1941-1945թթ. զոհված լենինականցիների անունները` Գյումրիում պատրաստված 50 կգ-անոց պղնձաձույլ գրքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

1941-1945թթ. զոհված լենինականցիների անունները` Գյումրիում պատրաստված 50 կգ-անոց պղնձաձույլ գրքում

20:00 09.05.2019

Լենինականում «Մայր Հայաստան» հուշահամալիրի կառուցմանը զուգահեռ այդ տարիներին քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի նախագծով պատրաստվում է իր տեսակով ու չափերով եզակի մի գիրք, որը հետագայում տեղադրվում է հուշարձանի` 21 մետր բարձրություն ունեցող պատվանդանի ներսի հատվածում գտնվող թանգարանում։
Այդ գրքում գրված են 1941-1945 թվականերին պատերազմ մեկնած ու չվերադարձած գյումրեցիների անունները: Հաստափոր գիրքը հիմա գտնվում է Գյումրիի Վետերանների միության գրասենյակում:
«Այբբենական հերթականությամբ են գրված բոլորի անուն, ազգանուն, հայրանունները, գրքում ներառված են 3074 լենինականցի զոհերի անուններ»,- պատմում է Գյումրիի Վետերանների միության խորհրդի նախագահ Վրույր Սուքիասյանը։
95 էջից կազնված և 50 կգ կշռող «Մատյան անմահության» գրքում զոհվածների անունները գրված են այբբենական հերթականությամբ` հայ մանրանկարչությանն ու մատենագրութանը հատուկ տառատեսակով:
Հսկա գիրքը ունի մետաղական կազմ, այն գյումրեցի դարբինների ձեռքի աշխատանքն է, դիմերեսին պատկերված են խոյաձև սուր ու հայկական ճարտարապետությանը բնորոշ զարդաքանդակներ:
«Նույնիսկ եղել են դեպքեր, որ մեծահասակ կին է եկել, գիտակցել է, թե կրոնական սուրբ գիրք է, վրայի պատկերված թուրն էլ խաչ է, խոնարհվել, համբուրել են։ Ասել եմ, այո´, արժե համբուրել այս գիրքը, այստեղ մեր անցյալի պատմությունն է, մեր մեծերի անուններն են, մեր հերոսները»,- հիշում է Վրույր Սուքիասյանը։
Ձեռքով պատրաստված եզակի գրքի էջերը միմյանցից բաժանված են այբբենական էջանշաններով, որոնք պատրաստված են Գեորգևյան ժապավեններով: Դրանք տեղադրված են տառերի սկզբնամասում և առանց գիրքը թերթելու հնարավորություն են տալիս միանգամից բացել պահանջված հատվածը։
«Մատյան անմահության» գրքում ամենաշատ անուն-ազգանունները գրաված են Ա, Բ և Հ տառերի բաժիններում, իսկ վերջին երեք ազատ էջերը թողնված են հետագայում անհետ կորածների անունները գրելու համար։
Մագաղաթի սկզբունքով պատրաստված գրքում կան նաև գունազարդված էջեր, որտեղ գրված են նաև մեջբերումներ մեծանուն բանաստեղծների ստեղծագործություններից։ 40 սմ լայնություն և 50 սմ երկարություն ունեցող գիրքը հիմա ցուցադրման մշտական վայր չունի:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

11:57 12.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

Օգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

11:52 12.08.2025

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

11:44 12.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

11:38 12.08.2025

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

Օգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...

BACK_TO_TOP