20:10 18.05.2019
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այսօր փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ կայացված դատական ակտը ենթակա չէ բողոքարկման, քանի որ օրենքը չի նախատեսում այս փուլում կայացված որոշումների բողոքարկում: Ելնելով վերոգրյալից՝ պարոն Ալումյանը նշել է, որ բողոքարկելու դեպքում դա կլինի «դատախազության հերթական ոչ օրինական քայլն այս գործով»: Ինչպես տեղեկացնում […]
20:04 18.05.2019
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման առնչությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Հրապարակվեց Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով: Հակառակ դատարանի նկատմամբ բացահայտ և դատապարտելի ճնշումների, վերջին օրերին ահագնացող հանրային լարվածությանն ու անհանդուրժողականության […]
19:14 18.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական կառավարման մարմինների պատասխանատուները զեկուցել են վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Օրակարգի առաջին հարցով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է գույքագրված ներդրումային առաջարկներին ու դրանց ընթացքին: Նախարարի խոսքով՝ ներկա դրությամբ կան 56 ներդրումային ծրագրեր. 38 ներդրումային ծրագրեր 1,2 մլրդ դոլար […]
18:55 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարներն այս պահին Ազատության հրապարակում են: Նրանք որոշում են կայացրել այսօր՝ ժ. 20.00-ին, հանրահավաք անել և որոշել իրեն հետագա քայլերը: Մինչ այդ հայտարարեցին, որ եթե Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի կրկին չձերբակալվի, իրենք ողջ հանրապետությունը տոտալ բլոկադայի կենթարկեն, տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից: Նրանք պահանջում են դատական […]
18:15 18.05.2019
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ուզբեկստանից ժամանած մեր հայրենակիցներ։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշանակալի է համարել հայ համայնքի ներդրումը Ղազախստանի զարգացման գործում: «Շատ կարևոր է, որ դուք Ղազախստանի լավ քաղաքացի լինեք: Սակայն միևնույն ժամանակ չպետք է մոռանաք, թե ինչ կրոն ու […]
18:10 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին լրագրողները հարց ուղղեցին՝ քաղհալածյա՞լ է Ռոբերտ Քոչարյանը, թե՞ ոչ, միջազգային կազմակերպություններն արդյո՞ք նման գնահատական, որոշում ունեն: «Այդ որոշումները գիտե՞ք՝ ոնց են. այնպես չէ, որ սկզբից որոշումն է լինում, հետո պաշտպաններն են սկսում խոսել: Հակառակը, պաշտպանները դա ասում են, ապացուցում, հետո կառույցներն ընդունում են, որ դա քաղաքական հալածանք է, […]
18:05 18.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցտ փոխելու մասին: «Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են: Բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի […]
17:53 18.05.2019
Սույն թվականի մայիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 17:01-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:01-ին) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.840 և արևելյան երկայնության 44.300աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ ք. Սպիտակից 3 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Սպիտակ […]
17:46 18.05.2019
Ծննդավայրը՝ Իրանի Խորասան նահանգի Նիշապուր քաղաք։ Ծննդյան ամսաթիվ՝ 1048թ, մայիսի 18 Օմար Խայամ՝ բանաստեղծ, մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա: Միջնադարի մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, ում հանրահաշվական աշխատությունները Եվրոպայում հայտնի են դառնում միայն 19-րդ դարում։ Հետաքրքիր փաստեր Օմար Խայամի մասին տեղեկությունները քիչ բան են պատմում նրա անցած ուղու, կյանքի ու կենցաղի մասին: Խայամ (خیام) մասնիկը թարգմանաբար նշանակում է […]
17:32 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատական որոշումից հետո լրագրողները մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանից ճշտեցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք բողոքարկել այս որոշումը: Բիշարյանը, նախ՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հարցում Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի ներկայացրած երաշխավորության դերակատարմանը, նշեց, որ պետք չէ շեշտադրում անել հատկապես նախագահների կողմից […]
17:25 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն ազատության մեջ է: Րոպեներ առաջ նա դուրս եկավ ԱԱԾ-ից և հեռացավ՝ լրագրողներից աննկատ: Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց՝ իր պաշտպանյալն արդեն ազատված է: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ռոբերտ Քոչարյանն Արցախ այցելելու իրավունք ունի՞, թե՞ ոչ: Ալումյանը դրական պատասխան տվեց, սակայն նաև նշեց՝ փաստաբանները նրա այցելության և գտնվելու վայրի […]
17:04 18.05.2019
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Քննարկվել են ընթացիկ իրավիճակի հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
16:48 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահին կալանքից ազատ արձակելու դատարանի որոշումից դժգոհ ցուցարարները աղբամաններով փակել են դատարանի հարակից Գյուլիքեխվյան փողոցը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
16:38 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, դատարանի որոշմամբ, փոխվեց. նա ազատ կարձակվի: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ գնահատական կտա դատարանի որոշմանը: Նա հիշեցրեց՝ ասում էր, որ կան վատատեսական և լավատեսական սցենարներ: Լավատեսականի դեպքում գործի կարճում էր ենթադրվում, իսկ վատատեսականի դեպքում՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակում: «Մենք ստացանք իմ գնահատած վատատեսական սցենարը: Կա՞ […]
16:28 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն այժմ տանում են մեկուսարան: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այս պահին այնտեղ են գնում նաև Քոչարյանի պաշտպանները: Բոլոր փաստաթղթերը լրացնելուց Ռոբերտ Քոչարյանին ազատ կարձակեն: Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա րոպեներին նրան ազատ կարձակեն: Ավելի վաղ հայտնել էինք՝ րոպեներ առաջ Երևանի ընդհանուր իրավասության […]
16:23 18.05.2019
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլխան Մամեդովը Daily Telegraph-ին հայտնել է, իրենք երաշխավորում են Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչի ժամանակ: «Մեր պետական մարմինները, Մխիթարյանի Բաքու գալու համար, անվտանգության երաշխիքներ են ներկայացրել ՈւԵՖԱ-ին: Մինչ «Արսենալ»-ի եզրափակիչ դուրս գալը, մենք ՈւԵՖԱ-ից երաշխիք ապահովելու պահանջ էինք ստացել: Մեր պետական […]
16:04 18.05.2019
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը: Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից: Խափանման միջոց ընտրվեց՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելը: Հիշեցնենք՝ դատարանը 4 օր շարունակ նախնական դատական նիստում քննում էր պաշտպանական կողմի միջնորդությունը Քոչարյանի կալանքն անձնական […]
15:57 18.05.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը պատերազմ սկսելու մտադրություն ու ցանկություն չունի: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը: «Մենք համոզված ենք, որ պատերազմ չի լինի, քանի որ մենք չենք ցանկանում պատերազմ և որևէ մեկի մոտ չկա միտք կամ պատրանք, որ իրենք կարող են դիմակայել Իրանին տարածաշրջանում»,- ասել է այդ […]
15:54 18.05.2019
Մայիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ լարտվական ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ վստահորեն իրականացնում […]
15:44 18.05.2019
Կիպրոս-Թուրքիա նոր լարվածությունը մնում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնի է, Թուրքիան ապօրինի գործողություններ է ձեռնարկել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում՝ խախտելով այդ ուղղությամբ առկա բոլոր միջազգային համաձայնագրերը: Կիպրոսի համայնքային գործիչ Սիմոն Այնեճյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ Կիպրոսի գերիշխանական իրավունքների ոտնահարումը միջազգային մի շարք օրենքների խախտում է, այն իրարանցում է առաջացրել երկրում: Մանրամասները՝ […]
14:59 18.05.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Թանգարանային գիշերն է: Բոլոր թանգարանների այսօրվա ցուցադրությունների օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Իհարկե, թանգարանները շատ են, և կողմնորոշվելը դժվար է: Մինչ դուք կմտածեք, SHANTNEWS.am-ն առաջարկում է Ձեզ երթուղի, որին հետևելով` կարող եք այսօր այցելել մինչև 13 թանգարան և ներկա գտնվել հետաքրքիր միջոցառումների: Թանգարաններով շրջայցը կարող եք սկսել 16:30-ին, […]
14:24 18.05.2019
Անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Սարգսյանն այսօր ասուլիս են հրավիրել «Ջրհոսի դարաշրջանի գալուստը և տիեզերագիտությունը՝ որպես հայոց մշակույթի հիմնաքար» թեմայով: Բանախոսները ներկայացրել են իրենց ու հնագույն քաղաքակրթությունների աշխարհահռչակ հետազոտողի՝ ՀՀ-ում և Ռուսաստանում իրականացրած համատեղ հետազոտությունների ու գիտափորձերի հիման վրա ընդամենը երկու ամիս առաջ արված բացահայտումները՝ կապված Տաթև-Որոտնավանք-Քարահունջ-Մեծամոր աստղային ցուցիչների և դրանցից […]
13:30 18.05.2019
Հայտնի հայ գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտֆիլմերը կցուցադրվեն Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Այցելուներին կներկայացվեն «Շունն ու կատու» (1938), «Մի կաթիլ մեղր», «Փարվանա լճի լեգենդ», «Ձախորդ Փանոս» մուլտիֆիլմերը, որոնք նկարահանել են հայտնի հայ անիմատորներ Լև Ատամանովը (Լևոն Ատամյան), Արմեն Միրաքյանը, Ստեփան Գալստյանը, ինչպես նաև Վալենտին Պոդպոմոգովը: Մայիսի 25-ին նախատեսված սեանսը կներկայացնի «Սոյուզմուլտ» մշակութային ծրագրերի […]
13:14 18.05.2019
Արցախյան հակամարտության կարգավորման հարցում «Մեկ Հայաստան» կուսակցությունը սկզբունքային է համարում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորումը: Այս մասին մայիսի 18-ին՝ «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: «Անկախ Հայաստանն ու համայն հայությունը հանդիսանում են Արցախի մեր հայրենակիցների անվտանգության երաշխավոր: Մեր կուսակցության համար Արցախի անվտանգությունը […]
12:39 18.05.2019
Վերակիրառություն է ստացել վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը: Խոսքն այն վարորդների մասին է, որոնք 2017 թվականից իրավունք էին ստացել չկնքել ԱՊՊԱ պայմանագրեր, եթե իրենց պատկանող տրանսպորտային միջոցները չէին շահագործվում, եթե անգամ պետհամարանիշները հանձնված չէին ճանապարհային ոստիկանությանը: Այս տարվա մայիսի 6-ից սկսած ԱՊՊԱ պայմանագիր ունենալու պահանջը պարտադիր է համարվում բոլորի համար: Մինչև հիմա այդ արտոնություններից […]
12:09 18.05.2019
Հայաստանում «ընդդեմ» գաղափարախոսությունն ունենում է շատ ավելի մեծ թվով աջակիցներ՝ ի տարբերություն «հանուն» գաղափարախոսության: Այս մասին մայիսի 18-ին «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ նշեց կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: «Նախորդ իշխանություններին կարելի է անվերջ քննադատել, մեղադրել բոլոր հնարավոր մեղքերում, բոլոր դժվարություններում, դրա վրա կարելի է ձևավորել և հասունացնել մեծ քաղաքական կապիտալ, սակայն մյուս կողմից՝ պետք […]
11:58 18.05.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն առավոտյան լուսանկարներ է հրապարկել Արագածից: «Արագածի այսօրվա գույները»,-այսպես է նա մակագրել ձյունոտ, սակայն տեղ-տեղ ծաղկառատ լեռների լուսանկարները:
11:20 18.05.2019
«Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցությունն այսօր հիմնադիր համագումար է կազմակերպել: Կուսակցության նախագահը քաղաքագետ Արթուր Ղազինյանն է: Համագումարին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նորաստեղծ կուսակցության ստեղծման նպատակն է խթանել Հայաստանում ժողովրդավարական քաղաքական համակարգի կայացումը և նպաստել քաղաքացիական նոր մշակույթի և պետականամետ մտածողության արմատավորմանը:
11:07 18.05.2019
Մայրաքաղաք Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն ս.թ. մայիսի 18-ին՝ժամը 07:00-ին և կավարտվեն ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 01։00-ին։