TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Գլխավոր

Վանեցյանը որոշել է՝ Դավիթ Սանասարյանի գործն ուղարկվելու է դատարան. Կարեն Մեժլումյան

14:12 27.04.2019

Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ երեկ արված հայտարարությանը, թե ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի  մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է: «Վանեցյանի երեկվա հարցազրույցն այն հիմնավորումն է, թե ինչու ԱԱԾ քննչականը չպետք է քննի Դավիթ Սանասարյանի վերաբերյալ գործը։ Այսպես, անմեղության կանխավարկածի մասին խոսող բարձրաստիճան պաշտոնյա, ԱԱԾ տնօրեն Վանեցյանն ասում է. «այն մեղադրանքը, […]

̰
«Սխալ է ասել». Փաշինյանը` ՊՎԾ պետի պաշտոնակատարի հայտարարության մասին

13:40 27.04.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է Քաղաքացու օրվա միջոցառումներին ու քայլում է Երևանի փողոցներում։ Նա մոտենում է քաղաքացիներին, շփվում նրանց հետ և շրջում փողոցներով: Վարչապետը թեև չէր ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին, սակայն անդրադարձավ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը իր կուտակած ունեցվածքի մասին, և ասաց, որ ՊՎԾ պետի պաշտոնակատարը պետք է հաշվետու […]

̰
Ալեն Սիմոնյանը նկատել է, որ Արսեն Թորոսյանին շատ են «սրտիկներ» ուղարկում. պաշտոնյաները միասին շնորհավորել են Քաղաքացու օրը

13:31 27.04.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը միասին ֆեյսբուքյան տեսակապի միջոցով հանդես են եկել գործուղման վայրից. «Մեկնում ենք մի երկրից մյուս երկիր, բայց որոշեցինք առիթը բաց չթողել և շնորհավորել բոլորիդ ՀՀ հպարտ քաղաքացու օրվա կապակցությամբ: Փորձում էինք հիշել, թե անցյալ տարի ով որտեղ էր այս օրը և հիշեցինք, որ անցյալ տարի այս […]

̰
Անվերջ կարելի է հնչեցնել մեղադրանքներ և պատասխանել դրանց. Միրզոյանը՝ Քաղաքացու օրը տոնելու մասին

13:22 27.04.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 27-ին՝ ՀՀ քաղաքացու օրը, Մաշտոցի պուրակում հրավիրված քննարկման ժամանակ նշեց՝ որպես քաղաքացի` իրեն վստահ է զգում, առավել ևս, երբ տեսնում է՝ որքան հզոր է դարձել այդ զգացումը քաղաքացու մեջ, առավել ևս երիտասարդների մեջ: «Ես շատ առիթներ եմ ունենում գնահատելու՝ շփվելով երիտասարդների հետ, իմ որդիների, իրենց շրջապատի հետ, որքան հետաքրքիր […]

̰
Սա իմ տոնը չի, ուզո՞ւմ եք` գնամ տուն, տնից դուրս չգամ. Նիկոլ Փաշինյանը` լրագրողներին

13:12 27.04.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է Քաղաքացու օրվա միջոցառումներին ու քայլում է Երևանի փողոցներում։  Նա մոտենում է քաղաքացիներին, զրուցում նրանց հետ և շրջում փողոցներով: Վարչապետը լուսանկարվում է երեխաների և իր հետ ցանկացող բոլոր քաղաքացիների հետ: Մարդիկ ողջագուրվում են վարչապետի հետ և նրան առողջություն մաղթում: «Տոնը ինձ համար չէ, տոնը մարդկանց համար է: […]

̰
Հայաստանը ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես չի եկել. ՀՀ ԱԳՆ

12:50 27.04.2019

Հայաստանը ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես չի եկել։  Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով РБК-ի հրապարակմանը, թե մայիսի 22-ին Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում կարող են համաձայնեցվել կազմակերպության կանոնադրության հետ կապված Հայաստանի առաջարկած փոփոխությունները: Նաղդալյանը տեղեկացրեց, որ Հայաստանը հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ […]

̰
Նախագահի աշխատակազմում աշխատանքի է անցել հայրենիքի պաշտպան Լիպարիտ Մելքոնյանը

12:50 27.04.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող և մասնագիտական հմտություններ ունեցող ևս մեկ քաղաքացի է աշխատանքի անցել: «Շուրջ մեկ տարի առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես էր եկել կոչով՝ աջակցելու հայրենիքի պաշտպանին: Խոսքը վերաբերում էր հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աշխատանքով ապահովելուն: Որպես օրինակ, որպես […]

̰
Փաշինյանը միացավ փողոցում խորոված անողներին

12:46 27.04.2019

Քաղաքացու օրվա առիթով Երևանի փողոցներում տոնը նշողներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մաշտոցի պողոտայում շարժվելիս նա թեքվեց դեպի Արամի փողոց, որտեղ փողոցում խորոված էին անում։ Փաշինյանը միացավ խորոված անողներին։ Փաշինյանն ասաց, որ նախորդ ապրիլին անձամբ չի տեսել, թե ինչպես են խորոված արել ու այդ ամենը դիտել է տեսանյութերով։ Իսկ այսօր չի ցանկացել հենց ինքը սկսել […]

̰
Ոչ մի արհեստական բան մնայուն ու ոգևորիչ չէ. Գևորգ Պետրոսյանը Քաղաքացու օրվա մասին

12:36 27.04.2019

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Քաղաքացու օրվա խորհրդին. «Երբ մանուկ էինք, սրտատրոփ սպասում էինք մայիսի 1-ին և 9-ին… Դրանք իսկապես տոներ էին, բոլորն ուրախ էին, բացառություն չկար… Արդյո՞ք, Քաղաքացու տոնն էլ է այդպիսին… Դժվար թե… Այսօրը քաղաքացու համար ինչո՞վ, ի՞նչ խորհրդով, ի՞նչ բարիքով է տարբերվում տարվա մյուս օրերից… Իրականում սա հերթական […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ նշում է Քաղաքացու օրը Երևանի փողոցներում

12:30 27.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է Քաղաքացու օրվա միջոցառումներին ու ընտանիքի անդամների հետ քայլում է Երևանի փողոցներում։ Փաշինյանը հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին՝ պարզաբանելով, որ հարցերին պատասխանելու է ասուլիսի ընթացքում։ Վարչապետը կրում է Քաղաքացու օրը խորհրդանշող շապիկ: Նիկոլ Փաշինյանը սելֆիներ է անում երեխաների ու մեծահասակների հետ, պատասխանում նրանց հարցերին:

̰
Եթե Սինգապուրի գործիքները կիրառեինք, ուրեմն թերացում ունեցող տնօրեններին պետք է նստեցնեինք. նախարար

12:27 27.04.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Քաղաքացու օրվա շրջանակում Կապան կատարած այցի ժամանակ, մասնակցել է հանրային քննարկման: Քննարկման ժամանակ նախարարին հարցել են, թե ինչու Հայաստանը կրթական բարեփոխումների համար չի վերցնում Սինգապուրի օրինակը. «Եթե Սինգապուրի գործիքները կիրառեինք, ուրեմն բոլոր՝ թերացում ունեցող տնօրեններին պետք  է նստեցնեինք, բոլոր խորհուրդները պետք է փակվեն, եթե դուք դա ուզում եք, […]

̰
Ինձ համար ամեն օր քաղաքացու օր է. Նաիրա Զոհրաբյան

12:20 27.04.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է այսօր Հայաստանում առաջին անգամ տոնվող Քաղաքացու օրվան: «Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին: Չորս տարին մեկ հանդիպող նահանջ տարվա փետրվարի 29-ին նույնպես: Չեմ ասում, որ 124 միլիոն դրամը կարելի էր շատ ավելի արդյունավետ ծախսել: Չնայած` կարելի էր: Եթե մարդիկ […]

̰
Արցախի մեր հայրենակիցները պահապանն են մեր հավաքական ինքնության. Զոհրաբ Մնացականյան

12:10 27.04.2019

«Մենք պատասխանատու ենք առաջին հերթին մեզ համար, մեր երկրի հզորության համար»,- ապրիլի 27-ին՝ ՀՀ քաղաքացու օրը, կազմակերպված քննարկման ժամանակ, նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա ասաց՝ միջազգային հարաբերություններում կարևոր է միջազգային հանրության գնահատականը՝ ինչ է կատարվում Հայաստանում, դա միտված է ՀՀ հեղինակության բարձրացմանը: Նախարարը, սակայն, նշեց՝ իրենք պատասխանատու են առաջին հերթին ՀՀ քաղաքացու, […]

̰
Քաղաքացու օրը ԿԳ նախարարը Կապանում խոսել է ներառական կրթության մասին

12:00 27.04.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Քաղաքացու օրը նշում է Կապան քաղաքում՝ մասնակցելով հանրային քննարկմանը: Հարությունյանը քննարկման ժամանակ խոսել է ներառական կրթությունից: «Մենք միանգամայն այլ արժեհամակարգ ունեցող հասարակություն են դաստիարակում սրանով: Մեր երեխաները սովորում են համակեցության, միասին ապրելու, խոցելի խմբերին հարգելու կանոնները: Մեզ համար առաջնային խնդիր է պատշաճ կերպով համընդհանուր ներառման անցնելու, որ բոլոր […]

̰
Թրամփի վարչակազմն ընդդեմ վիզայի ժամկետներ խախտողների

11:56 27.04.2019

Նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ առաջ է քաշել նոր մի նախաձեռնություն ընդդեմ այն անձանց, որոնք, ստանալով ամերիկյան վիզա, այցելում են ԱՄՆ, սակայն անօրինական մնում այստեղ վիզայի ժամկետները լրանալուց հետո: Այս նախաձեռնության հիմնական թիրախում են հայտնվել աֆրիկյան երկրները, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: 2018 թվականին ԱՄՆ տրամադրել է ոչ ներգաղթի ավելի քան 9 միլիոն վիզա զբոսաշրջիկների, ուսանողների […]

̰
Խաբարովսկում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

11:47 27.04.2019

ՌԴ-ում` Խաբարովսկի մոտակայքում, կործանվել է Як-18 թեթևշարժիչային ինքնաթիռ, հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ վթարի հետևանքով կա 2 զոհ: Այս պահին դեպքի վայր են մեկնել մասնագետները, կատարվում է քննություն: Ըստ նախնական տվյալների` շրջանառվում է ինքնաթիռի կործանման մի քանի վարկած՝ մարդկային գործոն, ինքնաթիռի տեխնիկական անսարքություն, անբարենսպաստ եղանակային պայմաններ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:  

̰
Նախարարը Քաղաքացու օրը նշելու է Եղեգնաձորում

11:44 27.04.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հետ լուսանկարներ  է հրապարակել: Լուսանկարները վերաբերում են Քաղաքացու օրը նշելուն. «Գնում ենք Եղեգնաձոր՝ մասնակցելու Քաղաքացու օրվա միջոցառումներին։ Ճանապարհին ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում»,- գրել է նախարարը՝ լուսանկար հրապարակելով:

̰
Ինձ համար Քաղաքացու օրը պատասխանատվություն է. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

11:33 27.04.2019

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Քաղաքացու օրվա մասին է խոսել լրագրողների հետ: «Ինձ համար քաղաքացու օրը պատասխանատվություն է: Յուրաքանչյուր քաղաքացի, բացի նրանից, որ ունի իրավունքներ, ունի նաև պատասխանատվություն: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս պետք է սեփականատեր լինենք ոչ միայն մեր քաղաքին, այլև մեր երկրին, մեր ամենօրյա գործերով փոքր-փոքր գնանք առաջ: Անցել են այն ժամանակները, շատ բաներ, […]

̰
Լարված իրավիճակ Լիբիայում․ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել մայրաքաղաք Տրիպոլիի փողոցներ

10:50 27.04.2019

Լիբիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հազարավոր ցուցարարներ դրոշներով և պաստառներով դուրս են եկել մայրաքաղաք Տրիպոլիի փողոցներ՝ բողոքելու Լիբիայի Ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆ Հաֆթարի ռազմական գործողությունների դեմ: Ցուցարարները դեմ են մայրաքաղաքում վերսկսված ռազմական գործողություններին: Լիբիայի Ազգային բանակը, որը իր հսկողությունն է սահմանել երկրի արևելյան հատվածում, մտադիր է գրավել մայրաքաղաք Տրիպոլին, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի […]

̰
Ուգանդայում կինը 38 տարեկանում 39 երեխա է լույս աշխարհ բերել

09:32 27.04.2019

Ուգանդայում հայտնաբերվել է աշխարհի ամենաբազմազավակ մայրը՝ Մարիան Նաբաթանզին, որը 38 տարեկանում 39 երեխա է լույս աշխարհ բերել: Այդ մասին տեսանյութ է պատրաստել ТСН-ը, փոխանցում է RIA Novosti-ն։ Ինչպես նշվում է, կնոջ օրգանիզմը հազվադեպ առանձնահատկություն ունի, որի արդյունքում նա յուրաքանչյուր ծննդաբերության ժամանակ մի քանի երեխա է լույս աշխարհ բերում։ Կինն իր առաջին երեխաներին ծննդաբերել է 13 […]

̰
Սիրելի ժողովու՜րդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով․ Փաշինյան

09:16 27.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին Քաղաքացու օրվա առթիվ։ «Սիրելի ժողովու՜րդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով: Դուք հաղթել եք եւ դուք հաղթելու եք: Դուխով:)»,- գրել է նա։ Երևանում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգը՝ այստեղ: Հիշեցնենք, որ Քաղաքացու օրը կառավարության որոշմամբ նշվելու է ապրիլի […]

̰
Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը դեռ որոշված չէ

08:30 27.04.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով ԶԼՄ-ներում տարածվող լուրերը Միհրան Պողոսյանի արտահանձնման վերաբերյալ։ «Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ ուշադիր ընթերցել ապրիլի 23-ի իմ ստատուսը և հղում կատարելու դեպքում մեջբերում անել բառացի։ Այնտեղ խոսվում է էքստրադիցիայի հարցը քննարկելու նպատակով ՌԴ դատարանի կողմից Միհրան Պողոսյանին 40 օրով կալանքի տակ վերցնելու միջնորդությունը […]

̰
«Լիբանանյան ուժեր» կուսակցության կողմից կազմակերպված միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

08:17 27.04.2019

Ապրիլի 26-ին ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը մասնակցել է «Լիբանանյան ուժեր» կուսակցության կազմակերպած միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցում էին լիբանանյան տարբեր քաղաքական ուժերի ղեկավարներ, նախարարներ, պատգամավորներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, հայ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչներ:

̰
ԱՄՆ-ը դուրս է գալիս զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրից․ Թրամփ

23:26 26.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, փոխանցում է RIA Novosti-ն։ Թրամփը հայտարարել է, որ խնդրել է սենատին դադարեցնել պայմանագրի վավերացումը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը հետ է կանչում իր ստորագրությունը և համաձայնագիրն անվանել է «թյուրիմացության մեջ գցող»։ ԱՄՆ նախագահի խոսքերով՝ ՄԱԿ-ը պաշտոնական ծանուցում կստանա Վաշինգտոնի՝ պայմանագրից […]

̰
Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

22:31 26.04.2019

Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Պետո Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 2019 թ․ ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանութունը։ ‬  

̰
Երիտասարդ ազատ ոճայինները 3 ոսկե մեդալ են նվաճել Բելառուսում

21:59 26.04.2019

Ապրիլի 23-25-ը 6 հայ երիտասարդ ազատ ոճայիններ Բելառուսի Վիտեբսկ քաղաքում մասնակցել են միջազգային մրցաշարի: Ոսկե մեդալակիրներ են դարձել  Հարություն Մանուկյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ): Արծաթե մեդալակիր է դարձել Մհեր Մարկոսյանը 86 կգ: 70 կգ քաշային Արման Անդրեասյանն ու 97 կգ քաշային Կոլյա Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալներ: ՀԱՕԿ […]

̰
Օմսկում մահացել է 2-ամյա երեխան, որին պապը վառարանի մեջ էր գցել

21:29 26.04.2019

Օմսկում մահացել է 2-ամյա երեխան, որին հարազատ պապը վառարանի մեջ էր գցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ողբերգությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Մայրը աշխատանքի գնալիս երեխային թողել է իր ծնողների մոտ։ Երեխայի 53-ամյա պապը, որը հարբած է եղել, երեխային տատի ձեռքից վերցրել է, որից հետո կնոջը դուրս արել տնից, իսկ թոռնիկին գցել վառարանի […]

̰
Մեր քննարկումների նպատակն է, որպեսզի դեղերի գները շուկայում նվազեն. Փաշինյան

21:01 26.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Խորհրդակցությանը մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներն ու ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչները: «Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում դեղերի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ, ահազանգեր է ներկայացրել նաև Հաշվեքննիչ պալատը: Վերջերս կառավարության որոշմամբ այս ոլորտում որոշակի […]

̰
Սիրելի՛ կանայք՝ մի վախեցեք հեծանիվ հորինել․ դուխով արե՛ք ձեր քայլը․ Փաշինյան

20:45 26.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից հրապարակել տեսանյութ  «Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի»  միջազգային համաժողովից։ «Սիրելի կանայք (նաև տղամարդիկ). մի վախեցեք հեծանիվ հորինել: Դուխով արե՛ք ձեր քայլը»:

̰
Հանդիսավոր երթ՝ Սահմանապահ զորքերի տոնի առթիվ

20:31 26.04.2019

Սահմանապահի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինվորական նվագախումբը, ինչպես նաև դեֆիլեի մասնակից զինծառայողներն այսօր հանդիսավոր երթով անցան Հյուսիսային պողոտայով (Հյուսիսային պողոտա-Թումանյան հատվածից մինչև Խ. Աբովյան փողոց)։

̰
BACK_TO_TOP