TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+30.09 oC

Գլխավոր

Այժմ էլ առկա են այդ հիմքերը, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ. Արթուր Դավթյան

17:12 17.04.2019

«Մենք տեսել ենք հիմքեր և այժմ էլ առկա են այդ հիմքերը, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ, այդ իսկ պատճառով էլ վարույթ իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել»,- ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա խոսքերով` դեռևս առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը, հատկապես շեշտադրվել է հնարավոր […]

̰
Արդեն այս զորակոչին մարզիկները կկարողանան գնալ սպորտային վաշտ․ Տոնոյան

17:06 17.04.2019

Հայաստանում սպորտային հաջողությունների հասած երիտասարդները, եթե բավարարում են որոշակի չափանիշների, արդեն իսկ ազատվում են ծառայությունից։ Այս մասին ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն ԱԺ-ում ասաց պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ բանակի կենտրոնական մարզական ակումբ ստեղծելու մասին հարցին պատասխանելիս։ Նա նաև հայտնեց, որ մարզիկների կողմից դիմումներ կան այդ շեմերն իջեցնելու վերաբերյալ, ինչը լուծվելու է սպորտային վաշտի ստեղծմամբ։ Դա, ըստ Տոնոյանի, […]

̰
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է․ սկսվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը

16:55 17.04.2019

Կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամանել են Ազգային ժողով, որտեղ մեկնարկում է առանձին նիստ, որի ժամանակ խորհրդարանի անդամներն իրենց հարցերն են ուղղելու կառավարության անդամներին։ Նախկինում այսպիսի նիստերի ժամանակ հարցերի քանակը եղել է 50-ից ավելի, և դրանք վերաբերել են ամենատարբեր ոլորտներին։ Հարցերի հիմնական մասն ուղղվում է Նիկոլ Փաշինյանին։ Այսօրվա նիստին հարց տալու համար քիչ առաջ […]

̰
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ԱԺ-ին է դիմել Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության առաջարկով

16:20 17.04.2019

«Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու նախագիծը կարող էր ավելի լավը դառնալ, եթե ընդունվեր մեր առաջարկներից գոնե մեկը, բայց քանի որ բոլոր առաջարկները մերժվել են, նման հարց հնչեցնել, որ արդյո՞ք այս քննարկման արդյունքում ավելի արդյունավետ դարձավ նախագիծը՝ ոչ, հետևաբար անարդյունավետ ենք քննարկում: Դուք չընդունեցիք մեր առաջարկներից որևէ մեկը, ինչպե՞ս այն դառնար ավելի լավը»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց […]

̰
Ես հիմա հնչեցնելու եմ թվերը. Վարազդատ Կարապետյանը բացահայտեց «առեղծվածը»

16:18 17.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը, խորհրդարանում արձագանքելով կառավարության կառուցվածքի փոփոխության ազդեցության գնահատական, թվային տվյալներ հնչեցնելու պահանջներին, նշեց, որ հատկացված 2 րոպեն կարճ է, բայց բավարար է՝ բացահայտելու ամենակարևոր առեղծվածը, այն է՝ թվերը: «Ես հիմա հնչեցնելու եմ թվերը. 78 և 346 մլն 148 հազար 264, 69»,- ասաց նա: ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը շնորհակալություն հայտնեց […]

̰
Որևէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկա» անել, որևէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկաների» լեզվով խոսել. Մարուքյան

16:07 17.04.2019

ԱԺ միջանցքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  նախորդ օրն ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ ունեցած բանավեճին և մամուլում տարածված այն լուրերին, թե հետո նաև «ռազբորկա» է եղել: «Դահլիճից դուրս ենք եկել, խոսել ենք, որ տարընթերցումներ չլինեն, որովհետև կողմերն իրար սխալ էին հասկացել: Գևորգ Գորգիսյանը մեծ հաշվով չէր ընդհատել, այլ տեղից […]

̰
Պարո՛ն Մարուքյան, դուք համաձայն եք կրճատումներին, բայց կառավարության վրա կասկածնե՞ր ունեք․ Միրզոյան

15:38 17.04.2019

Ազգային ժողովում կառավարության կառուցվածքի քննարկման ընթացքում ԼՀԿ խմբակցության պատգամավորները քննադատական ոճով են հանդես գալիս, ինչից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ հարցեր առաջացան։ Ամբիոնից ելույթ ունեցող Էդմոն Մարուքյանին նա հարցրեց՝ վերջինս համաձայն է կրճատումների հետ, բայց կասկածնե՞ր ունի կառավարության արդյունավետ կրճատումների վերաբերյալ։ Մարուքյանը պատասխանեց, որ իրենք նախկինում էլ ասել են, հիմա էլ պնդում են, որ կառավարությունն […]

̰
Արդյո՞ք սուպերվարչապետության կոստյումին դեմ է Փաշինյանը. Մարուքյանի պարզաբանումը

15:34 17.04.2019

«Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքի քննարկումից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այնքան էլ գոհ չէր: Այս մասին նա հայտարարեց ԱԺ միջանցքներում` լրագրողների հետ զրույցի ժամանակ: «Մենք առաջարկում էինք քննարկվող օրենքի մեջ դուրս մնացած մարմիններին կառավարության կառուցվածք բերել, իսկ պետական կառավարման մարմինների մասին օրենքի այդ դրույթներն ուժը կորցրած ճանաչել: Սա էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության […]

̰
Ի՞նչ է անելու կառավարությունը կրճատված ծառայողներին աշխատանքով ապահովելու համար

15:06 17.04.2019

ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություններից հետո մի քանի տասնյակ կամ գուցե հարյուրավոր աշխատակիցներ ազատվելու են աշխատանքից, և դրանից հետո նրանք մոտ 6 ամիս մնալու են կառավարության ռեզերվում։ Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն ու ֆիննախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց՝ իսկ ի՞նչ է լինելու այդ մարդկանց հետ 6 ամսվա լրանալուց հետո։ Ջանջուղազյանն ասաց, որ […]

̰
Առերևույթ անձին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելու և անզգուշությամբ մահն առաջացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

14:31 17.04.2019

Հաշվի առնելով, որ Էդգար Ծատինյանի մահվան դեպքով քրեական վարույթի մասին մեր նախորդող օրերի տեղեկացումների վերաբերյալ եղան որոշակի տեսակետներ և մեկնաբանություններ՝ հրապարակում եմ քիչ առաջ ՀՀ դատախազության՝ լրատվամիջոցներին տարածված հաղորդագրությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Դատախազության հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Առերևույթ անձին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելու և անզգուշությամբ մահն […]

̰
Հիմքեր ունեմ կարծելու, որ Երևանը և Բաքուն այս անգամ կկատարեն պայմանավորվածությունները․ Լավրով

14:14 17.04.2019

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այս անգամ կկատարեն ԱԳ նախարարների վերջին հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին նա ասել է այսօրվա ճեպազրույցի ժամանակ։ Նա ասել է, որ տեղյակ է այն մասին, որ նախկինում էլ են եղել հումանիտար ոլորտի համաձայնություններ, որոնք չեն կատարվել, բայց ըստ Լավրովի՝ այս հանդիպման ու […]

̰
Օղակաձև զբոսայգում սրճարան է ապամոնտաժվել

13:52 17.04.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնել է, որ հերթական ապամոնտաժումն է այսօր տեղի ունեցել Օղակաձև զբոսայգում` քանդվել է զբոսայգում «տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարան»: «Տեղեկացրել էինք, որ քաղաքում հանրային տարածքների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու: Այսօր քաղաքապետարանի ստորաբաժանումը ապամոնտաժել է Օղակաձև զբոսայգում տարիներ […]

̰
Նույնիսկ Վանգայի ինտուիցիայի վրա հույս չէի դնի․ Զոհրաբյանը՝ կառավարության ծրագրի մասին

13:45 17.04.2019

«Ներկայացված օպտիմալացմանը որևէ հիմնավոր պատճառ չբերվեց, բացի ինտուիցիայից։ Այսինքն՝ օպտիմալացումը կատարվում է՝ ապավինելով կառավարության ինտուիցիային»,- այս մասին ԱԺ-ում կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Նա նշեց, որ չի ուզում կառավարության ու նրա անդամների ինտուիցիան կասկածի տակ դնել, բայց մարդկային ճակատագրերի, մարդկանց գործազուրկ դառնալու հետ գործ ունենալիս պետք է Վանգայի ինտուիցիայի վրա […]

̰
Էս ի՞նչ մոլուցք է, ով ինչ խոսի, ամեն նախադասությանն արձագանքում եք. Մելքումյանը՝ «Իմ քայլ»-ին

13:42 17.04.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ քննարկումների ժամանակ, ելույթ ունենալով խմբակցության անունից, նշեց. «Ցավում եմ, որ բովանդակային քննարկում չկայացավ, իսկ քաղաքական մեծամասնությունը, փոխանակ բովանդակային առավելությունը ներկայացնելու, վերցնում էր ընդդիմության թեզերը, կառուցվածքից դուրս քաղաքական փաթեթավորումներ տալիս: Էս ի՞նչ մոլուցք է, որ ով ինչ խոսի, ամեն նախադասության հետ կապված արձագանքում եք, […]

̰
ՀՀԿ-ն Բուզանդի 1/3 հասցեում տարածք էր վարձակալել՝ 1 քմ-ի դիմաց 250 դրամ վճարելով. Հակոբ Կարապետյան 

13:40 17.04.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ Բուզանդի 1/3 հասցեում՝ Երևան համայնքին պատկանող շենքում, նախորդ տարիներին քաղաքապետարանը վարձակալությամբ տարածքներ է տվել բավական հետաքրքիր գներով: «Օրինակ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) 494 քմ տարածք է վարձակալել՝ 1 քմ-ը 250 դրամով: Պատկերացրեք, քաղաքի ամենակենտրոնում՝ Հրապարակից մի 100 մետր հեռավորության […]

̰
Արտակ Բոջիկյանը տալիս է ամենակարևոր հարցը և ձևակերպում պատասխանը. վարչապետի գրառումը

13:22 17.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ կառավարության տեսանյութը, որը պատմում է կիսաթանկարժեք քարերի մասնագետ Արտակ Բոջիկյանի մասին: Մասնագետը վստահ է՝ երկիրը կառուցվում է աշխատանքով։ «Արտակ Բոջիկյանը տալիս է ամենակարևոր հարցը և ձևակերպում պատասխանը. Հարց – Ինչո՞ւ պետք է լավ լինի: Պատասխան – Որովհետև մենք այդպես ենք ուզում: Ֆրանսիական ասացվածքը, ի դեպ, […]

̰
Որևէ մեկի հետ ջերմ կապերս չեն անդրադարձել իմ առաջադրման վրա. ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու

13:00 17.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Օրենքի համաձայն` ՏՄՊՊՀ նախագահին նշանակում է Ազգային ժողովը՝ ՀՀ վարչապետի առաջարկով։ Վերջինս Ազգային ժողովում այսօր պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցին`«բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ ստեղծվա՞ծ են», Գևորգյանը պատասխանել է. «Սահմանադրորեն, այո, իրականության մեջ՝ դեռ տեղյակ […]

̰
Ծռերը չեն սպանել իմ որդուն. զոհված ոստիկանի հոր կարծիքը

12:04 17.04.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ այսօր դատարանը հետազոտել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր՝ Վահրամ Տեփանոսյանի տրամադրած սկավառակները, որոնցում նա ԶԼՄ-ների հետ հարցազրոււյցում պնդում է, որ զինված խմբի անդամները չեն սպանել իր որդուն, «սնայպերի» կրակոց  չի եղել, մանրամասները կպատմի դատարանում: Դատարանը որոշեց Վահրամ Տեփանոսյանին ներգրավել որպես  վկա` լսելու նրա պարզաբանումները: […]

̰
ԼՀԿ-ն կողմ է «փոքր պետության» մոդելին․ Կարեն Սիմոնյան

11:46 17.04.2019

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ է պետական կառավարման «փոքր պետության» մոդելին, երբ պետությունն իր վրա վերցնում է ավելի քիչ ոլորտների վերահսկողություն՝ պահելով փոքրաթիվ պետական ապարատ։ Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարեց ԼՀԿ խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանը։ Պատգամավորի խոսքերով՝ կառավարությունը պետք է հաշվարկի, թե որքան ծախսեր են կրճատվելու, և արդյոք այդպիսի կրճատումներ լինելո՞ւ են, թե՞ նույն […]

̰
Գործադիրի կառուցվածքը՝ Սարգսյանի համար կարված կոստյումը, չի փոխվել․ Մարուքյան

11:42 17.04.2019

Իշխանության ներկայացուցիչները հիշատակում են կառավարության գործող կառուցվածքի բոլոր արատավոր հանգամանքները, բայց կառուցվածքի փոփոխության նախագիծ ներկայացնելիս չեն փոխել դրանք։ Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։ «Ես ուղղակի զարմացած եմ, թե ինչո՞ւ եք դուք դա ասում … Տեսե´ք, հայտնի է, որ այս պետական կառավարման կառուցվածքը անվանվել է Սերժ Սարգսյանի կոստյում […]

̰
Վարչապետի որոշմամբ՝ Սուրեն Քրմոյանին կփոխարինի Արտակ Ասատրյանը

11:35 17.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «ՀՀ վարչապետի 2018 թ. նոյեմբերի 21-Ի N 1551-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1551-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Սուրեն […]

̰
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Պակիստանի քաղաքացուն

11:31 17.04.2019

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած սահմանախախտի: Ինչպես տեղեկացրին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, մի քանի օր առաջ սահմանապահները Թուրքիայի տարածքում նկատել են Հայաստանի պետական սահմանին մոտեցող անձի: Սահմանախախտն անցել է սահմանամերձ Արաքս գետը, որով անցնում է պետական սահմանը, և փորձել […]

̰
Երեք փոխնախարարների պաշտոններում փոփոխություններ են եղել. վարչապետը որոշում է ստորագրել

11:30 17.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «ՀՀ վարչապետի 2018 թ. դեկտեմբերի 28-ի N 1684-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»: Վարչապետի որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում Արթուր Հովհաննիսյանին փոխարինում է Վիգեն Քոչարյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնում Արմեն Փամբուխչյանին փոխարինում է Գեղամ Վարդանյանը, իսկ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար […]

̰
Հայաստանում ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր

11:17 17.04.2019

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապրիլի 22-ի աշխատանքային օրը չի նախատեսում տեղափոխել. ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր: Այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ապրիլի 21-ին հայ ժողովուրդը նշելու է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը, որը Հին և Նոր  կտակարաններում համարվում է 5 տաղավար […]

̰
Բնապահպանության նախարարությունն ինքն իրե՞ն է վերահսկելու․ Հրանտ Մադաթյան

11:12 17.04.2019

Հայաստանի կառավարության կառուցվածքի փոփոխություններից ենթադրվում է, որ «Հայանտառ» կազմակերպությունը միավորվելու է Բնապահպանության նախարարության հետ։ Այդ դեպքում նախարարությունը և՛ իրականացնելու է անտառների հետ կապված գործառույթը, և՛ վերահսկելու է ինքն իրե՞ն։ Այս մասին այսօր ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ հարցրեց պատգամավորներից Հրանտ Մադաթյանը։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որ ներկայացնում էր նախագիծը, պատասխանեց, որ Բնապահպանության նախարարության մի օղակը իրականացնելու […]

̰
Ի՞նչ փոխվեց ձեզ մոտ, որ սկսեցիք այսպես վերաբերվել ԱԺ-ին. Գորգիսյանը՝ Զեյնալյանին

10:39 17.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ դիմեց զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Նա հիշեցրեց՝ Զեյնալյանն ընդդիմադիր պատգամավորական գործունեության ընթացքում սկզբունքորեն հետևում էր և քննադատում կառավարությանը, երբ նրանք կարևոր որոշումներն ու նախագծերը հապճեպ բերում էին ԱԺ: «Ունենք կառավարության […]

̰
«Գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի»․ Դավիթ Սանասարյան

09:43 17.04.2019

«Մտա ֆեյսբուք, պարզվեց՝ որոշ լրատվամիջոցներ ու «Ֆեյսբուք»-ի դատավորներ դատավճիռ են կարդացել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իրա տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ։ Ինչպես […]

̰
Խոստումը կատարված է․ Փաշինյանը՝ աշխատավարձերի բարձրացման մասին

09:28 17.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով աշխատավարձերի բարձրացման թեմային: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ի դեպ, անցյալ տարվա ապրիլի 16-ի մասին տեսանյութում երևում է, որ փշալարերի առաջ կանգնած հստակ խոստացել էի, որ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա: Ընդգծեմ, որ խոստումը կատարված է և ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով: Բացի այս՝ […]

̰
Ասանժն արժանացել է ԶԼՄ-ների ազատության Եվրախորհրդարանի մրցանակին

08:29 17.04.2019

Եվրախորհրդարանի՝ ԶԼՄ-ների ազատության համար մրցանակն այս տարի հանձնվել է WikiLeaks սկանդալային պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը։ Մալթայում սպանված լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակը հանձնվում է ամեն տարի։ Քանի որ Ասանժը գտնվում է կալանքի տակ, մրցանակը նրա փոխարեն ստացել է 1976 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորիգանը։ […]

̰
Աստվածամոր տաճարի աշխատակիցները 23 րոպե ձգձգել են զանգը հրշեջ ծառայություն

08:13 17.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարի աշխատակիցները 23 րոպե փորձել են ինքնուրույն գտնել բռնկման աղբյուրը՝ հրդեհային առաջին ազդանշանի միացումից հետո։ Այս մասին հայտնում է BuzzFeed-ը՝ հղում անելով ֆրանսիացի պաշտոնատար անձանց հայտարարությանը։ Պարբերականի փոխանցմամբ՝ առաջին անգամ հրդեհային ազդանշանը տաճարում միացել է ապրիլի 15-ին՝ ժամը 18։20-ին։ Բռնկման օջախը 23 րոպե զուր փնտրելուց և 18։43-ին երկրորդ ազդանշանի միանալուց հետո է միայն […]

̰
BACK_TO_TOP