TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.97 oC

Գլխավոր

Թու-թու-թու, դեռ չենք ունեցել ռազմավարական սխալներ. Նիկոլ Փաշինյան

15:15 08.05.2019

Ի՞նչ բացթողումներ, սխալներ է ունեցել ՀՀ կառավարությունը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք: Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այս հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ` նշեց, որ արդեն իսկ ձեռք բերված ցուցանիշները կարող էին էլ ավելի լավը լինել, սակայն ռազմավարական սխալներ թույլ չեն տվել: «Եթե ինչ-որ տեղ սխալվել ենք, հաջորդ պահին շանս ենք ունեցել ուղղելու կամ […]

̰
ՌԴ նախագահը կժամանի՞ Հայաստան

15:08 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով գալու է Հայաստան: Վարչապետը հաղորդեց, որ հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահն արդեն կլինի Երևանում: Նաև նշեց, որ ՌԴ նախագահի հետ Հայաստանում են լինելու Եվրասիական տնտեսության միության երկրների ղեկավարները: Երևանում անցկացվելու է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը: Այդ այցի շրջանակում կլինեն նաև […]

̰
ԱԺ-ն քննարկում է «Մի շարք վարչական իրավախախտումների և պետտուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը

15:04 08.05.2019

ԱԺ-ի մայիսի 8-ի նիստում քննարկվել է «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը: Նախագծով նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018թ. օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3 հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված […]

̰
Դե, ինքն ընդդիմադիր է. Մարությանը` Խաժակյանի մասին

15:00 08.05.2019

«Ես մեծ ելույթ  էի պատրաստել այսօր հաստիքացուցակների վերաբերյալ, բայց երբ պարոն քաղաքապետն ասաց, որ օրակարգից հանում է հարցը, որոշեցի ելույթ չունենալ: Դավիթ Խաժակյանի ելույթը ինձ ստիպեց իմ ելույթի մի փոքր հատվածը ներկայացնել»,- այսօր ավագանու նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը: Հայկ Մարությանը նկատեց, որ հարցը հանված է, և պետք է խոսել օրակարգից, իսկ […]

̰
Ով անտեսեց Փաշինյանի՝ Գյումրիում տրված հանձնարարությունները. վարչապետի պարզաբանումը SHANTNEWS.am-ին

14:42 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը SHANTNEWS.am-ի թղթակիցը հիշեցրեց՝ վարչապետի՝ Գյումրի այցը, դրան հաջորդած աշխուժությունն ու նաև այն,որ  հետո ամեն ինչ դարձավ առաջվանը: Նախօրեին Գյումրիում հերթական քննարկումն էր կազմակերպվել փողոցաշինական թեմայով, որին հրավիրված են եղել և շինարարները, և վերահսկողական ծառայության ներկայացուցիչները, և քաղաքապետարանի աշխատակիցները: Քննարկմանը, սակայն, մարդ չի եկել: Այնպես որ, շատ բան չի փոխվել: […]

̰
Ես ու Ալիևն այնպես չէ՝ իրար հետ նստած խոսում ենք. Փաշինյանի պատասխանը՝ SHANTNEWS.am-ին

14:29 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին SHANTNEWS.am-ի թղթակիցը հարց ուղղեց Արցախի վերաբերյալ: Նա հիշեցրել է հատկապես Դուշանբեի հանդիպումից հետո Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն կա որոշակի դեպքերում օպերատիվ կապ գործելու մասին: «Վերջին միջադեպերից հետո, երբ զինծառայողներ վիրավորվեցին՝ Արցախում և Հայաստանում, արդյո՞ք այդ կապը գործել է, արդյոք քանի՞ անգամ է կապ ստեղծվել, […]

̰
Պատերազմող բոլոր երկրներն ունեն ԵԿՄ նման կառույց․ Վաղարշակ Հարությունյան

14:26 08.05.2019

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր Եռաբլուրում Երկրապահի օրվա առիթով լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց, որ Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ դեռ բանակը չէր ստեղծվել, մարտական գործողությունների հիմնական բեռը կրում էին այն ազատամարտիկները, որոնք հետագայում մտան ԵԿՄ կազմի մեջ։ ShantNews.am-ի հարցին, թե այսօրվա կարգավիճակով ԵԿՄ-ն բավարարո՞ւմ է Հայաստանի պահանջները, Հարությունյանը պատասխանեց, որ բոլոր այն երկրներում, որոնք […]

̰
Ես հասկանում եմ, որ տեքստը գիշերը գրել էիք. Մարությանը՝ Խաժակյանին

14:25 08.05.2019

Երևանի ավագանու այսօրվա նիստում լարված իրավիճակ ստեղծվեց, երբ քաղաքապետ Մարությանը օրակարգից հանեց  դրույքաչափերի բարձրացման հարցը: «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նկատեց, որ մայրաքաղաքում տրանսպորտի վիճակն ավելի է վատացել, իսկ իրենք ծափահարում են դրույքաչափերի նախագիծն օրակարգից հանելու  առաջարկին: Հայկ Մարությանն էլ դիտողություն արեց. «Ես հասկանում եմ, որ տեքստը գիշերը գրել էիք, նստե´ք ձեր տեղը և կարգուկանոն […]

̰
Հայաստանում օլիգարխ չկա. Նիկոլ Փաշինյան

13:54 08.05.2019

Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց օլիգարխների մասին հարցին: «Ես հայտարարել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան այլևս և դրա պատճառով քննադատության եմ արժանացել: Ի՞նչ է նշանակում «օլիգարխ»: «Օլիգարխիա» նշանակում է քչերի իշխանություն: «Օլիգարխ» նշանակում է մարդ, որը ազդեցություն ունի իշխանության վրա, ունի լծակներ: Հայաստանում այդպիսի մարդ չկա, որ գա իմ սենյակ […]

̰
ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացվել. Նիկոլ Փաշինյան

13:10 08.05.2019

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հիշեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն խոսակցությունների մասին, որ ԱԱԾ-ն ուսումնասիրություններ է կատարում, կոռուպցիոն դեպքերից ու խախտումներից է խոսում, բայց թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել ԱԱԾ-ում ու ինչ խախտումներ են արձանագրվել, չի նշվում։ «ԱԱԾ-ում, երբ որ պետք լինի, կստուգենք: Պետական վերահսկողական ծառայությունը Դավիթ Սանասարյանը չէ, ինչպես ՀՀ կառավարությունը ես […]

̰
Չեմ եկել՝ ԵԿՄ հին ծրագրերը ջնջեմ, եկել եմ սխալների վրա ուղղումներ անեմ․ Միքայելյան

13:06 08.05.2019

Երկրապահ կամավորականների միության և պաշտպանության նախարարության համագործակցությունը բարձր մակարդակում է։ Ուղղություններից մեկը պատանի երկրապահների մարզումն ու դաստիարակությունն է։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ Հարցին, թե ինչ նոր ծրագրեր է իր հետ բերել ինքը՝ ԵԿՄ նոր ղեկավարը, Միքայելյանը չասաց։ Խնդրեց մեկ տարի սպասել ու տեսնել` այդ ծրագրերի արդյունքները։ […]

̰
«Օրեր առաջ այրվեց հուսահատության գազելներից մեկը». Դավիթ Խաժակյան

12:57 08.05.2019

«Պաշտոնապես ասում եմ՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը չեմ կիրառելու իմ քաղաքական համակրանքներն ու հակակրանքներն օգտագործելու համար: Երևանի քաղաքապետի կարգավիճակն ինձ համար ոչ թե քանդելու, փրթել-թափելու, մարդկանց  տոկի տալու, այլ ստեղծելու, արարելու, Երևանին նոր շունչ հարղորդելու միջոց է»,- Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում  մեկ տարի առաջ հնչած վարչապետ Նիկոլ Փաշինյաաի խոսքերը մեջբերեց «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: […]

̰
Ո՞րն է սուպերվարչապետական համակարգը. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում տվեց

12:23 08.05.2019

«Մենք պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում սուպերվարչապետական համակարգ»,- մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իր օրակարգում շարունակում է մնալ «սուպերվարչապետական» համակարգի վերացումը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարո՞ղ եք բացատրել՝ սուպերվարչապետն ինչո՞ւ է լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնում, ինչո՞ւ է 5 ասուլիս անում: Ձեզ որևէ մեկն ինստրուկտաժ արե՞լ է՝ ինչ հարց պետք […]

̰
Երևանի ավագանին անվանափոխեց «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը»

12:21 08.05.2019

Երևանի ավագանին այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը վերանվանվեց «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»։ Նախագիծը ներկայացրել է ավագանու «Լույս» խմբակցությունը։ Հիշեցնենք՝  օլիմպիական չեմպինուհին այս տարվա փետրվարի 26-ին մասնակցել էր Բաքվում Խոջալուի դեպքերի հիշատակի անցկացվող երթերին ու ասուլիսի ժամանակ ասել, որ ռուս ժողովրդի 99 տոկոսը տեղյակ չէ Խոջալուի դեպքերին: «Անհրաժեշտ է ֆիլմ նկարահանել, գրքեր […]

̰
Եթե իշխանության մեջ ի հայտ գան թևեր, ես այդ թևերը կկտրեմ. Փաշինյանը՝ Սանասարյանի գործի մասին

12:12 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հարց հնչեց ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի՝ քրեական գործում ներգրավված լինելու մասին: Վարչապետից հետաքրքրվեցին՝ կա՞ն ուժեր, որոնք թույլ չեն տալիս, որ քննությունը նորմալ ընթանա, և որքանո՞վ են ճիշտ տեղեկությունները, թե իշխանության մեջ կան թևեր, որոնք փորձում են խոչընդոտներ ստեղծել: Փաշինյանին հիշեցրին՝ խոստացել էր գործի քննությանն անձամբ հետևել: […]

̰
Աշխատավարձերի բարձրացման հարցը հանվեց օրակարգից

12:04 08.05.2019

«Բուռն քննարկումներ են եղել մեր ֆրակցիայում, եղել են տարբեր կարծիքներ, մեր ֆրակցիայում կա միաձայն կարծիք, որ պետք է բարձրացնել աշխատավարձերը, մեր քաղաքական թիմը ևս կարծում է, որ պետական  ապարատում  աշխաավարձերը պիտի բարձրանան ու մրցունակ լինեն սեփական սեկտորի  հետ: Բայց խմորումները բավականի մեծ էին, և ես ազնվորեն ասում եմ ՝ եթե  անգամ մենք քվեարկենք և այս […]

̰
Այնպես չէ, որ մենք չենք կրակում, ու շատ խիստ ենք կրակում. Դավիթ Տոնոյան

11:57 08.05.2019

Երկրապահի օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Դավիթ Տոնոյանը շփվել է լրագրողների հետ և անդրադարձել օրվա խորհրդին. «Երկրապահի շնորհիվ մենք հաղթել ենք մեր այս հերոսամարտում: Այդ հաղթանակները բերում են խաղաղություն, հաղթանակների միջոցով ենք մենք խաղաղության հասնում: Երկրապահը գոյություն ունի և գոյություն է ունենալու, […]

̰
Երկրորդ անգամ միտում եմ տեսնում, չի շնորհավորվում եռատոնը. Սասուն Միքայելյանն ԱԺ-ում նկատողություն արեց

11:51 08.05.2019

Այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ նիստի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վարման կարգով հայտարարեց ու շնորհավորեց մայիսյան եռատոնը՝ միաժամանակ նկատողություն անելով, որ ԱԺ ղեկավարությունը չշնորհավորեց եռատոնը: «Այսօր մեր Հանրապետությունում եռատոն է, չգիտեմ ինչու՝ երկրորդ անգամ միտում եմ տեսնում, չի շնորհավորվում։ Ուզում եմ բոլորին, հայ ժողովրդին շնորհավորեմ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ»,- ասաց Սասուն Միքայելյանը: […]

̰
Հայկ Մարությանի աշխատավարձի կեսը կուղղվի բարեգործությանը

11:46 08.05.2019

Մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ նիստը: Օրակարգում 3 հարց է, բայց մինչ օրակարգին անդրադառնալը քաղաքապետ  Հայկ Մարությանը խոսեց քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի դրույքաչափերի բարձրացման մասին: Նա ասաց, որ այս պահին բոլոր պետական մամիններն աշխատում են պարգևավճարների համակարգով, կան աշխատավարձեր, որոնք ցածր են և փոխհատուցվում են պարգևավճարներով. «Մենք ուզում ենք մեկ քայլ առաջ գնալ, գնալ բաց, թափանցիկ ճանապարհով, […]

̰
Փաշինյանի պաշտոնավարման օրոք տասնյակ հազար քաղաքացիների աշխատավարձեր են բարձրացվել

11:43 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք Հայաստանում մի շարք փոփոխություններ են եղել՝ զինվորականների սննդակարգից մինչև զինտեխնիկայի ձեռքբերում, կենսաթոշակների բարձրացումից ստվերի կրճատում: Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը թվեր ու փաստեր է հնչեցնում: Ներկայացնում ենք Նոր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների երրորդ տասնյակը: Հանրապետության մի շարք պետական բուհերում բարձրացվել է աշխատակիցների աշխատավարձը: Պետական տնտեսագիտական համալսարանում հրավիրյալ դասախոսների ժամավճարն […]

̰
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԺ ավագ մասնագետի կախված դին

11:27 08.05.2019

Երեկ՝ մայիսի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Հ. Էմին փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, խոհանոցի պատշգամբի դռան վերևի հատվածում […]

̰
Superjet 100-ի անձնակազմի և կարգավարների զրույցը նոր մանրամասներ է բացահայտում վթարի մասին

11:06 08.05.2019

Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող օդանավի՝ «Շերեմետևո» օդանավակայան վերադարձի պատճառը եղել է ռադիոկապի և օդանավի ավտոմատ կառավարման համակարգի խափանումը: Այդ մասին պարզ է դարձել օդանավի օդաչուների և կարգավարների խոսակցությունից: Օդաչուներից մեկը հայտնել է, որ կայծակնահարումից հետո օդանավի վնասը գնահատել է լուրջ, բայց ոչ կրիտիկական: Եվ կարգավարներին Pan-Pan ազդանշան է ուղարկվել, ինչը նշանակում է, որ օդանավի համար սպառնալիք […]

̰
Ի՞նչ է փոխվել զինվորների կյանքում վերջին մեկ տարում

11:00 08.05.2019

Ի՞նչ է փոխվել Հայաստանում վերջին մեկ տարում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ իր պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպում է կազմակերպել, որտեղ թվեր և փաստեր է հնչեցնում: Վարչապետի խոստացած 100 փաստի առաջին տասնյակին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: Ներկայացնում ենք փաստերի երկրորդ տասնյակը: Սահմանապահ 47 մարտական դիրքերն ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր […]

̰
Կառավարությունը կունենա 12 նախարարություն. կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծն ընդունվեց

10:45 08.05.2019

ՀՀ ԱԺ-ն տևական քննարկումներից հետո ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 79 պատգամավոր: Դեմ է արտահայտվել 41-ը, ձեռնպահ՝ 1-ը: Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեցին, որ խմբակցությունները դեմ են քվեարկելու նախագծին: Կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները` Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների […]

̰
Ի՞նչ է փոխվել Հայաստանում վերջին մեկ տարում. Նիկոլ Փաշինյանը թվեր է հնչեցնում

10:38 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին՝ իր պաշտոնավարման մեկ տարվա առթիվ, հանդիպում է լրագրողների հետ: Նա ներկայացնում է 100 փաստ նոր Հայաստանի մասին: Ասուլիսի սկզբում վարչապետը հայտնեց, որ 100 թիվը պարզապես սիմվոլիկ է, փաստերը կարող էին լինել նաև 200. Բյուջետային եկամուտներն այս տարի կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարել էր Փաշինյանը, այլ 62 […]

̰
100 փաստ նոր Հայաստանի մասին. Նիկոլ Փաշինյանն ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին

10:33 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է լրագրողների հետ՝ ամփոփելու իր պաշտոնավարման մեկ տարին: Ինչպես վարչապետը նախապես հայտնել էր՝ ասուլիսի ընթացքում նա կներկայացնի 100 փաստ նոր Հայաստանի մասին՝ բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում: Սա վարչապետի 4-րդ ասուլիսն է:

̰
Որքան կտևի վարչապետի 4-րդ ասուլիսը. ինչ են հուշում Փաշինյանի երեք մեծ ասուլիսները

09:37 08.05.2019

Այսօր՝ ժամը 10:30-ին, Ազգային պատկերասրահում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Սա վարչապետի թվով 4-րդ ասուլիսն է պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում: SHANTNEWS.am-ը ներկայացնում է վարչապետի նախորդ 3 ասուլիսներին քննարկված թեմաներն ու հարցերը: Վարչապետի պաշտոնում առաջին ասուլիսը Նիկոլ Փաշինյանի առաջին ասուլիսը, որին հավատարմագրված էին հայաստանյան մեդիադաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները, տեղի է ունեցել 2018-ի հուլիսի 20-ին, կառավարության […]

̰
Ճապոնիայում մեքենան մխրճվել է երեխաների բազմության մեջ

08:03 08.05.2019

Ճապոնիայում ավտոմեքենան մխրճվել է զբոսանքի դուրս եկած մանկապարտեզի երեխաների խմբի մեջ։ Այս մասին հայտնում է տեղի Kyodo գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Օցու քաղաքում։ ՃՏՊ-ից հետո 15 երեխա և 2 դաստիարակ է հոսպիտալացվել։ Տուժած երեխաներից 4-ը գտնվում են անգիտակից վիճակում։ Տեղի ունեցածի պատճառները պարզվում են։ Հաղորդվում է, որ մեքենան երեխաների խմբին վրաերթի է ենթարկել այլ […]

̰
Անհաջող գործարքների պատճառով Թրամփը վիթխարի կորուստներ է կրել․ NYT

07:47 08.05.2019

1985-1994 թվականներին ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը կորցրել է մոտ 1․75 մլրդ դոլար։ Այս մասին գրում է  The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրների փոխանցած հարկային փաստաթղթերին։ Պարբերականը նշում է, որ այդ ժամանակահատվածում խանութներում վաճառվել է «Թրամփ․ գործարքներ կնքելու արվեստը» գիրքը, որում նա սովորեցնում է բանակցություններ վարելու վարպետություն։ Սակայն, ինչպես գրում է հոդվածագիրը, ֆինանսական […]

̰
Ֆրանսիայում դեղին բաճկոնավորներին օգնության է հասել «զինված թևը»

07:45 08.05.2019

Երեկ երեկոյան 17-ամյա դեռահասը Թուլուզից ոչ հեռու գտնվող Բլանյակ կոմունայի ծխախոտի խանութում պատանդներ էր վերցրել։ Le Figaro-ի հաղորդմամբ՝ ավելի ուշ նա ազատ է արձակել պատանդառված բոլոր 4 կանանց։ Զինված հանցագործը մնացել է շենքում։ Ոստիկանությունը ձերբակալել է նրան։ Զինված հանցագործն իրեն անվանել է «դեղին բաճկոնների զինված թև»։ Նշվում է, որ փետրվարի 15-ին նա ձերբակալվել էր դեղին […]

̰
BACK_TO_TOP