12:30 11.04.2019
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը ապրիլի 15-ին կհանդիպեն Մոսկվայում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Հանդիպմանը կմասնակցի նաև ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը:
12:27 11.04.2019
ՀՀ կառավարությունն ապրիլի 11-ի նիստում քննարկման դրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած նախագիծը, որ վերաբերում էր «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացումներ կատարելուն: ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ ներկայացված նախագիծը հիմնականում բնակավայրերում կենդանիների, մասնավորապես՝ թափառող շների ոչնչացման հետ կապված իրավահարաբերությունների մասին է, սակայն առաջարկ է կատարվել «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ […]
12:02 11.04.2019
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, «Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ աննախադեպ բարենպաստ իրավիճակ է ձևավորել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում. «Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած լսումների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մի հայտարարություն է արել, որով Արցախին տվել է լեգիտիմ իրավունք իր ինքնիշխանությունը հաստատել 1992 -1994թթ. […]
12:00 11.04.2019
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնած հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա խոսել է այս նստաշրջանի օրակարգի մասին. «Օրակարգը բավականին հագեցած է, մենք քննարկեցինք Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը, այդ լսումներն առաջարկել էին կազմակերպել Ադրբեջանից դուրս գտնվող մի շարք ՀԿ-ներ: Դահլիճում նստած էին ադրբեջանցի պատգամավորները, պատվիրակության ղեկավարը նշեց, որ դիկտատոր Ալիևը Հայաստանի […]
11:42 11.04.2019
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնած հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողները նրան հարց են ուղղել, որը կապված է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտնած այն մտահոգությանը, թե արդյոք Մարդու իրավունքների պաշտպանության հանձաժողովի ղեկավարը համապատասխանում է նվազագույն պահանջներին. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հստակ պատասխանել է վարչապետի մտահոգությանը, ավելին, քան ասել […]
11:30 11.04.2019
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Եվրոպայի խորհրդի շենք։ Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Ստրասբուրգից: Խորհրդի շենքի մուտքի մոտ վարչապետին դիմավորեց ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն և գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին։ Ավելի վաղ հայտնել էինք` Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ:
09:55 11.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ստրասբուրգ։ SHANTNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ստրասբուրգի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։ Փաշինյանն ապրիլի 11-ին կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին: Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն […]
09:30 11.04.2019
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է Իտալիայի պատգամավորների պալատի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Թեմայի շուրջ թուրք պաշտոնյան Twitter-ի էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշված է. «Մենք խստորեն դատապարտում ենք մեր ազգի պատմությունն աղավաղելու և քաղաքականացնելու Իտալիայի խորհրդարանի ջանքերը։ Սա անօգուտ, թշնամական և […]
08:33 11.04.2019
Սուդանի մայրաքաղաք Խարտումում ցույցերի ժամանակ զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ կառավարական ուժերի 6 աշխատակից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սուդանի կառավարությանը։ Տեղեկատվության հարցերով նախարար Հասան Իսմայիլը հայտնել է, որ Սուդանի հետախուզական և անվտանգության ազգային ծառայության աշխատակիցները երկու անգամ փորձել են ցրել ՊՆ շենքի մոտ անցկացվող բազմահազարանոց հակակառավարական ցույցը։ Չի հստակեցվում, թե ինչ […]
07:59 11.04.2019
Ճապոնիայի հարավում բացվել է երկաթուղային կայարան՝ առանց մուտքի ու ելքի։ Այն ծառայում է բացառապես որպես դիտահարթակ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Կայարանն իրենից ներկայացնում է փոքր հարթակ, որտեղ հնարավոր է հայտնվել միայն գնացքի վագոններից դուրս գալով։ Կայարանը գտնվում է կամրջի վրա և կոչվում է Seiryu-Miharashi։ Դիտահարթակից Նիշիկի գետի, հարակից անտառի գեղատեսիլ տեսարան է բացվում։ […]
07:37 11.04.2019
Արքայազն Ուիլյամը մտադիր է դատական հայց ներկայացնել In Touch պարբերականի դեմ, որը բրիտանական տաբլոիդներից առաջինն է հրապարակել հոդված դքսուհու ընկերուհիներից մեկի հետ նրա սիրային հարաբերությունների մասին։ Այս մասին հայտնել են թագավորական ընտանիքի փաստաբանները։ Ուիլյամը վստահաբար հերքում է իր կապը կնոջ ընկերուհու հետ։ Պաշտպանները նշում են, որ ամուսինների հարաբերություններում ամեն բան նախկինի պես լավ է։ Ենթադրյալ […]
07:20 11.04.2019
Մեծ Բրիտանիան պետք է մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին կամ ստիպված կլինի լքել ԵՄ-ն հունիսի 1-ին՝ առանց գործարքի։ Այս մասին հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը՝ ԵՄ արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով։ Նրա խոսքով՝ բարձր մակարդակի հանդիպմանը որոշվել է հետաձգել Brexit-ի ժամկետը մինչև հոկտեմբերի 31-ը, սակայն Մեծ Բրիտանիան այդ դեպքում պետք է մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին։ Հունիսին կայանալիք պլանային գագաթնաժողովի […]
23:27 10.04.2019
Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արվում միջազգային հնչեղություն տալ Հայոց ցեղասպանությանը։ Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը։ Բանաձևը ստացել է 382 կողմ և 0 դեմ ձայներ, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել։ Հիշեցնենք, որ դեռևս 2000 թվականին Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը։
23:23 10.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա արձագանքից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել մաքսային ծառայության երիտասարդ աշխատակից Հայկ Մարտիրոսյանը: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Պետեկամուտների կոմիտեից տեղեկացրել են՝ աշխատակցին մաքսատան ղեկավար կազմից ոչ ոք չի ճնշել աշխատանքից հեռանալու նպատակով. մաքսային ծառայողն իր կամքով է դիմումը գրել, հերթափոխի մյուս աշխատակցի հեռացման վերաբերյալ էլ դեռ տեղեկություն չկա։ Հիշեցնենք, […]
21:45 10.04.2019
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Դոնալդ Թրամփի խնդրանքով գումար է հատկացրել՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է, Պաշտպանության նախարարությունը 3 պայմանագիր է կնքել՝ 986 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ 789 մլն դոլարի պայմանագիր է կնքվել տեխասական SLSCO Ltd․ ընկերության հետ, որը պատ կկառուցի Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Թերեզա […]
21:18 10.04.2019
Իսրայելում տեղի ունեցող ընտրությունները կարող են ճակատագրական լինել գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի համար: Արևելագետ Կարեն Վերանյանը SHANTNEWS.am-ին ներկայացնում է Իսրայելի ընտրական մթնոլորտը՝ խոսելով նաև ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների մասին: Նա ընտրությունների համատեքստում խոսում է նաև Իսրայելի հայ համայնքի մասին` նշելով, որ հայ-իսրայելական հարաբերությունները չեն կարող պայմանավորվել երրորդ կողմով, և նրանք զարգացման հստակ հեռանկարներ ունեն: Մանրամասները՝ տեսանյութում:
21:02 10.04.2019
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 61կգ քաշային Արսեն Հարությունյանը Բուխարեստում անցնող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում լարված ու հետաքրքիր պայքարում նվաճեց չեմպիոնի կոչումը։ Եզրափակչում հայ երիտասարդ ըմբիշը 17։11 հաշվով հաղթեց Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր վրացի Բեկա Լոմտաձեին։ Ընդ որում, Հարությունյանը հերթական անգամ հաղթեց կամային որակների շնորհիվ՝ 0։8 հաշվով պարտվելիս կարողանալով վստահ […]
19:30 10.04.2019
123 տարի առաջ ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովն ստեղծեց առաջին ռադիոն: Հաղորդակցության և որպես լրատվության միջոցի գյուտի օր աշխարհը նշում է մայիսի 7-ին: Հայտնի ռուս գյուտարարի 160-ամյակն են նշել Գյումրիում գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Միջոցառման հյուրերն ու մասնակիցները եղել են մարզում գործող երկու ռադիոկայանների հաղորդավարներն ու ռադիոունկնդիրները, խոսել են […]
19:29 10.04.2019
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց՝ ատելության հռետորաբանությունը մեծ թվով խտրականությունների, քսենոֆոբիայի ու ռասիզմի է հանգեցնում: Վարդանյանը, մասնավորապես, նշեց. «Հարգարժան տիկին Նախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Ատելության վերբալ դրսևորումը՝ «ատելության խոսքը» անհանդուրժողականության, խտրականության, մարդատյացության և ռասիզմի վրա հիմնված հանցագործությունների հսկայական շարանի […]
19:19 10.04.2019
ԵԽԽՎ-ում «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը նշեց՝ հանդես է գալիս ոչ իբրև Հայաստանի պատվիրակության անդամ, այլ իբրև երիտասարդ կին, քաղաքական գործիչ: Նա խոսեց ԼՂ հակամարտության մասին, նշեց՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երկարաժամկետ հակամարտություն գոյություն ունի, ապա ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]
19:10 10.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17.3 տոկոսով: «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17.3 տոկոսով: Սա […]
19:00 10.04.2019
Բեռնատարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևան-Սևան մայրուղում։ Նախնական տվյալներով՝ մարդատար մեքենան բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով բեռնատարը կողաշրջվել է ու ընկել գլխիվայր։ Բեռնատարի վերին մասը ճզմվել է։ Տուժողների մասին տեղեկությունները ճշտվում են։ Մանրամասները՝ SHANTNEWS.am-ին ականատեսի ուղարկած տեսանյութում։
18:55 10.04.2019
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կոնֆլիկտային գոտիներում լուրջ մարտահրավերներ կան: Նա խոսեց ռազմական հռետորաբանության մասին, որ նպաստում է ատելության աճին: «Հարգելի գործընկեր, Արդի աշխարհի այլատյացության միջավայրում հրամայական է դառնում որոշակի մեխանիզմների մշակումը այս երևույթի դեմ […]
18:42 10.04.2019
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ արձագանքեց Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթին, նշեց, որ նա «ոչ հավաստի տեղեկություններ է հաղորդում»: Փաշաևան հայտարարեց, թե Հայաստանից վտարվել են հազարավոր ադրբեջանցիներ, հիշատակեց Խոջալուի դեպքերը, ադրբեջանցի փախստականների խնդրի մասին խոսեց, կարծիք հայտնեց, որ բոլոր պետությունները պետք […]
18:16 10.04.2019
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ նշեց. «Ես համաձայն եմ, որ Եվրոպան այսօր բախվում է ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի աճին: Եկեք ինքներս մեզ հարց տանք. մեր ասամբլեայում հաճախ հնչում են քսենոֆոբ ու ռասիստական արտահայտություններ, քաղաքական գործիչները իրենց քաղաքական ու բարոյական պարտավորությունները […]
18:11 10.04.2019
Գործադիրի վաղվա նիստին ներկայացված փաստաթղթերից հայտնի է դառնում, որ կառավարությունը դեմ է արտահայտվելու ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած օրենսդրական այն նախագծին, որով արգելվում է բնակավայրերում կենդանիների խոշտանգումներն ու «զենքի կիրառմամբ ոչնչացումը»։ «Բնակավայրերում կենդանիների, մասնավորապես, թափառող շների ոչնչացման դեպքերը վերջին շրջանում տեղի են ունենում չափազանց դաժան, անմարդկային ձևերով, հաճախակի անտանելի տեսարաններ առաջացնելով հասարակական վայրերում, շենքերի բակերում […]
18:07 10.04.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվել է: Որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12։30-ին: Այս մասին լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Այսօրվա նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել և մանրամասն ու շատ երկար նկարագրել է իրադարձությունները, սակայն փաստաբանը չմանրամասնեց` նշելով, որ ելույթների բովանդակությունը տարբեր առիթներով հատվածաբար […]