TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC

Գլխավոր

«Արսենալ»-ի հայտացուցակը «Նապոլի»-ի հետ խաղում

16:48 18.04.2019

ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը ուժերը կչափի իտալական «Նապոլի»-ի հետ: Առաջին խաղում լոնդոնցիները սեփական հարկի տակ առավելության են հասել մրցակցի նկատմամբ` 2:0 հաշվով: «Զինագործներ»-ը խաղից առաջ հրապարակել են թիմի հայտացուցակը. Չեխ, Լենո, Էլնենի, Պապաստատոպուլոս, Կոսիելնի, Մխիթարյան, Ռեմսի, Լակազետ, Օզիլ, Տորեիրա, Օբամեյանգ, Միտլենդ-Նայլս, Իվոբի, Մոնրեալ, Մուստաֆի, Ջենկինսոն, Գուենդուզի, Կոլաշինաց, Ջակա, Նկետիա, Օկոնկվո: […]

̰
Եթե ինչ-որ շքերթներ, փուչիկներ լինեն, ապա դրանք ինձ կհիշեցնի Խորհրդային միության տարիները. Գորգիսյանը՝ Քաղաքացու օրվա մասին

16:42 18.04.2019

«Եթե կառավարությունը որոշել է, որ այդ օրը պետք է տոն լինի, ապա կարծում եմ, որ նորմալ է գումար հատկացնել դրան: Բայց կարծում եմ, որ էստեղ հենց քաղաքացիները պետք է առաջնային գնահատական տան, թե արդյոք իրենց առաջնային խնդիրները հենց դրանք են: Մենք հիմա շատ լուրջ խնդիրներ ունենք` սկսած ճանապարհաշինությունից, մանավանդ, որ հիմա զբոսաշրջության սեզոնն է սկսվում, […]

̰
Երբ ԱԺ ընդմիջումների ժամանակ գնում էի մարզումների, մարդիկ, հնարավոր է, մտածում էին` PR եմ անում. Արսեն Ջուլֆալակյան

16:20 18.04.2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Արսեն Ջուլֆալակյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում պատմել է իր տպավորությունների մասին. «Երեք տարի ընդմիջում էի վերցրել, 2016-ի Օլիմպիական խաղերից հետո նման մեկնարկ չէի ունեցել: Շատ էին կողքից հնչում կարծիքներ, որոնք հաճախ մասնագիտական չէին, և դա ազդում էր»: Արսեն Ջուլֆալակյանը նշեց, որ […]

̰
Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրգործի շրջանակներում կատարվել են խուզարկություններ և առգրավումներ. ՀՔԾ

15:41 18.04.2019

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրգործի շրջանակներում կատարվել են խուզարկություններ և առգրավումներ: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ չեն կարող հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով: Արձագանքելով Միհրան Պողոսյանի գրասենյակի հայտարարությանը, որտեղ նշված էր նրա գտնվելու վայրը, Օհանջանյանը նշեց, որ հետախուզում հայտարարվում է ոչ միայն անձի գտնվելու վայրը […]

̰
«Համագործակցութեան նոր առիթ». Հայ Դատի Մարմնի յայտարարութիւնը քոնկրէսականներու Հայաստանի այցի առթիւ

15:33 18.04.2019

Այս շաբաթ Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան երկկուսակցական ժողովրդավարական գործընկերութեան պատուիրակութեան աշխատանքային այցելութիւնը Հայաստան առիթ պիտի տայ Միացեալ Նահանգներու օրէնսդիրներուն ուղղակիօրէն համագործակցելու Հայաստանի խորհրդարանի` իրենց գործընկերներուն հետ եւ արձանագրելու Հայաստանի` վերջերս տեղի ունեցած հիասքանչ յառաջընթացը` սկսած միջազգային մակարդակով ճանչցուած` իշխանութեան սահմանադրական փոխանցումէն, ամէնուր հաւանութեան արժանացած ազատ ու արդար ընտրութիւններէն մինչեւ լայնածաւալ ժողովրդավարական զարգացում եւ կառավարման ոլորտին […]

̰
Հայաստանում մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր. Փաշինյանի արձագանքը Խոսքի ազատության ինդեքսին

14:42 18.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2019թ. խոսքի ազատության ինդեքսում Հայաստանի զբաղեցրած դիրքին` ընդգծելով, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը և հայտնվել 61-րդ հորիզոնականում: Վարկանշային ինդեքսը կազմում է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը: «Սա, ըստ էության, միջազգային արձանագրումն է իմ այն պնդման, թե Հայաստանում մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր: Հ.Գ. Մենք, […]

̰
Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար կառավարությունը հատկացրեց 124 մլն դրամ

14:28 18.04.2019

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից կտրամադրի 124 մլն դրամ: Հարցը ներառված էր կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի թվում: Վերոնշյալ գումարով Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում պետք է պատշաճ կերպով իրականացվեն «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ: Քաղաքացու օրը կնշվի յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը: Ավելի վաղ հայտնել էինք` ապրիլի վերջին […]

̰
2019թ. խոսքի ազատության ինդեքսում Հայաստանը հանգրվանել է 61-րդ հորիզոնականում

14:25 18.04.2019

Հայաստանը խոսքի ազատության ցուցանիշով զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը՝ զիջելով Վրաստանին:

̰
Մարուքյանը վարչապետին առաջարկել է հետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը

14:18 18.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է հետ կանչել ՏՄՊՊ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։ «Սիրելի՛ քաղաքացիներ, Քիչ առաջ իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրություն է ուղարկվել՝ կապված ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի ստաժի անբավարարության հետ։ Այդ հիմքով՝ իմ կողմից առաջարկվել է […]

̰
Նայելով այս մթնոլորտին` կարող եմ ասել, որ ոչ մի լավ բան չի կարող լինել. Ծառուկյանը՝ խորհրդարանի մասին

14:07 18.04.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ շատ համբերատար է, հանգիստ է, սակայն այսօր նայում է խորհրդարանին և հասկանում, որ այս սկզբունքով և մոտեցումով որևիցե առաջարկ, որը արդյունավետ կլինի տնտեսության, քաղաքացու, գյուղացու համար, չկա. «Ամեն մեկը կանգնում է, մի բան ասում, պատասխանում մյուսին: Ես, նայելով այս […]

̰
Թունյանը թող գնա գործարան, աշխատակիցներն իրեն սպասում են. Գագիկ Ծառուկյան

13:46 18.04.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում պատասխանել է լրագրողների հարցերին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն անդրադարձել է «Արարատցեմենտ» գործարանին, որի սեփականատերը ինքն է և տեղեկացրել, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ու գործարանի ներկայացուցիչների քննարկումները շարունակվում են. «Մենք օրենքին հակառակ ոչ մի բան չենք անում: Թունյանը թող գնա գործարան, աշխատակիցները իրեն սպասում են: Թող բարի […]

̰
Դե, եկեք օրենք ընդունենք, որ Հանրապետության հրապարակն էլ կարող է օտարվել միայն բացառիկ դեպքերում․ Փաշինյան

13:40 18.04.2019

Հայաստանի ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է ամրագրել, որ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը կարող է վաճառվել միայն բացառիկ դեպքերում, այն էլ՝ օրենքի ընդունման դեպքում։ Այս մասին նախագիծը ներկայացվել է կառավարության այսօրվա նիստում։ «Էդ փախեփախի տրամաբանությունը ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է շարունակվում։ Հիմա էս նախագիծը որ կարդում եմ, տպավորություն է, որ ասենք ինչ-որ մեկը, կառավարությունը […]

̰
Արդեն այսօրվանից հնարավոր է մանկապարտեզում երեխային հերթագրել առցանց

12:50 18.04.2019

Մանկապարտեզում երեխաների առցանց հերթագրումը mankapartez.yerevan.am կայքի նոր հնարավորությունն է, որը թույլ է տալիս ծնողներին տնից, աշխատավայրից կամ ցանկացած այլ վայրից առցանց հերթագրել երեխային Երևանի քաղաքապետարանի ցանկացած մանկապարտեզում: «Ունենալով ցանկացած սարք, որով կարելի է մուտք գործել համացանց` հեռախոս, պլանշետ, թե համակարգիչ, մեր քաղաքացին ունենում է հնարավորություն գրանցելու երեխային մանկապարտեզում: Գործընթացը ձեզնից կարող է խլել 3-4 րոպե: […]

̰
«Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը «Նապոլի»-ի հետ խաղում՝ ըստ SHANTNEWS.am-ի

12:48 18.04.2019

Լոնդոնի «Արսենալ»-ը ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ պատասխան խաղում մրցակցի դաշտում կմրցի իտալական «Նապոլի»-ի հետ։ «Զինագործներ»-ն առաջին խաղում՝ սեփական հարկի տակ, 2:0 հաշվով հաղթել են մրցակցին: SHANTNEWS.am-ը կազմել է «Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը «Նապոլի»-ի հետ խաղում: Ըստ մեր կանխատեսումների` լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կընտրի 4-2-3-1 մարտավարությունը՝ առաջին րոպեներից խաղադաշտ դուրս բերելով Հենրիխ Մխիթարյան, […]

̰
Գազի հարցում պետության կողմից որևիցե պարտք չի կուտակվում և չի կարող կուտակվել. Գարեգին Բաղրամյան

12:47 18.04.2019

ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է գազի գնի խնդրին. «Գազի սակագնի վերաբերյալ քննարկումներն ընթացքի մեջ են: Ձևավորված են որոշակի առաջարկներ, և մենք պետք է քննարկենք ռուսական «Գազպրոմի» հետ: Թե դա երբ և ինչ ժամկետում կլինի, չեմ կարող ասել»: Գարեգին Բաղրամյանը նշեց, որ գործընթացը երկարաձգվում է, քանի որ […]

̰
Կտրոն չեն տալի՞ս, նույն գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք, տարեք, նստացրեք․ Փաշինյան

12:36 18.04.2019

«Ինձ ամեն օր ասում են, որ գազալցակայաններն ու բենզալցակայանները չեն տալիս ՀԴՄ կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս, ու ընդ որում, էդ բոլոր գազալցակայանների և բենզալցակայանների հետևը կանգնած են կոնկրետ մարդիկ։ Ինչի՞ չեք կարողանում, պարո՛ն Օսիպյան, պարո´ն Վանեցյան, ինչի՞ չեք լուծում էդ հարցը։ Ինչքա՞ն պիտի էս հարցը մնա»,- կառավարության նիստի ժամանակ այս թեմայով դժգոհեց վարչապետ Նիկոլ […]

̰
ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն. հայտարարություն

12:34 18.04.2019

ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն։ Այս մասին տեղեկանում ենք Միհրան Պողոսյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաև Պողոսյանի նախկին գրասենյակում։ Այս ռեպրեսիվ քայլերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում։ Ընդգծենք, որ ԱԱԾ այս միջոցառումները փաստացի հաջորդեցին Միհրան Պողոսյանի գրասենյակի ԱԱԾ […]

̰
Այրումի ճանապարհին քարաթափման վտանգ կա. Ֆելիքս Ցոլակյանն ահազանգում է

12:22 18.04.2019

Մինչ օրակարգային հարցերին անցնելը Կառավարության նիստի ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրատապ հայտարարությամբ հանդես եկավ՝ կապված եղանակային տատանումների հետևանքով ստեղծված վիճակի հետ: «Անձրևները շարունակվելու են, ամսի 20-ին շատ ինտենսիվ են լինելու: Կանխատեսվում է, որ տեղումները լեռնային շրջանում ձյան տեսքով կլինեն: Հեղեղումների վտանգ կա, արդեն ունենք ահազանգ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղից. Արաքսի ջրերը բարձրացել են, […]

̰
Հրազենային վնասվածքով հոսպիտալացված պայմանագրային զինծառայողը մահացել է

12:16 18.04.2019

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ 2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն.Ս-ն զորամասի զինանոցում, ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ […]

̰
Պատրաստ եղեք, որ կարող է մի օր մտնեմ քրեակատարողական հիմնարկ ու սնունդը փորձեմ․ Փաշինյանը՝ Զեյնալյանին

12:12 18.04.2019

Արդարադատության նախարարությունում հիմա մտածում են սննդի կազմակերպումը վերապատվիրակելու (աութսորսինգ) մասին, ինչի համար այդպիսի պիլոտային ծրագիր են իրականացրել Գորիսում և ունեն դրական արձագանքներ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ «Շատ լավ, ամեն դեպքում պատրաստ եղեք, որ ես կարող է մի օր մտնեմ մի քրեակատարողական հիմնարկ և սնունդը փորձեմ, որովհետև ախորժակս գրգռեցիք, էնքան […]

̰
Շիրակի մարզի 4 գյուղ պետական ֆինանսավորմամբ դրենաժավորման հայտ է ներկայացրել

11:58 18.04.2019

Կառավարությունը գյուղական համայնքները գերխոնավացումից ապահովագրելու համար դրենաժային համակարգի անցկացման պետական ծրագիր է մշակել: Շիրակի մարզպետարանը 4 գյուղերի գերխոնավ տարածքների հարցն է ներկայացրել: Խոսքը Ազատան, Առափի, Գետք և Ղարիբջանյան գյուղերի մասին է: Գերխոնավացման երևույթը նոր չէ, որ առաջացել է գյուղերում: Դեռ 70-ականներին դրենաժային համակարգ նշված գյուղերում եղել է, հիմա խնդիրը դրանք վերաշահագործելն է: Դրանք խցանված են, […]

̰
Երաշխավորո՞ւմ եք, որ նորմալ սնունդ է տրամադրվում կալանավորներին․ Փաշինյանը՝ Զեյնալյանին

11:56 18.04.2019

Էականորեն բարձրացել է Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին ու կալանավորներին տրվող սննդի որակը, ինչի արդյունքում զգալի նվազել են նրանց ուղարկվող հանձնուքները։ Այս մասին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցերին պատասխանելիս։ «Դուք հիմա երաշխավորո՞ւմ եք, որ էնտեղ նորմալ, ուտելի սնունդ է տրվում կալանավորված անձանց»,- հարցրեց Փաշինյանը։ «Ես բազմիցս ինքս նաև համտեսել եմ […]

̰
99 տոկոսով ցրտահարություն չի լինի․ Ֆելիքս Ցոլակյան

11:42 18.04.2019

Հայաստանում մոտ երկու ամսից կսկսի գործել գյուղատնտեսական ապահովագրության մեխանիզմը, որը ուշանում է տեխնիկական պատճառներով՝ ապահովագրական ընկերությունը կայքն է պատրաստում։ Այս մասին կառավարության նիստի օրակարգային հարցերի քննարկումից առաջ, վարչապետի հարցին ի պատասխան, ասաց գյուղնախարարի պաշտոնակատարը։ Նիկոլ Փաշինյանը հարցրեց նաև ցրտահարությունների մասին՝ այդ վտանգը դեռ կա՞։ Նրան պատասխանեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նախարարի խոսքով՝ ամենացածր ջերմաստիճանը լինելու […]

̰
Քաղաքապետարանը չլսեց մեր հորդորները և հայտարարեց տեխնիկական պարամետրերով այնպիսի մրցույթ, որով կարող էր հաղթել միայն մեկ կազմակերպություն. Խաժակյան

11:38 18.04.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կառավարության շենքի առջև հայտարարություն արեց՝ բողոքելով քաղաքապետարանի գործելաոճից: «Ձմռանը եղավ մի պահ, երբ աղբահանության վիճակը վատթարացավ, ակնհայտ էր, որ պետք էր միջոցներ ձեռնարկել ճգնաժամից խուսափելու համար: Քաղաքապետարանը հայտարարեց, որ պետք է ձեռք բերի նոր մեքենաներ, որոնցով հնարավոր կլինի շահագործումն իրականացնել: Մեր խմբակցության կողմից եղավ պնդում, որ այն գնումը, […]

̰
Հավատում եմ, որ պարոն Մարուքյանը մանրամասն ծանոթ է Սերժ Սարգսյանի կոստյումի մանրաթելերին. Վահագն Հովակիմյան

11:36 18.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանն ապրիլի 18-ի նիստում խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի և հարակից փաթեթների քննարկման ժամանակ հնչած որոշ դիտարկումների արձագանքեց: Դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նա նշեց. «Սերժ Սարգսյանի կոստյումի մասին. ես հավատում եմ, որ պարոն Մարուքյանն ամենայն մանրամասնությամբ, ոչ թե կոճակների, այլ մանրաթելերի աստիճանի կարող է […]

̰
Ծրագրից խոսեք, ինչ եք շորերի անվանումներ տալիս. ԱԺ-ում թեժ էր

11:22 18.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը ապրիլի 18-ին խորհրդարանում արձագանքեց «Բարգավաճ Հայաստան»-ից հնչած քննադատությանը՝ ասելով. «Երբ հայտարարեցի հիշողությունը չկորցնելու մասին, հարգարժան գործընկերս նույնիսկ նեղսրտեց, թե հիշողությունը չկորցնելու համար պետք է հիշողություն ունենալ ու անմիջապես ինձ մեղադրեց կոստյումի հետ կապված արտահայտություն անելու համար, այն դեպքում, երբ այդ մասին հայտարարել էր այլ պատգամավոր: Պետք է հիշողություն […]

̰
ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել է հանդիպել Վաշինգտոնում. Մամեդյարով

10:48 18.04.2019

Ապրիլի 15-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում էր կայացել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ:

̰
Մշակույթի և գյուղնախարարությանը վերաբերվում եք որպես կոստյումի կոճակների՞. Զեյնալյանը՝ Մարուքյանին

10:32 18.04.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 18-ին խորհրդարանում ելույթ ունենալիս հանդես եկավ, իր իսկ գնահատմամբ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ոճով: «Ես կխնդրեի պարոն Մարուքյանին՝ ինձ տրամադրել վահանակները, որ կազմել եք: Չե՞ք կարող տալ, շատ փող եք ծախսել,  դրա համա՞ր: Դրանք ընթեռնելի չէին, բայց դիզայնի համար կարևոր են, կուզեի ունենալ իմ ձեռքի տակ ձեր […]

̰
«Սանիթեք»-ը` որպես օտարերկրյա ներդրող, կրել ու շարունակում է կրել ահռելի վնասներ և կորուստներ. «Սանիթեք»-ի հայտարարությունը

10:04 18.04.2019

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել` կապված աղբահանության խնդիրների վերաբերյալ քաղաքապետարանի հայտարարությունների հետ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում աղբահանության և «Սանիթեք» ընկերության հետ կապված բազմաթիվ հրապարակումները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք` քաղաքապետարանին կոչ ենք անում լինել օբյեկտիվ և հրապարակել նաև այն նամակները և […]

̰
Ռիո դե Ժանեյրոյում երկու շենքի փլուզման հետևանքով զոհվել է 19 մարդ

07:57 18.04.2019

Ռիո դե Ժանեյրոյում փլուզվել է ապօրինի կառուցված երկու շինություն։ Զոհվել է 19 մարդ։ Հաղորդվում է 8 տուժածի մասին, որից 3-ը գտնվում են հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է Brasil պորտալը։ Եվս 5 մարդ անհետ կորած է համարվում։ Փրկարարները փլատակներում որոնում են անհետ կորածներին։ Փլուզման պատճառների մասին չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ այդ շրջանը սաստիկ տուժել […]

̰
BACK_TO_TOP