Հրատապ ծրագրով հիմնանորոգվում է Շիրակի մարզի Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

Հրատապ ծրագրով հիմնանորոգվում է Շիրակի մարզի Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցը

19:30 02.05.2019

Անցած տարի հրատապ խնդիրների լուծման ծրագրով կառավարությունը Շիրակի մարզին հատկացրեց 426 միլիոն դրամ։ Բայց դրանցից ոչ բոլորում են աշխատանքները սկսված: Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինմրցույթների  ուշացումները հետաձգել են աշխատանքների մեկնարկի ժամկետները: Նախորդ տարվա ծրագիրը նոր է սկսվել Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցում:
Հրատապ խնդիրների լուծման ծրագրով հիմնականում առաջնահերթություն է տրվել մարզի կրթական հաստատությունների վերանորոգմանը: Հացիկից բացի, գյուղական մի քանի` Փոքր Մանթաշի, Տուֆաշենի, Մեղրաշենի, Սարագյուղի, Կառնուտի և Հովտունի դպրոցները ևս սպասում են շինաշխատանքների մեկնարկին:
1970-ականներին Հացիկ գյուղի համար կառուցվել է միջնակարգ դպրոց: Այդ տարիներին տիպային շենքերին հատուկ երկհարկանի կառույց է եղել մինչև 1988 թվականը: Երկրաշարժի վնասները գյուղի դպրոց էլ էին հասել, որոշվել էր երկրորդ հարկը ապամոնտաժել, բայց դրանից հետո վերանորոգում չի կատարվել, առաջին հարկը մնացել է ճաքած պատերով, իսկ 30 տարում վնասվածքները հասել են հիմքերի բազալտե քարերին:
Քայքայված վիճակը միայն դրսից չէ, որ երևում է: Դասարանների ու միջանցքների բետոնե քանդված հատակը քողարկել են ինչով հնարավոր է, փակել են հատակին գոյացած փոսերը, որ գոնե անվտանգ լինի աշակերտների համար:
Դպրոցի շենքը հիմնականում սկսել է վնասվել երկրորդ հարկի ապամոնտաժումից հետո: Շինարարների սխալ ու թերի աշխատանքի պատճառով տանիքից անձրևաջրերն անարգել հոսում են, իսկ թերությունները վերացնելու աշխատանքներ 30 տարի շարունակ չեն ձեռնարկվել:
Ընդամենը երկու շաբաթ առաջ սկսված հիմնանորոգման աշխատանքների տանիքին հասնելու են ավելի ուշ: Նախագծով է հաստատված` տանիքն ամբողջությամբ նորոգվելու է թիթեղներով: Այժմ աշխատանքներն սկսվել են դպրոցի փոքր մասնաշենքից: Վնասվածության աստիճանը հաշվի առնելով` նաև միջնապատերի ամրացում է կատարվում: Դպրոցի հիմնանորոգումը ընթանում դասերին զուգահեռ, աշակերտները տեղափոխվել են մյուս մասնաշենք:
Հիմնանորոգման ծրագրով նորացվելու են դռներն ու պատուհանները, բայց ոչ ջեռուցման համակարգը: Դպրոցը կշարունակեն  ջեռուցել չուգունե հին մարտկոցներով: Լոկալ համակարգն աշխատում է էլեկտրաէներգիայով: Հիմնանորոգումից հետո էլ  դպրոցը չի  ունենա սպորտդահլիճ, իսկ երկրորդ մասնաշենքի հիմնանորոգմանը հերթ կհասնի ուսումնական տարվա ավարտից հետո:

Վերանորոգումներից հետո տնօրենը հույս ունի, որ  կկանխվի աշակերտների արտահոսքը: Վերջին տարիներին Հացիկից բազմաթիվ երեխաներ են տեղափոխվել Գյումրու դպրոցներ: Հիմա  ունեն 90 աշակերտ` մեկ երկկոմպլեկտ դասարանով, իսկ այս տարի Հացիկի դպրոցն ունի ընդամենը երկու շրջանավարտ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

11:57 12.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

Օգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

11:52 12.08.2025

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

11:44 12.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

11:38 12.08.2025

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

Օգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...

BACK_TO_TOP