Ավստրալիայում վրիպակով 46 մլն թղթադրամ են թողարկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.24 oC

Ավստրալիայում վրիպակով 46 մլն թղթադրամ են թողարկել

07:18 10.05.2019

Ավստրալիայի բանկը թողարկել է 50 դոլար անվանական արժեքով 46 մլն թղթադրամ, որոնցում տեղ է գտել վրիպակ։ Այն նկատվել է շրջանառության մեջ դրված թղթադրամների դիմային հատվածի միկրոտեքստում։ Մայրցամաքի առաջին կին պատգամավոր Էդիտ Քոուենի մեջբերված խոսքում responsibility (պատասխանատվություն) բառը գրված է հետևյալ կերպ՝ responsibilit։ Այս մասին հայտնում է ABC հեռուստառադիոկորպորացիան։

Կարգավորիչ մարմինը խոստովանել է, որ թղթադրամներում տեղ է գտել վրիպակ և խոստացել շտկել այն հաջորդ տպաքանակներում։ Արդեն իսկ թողարկված թղթադրամները կմնան շրջանառության մեջ։ Բանկի ղեկավարությունը վստահեցնում է, որ սխալը որևէ կերպ չի ազդում թղթադրամների իսկության և գործառնության վրա։

Նշվում է, որ աշնանը շրջանառության մեջ դրված թղթադրամներն ունեն ընդդեմ կեղծման առավելագույն պաշտպանություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը վստահ է, որ Իրանը մոտ ապագայում չի վերադառնա միջուկային զարգացմանը

20:30 27.06.2025

Թրամփը վստահ է, որ Իրանը մոտ ապագայում չի վերադառնա միջուկային զարգացմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը մոտ ապագայում չի վերսկսի իր միջուկային ծրագիրը։ «Ես չեմ կարծում, որ նրանք շուտով կվերադառնան միջուկային զենքի։ Նրանք ավելի քան 1 տրիլիոն դոլար են ծախսել միջուկային ծրագրի վրա, բայց երբեք չեն ավարտել այն, և երբեք ոչինչ չեն տեղափոխել այդ վայրից», – ասել է Թրամփը Սպիտակ տանը տեղի […] ...

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

20:22 27.06.2025

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Աննա Վարդապետյանը Դատախազության անունից ողջունել է դեսպանին և, չնայած ստեղծված բարդ իրավիճակին, որը մարտահրավեր է տարածաշրջանային ընդհանուր կայունության և խաղաղության համար, կարևորել է պայմանավորված հանդիպման կայացումը՝ հույս հայտնելով, որ խաղաղության […] ...

6 հայ հունահռոմեական ոճի ըմբիշներ դուրս եկան կիսաեզրափակիչ․ Մ15 ԵԱ

20:16 27.06.2025

6 հայ հունահռոմեական ոճի ըմբիշներ դուրս եկան կիսաեզրափակիչ․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 6 ներկայացուցիչներ հաղթանակներ են տարել 1/4 եզրափակչում։ 1/2 եզրափակիչ են դուրս եկել Վարդան Մելքոնյանը (38 կգ), Վահագն Գրիգորյանը (41 կգ), Նարեկ Ալեյանը (48 կգ), Գեղամ Եղիազարյանը (52 կգ), Պավել Նազարյանը (62 կգ) և 68 կգ․ քաշային Արամ Սարգսյանը։ ...

ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ

20:11 27.06.2025

ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ՝ հունիսի 27-ին տարբեր վայրերից ձերբակալված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Այցի արդյունքները կամփոփվեն, գրավոր պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից և ըստ անհրաժեշտության` ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային»,-ասված է […] ...

SHANTNEWS

20:00 27.06.2025

SHANTNEWS

Կումանն ու Լապորտան հաշտվել են

19:54 27.06.2025

Կումանն ու Լապորտան հաշտվել են

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հաշտվել են։ Այն մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Նիդերլանդցի մասնագետը կազմակերպել է իր անունը կրող գոլֆի մրցաշար և հյուր է հրավիրել «Բարսելոնայի» նախագահին: Միջոցառման ժամանակ մարզիչը հայտարարել է, որ հաշտվել է Լապորտայի հետ: ...

BACK_TO_TOP