20:40 12.04.2019
Այսօր առավոտվանից Զարթոնք գյուղի բնակիչները պահանջում էին համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը: Բնակիչները փակել էին Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը, ապա՝ ոստիկանների հորդորով բացել այն: SHANTNEWS.am-ը խոսել է ակցիայի մասնակից, Զարթոնք գյուղի բնակիչ Սուրեն Պողոսյանի հետ, որը ներկայացրել է մանրամասները: Նրա խոսքերով՝ դպրոցի տնօրենի «լպիրշ» պահվածքի հիման վրա բողոք է ներկայացվել, և այսօր հանձնաժողովը պետք է քններ […]
20:16 12.04.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով կոնֆերանսի փակման արարողությանը: Մինչ այդ նա զրուցել է լրագրողների հետ: Թեմայից դուրս՝ նրանք հետաքրքրվել են, թե ինչ կարծիք ունի նախագահը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ, և արդյո՞ք հնարավոր է խնդրի լուծումը խաղաղ ճանապարհով: «Այսօրվա բանակցություններն ունեն մեկ նպատակ՝ […]
19:03 12.04.2019
Այսօր՝ ապրիլի 12-ին, «Լիդիան Ինթերնեյշնլը» ընկերությունը տարածել է «Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել «Լիդիանի» ազատ մուտքն Ամուլսարի տարածք» հաղորդագրությունը, սակայն, կարդալով datalex.am կայքում հրապարակված վարչական դատարանի վճիռը, պարզվում է` «Լիդիանը» հերթական անգամ ապակողմնորոշում է հանրությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը: ՀՀ վարչական դատարանի վճռում ոչ մի բառ […]
18:42 12.04.2019
Ապրիլի 11-ի գիշերը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման ենթարկվեց Երևանի բնակիչ Սարգիս Անանյանը։ Գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Անանյանը բուքմեյքերական ընկերություններից մեկի գրասենյակում կեղծ եվրոներով պետք է խաղադրույք կատարի։ Թղթադրամներն իրացնելուց անմիջապես հետո երիտասարդը բռնվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նախնական տվյալներով՝ Սարգիս Անանյանը, դեռևս չպարզված այլ անձանց հետ, բուքմեյքերական […]
18:36 12.04.2019
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան Երևանի Շենգավիթ վարչական համայնքում Երևանի «Ժպիտներ» մանկապարտեզի դիմաց թափառող շունը հարձակվել է 5-ամյա տղայի վրա: SHANTNEWS.am-ը զրուցել է մանկապարտեզի տնօրեն Լենա Լևոնյանի հետ, որը պատմել է դեպքի մանրամասները: Տնօրենի խոսքերով` երեխան առավոտյան մոր հետ եկել է մանկապարտեզ, հավանաբար մի փոքր արագ է քայլել, շունը եկել է և կծոտել երեխայի […]
18:20 12.04.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Կանադայում և Պարագվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա)»,- ասված է հրամանագրում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ […]
18:10 12.04.2019
2019 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4,6 տոկոս, 2020 թվականին՝ ավելի ցածր՝ 4,5 տոկոս։ Այսպիսի կանխատեսում արել է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ թարմացնելով նախկին կանխատեսումների ցուցանիշները։ Գնաճը, ըստ նույն տվյալների, կկազմի 2,1 տոկոս, ինչը նշանակում է, որ դրամն այդքան կէժանանա՝ այդքան ավելի քիչ ապրանքներ հնարավոր կլինի գնել նույն փողով։ Սա, սակայն, ընդունելի մակարդակում է Հայաստանի տնտեսության […]
18:08 12.04.2019
ՀԱՊԿ մշտական խորհրդի՝ այսօր անցկացված նիստում որոշվել է նախագիծ ներկայացնել կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին ու առաջարկել, որ ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառումներին կազմակերպությունը մասնակցի մեկ դրոշի ներքո։ Մասնավորապես նշվում է, որ առաջարկվելու է ՀԱՊԿ անդամ 6 պետությունների միացյալ զորախումբ ուղարկել մասնակցելու այդ կապակցությամբ կազմակերպվելիք զորահանդեսին։ Կազմակերպության մեջ մտնում են Հայաստանը, […]
17:26 12.04.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը թոռնուհու ուղեկցությամբ Պարարվեստի պետական քոլեջում այսօր մասնակցել է նախագահի հիմնադրամի միջոցներով վերանորոգված դասասենյակների բացմանը: Այնուհետև հյուրերը վայելել են պարային ներկայացում, որի ավարտին Նունե Սարգսյանն անակնկալ է մատուցել պարողներից երկուսին՝ հնարավորություն ընձեռելով այցելել Ռուսաստանի պետական ակադեմիական «Մեծ» թատրոն: Մանրամասները՝ տեսանյութում:
17:12 12.04.2019
«Լիդիան Ինթերնեյշնլը» այսօր տեղեկացրել է, որ ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ պարտավորեցնելու ՀՀ ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը Ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքը Ամուլսարի տարածք: 2018 թ. սեպտեմբերի 20-ին Լիդիանը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, պահանջելով պարտավորեցնել ոստիկանությանը կիրառել օրենքի պահանջը և հեռացնել ընկերության տարածք […]
16:44 12.04.2019
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ ինքը` որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, շարունակելու է հետևել առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք վերցնելու մեջ մեղադրվող` Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կ. Լ.-ի նկատմամբ հարուցված գործին: «Հարցը բավականին զգայուն էր և ես` որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ուղղակի չէի կարող այս դեպքին […]
16:06 12.04.2019
«Հստակ հայտարարում եմ՝ կարող ենք ներկայացնել ապացույցներ, հարցնել քրեակատարողական վարչությունից կամ տվյալ քրեակատարողական հիմնարկից, հարցնել ՀՔԾ-ից, որ 2019թ. ապրիլի 3-ին Ռոբերտ Քոչարյանի թոռնիկն իր մայրիկի հետ միասին եկել են քրեակատարողական հիմնարկ, որպեսզի տեսակցեն Քոչարյանի հետ, և դա իրենց չի թույլատրվել: Հետագայում՝ ամսի 4-ին, ՀՔԾ քննիչն ասել է, որ ինքը պատրաստ է թույլատրել պարոն Քոչարյանի տեսակցությունը […]
15:58 12.04.2019
Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 12։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության «911» օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում։ Հրշեջներն ու դատարանի աշխատակիցները կարողացել են նախ […]
15:43 12.04.2019
Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34-րդ քաղաքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Բուրգոսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արարատ» հայկական միության «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» միջնորդագիրը, որը նիստին ներկայացրել է միության անդամ Վահե Պապյանը։ Միջնորդագիրը պատկան մարմնին փոխանցելու համար աջակցություն է ցույց տվել քաղաքապետարանի խորհրդական Սիլվիա Ալվարեսը: Միջնորդագրի հիման վրա ավագանու 4 կուսակցությունները (Ժողովրդական, Սոցիալիստական, Իմախինա Բուրգոս […]
15:25 12.04.2019
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ըմբշամարտիկ Մաքսիմ Մանուկյանը 8:0 հաշվով ժամանակից շուտ առավելության հասավ ռումինացի ըմբիշի նկատմամբ: https://www.facebook.com/olypiccomarm/posts/2111573935626659?__xts__[0]=68.ARBhPGuiFsJIZdb7gYULKzCDSvCtjQ6M38PAD5AQeisi3YvCfyyo3DRlxpZyas_mpw01oGffkRvEJKwj8MbcV2CnzC1FZfxW5dTqPvJQz-BY8ezxxVYex_IkmuJSJcl7WiqO1Yv6XXH3S2GxTSxBEyVnFpabXTLIRU3iS9-4MS-FJJyFFXbh-V7gOMw0ihODFJc0HTfZKl8XlxyO2HSkOoeB5qb5h9EiOwNKsMsHbz1I693Y1iVfZzEDI2leQGZlj2EmfivQS0aIAQlAbGztA1Kz2jQMGDF88FQLY86c9TJ7EjGJnbrDxYOFseWY3WJuqUUyZV85BAF5rCt5nnOyjA&__tn__=-R
15:22 12.04.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենը ազատ է արձակվել. «Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կ. Լ.-ի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, և նա ազատ է արձակվել: Նման […]
14:52 12.04.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Դալլաքյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստի ժամանակ արձագանքեց աշխատատեղերի կրճատման մասին իր գործընկերոջ հայտարարություններին: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը, խոսելով տեղական ցեմենտ արտադրողի պաշտպանությանը միտված քայլերի, Իրանից ավելի էժան գնով ցեմենտ ներկրելու հնարավորությունների մասին՝ նշել էր՝ կարևոր է, որ շուկայում ցեմենտը մի քանի անգամ էժան լինի: […]
14:44 12.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին վարչապետի ուղղած առաջարկության մեջ, մասնավորապես, ասված է. «Հարգելի´ պարոն Միրզոյան, ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում եմ Գարեգին […]
14:16 12.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքում» կատարած գրառումներից մեկում նշել է, որ ուժեղը նա է, ով ինքն իրեն կարողանում է ստիպել գործել: «Հարգանքներիս հավաստիքը»,- ավելացրել է վարչապետը: Խոսքը փայտագործ Սամվել Գասպարյանի մասին է, որը վստահ է՝ անհնար ոչինչ չկա։ Մարգահովիտում պատրաստված փազլները վաճառվում են նաև արտերկրում:
14:12 12.04.2019
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հինգշաբթի ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում բարձրացրել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Նշվում է, որ նա մի շարք հարցեր է ուղղել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնին առաջադրված Դեյվիդ Մայքլ Սաթրֆիլդին: «Արդյո՞ք Դուք ընդունում եք, որ 1915-1923 թվականներին շուրջ 1.5 միլիոն հայ կանայք, տղամարդիկ և երեխաներ […]
13:45 12.04.2019
Հայոց ցեղասպանության ճանաչման առումով Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած որոշումը կարող է նոր զարգացումների դուռ բացել: «Ռադիո Վատիկանի» հայկական բաժնի տնօրեն Ռոբերտ Ադդարյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ Իտալիայի խորհրդարանը 2000 թվականին արդեն ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, բայց ապրիլի 10-ին ընդունած բանաձևն ավելի իրավական հիմքեր ունի, քան ճանաչման օրենքը: Շատերը հարցնում են, թե ինչո՞ւ Իտալիայի խորհրդարանը նորից […]
12:54 12.04.2019
Ապրիլի 11-ի երեկոյան Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է ժայռին և շրջվել: 18 զինծառայող հոսպիտալացվել է Մեղրիի ԲԿ, որտեղ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Բաղրամյան» զորավարժարանում տեղի ունեցող հայ-ռուսական միացյալ […]
12:24 12.04.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Հայաստանում՝ Բաղրամյան զորավարժարանում, այսօր մեկնարկել է Հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժության եզրափակիչ կրակային փուլը: Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը լրագրողներին պատմել է, որ միացյալ զորավարժությունն սկսվել է ապրիլի 1-ից և ավարտվելու է ապրիլի 12-ին՝ մարտական կրակով: Զորավարժանքի ժամանակ կիրառվել են տարբեր տեսակի մարտի ձևեր՝ պաշտպանությունից հարձակում: «Հիմնականում գրոհային ստորաբաժանումներ […]
12:23 12.04.2019
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթին: Ըստ Սաֆարյանի՝ ելույթն արժի բաժանել երեք հատվածի՝ ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը, Հայաստան-ԵԽ հարաբերություններ, ինչպես է աշխարհի ու սեփական ապագային նայում Հայաստանը, և որոնք են այն ուղենիշները, որոնցով շարժվելու է Հայաստանը: SHANTNEWS.am-ի այն հարցին, […]
12:20 12.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` դրան կից տեղադրելով նաև տեսանյութ: «Մարդիկ, ովքեր փոխում են աշխարհը: Փոքրիկ քայլերով, բայց փոխում են»: Տեսանյութը հրապարակված է եղել կառավարության կայքէջում այս գրառմամբ. «Green Shop 4eco-ն վաճառում է վերամշակված թափոններից պատրաստված ապրանքներ, որոնց վաճառքից ստացված գումարների շնորհիվ կիրականացվեն թափոնների տեսակավորման և հավաքագրման ակցիաներ»:
12:15 12.04.2019
Երևանի կենդանաբանական այգու մի խումբ աշխատակիցներ կրկին բողոքի ակցիա են անցկացնում: Այս անգամ նրանք բողոքում են կենդանիներից մեկի համար արված «սխալ ախտորոշումից»: Մի խումբ բժիշկներ՝ Ամստերդամից, Մոսկվայից և Իրանից հրավիրված, Կենդանաբանական այգու վագրերից մեկի մոտ ախտորոշել էին լեյկոզ: Աշխատողները պնդում են, որ ախտորոշումը սխալ է: Կենդանու մոտ իբրև թե վիրուսային հիվանդություն է, և Երևանի ոչ […]
12:07 12.04.2019
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ապրիլի 11-ին` ժամը 19.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ավտոմեքենայում գտնվող 20 զինծառայողներից 4-ը, հիմնականում սալջարդերով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։ Բոլորի վիճակը բավարար է։ Փաստի առթիվ Մեղրիի ՌՈ բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ավելի վաղ հայտնել էինք` ՊՆ «ԶԻԼ»-ը բախվել […]
11:50 12.04.2019
Բաղրամյան զորավարժարանում այսօր մեկնարկել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժության եզրափակիչ կրակային փուլը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է` կրակային փուլի ընթացքում սահմանախախտներին հայ-ռուսական միացյալ սահմանապահ ուժերը չեզոքացրին, այնուհետ կանխեցին հակառակորդների դիվերսիան շենքի վրա, որը գրավել էին: Հայ զինծառայողները հետ գրավեցին շենքը:
11:10 12.04.2019
Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը պահպանում են առաջատարի դիրքերը Reykjavik Open 2019 մրցաշարում: 5-րդ տուրում Սերգեյն ու Ռոբերտը հերթական հաղթանակներն են տոնել: Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով առավելության է հասել իսլանդացի Հանես Սթեֆանսոնի նկատմամբ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով՝ շվեդ Նիլս Գրանդելիուսի հանդեպ: 5 տուրից հետո Մովսեսյանն ու Հովհաննիսյանը ունեն 4.5-ական միավոր և իրանցի Ալիրեզա Ֆիրուջաի ու ռումինացի […]