տեսանյութում:
18:36 31.05.2019
«Սամվել Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպը կենցաղային հողի վրա է: Այս պահին քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպի շարժառիթը, որը կրում է կենցաղային բնույթ»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հակադարձելով քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած այն հայտարարությանը, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած […]
18:26 31.05.2019
Երևանի կայազորի դատախազի հանձնարարությամբ՝ մամուլի հրապարակման հիման վրա Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Նշենք, որ այսօր Երևանում զինվորականների ու քաղաքացու միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Պատճառը, ըստ «Ֆեյսբուքում» տարածված տեսանյութի, այն է, որ մեքենայի վարորդը ազդանշան է տվել փողոցը չսահմանված վայրով հատող զինվորականներին:
18:25 31.05.2019
Մինչև 19 տարեկանների «Եվրո 2019»-ի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և մրցաշարի դեսպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է մրցաշարը Հայաստանում անցկացնելու պատասխանատվության, միջազգային խաղերի և վիճակահանության արդյունքների մասին։
17:42 31.05.2019
ՀՀ քննչական կոմիտեից SHANTNEWS.am-ին մանրամասներ են հաղորդել ՊԲ մարտական մեքենաների մեջ բենզինի փոխարեն ջուր լցնելու դեպքի վերաբերյալ: Առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում՝ 11 մարտական մեքենաների բաքերից դիզվառելիք գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ N զորամասի մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Ա. Ղամբարյանը ընդգրկված լինելով զորամասի պահակային ծառայության վերակարգում, […]
17:41 31.05.2019
Հռոմի Ֆրանցիսկոս պապը եռօրյա հովվապետական այցով Ռումինիա է ժամանել: Նրան օդանավակայանում դիմավորել է նախագահ Քլոզ Յոհանիսն ու կինը, ռումինացի կարդինալներ, հարյուրավոր մարդիկ: Հռոմի պապը պատրաստվում է պատարագ մատուցել Բուխարեստի Սուրբ Ջոզեֆ տաճարում և քարոզ կարդալ:
17:15 31.05.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը: ՍԴ դատավորի ընտրության հարցը խորհրդարանը «ժառանգել» է նախորդ գումարման խորհրդարանից: Արդեն ավելի քան մեկ տարի է՝ ՍԴ դատավորի տեղը թափուր է մնում, քանի որ պատգամավորներն այս հարցում համաձայնության չեն գալիս: SHANTNEWS.am-ն առանձնացրել է Սահմանադրական դատավորի ընտրության անհաջող փորձերի մեկամյա […]
17:10 31.05.2019
Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են ունեցել նաև այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ։ Հայկական ընդդիմադիր շրջանակներում սա դժկամությամբ է ընդունվել, քանի որ ադրբեջանական կեղծ կառույցը փաստացի հավասարեցվում է Արցախի իշխանությունների հետ։ Այս խնդիրն այսօր մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ այդտեղ խնդիր չի տեսնում։ «Նորմալ է, փորձում են […]
16:57 31.05.2019
Արցախից ամեն օր դեպի արտաքին աշխարհ ազդակներ գնան Արցախի խաղաղ դեմքի մասին։ Այս խորհուրդը դեռ 1990-ականներին Արցախի խորհրդարանում որպես փորձագետ աշխատելիս տվել է Լարիսա Ալավերդյանը։ Նրա խոսքերով՝ հիմա Արցախում ֆուտբոլային առաջնության անցկացումը հենց այդ համատեքստում կարելի է տեսնել։ ShantNews.am-ի հետ զրույցում այսօր այսպիսի տեսակետ հայտնեց ինքը՝ Ալավերդյանը։ «Այսինքն` Արցախը պետք է հանդես գա, և՛ ներքին […]
16:57 31.05.2019
Ցյուրիխում անհայտ անձի կողմից պատանդառումն ավարտվել է ողբերգությամբ: Կա 3 զոհ: Այս մասին հաղորդում է Berliner Morgenpost-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Ոստիկանության տվյալներով` 60-ամյա տղամարդը զենքի սպառնալիքով պատանդ է վերցրել 34-38 տարեկան 2 կնոջ, ապա նրանց ստիպել, որ լուռ նստեն իր բնակարանում: Շուտով դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության աշխատակիցները և շրջափակել տարածքը: 60-ամյա տղամարդու […]
16:52 31.05.2019
«Երբ քննարկումը տեղի կունենա, երբ կհնչեն հարցեր, մտքերի փոխանակություն տեղի կունենա, ըստ այդմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներով մենք մեր պաշտոնական դիրքորոշումը կհայտնենք»,- Վահե Գրիգորյանի` ՍԴ դատավորի պաշտոնում թեկնածության առաջադրման մասին ԱԺ-ում ասել է ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը: Պատգամավորն առաջադրման դրդապատճառների և միտումների մասին չցանկացավ խոսել և նշեց, որ այդ հարցերն ունեն իրենց […]
16:40 31.05.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տվել Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հրադադարի խախտման մեղադրանքների վերաբերյալ: Ստորև ներկայացնենք ԱԳՆ խոսնակի տարածած մեկնաբանությունն ամբողջությամբ. «Հարց. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում հայկական կողմին մեղադրում է իր զինծառայողի սպանության մեջ` եզրակացնելով, որ հայկական կողմի կոչերը խաղաղության մթնոլորտի կառուցման մասին կեղծ են և իրականում Հայաստանը ցանկանում է խաթարել բանակցությունները։ Ինչպե՞ս […]
16:28 31.05.2019
Ազգային ժողովում այսօր քվեարկել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրության համար: Առաջադրված 5 թեկնածուներից մեկը չընտրվեց։ ՏՄՊՊՀ նախկին անդամ Դավիթ Հովհաննիսյանի օգտին քվեարկել էր 30 պատգամավոր։ ՏՄՊՊՀ անդամներ ընտրվեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործարար միջավայրի և մրցակցության պաշտպանության քաղաքականության վարչության նախկին պետ Վահե Չիբուխչյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական […]
16:22 31.05.2019
Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել` կոչ անելով, որ ԱԱԾ-ն և ՀՀ ոստիկանությունը Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակոցների միջադեպի հետաքննությունը տանեն ճիշտ ուղղությամբ։ Ներկայացնենք գրասենյակի տարածած հայտարարությունը. «Սիրելի´ հայրենակիցներ, այսօր լուրեր տարածվեցին, որ կրակահերթի պատճառը ուղղված Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ ֆինանսական, կենցաղային հողի վրա է: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը և իր կողմնակիցները […]
16:20 31.05.2019
Հայտնի են ՏՄՊՊՀ անդամի նշանակման քվեարկության արդյունքները: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է, թե թեկնածուներից ով որքան ձայներ է հավաքել: Մասնակցել է 104 պատգամավոր: Ներկայացնում ենք ստորև: Հայկ Կարապետյանի օգտին քվեարկել է 93 պատգամավոր, դեմ` 9-ը, Վահե Չիբուխչյանի օգտին քվեարկել է 87 կողմ պատգամավոր, դեմ` 16-ը, Արեն Դանիելյանի օգտին ստացվել է 92 կողմ ձայն, […]
16:16 31.05.2019
Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատունն անդրադարձել է ՀՀ ծանրամարտի չեմպիոն Մելինե Դալուզյանին Ամստերդամում դանակահարելու փաստին և հայտնել, որ ավազակային հարձակման հետևանքով վիրավորված Մելինե Դալուզյանն ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, ուր գտնվում է մինչև հիմա: «Տեղեկացնում ենք, որ ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մ. Դալուզյանը, ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, ուր գտնվում է մինչ այս պահը։ Դեսպանության տրամադրության […]
16:04 31.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անհայտ անձինք վնասել են Երևանի 2800-ամյակի նորաբաց այգու բրոնզաձույլ արձաններից մեկը: Ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել, վերցվել և ուսումնասիրվել են տարածքի տեսախցիկների տեսագրությունները, ստուգվել է՝ գույքի դիտավորյալ վնասում առկա՞ է, թե՞ ոչ, բացատրություն է վերցվել այգու տեխնիկական սպասարկող աշխատակցից: Տեսագրության ուսումնասիրմամբ պարզվել է, որ պարբերաբար երեխաներ են խաղացել արձանի մոտ, բարձրացել […]
15:57 31.05.2019
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախյան հակամարտության կարգավորումն իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։ «Սա այն պատմությունն է, որտեղ Ռուսաստանը կարգավորման աջակցող դեր է խաղում, և դա անում է, ինչպես ինձ թվում է` առավելագույն պատասխանատվությամբ։ Ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան չի ստացվում։ Ցանկացած դեպքում Ռուսաստանի արտաքին […]
14:54 31.05.2019
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներում մայիսի 31-ը նշվում է որպես Առանց ծխախոտի համաշխարհային օր: 2019-ին Առանց ծխախոտի համաշխարհային օրվա հիմնական թեման է «Ծխախոտը և թոքերի առողջությունը»: Օրվա շրջանակում կազմակերպված ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է բանախոսներից, թե որքանով է հնարավոր ծխելու դեմ պայքարի հարցում արդյունքի հասնել, երբ հենց բժիշկների մեծ մասը ակտիվ ծխող է: Ավելին, մի […]