TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

Գլխավոր

Գերմանիայում կստեղծվի Ղրիմի հարցով միջազգային հանձնաժողով

08:30 19.04.2019

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Հերդտը հայտարարել է, որ Գերմանիայում կստեղծվի միջազգային հանձնաժողով՝ Ղրիմում և Դոնբասում մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկման համար։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։ Հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու ցանկություն են արդեն հայտնել պատգամավորներ ԵՄ 7 երկրներից։ Նշվում է, որ Ղրիմի հարցով հանձնաժողով ստեղծելը Հերդտի նախաձեռնությունն է։ Նա նշել է, որ այդ […]

̰
Թրամփին հանդիմանել են «Գահերի խաղի» կերպարի օգտագործման համար

08:02 19.04.2019

HBO հեռուստաալիքը հանդիմանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Գահերի խաղը» սերիալի կերպարը քաղաքական նպատակներով գործածելու համար։ Այս մասին հայտնում է CNBC-ն։ «Ռուսական գործով» հետաքննության արդյունքների մասին գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի մամուլի ասուլիսից հետո Թրամփն իր թվիթերյան էջում հրապարակել է սերիալի ոճով լուսանկար՝ «Խաղն ավարտված է» մակագրությամբ։ Վերևում ավելացված է․ «Ատողների և ձախ արմատական դեմոկրատների համար։ […]

̰
Պորոշենկոն «նվաճումների» կորստի վերաբերյալ նախազգուշացում է արել ուկրաինացիներին

07:46 19.04.2019

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ երկիրը կարող է կորցնել բոլոր «նվաճումները», որոնք գրանցվել են իր նախագահության օրոք։ Նրա խոսքով՝ նոր դեմքով քողարկված քաղաքական հին ուժը փորձում է ռևանշ ստանալ։ Նա ռևանշի առաջին ազդանշան է համարում «Պրիվատբանկի» վերաբերյալ Կիևի շրջանային դատարանի կայացրած որոշումը՝ այն պետությունից վերցնելու և նախկին տերերին վերադարձնելու վերաբերյալ։ […]

̰
Դեղին բաճկոնավորներին արգելել են Աստվածամոր տաճարի մոտ ակցիաներ անցկացնել

07:18 19.04.2019

Փարիզի ոստիկանությունն արգելել է ապրիլի 20-ին Փարիզի Աստվածամոր տաճարի հարակից տարածքում դեղին բաճկոնավորների բողոքի հերթական ակցիայի անցկացումը։ Նշվում է, որ շաբաթօրյա ակցիայի անցկացման արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներով։ Բացի այդ, տաճարի հարակից տարածքում անցկացվում են նաև ապացույցների հավաքման աշխատանքներ՝ Փարիզի դատախազության հարուցած գործի շրջանակում։ Դրա հետ մեկտեղ իրավապահներն արգելել են ցույցերի անցկացումը Ելիսեյան դաշտերում։

̰
Էմերին հրապարակել է «Արսենալ»-ի մեկնարկային կազմը

21:49 18.04.2019

ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ կհանդիպի իտալական «Նապոլի»-ին: «Զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խաղից առաջ հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Լոնդոնցիների և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել իր թիմի մեկնարկային կազմում: «Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Չեխ, Սոկրատիս, Կոսիելնի, Մոնրեալ, Միտլենդ-Նայլս, Կոլաշինաց, Ջակա, Տորեիրա, Ռեմսի, Օբամեյանգ, Լակազետ: […]

̰
ՊԵԿ-ն ավտոգազալցակայանների տերերին հորդորում է պահպանել հարկային օրենսդրության պահանջները. 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվում են ստուգումներ

21:16 18.04.2019

Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի տարածքում ավտոմեքենաների գազալցավորման ճնշման կայանների գործունեություն իրականացնող 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացնում է տարբեր հսկողական միջոցառումներ (այդ թվում՝ 35-ի մոտ նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ)՝ հարկային իրավախախտումների առկայության ռիսկերը բացահայտելու, ինչպես նաև իրացման իրական ծավալները ճշտելու նպատակով: Հսկողական միջոցառումներն ընթացքի մեջ են: Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, առանձին […]

̰
Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան

20:51 18.04.2019

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերն առ հայրենիք։ Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճամփաները փշոտ ու քարքարոտ, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։ Իմ […]

̰
Թրամփը չի համագործակցել ՌԴ-ի հետ, սակայն ՌԴ-ն միջամտել է ԱՄՆ ընտրություններին. հրապարակվել է Մյուլլերի զեկույցը

20:28 18.04.2019

Ուիլիամ Բարը հայտնել է, որ հատուկ դատախազը գրանցել է Թրամփի կողմից արդարադատությանը խոչընդոտելու 10 դեպք, սակայն այդպես էլ մեղադրանք չի ներկայացրել:

̰
Հայաստանը կարևորում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը. վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

20:15 18.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի («House Democracy Partnership») համանախագահ Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ), ԺԳՀ համանախագահ կոնգրեսական Վերն Բուքանանը (հանրապետական), ԺԳՀ անդամ կոնգրեսականներ Դինա Թայթուսը (դեմոկրատ), Մայքլ Քոնավեյը (հանրապետական), Ջերի Քոնոլին (դեմոկրատ), Ադրիան Սմիթը (հանրապետական), Բարբարա Լին (դեմոկրատ) և Թերրի Սյուելը (դեմոկրատ): Վարչապետը ողջունել է […]

̰
Պատրաստվում եմ հարց ուղղել նախարարին բանակի մարզական ակումբի վերաբացման վերաբերյալ. Ջուլֆալակյան

19:44 18.04.2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Արսեն Ջուլֆալակյանը հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում: «Պատրաստվում եմ Ազգային ժողովում հարց ուղղել պաշտպանության նախարարին, հարցս վերաբերելու է բանակի կենտրոնական մարզական ակումբի վերաբացմանը: Շատ մարզիկներ ընտանիքով արտագաղթում են, քանի որ չեն կարողանում մարզվել, քանի որ պիտի սովորական վաշտում ծառայեն: Շատ […]

̰
Պորոշենկոն և Զելենսկին համաձայնեցրել են մի շարք վիճելի հարցեր և վաղը կմասնակցեն բանավեճի

19:29 18.04.2019

Մարզադաշտում նախատեսված բանավեճից հետո թեկնածուները պետք է հասցնեն մասնակցել Հանրային հեռուստաընկերությունում նշանակված բանավեճին:

̰
Նախագահը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ

19:22 18.04.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության […]

̰
Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ

19:13 18.04.2019

Հաշվի առնելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի […]

̰
Արտավազդ Փելեշյանը նախագահին է նվիրել իր հեղինակած գիրքը

18:40 18.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանին: Ողջունելով անվանի կինոռեժիսորին՝ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նրա ավանդը հայ և համաշխարհային կինոյի զարգացման գործում և նշել, որ նա ժամանակակից հայ մշակույթի մեծագույն ներկայացուցիչներից է: Անդրադառնալով Արտավազդ Փելեշյանի ստեղծագործություններին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ նա համաշխարհային վավերագրական կինոյի […]

̰
Դատավորները մոտենում էին և ասում, որ չգիտեին` պատգամավոր եմ. Արսեն Ջուլֆալակյան

18:34 18.04.2019

«ԱԺ-ի քառօրյաները 3 շաբաթը մեկ են և մնացած 3 շաբաթները հանձնաժողովներում է. օրվա ընթացքում ավելի քիչ է զբաղվածությունը: Նրանք, ովքեր տեսել են եզրափակիչ գոտեմարտս, լսել են, թե մեկնաբանը ինչպես է ներկայացնում Հայաստանի մարզիկին` որպես պատգամավոր»,- ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական […]

̰
Ցեմենտի ներմուծումների համար հավելյալ տուրքը կգործի մեկ տարի

18:23 18.04.2019

Իրանից ներկրվող ցեմենտը ավելի էժան է, և խնդիրներ են առաջանում Հայաստանում արտադրվող ցեմենտի իրացման հարցում։ Սրա համար Ազգային ժողով է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է պետական տուրք սահմանել ներկրվող ցեմենտի վրա՝ գները հավասարեցնելու համար։ ԱԺ-ում քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավորներից Բաբկեն Թունյանի հարցին պատասխանելիս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հաստատեց, որ այդ տուրքը սահմանվելու է մեկ […]

̰
Հասարակական վայրերում ծխողները կտուգանվեն. ոստիկանություն

18:21 18.04.2019

Հակածխախոտային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու շրջանակներում ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով վարչական պատասխանատվություն է սահմանվում ծխելու կանոնները խախտելու համար: Ըստ օրենսդրության՝ կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններում, օդակայաններում, ավտոբուսի և գնացքի կայարաններում, հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում՝ բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների, հասարականան տրանսպորտում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, […]

̰
Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ԼՂ հարցը կքննարկեն ապրիլի 24-ին. Զախարովա

18:19 18.04.2019

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն առաջիկայում նախատեսում են քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Քննարկումը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում կայանալիք միջազգային անվտանգության մոսկովյան ամենամյա համաժողովի ընթացքում:

̰
Հայաստանում տարիներ շարունակ գոյություն ունի ջրային մաֆիա. Դավիթ Սանասարյան

18:17 18.04.2019

Այսօր կառավարության նիստից հետո` լրագրողների հետ զրույցում, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ Հայաստանում տարիներ շարունակ գոյություն ունի ջրային մաֆիա, բայց անուններ չտվեց: «Ջրի կորուստները նորմայից ավել են եղել, թաքնված հողեր են եղել: Տարբեր գյուղերում հայտնաբերել ենք մեծ քանակի՝ հեկտարներով հողեր, որոնք թաքցված են եղել: Չհիմնավորված պարտքեր են եղել, այսինքն` չեն մատակարարել գյուղացիներին, […]

̰
Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ

18:16 18.04.2019

ՀՀ ազգային ժողովում ավարտվեց ՀԾԿՀ նախագահի ընտրության քվեարկությունը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները. ՀԾԿՀ նշանակման համար առաջադրված էր Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 106-ը: Հովակիմյանը հայտնեց, որ քվեատուփում եղել է 106 քվեաթերթիկ, որոնցից անվավեր էր մեկը: Ձայների 85 կողմ, 20 դեմ հարաբերակցությամբ Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում։

̰
Հայ շախմատիստները մեծ առավելությամբ հաղթեցին ավստրիացիներին. Շախմատի վետերանների թիմային ԱԱ

18:04 18.04.2019

Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվում  է վետերան շախմատիստների աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը հանդես է գալիս 50+ տարիքային խմբում: Երկրորդ տուրում մեր վետերանները ևս փայլուն ելույթ են ունեցել: Մեր հավաքականը 3,5-0,5 հաղթել է Ավստրիայի ընտրանուն: Մեր թիմի կազմում հաղթանակներ են տարել Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Արշակ Պետրոսյանը, իսկ Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել: Երկրորդ տուրից […]

̰
Լենա Նազարյանն առաջարկեց երկարաձգել ԱԺ նիստը, պատգամավորները դեմ էին

18:02 18.04.2019

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարեց, որ ԱԺ նիստին զուգահեռ ընթանում է ՀԾԿՀ նախագահի ընտրություն: Նա առաջարկեց ԱԺ նիստը երկարաձգել մեկուկես ժամով: Վարման կարգով ելույթ ունենալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկեց ելույթների ժամանակը կրճատել ու գրանցվողներին հատկացնել 2 րոպե, ավելի կարճ ժամանակահատվածում տեղավորվել: Խմբակցության մեկ այլ անդամ՝ Սերգեյ Ատոմյանը, նկատեց՝ եթե երկու օր […]

̰
Ցեմենտի ներկրումներն ավելի արագ են աճել, քան տեղական արտադրությունը․ քննարկում ԱԺ-ում

17:51 18.04.2019

Հայաստանի հարևան պետություններում ցեմենտի գները տարիների ընթացքում նվազել են, ինչի արդյունքում միայն նախորդ տարի ներկրվող ցեմենտի չափը աճել է 3,5 անգամ, իսկ տեղական ցեմենտի սպառման աճը եղել է ընդամենը 50 տոկոս։ Այս մասին ԱԺ-ում ներկրվող ցեմենտի համար տուրքեր սահմանելու մասին կարգավորման քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքերով՝ հարևան երկրում (նկատի է առնվում […]

̰
Մենք չենք կարող մի կողմից բանակցություններ վարել, մյուս կողմից` ունենալ ատելության դրսևորումներ. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Լը Ֆիգարո»-ին

17:48 18.04.2019

ՀՀ ԱԳ նախարար «Լը Ֆիգարո» ֆրանսիական պարբերականին հարցազրույց է տվել: Ստորև ներկայացնենք հարցազրույցը: – Ո՞րն է Փարիզ՝ Ձեր այցի հիմնական նպատակը։ – Ֆրանսիայի հետ մենք ունենք առանձնահատուկ, ինչպես ասում են՝ եղբայրական հարաբերություններ։ Մեր հարաբերությունների օրակարգը ընդգրկում է  քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթության ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Սա իմ երրորդ հանդիպումն է Ժան Իվ Լե […]

̰
Իմ կենսագրությունում ոչ մի մութ ու գաղտնի անկյուն չունեմ. Հովակիմյանը` Ծառուկյանին

17:42 18.04.2019

«Ես, իհարկե, զգացված եմ, որ Ծառուկյանը համեստ անձիս կենսագրությանը փորձել է ծանոթանալ, բայց ով ներկայացրել է իրեն իմ կենսագրությունը, ուղղակի սխալ է ներկայացրել: Էնտեղ տվյալները շատ սխալ են ներկայացված: Ես «Հայկական ժամանակում» ոչ թե 10, այլ 15 եմ աշխատել և երբևէ աշխատանքից ազատված կամ հեռացված չեմ եղել: Եթե նկատի ունեն, որ ես իմ լրագրողական գործունեությունը […]

̰
Ժամանակն է հասկանալ՝ մեզ պե՞տք են աշխատատեղեր, թե՞ ավելի մատչելի ցեմենտ. Հայկ Սարգսյան

17:22 18.04.2019

Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է այն խնդրին, որը ցեմենտի արտադրության և ներկրման հետ է կապված: «Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչ ինքնարժեք են ստանում ընդհանրապես Հայաստանում երեք ցեմենտ արտադրողները: Ինչքան է նստում ցեմենտը ներմուծողների վրա Երևանում, որ, ըստ դրա, որոշենք` պետտուրքն ինչքան կիրառենք, պետտուրքին ինչ գին կիրառենք իրանական ցեմենտի վրա, […]

̰
«Միջերկրականի շրջանէն դուրս մղել Թուրքիան». թուրք վերլուծաբանը մտահոգ է Քոնկրէսի  քայլերով

17:14 18.04.2019

«Հապերթիւրք»ի մէջ հրապարակուած յօդուածով մը թուրք վերլուծաբան Սերտար Թուրկութ անդրադարձած է Միացեալ Նահանգներու Ծերակոյտին ներկայացուած ռազմավարական նախագիծի մը, որ պատրաստուած է ծերակուտականներ Պապ Մենենտեզի ու Մարքօ Ռուպիոյի կողմէ եւ որուն վաւերացումը կրնայ ծանր հետեւանքներ ունենալ Թուրքիոյ համար։ Բացի այդ, այս նախագիծով ամերիկացի քոնկրեսականները կառավարութեան կ՛առաջարկեն դադրեցնել ամերիկեան «Էֆ. 35» ռազմական օդանաւերու մատակարարումը, անոնք նաեւ կ՛անդրադառնան […]

̰
Ժամանակին լիքը արիշ-վերիշներ եք ունեցել և պետք է խորանալ, դրանք բացահայտել. Փաշինյան

17:10 18.04.2019

Այսօր կառավարության նիստի ժամանակ քննարկվեց նաև Երևանի աղբահանության հարցը: Վարչապետը խնդիրը տեսնում է դեռ 2014թ. մրցույթի արդյունքներում, երբ 2 օպերատորի փոխարեն 1 օպերատոր է շահում: «Եթե մենք ունենայինք 2 օպերատոր, նախ` մրցակցային վիճակ կլիներ, և եթե մի օպերատորը պրոբլեմ ուներ, մյուս օպերատորին կխնդրեինք քաղաքի մյուս հատվածում էլ գործառույթներ իրականացնել: Եվ մարդիկ կան, որ ժամանակին այդ […]

̰
Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում. Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Մամեդյարովի հայտարարությունները

17:09 18.04.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ մոսկովյան հանդիպումից հետո արված հայտարարությունները: ԱԳՆ լրատվական ծառայությունը ներկայացրել է մամուլի խոսնակին ուղղված հարցը և պատասխանը. Հարց․ Անդրադառնալով ապրիլի 15-ի հանդիպմանը՝ Մամեդյարովը նշել է, որ քննարկում է եղել 2016-ին Ռուսաստանի կողմից ներկայացված ծրագրի հիման վրա։ Ի՞նչ ծրագրի մասին է խոսքը։ Աննա Նաղդալյան․ […]

̰
Եթե վարչապետը որևէ վայրկյան չվստահի ինձ, այդ վայրկյանին ինձ կազատի զբաղեցրածս պաշտոնից. Սանասարյան

17:02 18.04.2019

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Հարցերը վերաբերում էին վերջին օրերին շրջանառվող այն լուրերին, թե Դավիթ Սանասարյանը ներքաշված է կոռուպցիոն գործերում: «Որևիցե կառույց չի կարող ինձ որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել: Ես ինքս սկզբունքորեն մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ, և հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ, իմ […]

̰
BACK_TO_TOP