18:12 11.04.2019
Ստրասբուրգ այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Շինություններից մեկի սրահում հանդիպումը սկսելուց հետո Փաշինյանը ստիպված էր ընդմիջել այն, քանի որ մարդկանց մի մասը չէր կարողացել ներս մտնել։ Տեղի իշխանությունների հետ ճշտումներ անելուց հետո Փաշինյանին հրավիրեցին դուրս՝ շինության բակում անցկացնելու հանդիպումը, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան մասնակցել վարչապետի հետ զրույցին […]
18:07 11.04.2019
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը հաջորդած 10 ամիսների ընթացքում Հայաստանում ավելացել է 51 հազար աշխատատեղ, որը բոլոր աշխատատեղերի 10 տոկոսն է։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Ստրասբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Նրա խոսքերով՝ սրա մի մասը կարող է լինել նաև ստվերի կրճատումը, այսինքն՝ գործատուները սկսել են գրանցել աշխատողներին, սակայն դա նույնպես լավ արդյունք է, […]
18:00 11.04.2019
Ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի ցանկություններն ու ակնկալիքները համընկնում են վարչապետ Փաշինյանի լիազորությունների հետ։ Ովքե՞ր են զբաղվում հայերին հայրենիք վերադարձնելու, և ներգաղթի համար ինչ ծրագրեր կան։ Այս հարցերը վարչապետ Փաշինյանը ստացավ Ստրասբուրգում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ։ Երկրորդ հարցին անդրադառնալիս նա ասաց, որ առաջին հերթին բոլորի համար հավասար պետք է լինեն պայմանները՝ և՛ Հայաստանում ապրածների, և՛ […]
17:58 11.04.2019
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Մոսկվայում ապրիլի 15-ին ԼՂ կարգավորման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում կանցկացվի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին», ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ՌԴ արտաքին գործերի նախարար […]
17:53 11.04.2019
Հաշվի առնելով Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ նրա ընտանիքի անդամների, մասնավորապես 2,5 տարեկան թոռնիկի տեսակցության արգելքի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տարածված հակասական մեկնաբանությունները՝ ՀՔԾ-ն հայտարարություն է տարածել` ընդգծելով, որ անհրաժեշտ է համարում պարզաբանումներ ներկայացնել: «Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շահերից ելնելով` 28.07.2018թ.-ին որոշում է կայացվել արգելել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունն ու հեռախոսազանգերը մերձավոր ազգականների, […]
17:48 11.04.2019
Ստրասբուրգ այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին հանդիպման է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա ասաց, որ իր օտարերկրյա այցերի ժամանակ միշտ փորձում է հանդիպում ունենալ տեղի հայ համայնքի հետ։ Վարչապետը շնորհակալություն հայտնեց համայնքի ներկայացուցիչներից, որ նրանք երբեք հոգեպես չեն հեռացել Հայաստանից, իսկ եթե հոգեպես Հայաստանում են, ապա ֆիզիկապես տեղափոխվելն արդեն ժամանակի հարց է։ […]
17:42 11.04.2019
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոշտ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի օր ճանաչելու մասին հրամանագրին: Այս մասին Չավուշօղլուն գրառում է կատարել Twitter-ում, հայտնում է Ermenihaber-ը: Մևլութ Չավուշօղլուն պնդել է, որ այդ հրամանագիրը խախտում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշումները: Արտգործնախարարը ասել է. «Մակրոնը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայերին […]
16:58 11.04.2019
Հայաստանը ողջունում է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը, որով Իտալիան վերահաստատեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցանքի կանխարգելման և պատժի կոնվենցիայով ընդունված իր հանձնառությունները և պարտավորությունները։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: «Իտալիայի խորհրդարանի ընդունած որոշումը ևս մեկ կարևոր ներդրում է ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի իրավունքների հարգման և վերականգնման միջազգային հանրության ջանքերում։ […]
16:48 11.04.2019
ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամ Քամիլ Այդընը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախ` ընդգծեց՝ նրա ընտրությունից հետո մեծ հույսեր ունեին ԼՂ հակամարտության կարգավորման առումով, ապա հետաքրքրվեց բանակցային ձևաչափի փոփոխության մասին: «Ես արդեն իսկ հարցրի ասել, որ մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխություն ո´չ ակնկալում ենք, ո´չ պահանջում, ո´չ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին և տրամաբանությանը: Այդ […]
16:26 11.04.2019
ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել Ուկրաինայի ներկայացուցիչ Վոլոդիմիր Արիևը. «Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք Ռուսաստանի ագրեսիայի առումով՝ ընդդեմ Ուկրաինայի: Դուք հաճախ Ուկրաինայի դեմ եք քվեարկում ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող բանաձևերի քննարկման ժամանակ: Ի վերջո, կարո՞ղ եք ասել, թե ում է պատկանում Ղրիմը»: Պատասխանում Նիկոլ Փաշինյանը շրջանցել է Ղրիմի պատկանելության մասին հարցը, սակայն նշել է, […]
16:10 11.04.2019
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմից հայտնում են, որ գետն ընկած եղնիկն ԱԻՆ աշխատակիցների կողմից անվնաս դուրս է բերվել և հանձնվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին: «Ապրիլի 10-ին Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում Աղստև գետն ընկած եղնիկն ԱԻՆ աշխատակիցների կողմից անվնաս դուրս է բերվել և հանձնվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին։ Բնապահպանության և […]
15:55 11.04.2019
ԵԽԽՎ-ին մասնակից հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԵԽ-ում ներկայացված լինելու կարևորության մասին: «Կարծում եմ` շատ կարևոր է ներկայացվածությունը այս պլատֆորմներում, շահերի առաջ քաշումը, երկրի ներկայացումը: Այո´, բանաձևերը չունեն պարտադրանքի բնույթ, բայց կարևոր են, եթե կան հակահայկական ձևակերպումներ, ժամանակին դրանք կանխելու, ուստի ես կարծում եմ՝ այստեղ աշխատանքը, շփումները բավականին կարևոր […]
15:50 11.04.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով դատախազության ստորաբաժանումների կողմից իրականացվել է դատախազական հսկողություն ու վերահսկողություն՝ 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ: ՀՀ դատախազությունն ամփոփել է համաներման մասին օրենքի՝ ճշգրիտ ու միատեսակ կիրառումն ապահովելուն […]
15:39 11.04.2019
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Երևանում և իր հիմնադրած կուսակցության շարքային անդամն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց կուսակցության նորընտիր նախագահ Անդրանիկ Գրիգորյանը: Նրա խոսքերով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ուղիղ կապ ունեն: ««Ժառանգություն» կուսակցությունը թե՛ ներկա և թե՛ այն աստղային կազմով, որ գործել է 2008-2012 թվականներին և 2012-2017 թվականներին քաղաքական տիրույթում, միշտ […]
15:25 11.04.2019
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ուլվիա Աղաևան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ նշեց, որ Հայաստանը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման պարտավորություն է ստանձնել, ապա հետաքրքրվեց՝ որքանո՞վ է Հայաստանը հավատարիմ մնում մի շարք բանաձևերով իր ստանձնած պարտավորություններին: «ԼՂ հարցի խաղաղ կարգավորման մեր պարտավորությունը ես վերահաստատեցի ևս մեկ անգամ՝ այս ամբիոնից ելույթ ունենալով: Կարծում եմ՝ վերջին շրջանում մեր ադրբեջանցի […]
15:22 11.04.2019
ԵԽԽՎ-ում Սլովենիայի պատվիրակության ներկայացուցիչ Վիոլետա Տոմիչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ նշեց, որ Հայաստանում ԼԳԲՏ համաժողով պիտի անցկացվեր, սակայն այն չեղարկվել է, խոսեց ԼԳԲՏ համայնքի իրավունքների մասին ու հետաքրքրվեց. «Ի՞նչ է անում կառավարությունը մարդու իրավունքների ոլորտում այդ լուրջ բացթողումն ուղղելու համար»: Փաշինյանը կրկին նշեց՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայություն է, բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքները և […]
14:56 11.04.2019
ԵԽԽՎ նիստի ժամանակ Արցախյան հակամարտության կարգավորմանն անդրադառնալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվելու լիազորություն ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, սակայն դա չի նշանակում, որ Եվրոպայի խորհուրդը որևէ անելիք չունի հակամարտության գոտում։ «Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող […]
14:48 11.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԵԽԽՎ-ում Լիտվայի պատվիրակության անդամ Գիդիժուս Վարեյկիսը հարց ուղղեց Հայաստանի՝ հարևան երկրների հետ ունեցած հարաբերությունների մասին: Նա նախ նշեց, որ Հայաստանի հարաբերությունները որոշ հարևանների հետ այնքան էլ լավ չեն, ապա հետաքրքրվեց. «Հարևան այլ երկրների հետ հարաբերություններից գո՞հ եք»: ՀՀ վարչապետը պատասխանեց, որ ունենք ոչ միայն հարևաններ, որոնց հետ հարաբերությունները այնքան էլ լավ […]
14:36 11.04.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որի ընթացքում կողմերը համաձայնության են եկել բանակային կենտրոնական մարզական ակումբ (ԲԿՄԱ) ստեղծելու շուրջ: Այս մասին հայտնել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը: Հաջորդ շաբաթ աշխատանքային խումբ է ձևավորվելու արդեն փաստաթղթային և մնացած այլ հարցերը ձևակերպելու համար: Ըստ SHANTNEWS.am-ի տեղեկությունների` բանակային ակումբը ելույթ […]
14:24 11.04.2019
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ձերբակալել են Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատնից: Այս մասին հայտնում է BBC-ն: Ոստիկանությունը հայտնել է, որ Էկվադորի իշխանությունները Ասանժին ապաստան տալու իրավունքը հետ են վերցրել: Ասանժը արդեն 7 տարի ապաստան էր ստացել Էկվադորի իշխանությունների կողմից և գտնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Ասանժին ձերբակալել են` համաձայն 2012 թվականին Վեսթմինսթերի գլխավոր դատարանի տված հրամանի: […]
14:15 11.04.2019
ԵԽԽՎ նիստի ժամանակ իր ելույթը սկսելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչու է իր համար պատիվ այդտեղ ելույթ ունենալը։ Նա պատմեց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո իր նկատմամբ հարուցված քրեական գործի, իր ազատազրկման, ապա համաներմամբ ազատման պատմությունը։ «Ընդունված պրակտիկա է, երբ այս ամբիոնից ելույթ ունեցող բարձրաստիճան հյուրերը իրենց խոսքը սկսում են […]
13:49 11.04.2019
Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին «Աստղիկ» ԲԿ-ից: Նշվում է, որ նրան բժշկական կենտրոն են տեղափոխել երեկ՝ ապրիլի 10-ին: Այժմ նա գտնվում է սրտաբանական բաժանմունքում: Նրա առողջական վիճակի մասին այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:
13:28 11.04.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրենկ Փափազյանը: Փափազյանն իր գրառմանը կից հրապարակել է հրամանագիրը: Այն բաղկացած է 3 հոդվածից: Նշվում է, որ ամեն տարի՝ ապրիլի 24-ին Ֆրանսիայում կնշվի Հայոց ցեղասպանության […]
13:24 11.04.2019
ՀՀ պաշտպանության նախարարությունը առաջարկում է հստակություն մտցնել գնումների գործընթացում: Կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Նախատեսվում է գնումները մեկ անձից իրականացնելու գործընթացում հստակեցնել այն դեպքերը, երբ գնումը կատարվում է գնման առարկա արտադրած կամ նրա միակ ներկայացուցիչը հանդիսացող անձից՝ ներառյալ գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունները և դրա համար անհրաժեշտ ծառայությունները, սարքավորումները: Բացի […]
13:02 11.04.2019
ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին որևէ արտաքին ուժ չի միջամտել և թավշյա հեղափոխությունը եղել է ներքին քաղաքական գործընթաց:
12:56 11.04.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ վերջին շրջանում Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է, և աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել: «Աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն […]
12:48 11.04.2019
Քիչ առաջ հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը: Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ գործով դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ: Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: Նա ևս երկու ամիս կմնա կալանքի տակ: Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը […]
12:44 11.04.2019
ՀՀ կառավարությունն ապրիլի 11-ին ընդունեց «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թվականի Ընդհանուր և Ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության լրացուցիչ բաժանորդագրության հայտերին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Կառավարությանն առաջարկվում է Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության լրացուցիչ բաժանորդագրությանը հավանություն տալ: Նա հայտնեց, որ Հայաստանը Համաշխարհային բանկին 1992 […]
12:38 11.04.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ մեկնարկել է ՀՀ վարչապետի հանդիպումը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիրոյի հետ: Հանդիպմանը մասնակում է նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը.վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ձեռքսեղմումից հետո կողմերը լուսանկարվեցին, ապա լրագրողներին հրավիրեցին դուրս, որպեսզի կայանա առանձնազրույցը: Հանդիպումը այնուհետ կշարունակվի փակ ձևաչափով: