12:03 09.05.2019
Մեկ տարի առաջ Հայաստանում «թավշյա» հեղափոխության արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձից ընտրվեց հանրապետության վարչապետ: Հայաստանում վերջին մեկ տարում տեղի ունեցած փոփոխությունների մասին Rusarminfo-ն զրուցել է ռուսաստանցի հայտնի գործիչների հետ, Հայաստանի հետ սերտ կապ պահպանող մարդկանց հետ, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում: Հայտնի քիմիկոս Արտեմ Օհանովը կարծում է, որ չնայած նոր կառավարության տված խոստումներին՝ […]
11:30 09.05.2019
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առիթով Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր վաղ առավոտյան մեկնարկել է ամենամյա Հաղթանակի շքերթը: Մոսկվայի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 11:00) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կարմիր հրապարակ և մեկ-մեկ ձեռքով ողջունել պատերազմի վետերաններին: Ապա հայտարարվել է Հաղթանակի շքերթի մեկնարկը: Մառախուղի պատճառով ժամանակավոր չեղարկվել է կործանիչների շքերթը, ապա հրապարակ է մտել […]
11:24 09.05.2019
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Եռատոնի առիթով, որը ներկայացնենք ստորև. «Հայրենական մեծ պատերազմի հարգարժան վետերաններ, Շուշիի թանկագին ազատարարներ, ՊԲ-ի ստեղծման ակունքներում կանգնած պատվարժան ազատամարտիկներ, սիրելի զինակիցներ: Այսօր կրկին Եռատոն է: Անչափ խորհրդանշական մի տարեթիվ, որը հասցրել է ընդմիշտ ամրագրվել մեր ժողովրդի հաղթական տոնացույցի հերոսական էջերում՝ դառնալով հասարակության յուրաքանչյուր անդամի […]
11:19 09.05.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
10:47 09.05.2019
Արցախում և Հայաստանում տոնական միջոցառումների մեկնարկը տրված է: Տրամադրությունը տոնական է, ու այս ամենակարևոր տոնին զգոն են հատկապես սահմանում կանգնած տղաները: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: Զինվորների առօրյան ևս տոնական կլինի, բայց սահմանում զգոնության ամենաբարձր մակարդակ է հայտարարված. «Ամեն բան վերահսկվում է: Իրադրության իմաստով փոփոխություններ չկան: Բայց ցանկացած պահի […]
10:39 09.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում է: Նա լուսանկար է հրապարակել իր երեխաների հետ՝ կից հետևյալ գրառմամբ. «Շնորհավորում ենք հայ ժողովրդին և առանձնահատուկ՝ Արցախի հերոսական ժողովրդին Եռատոնի փառապանծ առիթով: Սիրելի՛ արցախցիներ, սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզնով, ու խոնարհվում ենք ձեր առաջ: Խոնարհվում ենք մեր սուրբ Նահատակների առաջ»
10:19 09.05.2019
«Մայիսի 9-ը նաև հպարտության օր է: Սա մեր հաղթանակների ամիսն է, հաղթանակների օրերն են, և ինչպես ապրիլը վերածեցինք հաղթանակի ամսի, այդպես էլ ամեն ամիս, ամեն օր վերածելու ենք հայ ժողովրդի, հայ մարդու տեսակի հաղթանակի օրվա»,- մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Հարցին, թե ինչի՞ շնորհիվ հաղթանակները հնարավոր եղան, նա պատասխանեց՝ հայկական […]
10:15 09.05.2019
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Նրանք հիշեցրել են Մարուքյանի խոսքերը, թե նախկին իշխանությունների օրոք «բանակը գյուղացիա-բանվորական բանակ էր», ի՞նչ իրավիճակ է այսօր: «Այդ առումով որևէ բան չի փոխվել, որովհետև դա մեծ, համակարգային փոփոխությունների արդյունքում պետք է լինի, շատ վաղ է դրա մասին խոսելը: Մեկ տարվա […]
10:06 09.05.2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդին Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրվա առիթով: Մայիսի 9-ի խորհուրդը աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար նվիրական է։ Այսօր մենք տոնում ենք Երկրորդ աշխարհամարտում և Արցախին պարտադրված պատերազմում մեր հերոս հայրերի ու նրանց քաջարի որդիների սխրագործությունների հաղթանակը։ Հպարտ […]
09:58 09.05.2019
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի կրատվական ծառայությունից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և […]
09:46 09.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մայիսի 9-ի առավոտյան մեկնել է Արցախ մայիսյան եռատոնին՝ Շուշիի ազատագրման օրվան, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այս անգամ մեծ ռազմական շքերթ չի լինելու: Լինելու է այցելություն Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ են դրվելու արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված […]
09:14 09.05.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Շնորհավորում եմ Հայրենական և Արցախյան պատերազմների բոլոր վետերաններին, երկրապահին ու ազատամարտիկին, զինվորին ու սպային, մեր ողջ ժողովրդին, Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիներին, ովքեր անհրաժեշտ պահի միասին […]
08:16 09.05.2019
Վենեսուելայի հետախուզական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Էդգար Սամբրանոյին։ Նա հունվարի 23-ին իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած Խուան Գուաիդոյի տեղակալն է։ Ձերբակալության մասին տեղեկությունը հայտնել է Գուաիդոն իր թվիթերյան էջում։ «Նրանք ձեռնարկում են փորձեր՝ կործանելու բոլոր վենեսուելացիներին ներկայացնող իշխանությունը, սակայն դա նրանց չի հաջողվի»,- գրել է Գուաիդոն։ TASS գործակալության հաղորդմամբ՝ Արգենտինայի և Կոլումբիայի […]
07:45 09.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցներն ու այդ մասին ծանուցել Կոնգրեսին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «ԱՄՆ-ը դատապարտում է Ասադի ռեժիմի կողմից կոշտ ուժի կիրառումն ու մարդու իրավունքների խախտումները և կոչ անում դադարեցնել բռնությունը սիրիացի ժողովրդի հանդեպ, պահպանել հրադադարի ռեժիմը»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի […]
07:30 09.05.2019
Հայրենական մեծ պատերազմի ավարտից 74 տարի է անցել: Մայիսի 9-ին հետխորհրդային տարածքում աշխարհի մի շարք երկրներում տեղի են ունենում ցուցադրություններ, շքերթներ, որոնք պատմում են փառահեղ հաղթանակի և այդ հաղթանակը կերտած հերոսների մասին։ Հայրենական մեծ պատերազմը 1941-1945 թվականներին Խորհրդային միության կողմից նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ մղած պատերազմն է, որը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի […]
23:27 08.05.2019
Փարիզից Հնդկաստանի Մումբայ քաղաք թռիչք իրականացնող ֆրանսիական AirFrance ավիաընկերության Airbus A-340-313 ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել, որից հետո վթարային վայրէջք կատարել Իրանի Սպահան քաղաքի օդանավակայանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Օդանավի վթարային վայրէջքի պատճառը դեռևս հայտնի չէ։
22:33 08.05.2019
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ: Ըստ SHANTNEWS․am-ի տեղեկությունների՝ Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում:
21:43 08.05.2019
Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակչում Երևանի «Ալաշկերտ»-ը 1:0 հաշվով առավելության հասավ Վանաձորի «Լոռի»-ի նկատմամբ։ Հայաստանի գործող չեմպիոնն առաջին անգամ նվաճեց Հայաստանի Գավաթը։ Հանդիպման միակ գնդակը խաղի 65-րդ րոպեին գրանցվեց ինքնագոլի արդյունքում. «Լոռի»-ի հարձակվող Ֆրայդին անկյունային խաղարկումից հետո գնդակն ուղարկեց սեփական դարպասը։
21:28 08.05.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է նախկին փոխվարչապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը: Ըստ դատարանի որոշման՝ Գևորգյանի գույքի վրա կալանք դնելը խախտել է նրա իրավունքը, սակայն վարույթն իրականացնող մարմնին չպարտավորեցրեց վերացնել խախտումը: […]
20:47 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մայիսի 9-ի առավոտյան կմեկնի Արցախ մայիսյան եռատոնին՝ Շուշիի ազատագրման օրվան, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
20:39 08.05.2019
ՀՀ Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ մարզի Ջրահովիտ համայնքապետարանում ենթադրաբար պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ «ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությունից ստացված տվյալների, ինչպես նաև համայնքի մի քանի բնակիչների հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, […]
20:13 08.05.2019
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում մրցում են Վանաձորի «Լոռին» և Երևանի «Ալաշկերտը»։ Խաղը ընթանում է Երևանի «Բանանց» մարզադաշտում։ Հանդիպման ուղիղ հեռարձակումը ներկայացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը բացված չէ:
19:44 08.05.2019
Այսօր՝ մայիսի 8-ին, Շիրակի մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, երկրապահ կամավորներն այցելել են «Շիրակ» գերեզմանատուն, ծաղիկներ խոնարհել, խնկարկել Արցախյան ազատամարտի զոհերի շիրիմներին: Այստեղ են ամփոփված 90-ականներին Արցախյան պատերազմում և Շուշիի ազատագրության համար զոհված շիրակցիներին: Այսօր, երբ նշվում է Երկրապահի օրը, բոլոր զինակից ընկերների համար պատերազմով անցած ուղին հպարտությամբ հիշելու առիթ է: «Կումայրի» ջոկատի տղաներն էին, […]
18:46 08.05.2019
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի միջոցառումներին մասնակցելու նպատակով Ազգային ժողովի պատվիրակությունը` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, մայիսի 8-ին կմեկնի Ստեփանակերտ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։
18:43 08.05.2019
ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսում հնչեցված հայտարարություններից մեկին: «Այսօր լսեցի վարչապետ Փաշինյանի ասուլիսի՝ ինձ վերաբերող հարցուպատասխանը, և քանի որ լրագրողներն էլ են վարչապետի պատասխանին առնչվող հարց ուղղում ինձ, խնդրում եմ՝ սա ընդունեք որպես պատասխան և այլևս հարցեր չտաք այս մասին։ Այո´, ես վարչապետին […]
18:35 08.05.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախ նշեց՝ հայտնի փաստ է՝ ինչպես է ինքը վերաբերվում Նիկոլ Փաշինյանին և նրա գործունեությանը: Ուրիխանյանն ասաց՝ իր վերաբերմունքը շեշտում է, որ հարցն ընկալվի որպես այսօր Փաշինյանի իշխանության և կառավարության կողմից առավել արդյունավետ կառավարում իրականացնելու համար աջակցության հերթական առաջարկ: «Ես Ձեզ […]
16:36 08.05.2019
Երկրապահի օրը Եռաբլուր էին այցելել ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմը, ԵԿՄ անդամները։ Լրագրողների հարցերին պատասխանելիս ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ասաց, որ առաջնագծում հիմա իրավիճակը «նորմալ, հանգիստ է»։ Ճշտող հարցին՝ վերջին օրերին երկու զինծառայող է վիրավորվել ադրբեջանական կողմի կրակոցներից, ի՞նչ անելիք ունի ԵԿՄ-ն, Միքայելյանն ասաց, որ Երկրապահը համախմբվում ու համալրվում է՝ անհրաժեշտության դեպքում բանակի կողքին, […]
16:26 08.05.2019
Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին ու մյուս հետխորհրդային երկրներին՝ ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 74-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձը ներկայացվել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։ Վլադիմիր Պուտինը հիշատակել է պատերազմին մասնակցած բոլոր քաղաքացիների սխրանքն ու հերոսությունը՝ ֆաշիզմի դեմ պայքարում ու կոչ է արել մշտապես վառ պահել նրանց հիշատակը, խնամքով վերաբերվել վետերաններին։ Նա առաջնագծի […]
15:21 08.05.2019
ԱԺ-ում քննարկվում է Պետական գույքի մասնավորեցման 2017-20թթ. ծրագրում ընդգրկված երկու կազմակերպությունների՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի մասնավորեցման ցանկից հանելու նախագիծը: «Նշված ընկերությունների՝ հետագայում որպես պետական ընկերություն գործելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով, որ Ֆանարջյանի անվան կենտրոնն իրականացնում է չարորակ և բարորակ ուռուցքների բժշկական օգնություն և սպասարկում: Հանրապետական նշանակության […]