TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

Գլխավոր

Կառավարությունը մերժեց Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած նախագիծը

11:24 02.05.2019

Կառավարության մայիսի 2-ի նիստում ներառված է 44 հարց, որից 29-ը՝ չզեկուցվող: Օրակարգային քննարկվող առաջին հարցն ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագիծն էր: Դրանով առաջարկվում է ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական […]

̰
Մայիսի 6-ից ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 5.000 դրամի չափով տուգանք կկիրառվի

11:18 02.05.2019

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ 2019 թվականի մայիսի 6-ից վերսկսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ, ՀՀ օրենսգրքի համաձայն, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացը՝ 5.000 դրամի չափով տուգանքի կիրառմամբ: «Միաժամանակ հիշեցնում ենք, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների համաձայն` ԱՊՊԱ պայմանագիր կնքելը պարտադիր […]

̰
Շրջիկ սրճարանների տերերը հավաքվել են կառավարության դիմաց․ սպառնում են ծայրահեղ քայլերով

11:03 02.05.2019

Երևանի քաղաքապետարանն արգելել է շրջիկ սրճարանների գործունեությունը քաղաքի փողոցներում։ Խոսքը մեքենաների մեջ բացված հյութերի ու թեթև սննդի կետերի մասին է, որոնք կանգնում են մայթերի մոտ ու ծառայություններ մատուցում անցորդներին։ Հիմա այդ շրջիկ սրճարանների սեփականատերերը կառավարության դիմաց են ու հանդիպում են պահանջում վարչապետի հետ։ Նրանցից մեկը հայտնեց, որ իրենք փոքր բիզնես են սկսել, քանի որ հեղափոխության […]

̰
Երուսաղեմի Եբրայական համալսարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

10:47 02.05.2019

Ապրիլի 30-ին Իսրայելի խոշորագույն գիտակրթական կենտրոնում՝ ժամանակակից Իսրայելի առաջին համալսարանը համարվող Երուսաղեմի Եբրայական համալսարանում, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է կազմակերպվել: SHANTNEWS.am-ը Երուսաղեմի հայոց պատրիարքարանից տեղեկանում է, որ ոգեկոչման նման միջոցառումներ նախկինում էլ են տեղի ունեցել, սակայն այս տարի առաջին անգամ համալսարանի ռեկտոր պրոֆ. Բարակ Մեդինան մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը և հանդես […]

̰
Կիկաբիձեն ուղերձ է հղել Զելենսկուն

08:03 02.05.2019

Խորհրդային և վրացի երգիչ Վախթանգ Կիկաբիձեն տեսաուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին հայտնում է ТВЦ.ru-ն։ Կիկաբիձեն ընդգծել է, որ պատիվ ունի Զելենսկուն անվանել իր բարեկամը։ Սակայն այժմ, ինչպես նշել է արտիստը, ինքը կանվանի նրան «ամբողջ Ուկրաինայի նախագահ»։ Երաժիշտը վստահեցրել է, որ Զելենսկուն քաջալերել է ողջ Վրաստանը։ Կիկաբիձեն նրան մաղթել է վիթխարի […]

̰
Թերեզա Մեյը պաշտպանության նոր նախարար է նշանակել

07:47 02.05.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խնդրել է երկրի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնին լքել պաշտոնը՝ կապված վստահության կորստի հետ։ Պատճառ է հանդիսացել ծառայողական բնույթի տվյալների գաղտնազերծումը, ասվում է վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ Հետաքննությունը պարզել է, որ Ուիլյամսոնն առանց թույլտվության հանրայնացրել է տեղեկություն, որը հնչել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Ըստ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվական արտահոսքի՝ […]

̰
Մադուրոն ներկայացրել է Վենեսուելայում «փոփոխությունների մեծ պլան»

07:33 02.05.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրում լայնածավալ փոփոխությունների մասին և կոչ արել իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչներին առաջարկներ ներկայացնել թույլ տրված սխալները շտկելու համար։ Կարակասում մայիսմեկյան հանրահավաքի ընթացքում Վենեսուելայի առաջնորդը հայտարարել է, որ Վենեսուելայի ժողովուրդների բոլիվարական կոնգրեսը, որը միավորում է ավելի քան 80 սոցիալական կազմակերպություն, պետք է նստաշրջան անցկացնի՝ փոփոխությունների պլանի մշակման համար։ «Շաբաթ և […]

̰
Գուաիդոն Վենեսուելայում համընդհանուր գործադուլ է հայտարարել

07:18 02.05.2019

Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ մայիսի 2-ին երկրում համընդհանուր գործադուլ է սկսվում, որին կմասնակցեն հասարակության բոլոր շերտերը։ Նա  նման հայտարարություն է արել Կարակասում անցկացված հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։ «Կսկսվի աշխատղների ու պետական ծառայողների գործադուլ։ Ռեժիմը զարմացած կմնա»,- ասել է Գուաիդոն։ Ընդդիմադիրը վստահություն է հայտնել, որ շուտով Մադուրոյի կողմից իշխանության ուզուրպացիան կավարտվի։ «Իշխանությունները […]

̰
Գուրգեն Յանիկյանի մասունքներն ամփոփվելու են Եռաբլուրում

00:58 02.05.2019

Օրերս Հայաստան են տեղափոխվել ԱՍԱԼԱ-ի՝ Հայ Ազատագրության գաղտնի բանակի հոգեհայր համարվող գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանի մասունքները: SHANTNEWS.am-ը ԱՍԱԼԱ-ի նախկին անդամներից մեկից տեղեկացավ, որ առաջիկա կիրակի՝ մայիսի 5-ին, Յանիկյանի մասունքներն ամփոփվելու են Եռաբլուում, եկեղեցական ծեսով կատարվելու է հուղարկավորության կարգ: Գուրգեն Յանիկյանը ծնվել էր Արևմտյան Հայաստանում, Մեծ Եղեռնի ականատես էր: Սովորել էր Մոսկվայի համալսարաններից մեկում, հետագայում հաստատվել […]

̰
«Մի պահ մտնում եմ ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում․․․». Նիկոլ Փաշինյան

23:36 01.05.2019

«Նոր մի պահ մտնում եմ ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, այլև մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետև բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես […]

̰
ՔՊ Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել է 65 թեկնածու․ ովքեր են ինքնառաջադրված թեկնածուները

22:59 01.05.2019

Երեկ՝ ապրիլի 30-ին, լրացել է ՔՊԿ Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու թեկնածության առաջադրման ժամկետը։ Այս մասին տեղեկացնում են ՔՊ կուսակցության մամուլի ծառայությունից։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ 33 կուսակցական։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել են. Վահագն Հովակիմյան Տիգրան Գալստյան Դավիթ Խուդաթյան Նաիրա Խառատյան Հեղինե Ոսկանյան Հակոբ […]

̰
Թաիլանդի թագավորն ամուսնացել է իր թիկնազորի պետի հետ

22:10 01.05.2019

Թաիլանդի թագավոր Մախա Վաչիրալոնգկորնը (Ռամա Х) հայտարարել է, որ ամուսնացել է իր սիրեցյալի՝ գեներալ Սութհիդե Վաչիրալոնգկորնի հետ, փոխանցում է Reuters-ը։ 66-ամյա թագավորն այս մասին հայտարարել է թագադրումից մի քանի օր առաջ։ Ռամա Х-ի թագադրման հանդիսավոր արարողությունները կկայանան մայիսի 4-6-ը։ 40-ամյա Սութհիդան Թաիլանդի թագավորի անձնական թիկնազորի պետն է։ Նա նախկինում Thai Airways ավիաընկերությունում բորտուղեկցորդուհի է աշխատել, […]

̰
Զբաղվածության ոլորտի «ճանապարհային քարտեզ» կհրապարակվի. Վիկտորյա Այդինյանը՝ «Աշխատիր, Հայաստան» արշավի մասին

19:05 01.05.2019

«Աշխատիր, Հայաստան» արշավի նպատակը զբաղվածության ոլորտում առկա բոլոր ծրագրերի, նաև քաղաքականության համակարգումն է ու պետության համար ռազմավարական այն ուղղությունների կանխանշումը, որոնց ուղղությամբ պետական մարմինները, մասնավորի հետ համագործակցությամբ, անելիք ունեն: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանը: Նա տեղեկացրեց՝ մայիսի 15-ին փաստաթուղթ է հրապարակվելու, որն ուղենշային է լինելու: «Դա ռազմավարություն […]

̰

17:34 01.05.2019

ՀՀ կառավարության՝ մայիսի 2-ի նիստում կքննարկվի «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագիծը: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած նախագծով առաջարկվում է ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր […]

̰
Ինչպես են մայիսի 1-ը տոնել Երևանի կենդանաբանական այգում

16:12 01.05.2019

Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանի կենդանաբանական այգին, ավանդույթի համաձայն, իր դռները բացեց մեծերի ու փոքրերի առջև: Թեև այգու մուտքի առջև առավոտից բողոքի ցույց էր ընթանում, սակայն այն չխանգարեց փոքրիկներին վայելել կենդանիների ներկայությունը, կերակրել նրանց, նկարվել կենդանիների հետ, լսել նաև երաժշտություն: SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է այգի այցելած քաղաքացիների հետ, փորձել հասկանալ նրանց տրամադրություններն ու ցանկությունները Կենդանաբանական այգու […]

̰
Կոմունիստները կարոտով հիշում են, թե ինչպես էին տոնում մայիսի 1-ը

15:54 01.05.2019

Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամներն այսօր իրականացրել են ավանդական մայիսմեկյան երթը: Երթի մասնակիցները հիշել են, թե ինչպես էին նախկինում մի քանի օր շարունակ նշել մայիսմեկյան տոնը, Աշխատավորի օրը: Մասնակիցները դրոշներով քայլել են մինչև Մյասնիկյանի արձան և այդտեղ ավարտել են իրենց երթը, ընթացքում երգել են Կոմկուսի` ժամանակին տարածված հայտնի երգերը:

̰
Ի՞նչ է ասել Ռուբեն Խաչատրյանը Գյումրու կենդանաբանական այգու տնօրենին

15:22 01.05.2019

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գյումրու գազանանոցի առյուծներին քնեցնելու խնդրին, հետաքրքրվել են, թե՞ նա է կոչ արել քնեցնել կենդանիներին: «Ես հիշում եմ զանգի պատճառը, որ չունեն տեղ, սնունդ, հնարավորություն, և եթե մի կառույց չունի համապատասխան մոտեցում, պիտի լինի պետական կառույցների տակ: Ես կոչ եմ արել դիմել թե՛ տեսչությանը, թե՛ նախարարություններին, […]

̰
Հայկական «50 հազար» նոր թղթադրամը գեղեցկությամբ զիջել է այլ պետությունների թղթադրամներին

14:11 01.05.2019

2018 թվականին աշխարհում լույս է ընծայվել 150 տեսակի նոր թղթադրամ, որից միայն 10 տոկոսն է ունեցել նախկինից լիարժեք տարբերվող դիզայն, ինչը թույլ կտա դրանց մասնակցել Թղթադրամների միջազգային ասոցիացիայի մրցույթին։ Ընտրյալների թվում է եղել նաև հայկական «50 հազար դրամ» նոր թղթադրամը։ Մրցույթի արդյունքներով, սակայն, առաջատար է ճանաչվել կանադական 10-դոլարանոց թղթադրամը, որին հետապնդել են շվեյցարական 200 ֆրանկը, […]

̰
Վեդիում անցկացվել է Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի հիշատակի ֆուտբոլի հուշամրցաշար

14:04 01.05.2019

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Վեդի քաղաքում այսօր ամփոփվեց Անդրանիկ Զոհրաբյանի անվան ֆուտբոլի հուշամրցաշարը, որն արդեն պատմություն ունի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2239777349391194

̰
Ինձնից դժգոհողների թվում նաև ուղղորդված մարդիկ կան. Ռուբեն Խաչատրյան

13:52 01.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում այգու դիմաց, իսկ Երևանի կենդանաբանական այգու տնօրենն ասել է, որ նորմալ է վերաբերվում ակցիաներին, եթե դրանք օրենքի շրջանակներում են իրականացվում: Նրա համոզմամբ` իր դեմ իրականացվող ակցիաների մասնակիցների թվում նաև «ուղղորդված մարդիկ» կան: SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն […]

̰
Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է․ ՊՆ խոսնակ

12:58 01.05.2019

Հակառակորդի կրակոցից Տավուշի առաջնագծի դիրքերից մեկում վիրավորված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Նրա վիճակը կայուն է, դրական դինամիկայով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2239742262728036 Հիշեցնենք, որ դեպքը եղել է երեկ․ ադրբեջանական կողմի կրակոցից գլխի շրջանում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը։ Նրան ուղղաթիռով տեղափոխել են […]

̰
Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները դժգոհ են քաղաքապետարանի և իրավապահների աշխատանքից

12:52 01.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում այգու դիմաց: Ըստ բողոքի ակցիա իրականացնողների՝ իրենք պահանջներ, առաջարկներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարանին, որոնք անտեսվել են: Այգում ստուգման աշխատանքներ իրականացվել են, բայց այդ աշխատանքներից 5 ամիս անց էլ արդյունքները չեն հրապարակվել, թեև խոստացել էին, որ կհրապարակեն: «13 կետով հարուցված քրեական գործեր […]

̰
Ադրբեջանում մեկնարկել է Թուրքիայի բանակի հետ համատեղ զորավարժությունը

12:44 01.05.2019

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներն ադրբեջանական զորավարժարաններից մեկում սկսել են համատեղ զորավարժություն, որը կրում է թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի անունը։ Զորավարժությունն անցկացվում է մարտական հրաձգությամբ։ Զորավարժության հիմնական նպատակը երկու զինված ուժերի միջև գործողությունների համադրումն ու ներդաշնակության ապահովումն է՝ համատեղ շտաբային աշխատանքի և զորային գործողությունների միջոցով։ Զորքից բացի, վարժանքներում  ներգրավված են հրետանային ու զրահատանկային […]

̰
Արջերն էլ են խնդիր ունենալու. Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն ահազանգում են

12:16 01.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր, երբ Երևանի կենդանաբանական այգին պաշտոնապես հայտարարել է սեզոնի բացման մասին, այգու մուտքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել այգու նախկին աշխատակիցները՝ պնդելով, որ այգու խնդիրները դեռ նոր են սկսվում: «Քաղաքապետարանի աշխատակիցների վրա էլ եմ զարմանում: Տնօրենը՝ Ռուբեն Խաչատրյանը, այնքան հմուտ տղա է, իր հմտություններով, թե ինչ, ոնց է խաբում մինչև անգամ […]

̰
Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում

11:54 01.05.2019

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի գործունեությունից դժգոհ քաղաքացիների բողոքի ակցիաները շարունակվում են: Այգու նախկին աշխատակից, կենդանիների բաժնի նախկին համակարգող Մանուկ Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ այգու փորձառու աշխատակիցներին ազատել են աշխատանքից: «Ես չեմ հասկանում, թե քաղաքապետարանն ինչ է մտածում, որ պահում է նման կառավարիչ, որը կապ չունի ընդհանրապես կենդանաբանական այգու և բնության […]

̰
Օկուպացիան չենք հանդուրժի. ցույց Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ

11:51 01.05.2019

Մայիսի 2-ին «Երիտասարդ լեյբորիստների» նախաձեռնությամբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց է տեղի ունենալու: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն: «Ալիևի ռեժիմը փորձում է ճեղքում մտցնել վրացի և ադրբեջանցի ժողովուրդների միջև, դրա վառ օրինակն է Անապատի վանքի տարածքի փակումը և վրացի հավատացյալների համար վանական համալիր մուտք գործելու արգելքի սահմանումը: Ադրբեջանական կողմը նաև ավելացրել է սահմանապահների թիվը, եթե […]

̰
ԼՀԿ-ն առաջարկում է վերացնել ավագանու նիստերին լրագրողների մասնակցության սահմանափակումը. նոր նախագիծ է ներկայացվել

11:30 01.05.2019

Ազգային ժողովի ԼՀԿ խմբկացությունն օրենսդրական նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է վերացնել Երևանի ավագանու նիստերին լրագրողների մասնակցության սահմանափակումները։ Ներկա խնդիրներն ու նախաձեռնության հիմնավորումները ներկայացրել է խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։ «2018 թվականի փետրվարին ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի կոյուղաջրի պատմությունից հետո նախորդ իշխանությունների կողմից օրենքով կատարվեց երկու փոփոխություն: Առաջինը վերաբերում էր քաղաքապետի կողմից ավագանու նիստերին մասնակցելու […]

̰
Ադամ Շիֆի գրասենյակը հերքում է. Սաուդյան Արաբիայի արքայադստեր և դեսպանի հետ չեն հանդիպել, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին չեն խոսել

10:58 01.05.2019

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակը հերքել է Adamschiff.com կայքում հրապարակված այն տեղեկությունը, թե կոնգրեսականը հանդիպել է Սաուդյան Արաբիայի դեսպանին և թագավորության արքայադուստր Ռիմա բինտ Բանդար ալ-Սասուդին և նրանց հետ քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, գրում է Rusarminfo-ն: Նշվում է, որ հանդիպման մասին տեղեկությունն «արհեստականորեն է դրվել» կայքում և չի համապատասխանում իրականությանը: Տեղեկության […]

̰
Բոլոր արժեքները և արժեքավոր ամեն ինչ ստեղծվում են մարդու աշխատանքի շնորհիվ․ Արմեն Սարգսյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

10:06 01.05.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Աշխատանքի օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիդ: Բոլոր արժեքները և արժեքավոր ամեն ինչ՝ հանապազօրյա հացից մինչև նորագույն տեխնոլոգիա, մշակութային արժեքից մինչև տնտեսական նվաճում, ստեղծվում են մարդու աշխատանքի շնորհիվ: Պատահական չէ, որ մարդկային կապիտալն ամենաթանկն է աշխարհում: Աշխատանքը մղում […]

̰
ԵՄ-ն բռնությունից ու զոհերից խուսափելու կոչ է արել․ Վենեսուելայում բախումներից տուժաների թիվը գերազանցել է 70-ը

09:46 01.05.2019

Կարակասում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 71-ի։ Այս մասին հայտնում է CNN -ը։ Տուժածներից 43-ը հոսպիտալացվել են ռետինե փամփուշտներից ստացած վնասվածքներով, 2-ը՝ հրազենային վնասվածքով։ Եվրամիությունը բռնությունից և մարդկային զոհերից խուսափելու կոչ է արել։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով՝ գոյություն ունի ճգնաժամից դուրս գալու միայն քաղաքական, խաղաղ, ժողովրդավար տարբերակ, փոխանցում է […]

̰
BACK_TO_TOP