TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

Ավտոտնակի տանիքում ապրող գյումրեցի վետերան ազատամարտիկի բնակության հարցը վերջապես լուծվեց

23:50 13.05.2019

Անտուն մնացած Արցախյան ազատամարտի վետերան Ստյոպա Թոսունյանի համար վերջապես բնակության  տեղ գտնվեց: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Անօգնական ու միայնակ ապրող 64-ամյա ազատամարտիկի բնակության հարցը մեկ ամիս անց լուծում ստացավ ոչ մարզպետարանի ու քաղաքապետարանի միջամտությամբ: Այսօրվանից Ստյոպա Թոսունայանն ապրելու է Ախուրյանի տարեցների տանը: Մեկ շաբաթ առաջ էր, որ գյումրեցի Ստյոպա Թոսունյանը Գյումրի բժշկական կենտրոնում […]

̰
Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին

23:22 13.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է Եվրոպական խորհրդի շենք, որտեղ նրան դիմավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը տրվել է Դոնալդ Տուսկի անունից: Ընթրիքին ներկա են եղել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ […]

̰
Արմավիրում անչափահասները սեռական հարաբերություն են ունեցել 13-ամյա աղջնակի հետ. նա հղի է

23:11 13.05.2019

Արմավիրի մարզի գյուղերից մեկում ապրող Sputnik Արմենիա-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այստեղ հերթական արտառոց դեպքն է գրանցվել: 45-ամյա կինը Վաղարշապատի հիվանդանոց է տարել 13-ամյա աղջկան, որը գտնվում է ակնհայտ հղիության վիճակում: Ըստ գյուղում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ պտուղը մոտ հինգ ամսական է: Գյուղում խոսում են նաև, որ ամիսներ առաջ անչափահաս աղջկա հետ մի քանի անգամ սեռական հարաբերություններ են […]

̰
Հրադադարի 25 տարիները. համառոտ ժամանակագրություն

21:59 13.05.2019

Հրադադարն ուժի մեջ մտավ 1994 թվականի մայիսի 12-ին: Փաստաթուղթը նախատեսում էր անժամկետ հրադադար: Սա աննախադեպ փաստաթուղթ էր, քանի որ անժամկետ հրադադարի մասին պայմանավորվածություն նախկինում երբեք ձեռք չէր բերվել: Փաստաթուղթը ստորագրեցին երեք կողմերի ռազմական գերատեսչությունների ղեկավարները՝ Հայաստանից՝ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղից՝  Սամվել Բաբայանը, Ադրբեջանից՝ Մամեդովը: Մի քանի օրից` 1994 թվականի մայիսի 16- ին, Մոսկվայում տեղի ունեցավ […]

̰
Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել․ բնակիչները փակել են ճանապարհը

21:32 13.05.2019

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված փողոցի հարևանությամբ բնակվող բազմաբնակարանային շենքերի բնակիչները հերթական անգամ փակել են ճանապարհը ու պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանը խոստումը կատարի, ով խոստացել էր, որ այս տարվա ապրիլին նշված հատվածում արհեստական անհարթությունից հետո տեղադրվելու է լուսակիր, սակայն իրենց խոտումը չեն կատարել, ինչը պատճառ […]

̰
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել անվանի դաշնակահար Իվո Պոգորելիչի համերգին

20:48 13.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել հանրահայտ դաշնակահար Իվո Պոգորելիչի համերգին: Անվանի դաշնակահարն առաջին անգամ էր հանդես գալիս Երևանում: Համերգը տեղի է ունեցել «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

̰
3 տարի առաջ Արցախում զոհված զինծառայողի ծնողներն իրենց որդու մահվան փաստով նոր քննություն են պահանջում

19:44 13.05.2019

2016 թվականի փետրվարին Արցախի Հադրութի դիրքերում մարտական հերթապահության ժամանակ զոհված շարքային զինծառայող Սիմոն Ճավռշյանի ծնողները և «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր մամուլի ասուլիս են հրավիրել և հայտնել, որ զինվորի մահվան փաստով պահանջում են գործի նոր քննություն։ Հարուցված քրեական գործում նշվում է, որ Սիմոն Ճավռշյանը զոհվել է թշնամու դիպուկահարի կրակոցից: Պաշտպանության նախարարության և զինվորական դատախազության […]

̰
Կոյուղու ողջ համակարգը հիմա գործուն վիճակի մեջ է. ի՞նչ է փոխվել Նուբարաշենի հոգեբուժարանում

19:36 13.05.2019

Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնն ամենամեծն է Հայաստանի նմանատիպ մոտ մեկ տասնյակ հաստատություններից: Ավելի քան 350 հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացիներ են այստեղ բուժում ստանում, որից 110-ը՝ հարկադիր: Հաստատության նորընտիր տնօրենի խոսքերով` հաստատության շենքային պայմանները այնքան էլ տրամադրող չեն, որպեսզի հիվանդը կարողանա արագ վերագտնել հոգեկան հավասարակշռությունը, բայց իրավիճակի բարելավում տեղի ունեցել է, օրինակ` լուծվել է […]

̰
Իրանը հայտնել է, թե ինչ պայմանների դեպքում կմնա միջուկային գործարքում

19:32 13.05.2019

Ամերիկյան պատժամիջոցները մեծապես նվազեցրել են Իրանի նավթի արտահանումը:

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Հաղթանակի տոնի առթիվ

19:13 13.05.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Վլադիմիր Պուտինը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը համատեղ պայքար են մղել ֆաշիզմի դեմ և մեծագույն զոհողությունների գնով կարողացել են հաղթանակ տոնել: «Վստահ եմ, որ ռուս-հայկական հարաբերությունները, որոնք հիմնված են եղբայրական բարեկամության ավանդույթների վրա, […]

̰
Արարատ Միրզոյանն ստորագրել է անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելու որոշում

19:10 13.05.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ-ում անցումային արդարադատության անցնելու անհրաժեշտության մասին և հայտնել, որ որոշում է ստորագրել մայիսի 24-ին Ազգային ժողովի դահլիճում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ հրավիրելու վերաբերյալ. «Սիրելի հայրենակիցներ Տարբեր առիթներով խոսել եմ Հայաստանում անցումային արդարադատության կիրառման հնարավորության վերաբերյալ։ Քանիցս վերահաստատել եմ այս […]

̰
Վարչապետի որոշմամբ Վահե Բուդումյանն ազատվել է մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից

19:06 13.05.2019

Վահե Բուդումյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Սիրելի՛ ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ մայիսի 15-ից ազատված եմ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից։ Գիտեմ, որ ասածս մի շարք հարցեր է առաջացնելու, դրանց կանդրադառնամ ստորև։ Մինչ այդ ուզում եմ շնորհակալություն […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին նիստը հետաձգվեց

18:59 13.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական առաջին նիստը հետաձգվեց մինչև վաղը: Որոշումը կհրապարակվի մայիսի 14-ին` ժամը 12:30-ին: Ավելի վաղ հայտնել էինք` Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց:  

̰
Քանի՞ մարդու մահվան պատճառ են դարձել երևանյան վերելակները

18:46 13.05.2019

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ Երևանում վերելակային ամբողջ ֆոնդը փոխարինելու ծրագիր է գրվում, և երբ այն պատրաստ լինի, կներկայացվի կառավարության հաստատմանը: SHATNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է, թե ինչ վիճակագրություն կա վերելակների դեպքերի վերաբերյալ: «Վերելակի օգտագործման միջին թույլատրելի ժամկետը 25 տարին է: Մեր քաղաքում եղած վերելակների շուրջ 90 տոկոսն արդեն […]

̰
Ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված 22 գործով վճիռներ են սպասվում

18:30 13.05.2019

2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների առնչությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակիչների անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել ընդհանուր առմամբ 385  գանգատներ: Այս մասին հաղորդում է Իրավաբան-Իրավապաշտպանների խումբը: Նշվածից 22 գանգատներ ներկայացվել են զոհվածների մարմինները խոշտանգելու  հետևանքով դիմումատուների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության […]

̰
Թուրքիայի ներքին գործերի նախարարն այցելել է Պոլսո պատրիարքարան

18:28 13.05.2019

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այսօր այցելել է Ստամբուլի Գում Գափու թաղամասում գտնվող Պոլսո պատրիարքարան: Այս մասին հայտնում է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» պարբերականը: Հաղորդվում է` թուրք նախարարին դիմավորել են Պոլսո պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը և կրոնական ժողովի ատենապետ, տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Հանդիպմանը ներկա է գտնվել Պոլսի համայնքային գործիչ Պետրոս Շիրինօղլուն: Պարբերականը […]

̰
Ազատավանդակում գտնվող արջի ուրախությունը` ի տես ջրավազանի

18:18 13.05.2019

Ամբողջ կյանքում մի քանի քառակուսի մետր տարածությամբ վանդակում ապրած արջն օրերս «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի ջանքերով դուրս է բերվել վանդակից: Կենդանին այժմ գտնվում է ազատավանդակում, այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի հրապարակումից: Հրապարակված տեսանյութում արձանագրված է արջի՝ ազատավանդակում հայտնվելուց հետո ջրավազանում հայտնվելու պահին ցուցաբերած արձագանքը: «Մենք աշխատում ենք այս կարևոր պահերի համար: Ամբողջ […]

̰
Ցավում եմ, որ այս կարևորության գործը ինչ-որ դռնից մտնելու, մեկ այլ դռնից դուրս գալու օրինականությունը ստուգելու գործի է վերածվել. փաստաբանը՝ Քոչարյանի դատավարության մասին

18:12 13.05.2019

Փաստաբան Վահե Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստի ավարտից հետո պատասխանել է լրագրողների հարցերին և հույս հայտնել, որ Քոչարյանի պաշտպանների կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը կմերժվի: «Քոչարյանի փաստաբանները պրոֆեսիոնալ ու բարձրակարգ փաստաբաններ են և փաստաբանական էթիկայի համաձայն, ներկայացնում են իրենց պաշտպանյալի, տվյալ դեպքում ամբաստանյալ Քոչարյանի դիրքորոշումը և շատ ցավում եմ, որ այս կարևորության ու […]

̰
Որևէ քաղաքապետ իր միջոցները չի ծախսել քաղաքի հոգսերը հոգալու համար. փոխքաղաքապետը` Մարությանի հայտարարության մասին

18:06 13.05.2019

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Երևանի քաղաքապետն էլ լրագրողներին ասել էր, որ Երևանում վերելակային ամբողջ ֆոնդը փոխարինելու ծրագիրը գրվում է, և երբ այն պատրաստ լինի, կներկայացվի կառավարության հաստատմանը: Հայկ Մարությանը նաև ասել էր, որ բնակիչներն են վճարելու վերելակները փոխելու համար: Քաղաքապետի այս հայտարարությունը աղմուկի պատճառ դարձավ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հայկ Սարգսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ […]

̰
Երբեմն ունենում ենք թեժ բանավեճեր. Փաշինյանը՝ ընդդիմության հետ հարաբերությունների մասին

18:00 13.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, РБК-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե իր պաշտոնավարման շրջանում ինչ հաջողությունների է հասել: «Ամենակարևոր բանը, որին մենք կարողացանք հասնել, այն է, որ Հայաստանը հիմա ժողովրդավար երկիր է: Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, դրանք մեր երկրի պատմության մեզ եզակի ընտրություններ էին, երբ արդյունքները Սահմանադրական դատարանում չէին վիճարկվել: 1995-ից ի […]

̰
Վերջին անգամ ե՞րբ էի այստեղ եկել. Փաշինյանը՝ խանութում

17:54 13.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ի նկարահանող խմբի հետ զրուցելով մտավ խանութ: Նա խանութի աշխատակցին հարց ուղղեց. «Վերջին անգամ ե՞րբ էի եկել այստեղ»: Պատասխանը եղավ՝ երկու ամիս առաջ: Լրագրողը հետաքրքրվեց՝ երկու ամիս առաջ այդ խանութից ի՞նչ էր գնում ՀՀ վարչապետը: «Մաստակ էի գնում: Ես սովորաբար մաստակ եմ գնում այստեղից»,- ասաց նա: Վարչապետը տեղեկացրեց, որ ծրագրում են […]

̰
Ռուս սահմանապահները Հայաստանի տարածք թմրամիջոցներ անցկացնելու փորձեր են կանխել

17:37 13.05.2019

Ռուս սահմանապահները Հայաստանի տարածք թմրամիջոցների անցկացնելու երկու փորձ են կանխել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Մեղրիի սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում Իրանից Հայաստան ժամանող բեռնատար տրանսպորտային միջոցի խուզարկության  ընթացքում վարորդի անձնական իրերի մեջ հայտնաբերել են պլաստիկ փաթեթ, որում եղել է 16 դեղահաբ, որոնք ենթադրաբար պարունակում են «Մեթադոն» […]

̰
Վարչապետը գրառում է կատարել Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի պատվավոր հյուրերի գրքում

17:20 13.05.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը Լյուքսեմբուրգից հայտնում է, որ մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի և պատգամավորների հետ: Մինչ հանդիպման մեկնարկը վարչապետը գրառում է արել Պատգամավորների պալատի պատվավոր հյուրերի գրքում: Քննարկումն ընթանում է փակ դռների հետևում: Հայտնի է, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի անունից, ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, […]

̰
Մանվել Գրիգորյանի դատն ընթանում է առանց տեսանկարահանման

17:03 13.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Դատին ներկա է նաև Մանվել Գրիգորյանը, որը մեղադրվում է 6 հոդվածով: Մինչ բուն դատավարության մեկնարկը, Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն առարկությամբ դիմեց դատավորին՝ խնդրելով այսօրվա նիստի ընթացքում տեսանկարահանում թույլ չտալ: Պաշտպանի խոսքերով` […]

̰
Հերթական վիճաբանությունը Ռոբերտ Քոչարյանի առաջին նիստի ընթացքում

16:22 13.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախնական նիստի ժամանակ ևս մեկ միջադեպ գրանցվեց: Վիճաբանությունը տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի աջակցի և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի միջև։ Աջակիցները թույլ չէին տալիս, որ Սեդա Սաֆարյանը մտներ դատարանի դահլիճ: Ավելի վաղ հայտնել էինք` Վարդգես Գասպարին ոստիկանություն հաղորդում է տվել իրեն հարվածելու համար: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 13-ին, մեկնարկել է Ռոբերտ […]

̰
Ապրում ենք այնպես, ինչպես ապրում էինք. Փաշինյանը՝ РБК-ին

16:05 13.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե վարչապետ դառնալուց հետո ինչ է փոխվել իր ընտանիքի կյանքում: Հարցին՝ ո՞վ է այստեղ՝ ՀՀ կառավարական առանձնատանը տնտեսությունը վարում, Փաշինյանը պատասխանել է. «Դե, հասկանալի չէ՝ այստեղ ինչ է տեղի ունենում, քանի որ ամեն ինչ խառնվել է: Մեր կյանքի նախորդ փուլում ամեն ինչ պարզ ու […]

̰
Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը տեղի կունենա Վենետիկի մոտ գտնվող հայկական եկեղեցում

15:50 13.05.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ: Ավելի վաղ SHANTNEWS․am-ը տեղեկացրել էր, որ հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում: Ըստ մեզ հասած նոր տեղեկությունների` զույգի պսակադրությունը տեղի կունենա սուրբ Ղազար կղզում: Սուրբ Ղազար կղզին պատկանում է Մխիթարյան միաբանությանը, այն գտնվում է […]

̰
Փաշինյանը, իբրև ծնող, վարչապետության օրոք դպրոց գնացե՞լ է. РБК

15:48 13.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարական առանձնատանը՝ ընտանեկան միջավայրում, հյուրընկալել էր РБК-ի լրագրողին: Զրույցի ընթացքում ներս մտավ դուստրը՝ Շուշանը, ու հայերեն բարևեց հյուրերին: «Ռուսերեն չգիտե՞ս»,- Շուշանին դիմեց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողն էլ հայերեն պատասխանեց. «Բարև ձեզ», ապա խոստովանեց՝ սա այն ամենն է, ինչ իրենք գիտեն հայերեն: Հարցին՝ իրեն դո՞ւր է գալիս այս նոր կյանքը, Շուշանը բացասական պատասխան […]

̰
Բազմաթիվ աշխատողներ ունեմ, որ ուզում եմ փոխարինել. Արսեն Թորոսյան

15:43 13.05.2019

«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղուց աշխատում էր համակարգում, իսկ եթե վերանանք անձերից, ապա կադրեր ընտրելիս հաշվի ենք առնում բազմաթիվ չափանիշներ՝ անցած ուղին, պրոֆեսիոնալ գիտելիքների մակարդակը, ազնվությունը, վարկանիշը, բայց միշտ 100 տոկոս ճիշտ դուրս գալ չի ստացվում, մենք էլ ենք սխալվում»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց

15:40 13.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ մայիսի 13-ին, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում քննարկվելու է ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը, ուստի դատարանը գործով մյուս ամբաստանյալներին չի ծանուցել: Ռոբերտ Քոչարյանի հետ մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ […]

̰
BACK_TO_TOP