Ինչպես չխաբվել տոմս կամ ուղեգիր գնելիս. ամառը սարերի հետևում չէ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+14.09 oC

Ինչպես չխաբվել տոմս կամ ուղեգիր գնելիս. ամառը սարերի հետևում չէ

09:21 12.05.2019

Ամառն ուր որ է՝ կհասնի, իսկ լրահոսը նախազգուշացնող է: Օրերս ձերբակալվեց զբոսաշրջային մի ընկերության աշխատակից. Նա ամրագրումներ էր արել Հայաստանի ու արտերկրի հյուրանոցներում, իբր կազմակերպել նրանց հանգիստը, իսկ իրականում հափշտակել էր խոշոր չափի գումար: Իրավիճակն ավելի մտահոգիչ է դառնում, երբ միջազգային վիճակագրությունն ես թերթում. միայն նախորդ տարի աշխարհում 5000 զբոսաշրջիկ է տուժել խաբեբաներից։

Ինչպես անել, որ չլինես նրանցից մեկը

Լիանա Խաչատրյանը տարիներ առաջ որոշել էր  հանգիստն անցկացնել Եգիպտոսում: Ձեռք էր բերել ուղեգիր ամբողջ ընտանիքի համար: Թռիչքից առաջ տարբեր մարդկանցից լսել են, որ իրենց տոմսերով նախատեսված չվերթ չկա.

«Մեկնելուց 2 շաբաթ առաջ իմանացանք, որ չենք մեկնելու, դատական գործընթաց սկսվեց, մարդիկ հետ էին պահանջում իրենց գումարը: Հետ ստացանք գումարի մի փոքր մասը միայն»։

Ինչ կարող է անել պետությունը

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից SHANTNEWS.am-ին պատմեցին, թե Զբոսաշրջության պետական կոմիտեն ինչ կարող է անել նման դեպքերում.

«Այդ խնդիրներն իրավապահ մարմինների կարգավորման դաշտում են, բայց հաշվի առնելով վերջին դեպքերը, կոմիտեն նպատակ ունի բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը նման վտանգների վերաբերյալ»,-ասում է մամուլի խոսնակը:

Ինչպես չխաբվել․ սոցիալական հոլովակներ, տեղեկատվական թերթիկներ: Ըստ այդմ, մի՛ գայթակղվեք ցածր գնով, հեռո՛ւ փախեք, եթե հանգստի առաջարկն անողը չունի գրասենյակ, իրավական փաստաթղթեր, իսկ ցանկությունը մեծ է հաճախորդներին հանդիպել նրանց հարմար ցանկացած վայրում ու ցանկացած ժամի:

Եվ այսքանը`պետական միջամտությունը մեր հանգստին ավարտվում է։

Բարեխի՞ղճ թե՞ խաբեբա

Իրենք`տուրօպերատորներն, ամենաանհանգիստն են այս օրերին: Հերիք չեն թանկ ավիատոմսերն ու ուղեգրերը, հիմա էլ՝ խաբեբաները: Երևանյան առաջատար տուրիստական ընկերություններից մեկի մենեջեր Ռոզա Գրիգորյանն ասում է.

«Քանի որ շուկայում շատացել են այն տուրիստականները, որոնք աշխատում են քանակի վրա, շուկայում դեմպինգ է գնում: Մեր քաղաքացիների մոտ սովորություն կա, եթե իրենք տեսնում են լավ գին, թեկուզ այն տուրիստականը, որի հետ 10 տարի աշխատել են, կարող են 10 դոլարի համար գնալ ուրիշ տեղ: Կարևորն էժանը չէ, այլ որակը:

Այսպիսով՝ եթե ուզում ես չխաբվել, պետք է ընտրել վստահելիներին, ոլորտի երկարակյացներին ու դա անել միայն շուկայի իրական գներն իմանալուց հետո:

Էժան պանիրը՝ միայն թակարդում

Սա աշխատող հուշում է, եթե հատկապես էժան ուղեգիր կամ տոմս են առաջարկում Երևանից չվերթով: էժան թռիչքը «Զվարթնոցից» դեռևս երազանք է հայաստանցիների համար: Թբիլիսիի օդանավակայանում գոնե մի քանի անգամ հաստատ եղել է իրեն հարգող ամեն հայ զբոսաշրջիկ. Վրաստանով հանգստի մեկնելն ավելի էժան է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP