13:33 13.04.2019
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից SHATNEWS.am-ին տեղեկություններ են փոխանցել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում կատարվածի վերաբերյալ: «Ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի […]
13:29 13.04.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում այսօր առավոտվանից լարված իրավիճակ է: Գյուղացիները փակել են երկաթգծի ճանապարհը և խափանել դրա աշխատանքը: Նրանք պահանջում են ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Զարթոնք գյուղում լուսաբացին կրակոց և ծեծկռտուք է եղել, 4 հոգի վիրավորվել է: Այս պահին ոստիկանները փորձում են […]
13:14 13.04.2019
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է առաջնագիծ՝ զինված ուժերի առաջապահ դիրքեր։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է լուսանկարներ, որոնց համաձայն՝ Տոնոյանին են ներկայացրել առաջնագծի այդ սեկտորի իրավիճակը։ Տոնոյանին ուղեկցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2212085412160388
13:11 13.04.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում աղբով լի աղբամանների լուսանկար է հրապարակել և մակագրել «Սա Երևանն է և վե՞րջ»: Նրա խոսքով` ինքը` որպես Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու, շարունակում է ամեն օր նամակներ և «դիտարժան» լուսանկարներ ստանալ Երևանը աղբաքաղաքի վերածվելու վերաբերյալ: «Ի դեպ, ինձ այս նկարներն ուղարկող օգտատերերը նշում են, որ այս […]
13:03 13.04.2019
Ռուսաստանի Տյումեն քաղաքում գիշերը հակաահաբեկչական գործողություն է իրականացվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամների դեմ, որոնք թաքնվել էին բնակելի շենքերից մեկում։ Իրավապահներին հաջողվել է չեզոքացնել նրանց։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զինյալները նախատեսում էին ահաբեկչություններ իրականացնել քաղաքի մարդաշատ վայրերում։ Նրանց բացահայտումից հետո հայտարարվել է հակաահաբեկչական ռեժիմ, շրջափակվել է ամբողջ թաղամասը, ահաբեկիչներն ընկել են պաշարման մեջ։ Իրավապահների կողմից […]
13:00 13.04.2019
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն ու նախարարների կաբինետի անդամները հրապարակել են 2018 թվականի եկամուտների հայտարարագրերը, հաղորդում է РИА Новости գործակալությունը: Պարզվել է, որ Պուտինն անցած տարի վաստակել է 8.648 միլիոն ռուբլի, ինչը մոտ 10 միլիոնով պակաս է, քան 2017 թվականին: Պատճառն այն է, որ 2017 թվականին ՌԴ նախագահը հողատարածք է վաճառել: Պուտինի սեփականությունը մնացել է անփոփոխ՝ նա […]
12:36 13.04.2019
Ալժիրում արդեն 8-րդ շաբաթն է՝ շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները Աբդելազիզ Բութեֆլիկայի հրաժարականից հետո պահանջում են նաև երկրի ժամանակավոր ղեկավար Աբդելքադեր Բենսալահի և կառավարության հրաժարականը: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Վերջիններս ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Ի պատասխան […]
12:23 13.04.2019
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Գյուղապետի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցներից Համլետ Աբովյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, ներկայացնելով իրավիճակը, տեղեկացրել էր, որ գյուղապետի կողմնակիցները հարձակվել են ակցիայի մասնակիցներից մեկի տան վրա: Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը SHANTNEWS.am-ին մեկ այլ պատկեր նկարագրեց: Նա հայտնեց, որ ցուցարարները վաղ առավոտյան հարձակվել են գյուղի դպրոցի տնօրենի տան վրա, […]
12:16 13.04.2019
Ապրիլի 13-ը մայրաքաղաքում համաքաղաքային ծառատունկի օր է: Ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 7500 ծառ և թուփ: Լրագրողների հետ զրույցում Երևենի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը խոսել է ծրագրի մասին: «Ծիծեռնակաբերդի պուրակում և Սարալանջի մի հատվածում գումարային ավելի քան 17 հա-ի վրա նախատեսված է իրականացնել բջջաշիվային էտման աշխատանքներ: Տարիների ընթացքում հատած ծառերից գոյացած կոճղերը թփերի են […]
12:13 13.04.2019
Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության կողմից առաջարկված բարեփոխումներին: Այդ մասին «Ամերիկայի ձայն»-ի հարցին ի պատասխան` հայտարարել է Հիմնադրամի՝ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը: Նրա խոսքով` Հայաստանի կառավարության կողմից հիմնադրամին առաջարկվելու է հնգամյա ռազմավարական համագործակցության ծրագիր, որը հիմնված է լինելու երկու հիմնասյուների վրա. Հարկային բարեփախումների ծրագիր, որը հարկերը […]
12:02 13.04.2019
Սիրիայի Հալեպ քաղաքում հավատացյալները ակտիվորեն վերադառնում են վերականգնված հայկական Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցի, որը 2015 թվականին ոչնչացվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Վերականգնումից հետո՝ մարտի 30-ին եկեղեցին օծել էր Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը: «Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք վերադառնալ […]
11:52 13.04.2019
Զարթոնք գյուղում այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում գյուղի բնակիչներից Համլետ Աբովյանը հայտնեց, որ առավոտյան հարձակվել են գյուղապետի հրաժարականի պահանջով ակցիա անցկացնողներից մեկի՝ Պողոսյան Վարդանի տան վրա: «4 մեքենա իրենցից՝ գյուղապետի մեքենան՝ անձամբ, իրենց կազմով, հարձակվել են, լոմով, տրուբով, ինչով հասցրել են, կոտրվածքներ կան դեմքի մասում: Մինչև զանգեցին, մենք հավաքվեցինք, հասանք, […]
11:50 13.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի փոխմարզպետ է նշանակել Թաթուլ Ստեփանյանին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Թաթուլ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
11:31 13.04.2019
ՀՀ վարչապետի որոշմամբ` Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Դավթյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ դատարանը երկամսյա կալանք կիրառելու որոշում էր կայացրել: Նշենք, որ Դավթյանին ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել […]
11:26 13.04.2019
Վրացական Բաթում քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայյի առաջնությունը, որտեղ 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը դարձավ արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցումային վերջին օրն առաջինը պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այս քաշում ուներ երկու ներկայացուցիչ՝ Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը: Պոկում վարժությունում Գասպարյանը գլխավերևում պահեց 168 կգ (5-րդ տեղ), իսկ Մարտիրոսյանը՝ նախ բարձրացրեց 160 […]
10:59 13.04.2019
Սուդանի պաշտպանության նախարար Ավադ իբն Աուֆը հայտարարել է, որ հեռանում է երկրի Ռազմական խորհրդի ղեկավարի պաշտոնից: Այս մասին հայտնել է BBC-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ Աուֆի հրաժարականի պատճառը երկրում չդադարող բողոքի ցույցերն են: Հիշեցնենք, որ Աուֆը այդ պաշտոնը ստանձնել էր ընդամենը մեկ օր առաջ, երբ երկրի նախագահ Օմար ալ-Բաշիրը ձերբակալվեց և հեռացվեց պաշտոնից: Աուֆը երկրում 3 ամսով […]
10:22 13.04.2019
Լոնդոնի «Արսենալ»-ի մամուլի ծառայությունը հարցազրույցներ է անցկացրել թիմի ֆուտբոլիստների հետ, որտեղ նրանք խոսում են իրենց մանկական երազանքներից: Իր երազանքների մասին պատմել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը. «Մանուկ հասակում երազում էի սքայդայվինգի մասին՝ ինքնաթիռից ցատկելու: Այժմ, սակայն, պատրաստ չեմ դա անել: Գուցե մի օր կատարեմ երազանքս, բայց ոչ այդքան բարձր տարածությունից»: Մխիթարյանը նաև պատմել […]
10:14 13.04.2019
ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգում Հայոց ցեղասպանությանը նվիրված տեղեկատվական արշավ է անցկացվում: Peace of Art հասարակական կազմակերպությունը հինգ քաղաքներում թվային վահանակներ է տեղադրել: Դրանց վրա պատկերված է հայ տղայի դեմք «Երբեք մի՛ մոռանա» (Never Forget) գրառմամբ: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն։ Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ «պաստառում պատկերված պատանին հավաքական կերպար է. նա այն նույն տղան է, որը որբացել […]
09:49 13.04.2019
Հայաստանի թատերական գործիչների միությունը խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքի 62-րդ տարում կյանքից հեռացել է Կապանի պետական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը: Կամո Արզումանյանի հոգեհանգիստը կկայանա ապրիլի 14-ին՝ ժամը 18։00-ին, Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը` ապրիլի 15-ին՝ ժամը 12։00-ին, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնում։
09:16 13.04.2019
Բրիտանացի կատակերգու Յան Կոգնիտոն մահացել է ելույթի ժամանակ այն բանից հետո, երբ կատակել է կաթվածի մասին, հայտնում է Daily Mail-ը։ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 11-ին Բիսթերի Atic բարում։ Ներկայացման ժամանակ նա կատակել է, թե երբ ուշքի գա կաթվածից հետո, կկարողանա վալիական լեզվով խոսել։ 10 րոպե անց կատակերգուն թուլություն է զգացել և մի քանի րոպեով […]
08:15 13.04.2019
Անհայտ անձինք մի քանի շաբաթների ընթացքում երկու անգամ ներխուժել են Արգենտինայի Վալենտին Ալսին քաղաքում գտնվող Սուրբ Հակոբ հայկական եկեղեցի և թանկարժեք իրեր գողացել, հաղորդում է El Diario Sur-ը՝ հղում անելով տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին: Պարբերականի հաղորդմամբ՝ եկեղեցուց գողացել են երկու երգեհոն, խաչեր, մոմակալներ, նկարներ, ծաղկամաններ, սփռոցներ, վարագույրներ, , բրոնզե ցուցատախտակներ։ Եկեղեցու ծխականները մտահոգություն են հայտնել […]
22:03 12.04.2019
«Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Դավիթ Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը: «Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել: Բողոքը ներկայացվել է այսօր»,- ասաց Սարդարյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի […]
21:22 12.04.2019
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 11-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ ու առեղծվածային դեպքի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 10:00-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք և կիսաձևավորված պտուղների 3 մարմին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու Հայաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները: […]
21:08 12.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մատենադարանում մասնակցել է «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով միջազգային կոնֆերանսի փակման արարողությանը: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է առաջատար պետություն լինել աստղաֆիզիկայի ոլորտում: «Ես երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում: Ես հավատում եմ դրան: Իհարկե, այս […]
20:53 12.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ համապատասխան ընկերությանը Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակով հողատարածքներ հատկացնելու գործընթացում Սյունիքի մարզի Կարճևան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ Կարճևան […]
20:40 12.04.2019
Այսօր առավոտվանից Զարթոնք գյուղի բնակիչները պահանջում էին համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը: Բնակիչները փակել էին Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը, ապա՝ ոստիկանների հորդորով բացել այն: SHANTNEWS.am-ը խոսել է ակցիայի մասնակից, Զարթոնք գյուղի բնակիչ Սուրեն Պողոսյանի հետ, որը ներկայացրել է մանրամասները: Նրա խոսքերով՝ դպրոցի տնօրենի «լպիրշ» պահվածքի հիման վրա բողոք է ներկայացվել, և այսօր հանձնաժողովը պետք է քններ […]
20:16 12.04.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով կոնֆերանսի փակման արարողությանը: Մինչ այդ նա զրուցել է լրագրողների հետ: Թեմայից դուրս՝ նրանք հետաքրքրվել են, թե ինչ կարծիք ունի նախագահը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ, և արդյո՞ք հնարավոր է խնդրի լուծումը խաղաղ ճանապարհով: «Այսօրվա բանակցություններն ունեն մեկ նպատակ՝ […]
19:03 12.04.2019
Այսօր՝ ապրիլի 12-ին, «Լիդիան Ինթերնեյշնլը» ընկերությունը տարածել է «Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել «Լիդիանի» ազատ մուտքն Ամուլսարի տարածք» հաղորդագրությունը, սակայն, կարդալով datalex.am կայքում հրապարակված վարչական դատարանի վճիռը, պարզվում է` «Լիդիանը» հերթական անգամ ապակողմնորոշում է հանրությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը: ՀՀ վարչական դատարանի վճռում ոչ մի բառ […]
18:42 12.04.2019
Ապրիլի 11-ի գիշերը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման ենթարկվեց Երևանի բնակիչ Սարգիս Անանյանը։ Գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Անանյանը բուքմեյքերական ընկերություններից մեկի գրասենյակում կեղծ եվրոներով պետք է խաղադրույք կատարի։ Թղթադրամներն իրացնելուց անմիջապես հետո երիտասարդը բռնվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նախնական տվյալներով՝ Սարգիս Անանյանը, դեռևս չպարզված այլ անձանց հետ, բուքմեյքերական […]
18:36 12.04.2019
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան Երևանի Շենգավիթ վարչական համայնքում Երևանի «Ժպիտներ» մանկապարտեզի դիմաց թափառող շունը հարձակվել է 5-ամյա տղայի վրա: SHANTNEWS.am-ը զրուցել է մանկապարտեզի տնօրեն Լենա Լևոնյանի հետ, որը պատմել է դեպքի մանրամասները: Տնօրենի խոսքերով` երեխան առավոտյան մոր հետ եկել է մանկապարտեզ, հավանաբար մի փոքր արագ է քայլել, շունը եկել է և կծոտել երեխայի […]