TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Գլխավոր

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի ԿԲ-ի դեմ

07:46 18.04.2019

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Վենեսուելայի Կենտրոնական բանկի դեմ։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։ Գերատեսչությունում նշել են, որ Վենեսուելայի ԿԲ-ն օգտագործվում է որպես Մադուրոյի անօրինական ռեժիմի գործիք, որը շարունակում է գողանալ վենեսուելական ակտիվները և շահագործել կառավարական հաստատությունները՝  կոռումպացված ներքին աղբյուրներին հարստացնելու համար։ Վենեսուելային առնչվող պատժամիջոցային ցուցակում են հայտնվել նաև ֆիզիկական երկու անձինք՝ […]

̰
Մակրոնն Աստվածամոր տաճարի վերականգնման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել

07:31 18.04.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հատուկ ներկայացուցիչ է նշանակել, ով կզբաղվի կրակից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմամբ։ Պաշտոնը կզբաղեցնի գեներալ Ժան-Լուի Ժեորժելենը։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։ Ժեորժելենը կփոխգործակցի գործում ներգրավված բոլոր նախարարությունների, մասնավորապես Մշակույթի նախարարության հետ։ Ապրիլի 15-ին բռնկված և ավելի քան 12 ժամ շարունակված հրդեհը զգալի վնաս է հասցրել տաճարին։

̰
G20-ի գագաթնաժողովն առաջին անգամ կանցկացվի արաբական երկրում

07:18 18.04.2019

2020 թվականի նոյեմբերին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադը կընդունի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ նշելով, որ G20-ի հանդիպումը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի արաբական երկրում։ Գագաթնաժողովը կնախագահի սաուդցի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը։ G20-ի առաջիկա գագաթնաժողովը տեղի կունենա հունիսին, Ճապոնիայում։

̰
Պորտուգալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է․ կա առնվազն 28 զոհ

00:18 18.04.2019

Պորտուգալիայի Մադեյրա կղզում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 28 հոգի։ Այս մասին հաղորդում է Lusa գործակալությունը։ Diário de Notícias թերթի տվյալներով՝ զոհերի թվում, ենթադրաբար, 11 տղամարդ և 17 կին կա, որոնք բոլորն էլ զբոսաշրջիկներ են Գերմանիայից: Ավտոբուսի վարորդն ու էքսկուրսավարը պորտուգալացիներ են։ Նրանք վնասվածքներ են ստացել: […]

̰
Ամեն ինչ սկսվում է հենց Նոտր Դամից. Նարեկ Դուրյանը` Աստվածամոր տաճարի հրդեհի մասին

22:57 17.04.2019

«Հորիզոն» լրատվականի տաղավարում դերասան Նարեկ Դուրյանը խոսել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի ու իր ապրումների մասին: Դերասանը պատմել է, որ 40 տարի ապրել է Փարիզում և իր տունն ընդամենը 4 կմ է հեռու տաճարից: «Ամեն ինչ սկսվում է  հենց Նոտղը Դամից, և եթե մենք նայենք քարտեզի վրա, Նոտղը Դամը գտնվում է Փարիզի ծայրում, բայց, միևնույն […]

̰
Ամստերդամում կայացել է «Մատյան ողբերգության» հոլանդերեն թարգմանության առաջին պրակի շնորհանդեսը

21:21 17.04.2019

Ամստերդամի Բեխիյնհոֆկապել (Begijnhofkapel) եկեղեցում ապրիլի 16-ին կայացել են «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնությամբ ավանդական դարձած Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները, որոնց պատվո հյուրերն էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Սուրբ Աթոռի նվիրակ արքեպիսկոպոս Ալդո Կավալին (Archibishop Aldo Cavalli): Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Արդեն չորրորդ […]

̰
Մեկը փորձի գյուղերում դանակով, զենքով հարց լուծել, ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք․ Փաշինյան

19:52 17.04.2019

Հայաստանի գյուղական համայնքներում, օրինակ` Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպերին, եթե կառավարությունը միջամտեր, ասուլիսներ կհրավիրվեին, դատապարտումներ կլինեին։ Իսկ հիմա, երբ չի միջամտել, ասում են՝ ո՞ւր է կառավարությունը։ Այս հակասությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս։ Պատգամավորի հարցը վերաբերում էր նրան, որ գյուղերից մեկում պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը, և ցուցարարների մոտ դանակներ են […]

̰
Նախատեսում ենք 1 մլրդ դրամով ավելացնել շտապօգնության բյուջեն․ Թորոսյան

19:42 17.04.2019

Հայաստանում տարբեր բնակավայրերում կան շտապօգնության մեքենաներ, որոնք չեն շահագործվում, իսկ շտապօգնության կարիք ունեցողները չեն կարողանում պատշաճ օգտվել ծառայություններից։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցերի ժամանակ ասաց պատգամավորներից Սրբուհի Գրիգորյանը։ Նրան պատասխանելիս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս տարի շտապօգնության բյուջեն 3 մլրդ դրամ է, իսկ մյուս տարի նախատեսում են ավելացնել այն մոտ 1 […]

̰
Մենք ուզո՞ւմ ենք, որ ոստիկանության և ԱԱԾ ղեկավարները քաղաքական գործիչներ լինեն․ Փաշինյան

19:40 17.04.2019

Վարչապետի լիազորությունների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը ընտրվելուց առաջ՝ 2018  թվականի մայիսի 1-ին ասել է, որ դրանք չափից շատ են, ու որ ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալիզացնել, որպեսզի որևէ մեկն իր իշխանությունը ի չարս չօգտագործի։ Ազգային ժողովում այս մասին Նիկոլ Փաշինյանին հիշեցնելուց հետո ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ այսօր կառավարության կառուցվածքի քննարկումների ժամանակ իշխանական պատգամավորները սրան […]

̰
Ինչպե՞ս կանխարգելել աղիքային վարակները. առողջապահության նախարարության պարզաբանումը SHANTNEWS.am-ին

19:30 17.04.2019

Ամեն տարի, սեզոնային ակտիվությամբ պայմանավորված, տարածվում  են համաճարակային վարակներ: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ արդեն սկսվում է աղիքային վարակների սեզոնը. «Գարունը, ամառը, աշունն աղիքային վարակների շրջան են: Ցանկացած վարակիչ հիվանդություն ունի իր սեզոնը, և ամռան տաք եղանակներին ավելի շատ […]

̰
Մենք իշխանություն պահելու, ճանկռելու, կրծելու, գրկելու խնդիր չունենք․ Փաշինյան

19:14 17.04.2019

Ազգային ժողովն ունի գործառույթներ ու լիազորություններ, որոնք չի կատարում։ Ընդ որում՝ այդպիսի խոսակցություններ լինում են նաև «Իմ քայլը» խմբակցությունում։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շատ դեպքերում, ըստ Փաշինյանի, պատգամավորները կառավարության առաջ են դնում հարցեր, որոնք իրենց լուծելու հարցեր են։ «Ժողովո´ւրդ ջան, խի՞ եք դնում էդ հարցը։ […]

̰
Արցախյան հիմնախնդիրը մեզ համար ունի ճակատագրական նշանակություն. Բակո Սահակյան

19:12 17.04.2019

Մեր դիրքորոշման մասին այս տարիների ընթացքում մենք բազմիցս հայտնել ենք, որ թե՛ տարածքների և թե՛ կարգավիճակի առումներով վերադարձ անցյալին չի լինելու: Սյս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Արցախի խորհրդարանում կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հաղորդում է «Արցախպրես»-ը: Անդրադառնալով վերջերս Վիեննայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության 10 դեպք

18:55 17.04.2019

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության հետևողական միջոցառումների արդյունքում կանխվել են թմրանյութերի տեղափոխման մի շարք փորձեր։ Մասնավորապես, վերջին օրերին բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության 10 դեպք: Արդյունքում հայտնաբերվել է մոտ 40 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» և մեկ գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են` իրականացված բացահայտումների […]

̰
Պլանավորում ենք առնվազն 40 մլրդ դրամով գերակատարել բյուջեի եկամուտները. վարչապետ

18:46 17.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ այս տարի առաջին եռամսյակում պետբյուջեի եկամտային մասը 11,4 մլրդ դրամով գերակատարել են: «Սա ստվերի կրճատում է, մենք պլանավորում ենք առնվազն 40 մլրդ դրամով գերակատարել բյուջեի եկամուտները: Մի քանի մասշտաբային քրգործեր են հարուցված, մի մասի մեղադրյալները, ցավոք, հետախուզման մեջ են և չեն ներկայացել քննությանը, իսկ ընդհանուր առմամբ՝ […]

̰
Գագիկ Սուրենյանի խոստացած ինտենսիվ անձրևներն արդեն իրականություն են

18:23 17.04.2019

Երեկ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և զգուշացրել, որ սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ: Նա նաև կոչ էր արել սիրահարվել, քանի որ «եղանակը տևական ժամանակով վատանալու է»: Այսօր արդեն խոստացված ամպրոպային ու անձևային եղանակն իրականություն է: Հիշեցնենք, որ ապրիլի 16-20-ը Հայաստանը գտնվելու է ցիկլոնի […]

̰
Հակառակ դեպքում կարող էր թվալ` ամեն ինչ իդեալական է. Ջանջուղազյանը` իրեն պաշտոնանկ անելու առաջարկի մասին

18:09 17.04.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ նիստում առաջարկեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անել` պատճառաբանելով, թե նա լավ չի աշխատում: Մարուքյանի այս հայտարարությանն ի պատասխան` ԱԺ միջանցքում` լրագրողների հետ զրույցում, Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ, իհարկե, ափսոսանքով է վերաբերվում այն հանգամանքին, որ իր գործունեությունը կասկածի տակ են դնում, բայց օբյեկտիվորեն […]

̰
Հեղափոխությունից հետո ունենք կոռուպցիան չհանդուրժող քաղաքացի. գլխավոր դատախազ

17:57 17.04.2019

«Մարդկության պատմությունից էլ սկսենք, մեր երկրի պատմությունից էլ սկսենք, թե նույնիսկ 3-րդ հանրապետության պատմությունից, ժամանակի ընթացքում հակակոռուպցիոն պայքարն ավելի ուժեղացել է, մարդկանց իրավագիտակցությունն է բարձրացել: Հեղափոխությունից հետո՝ այսօր, ունենք շատ ավելի ակտիվ, շատ ավելի նախաձեռնող, շատ ավելի կոռուպցիան անհանդուրժող քաղաքացի: Ուզում եմ, որ սա բոլոր իրավական ու պետական մարմինները կարևորեն»,- ապրիլի 17-ին, լրագրողներից մեկի հարցին […]

̰
Էլինա Դանիելյանը պահպանում է տեղը առաջատարների խմբում. շախմատի ԵԱ

17:53 17.04.2019

Անթալիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Վեցերորդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Ուկրաինան ներկայացնող Աննա Ուշենինայի հետ: Էլինան ունի 4.5 միավոր և այժմ կիսում է 3-14-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Էլինան 5-րդն է: 6-րդ տուրում հաղթանակներ են տարել Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը, իսկ Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտվել են: Լիլիթ […]

̰
Ես էլ եմ ԱԱԾ և ոստիկանության գործունեությունում խնդիրներ տեսնում, բայց չպետք է ամեն տարի կարգավիճակ փոխենք․ Փաշինյան

17:50 17.04.2019

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս ասել է, որ սուպերվարչապետական համակարգը պետք է վերացնել ու փոխել ԱԱԾ և ոստիկանության կարգավիճակները։ Այս մասին այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ու հարցրեց՝ ինչո՞ւ Փաշինյանը չի կատարում իր խոստումները։ Վարչապետն ասաց, որ իրենք կարծրացած չեն իրենց որոշումներում, ու […]

̰
Տիգրան Պետրոսյանը կիսեց 1-8 տեղերը. ավարտվեց Reykjavik Open 2019 մրցաշարը

17:33 17.04.2019

Իսլանդիայում ավարտվեց Reykjavik Open 2019 մրցաշարը: Մեր 3 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Տիգրան Պետրոսյանը: Տիգրանը վերջին՝ 9-րդ տուրում հաղթեց ֆրանսիացի Ֆաբիեն Լիբիժևսկիին և վաստակեց 7 միավոր: Նույնքան միավոր վաստակեց ևս 7 շախմատիստ: Լրացուցիչ ցուցանիշներով, սակայն, Տիգրանը ճանաչվեց 6-րդը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուն: Ռոբերտ Հովհաննիսյանը և Սերգեյ Մովսեսյանը վաստակեցին 6.5-ական միավոր և […]

̰
Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ մեկնել է Նեապոլ

17:30 17.04.2019

ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը ուժերը կչափի իտալական «Նապոլի»-ի հետ: Առաջին խաղում լոնդոնցիները սեփական հարկի տակ առավելության են հասել մրցակցի նկատմամբ 2:0 հաշվով: Այսօր «զինագործներ»-ը մեկնել են Նեապոլ: Թիմի հետ մեկնել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Արսենալ»-ի մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել օդանավակայանից։ «Նապոլի»-«Արսենալ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» […]

̰
Էս տեմպերով դուք դժվար իշխանություն դառնաք. Դանիելյանը՝ Մարուքյանին

17:26 17.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը, արձագանքելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, նշեց. «Պարոն Մարուքյանի մոտ մոլորություն կա վերահսկողության շուրջ, եթե իրեն թվում է՝ օրենսդիրի վերահսկողության մեջ մտնում է, թե գործադիրի որ կադրին ինչպես հանել-տեղավորել, ապա այստեղ դուք արդեն ոչ թե վերահսկողության, այլ կանտրոլի ու իշխանության մասին եք խոսում, ու մի […]

̰
1000 դրամները միշտ չէ, որ պարտաճանաչ վճարում են. Նիկոլ Փաշինյան

17:22 17.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով ԵԽԽՎ-ում արված հայտարարությունը, որ մոտ 50 000 ստվերային աշխատողներ գործում են օրինականության դաշտում: Պատգամավորն ասաց, որ 1000 դրամների հիմնադրամի մուտքերում հեղափոխությունից հետո մինչև 2018 թ. դեկտեմբեր ամսական ցուցանիշն աճել է ամսական 5 մլն 26 հազար դրամով, ինչը նշանակում է, […]

̰
Արդարադատության նախարարը տեղյակ չէր Էդգար Ծատինյանի մահվան դեպքից

17:19 17.04.2019

Ազգային ժողովի միջանցքում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոսեց ոստիկանական բաժանմունքներում հնարավոր խոշտանգումների մասին. «Երկրում կան լրջագույն խնդիրներ, որ օրենսդրական կարգավորման և իրավակիրառական պրակտիկայի կարիք ունեն՝ խոշտանգումների կարգավորման նպատակով: Եվրոպական դատարանի առաջին վճիռները, որոնք կայացված էին Հայաստանի Հանրապետության դեմ, և արձանագրված էին փաստեր, այսօրվա երիտասարդ իրավաբանների մոտ զարմանք են առաջացնում, որ […]

̰
Այժմ էլ առկա են այդ հիմքերը, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ. Արթուր Դավթյան

17:12 17.04.2019

«Մենք տեսել ենք հիմքեր և այժմ էլ առկա են այդ հիմքերը, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ, այդ իսկ պատճառով էլ վարույթ իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել»,- ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա խոսքերով` դեռևս առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը, հատկապես շեշտադրվել է հնարավոր […]

̰
Արդեն այս զորակոչին մարզիկները կկարողանան գնալ սպորտային վաշտ․ Տոնոյան

17:06 17.04.2019

Հայաստանում սպորտային հաջողությունների հասած երիտասարդները, եթե բավարարում են որոշակի չափանիշների, արդեն իսկ ազատվում են ծառայությունից։ Այս մասին ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն ԱԺ-ում ասաց պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ բանակի կենտրոնական մարզական ակումբ ստեղծելու մասին հարցին պատասխանելիս։ Նա նաև հայտնեց, որ մարզիկների կողմից դիմումներ կան այդ շեմերն իջեցնելու վերաբերյալ, ինչը լուծվելու է սպորտային վաշտի ստեղծմամբ։ Դա, ըստ Տոնոյանի, […]

̰
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է․ սկսվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը

16:55 17.04.2019

Կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամանել են Ազգային ժողով, որտեղ մեկնարկում է առանձին նիստ, որի ժամանակ խորհրդարանի անդամներն իրենց հարցերն են ուղղելու կառավարության անդամներին։ Նախկինում այսպիսի նիստերի ժամանակ հարցերի քանակը եղել է 50-ից ավելի, և դրանք վերաբերել են ամենատարբեր ոլորտներին։ Հարցերի հիմնական մասն ուղղվում է Նիկոլ Փաշինյանին։ Այսօրվա նիստին հարց տալու համար քիչ առաջ […]

̰
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ԱԺ-ին է դիմել Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության առաջարկով

16:20 17.04.2019

«Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու նախագիծը կարող էր ավելի լավը դառնալ, եթե ընդունվեր մեր առաջարկներից գոնե մեկը, բայց քանի որ բոլոր առաջարկները մերժվել են, նման հարց հնչեցնել, որ արդյո՞ք այս քննարկման արդյունքում ավելի արդյունավետ դարձավ նախագիծը՝ ոչ, հետևաբար անարդյունավետ ենք քննարկում: Դուք չընդունեցիք մեր առաջարկներից որևէ մեկը, ինչպե՞ս այն դառնար ավելի լավը»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց […]

̰
Ես հիմա հնչեցնելու եմ թվերը. Վարազդատ Կարապետյանը բացահայտեց «առեղծվածը»

16:18 17.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը, խորհրդարանում արձագանքելով կառավարության կառուցվածքի փոփոխության ազդեցության գնահատական, թվային տվյալներ հնչեցնելու պահանջներին, նշեց, որ հատկացված 2 րոպեն կարճ է, բայց բավարար է՝ բացահայտելու ամենակարևոր առեղծվածը, այն է՝ թվերը: «Ես հիմա հնչեցնելու եմ թվերը. 78 և 346 մլն 148 հազար 264, 69»,- ասաց նա: ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը շնորհակալություն հայտնեց […]

̰
Որևէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկա» անել, որևէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկաների» լեզվով խոսել. Մարուքյան

16:07 17.04.2019

ԱԺ միջանցքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  նախորդ օրն ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ ունեցած բանավեճին և մամուլում տարածված այն լուրերին, թե հետո նաև «ռազբորկա» է եղել: «Դահլիճից դուրս ենք եկել, խոսել ենք, որ տարընթերցումներ չլինեն, որովհետև կողմերն իրար սխալ էին հասկացել: Գևորգ Գորգիսյանը մեծ հաշվով չէր ընդհատել, այլ տեղից […]

̰
BACK_TO_TOP