10:54 12.04.2019
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում հինգշաբթի տեղի ունեցած ընդունելության ժամանակ ծնկի է իջել՝ համբուրելու Հարավային Սուդանի՝ նախկինում պատերազմող ղեկավարների ոտքերը՝ կոչ անելով նրանց չվերադառնալ քաղաքացիական պատերազմի: «Որպես եղբայր ձեզ խնդրում եմ խաղաղություն պահպանել: Խնդրում եմ ողջ սրտով, եկե´ք առաջ գնանք: Շատ խնդիրներ կլինեն, բայց դրանք չեն հաղթի մեզ»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: Սուդանցի առաջնորդները տպավորվել են, […]
09:57 12.04.2019
Երեկ՝ ապրիլի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ավարտվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը քիչ առաջ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ […]
09:50 12.04.2019
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Սյունիքի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ «Նրանց առողջական վիճակը նորմալ է»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ ՊՆ «ԶԻԼ»-ը բախվել է ժայռին և շրջվել, որի հետևանքով հոսպիտալացվել է 18 զինծառայող։
08:27 12.04.2019
Սուդանի պաշտպանության նախարար Ավադ իբն Աուֆը երեկ երեկոյան երդմնակալել է որպես երկրի անցումային զինվորական խորհրդի ղեկավար, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը։ Նրա տեղակալ է նշանակվել ԶՈւ շտաբի պետ Քեմալ Աբդել Մաարուֆը։ Ավադ բեն Աուդը հայտարարել է երկրում 3 ամսով արտակարգ դրություն սահմանելու մասին։ Նա նաև հայտնել է, որ Սուդանում սկսվում է երկամյա անցումային շրջան՝ կառավարության ձևավորման […]
08:16 12.04.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը երեքշաբթի կայացած խորհրդարանական ընտրությունների ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո 120 տեղանոց Քնեսեթում ստանում է 36 տեղ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պետական Kan ռադիոն։ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի կենտրոնամետ «Կախոլ-Լավան» բլոկը, որը «Լիկուդ»-ի գլխավոր մրցակիցն է, ստանում է 35 մանդատ։ Խորհրդարան են անցնում ևս 5 ուժեր։ […]
07:59 12.04.2019
Իսրայելական տիեզերական «Բերեշիտ» սարքը վթարվել է Լուսնի մակերևույթի վրա վայրէջք կատարելիս։ Այն Երկրի հետ կապը կորցրել է ապրիլի 11-ին։ Նշվում է, որ խնդիր է առաջացել գլխավոր շարժիչի հետ։ Այդուհանդերձ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դարձել է աշխարհում 4-րդ երկիրը, որն արբանյակ է իջեցրել Լուսնի վրա։ Նա խոստացել է կրկնել Լուսին հասնելու փորձը […]
07:46 12.04.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է հանդես եկել առևտրի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի որ Վաշինգտոնը չի իրագործում կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրի դրույթները։ Այս մասին գրել է պետության ղեկավարը թվիթերյան իր միկրոբլոգում։ «Մենք պաշտպանում ենք Եվրոպան որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարող մարտիկի օրինակ։ Ֆրանսիան դեմ է հանդես գալիս փարիզյան համաձայնագրից դուրս ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների […]
07:33 12.04.2019
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հազիվ է խուսափել Ռուանդայի առաջին տիկնոջը՝ Ժանետ Կագամեին հրկիզելուց։ Միջադեպը տեղի է ունեցել Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման արարողության ժամանակ։ Միջոցառման ընթացքում մասնակիցներին, այդ թվում Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեին, նրա տիկնոջն ու Յունկերին առաջարկվել է երկար ջահերի օգնությամբ վառել «Հույսի կայծ» հուշահամալիրի կրակը։ Ծիսակարգի ավարտից հետո Յունկերը, ով դեռևս շարունակում […]
07:18 12.04.2019
Ապրիլի 11-ին՝ ժամը 20:31-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի […]
01:08 12.04.2019
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունել էր «Նապոլի»-ին: «Զինագործները» Աարոն Ռեմսիի գոլի և «Նապոլի»-ի պաշտպան Կլաուդիու Կուլիբալիի ինքնագոլի շնորհիվ 2:0 հաշվով առավելության հասան իտալական ակումբի նկատմամբ: «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 67-րդ րոպեին: Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Նապոլի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին:
23:57 11.04.2019
Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ստրասբուրգում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից և սպառնալիքներից, հաղորդում է Rusarminfo-ն։ Ադրբեջանի ԱԳՆ-ը «խորհուրդ է տվել» Նիկոլ Փաշինյանին ծանոթանալ ԵԱՀԿ-ի 1975 թվականի Հելսինյան եզրափակիչ ակտին, մասնավորապես, «ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքին։ «Կոչ ենք անում […]
21:44 11.04.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 11-ին՝ ժամը 18։25-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները հայտնաբերել են 17-ամյա Սասուն Այվազյանին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: 17-ամյա Սասուն Այվազյանի անհետ կորելու մասին հայտնի էր դարձել ապրիլի 10-ին: Հանգամանքները պարզվում են:
20:42 11.04.2019
Լոնդոնում արդեն դատական նիստ է կայացել, որի ընթացքում քննարկվել է Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հարցը:
20:32 11.04.2019
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում անդրադարձել է հայկական լրատվամիջոցներում իր մասին տարածվող որոշ լուրերի: Խոսքը մասնավորապես վերաբերում է ծառայողական մեքենայից հրաժարվելու փաստի ու որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից տարածվող այն լուրերին, որ նա, այնուամենայնիվ, շարունակում է օգտվել տրանսպորտային այդ միջոցից: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Վերջին օրերին «բացահայտումներ» են, […]
19:49 11.04.2019
Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր փայլուն են հանդես եկել հայ ծանրորդները: Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը մինչև 89 կգ քաշայինների մրցապայքարում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Հակոբը պոկում վարժությունում 4-րդն էր, իսկ հրում վարժությունում դուրս էր մրցակցությունից: Գյումրեցի մարզիկի առավելությունն ակնհայտ էր: Հակոբը երկրորդ մոտեցմանը սանձել է 207 կգ. ծանրաձողը և դարձել անհասանելի մյուսների համար: Երրորդ մոտեցման […]
19:46 11.04.2019
Բագրատաշենի մաքսակետում աշխատող մաքսավորը, որը տեսանկարել էր և համացանցում հրապարակել զննում անցնող մարդու մասին տեսագրությունը, աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Հայտնի է, որ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը հանձնարարել էր ներքին հետաքննություն անցկացնել: Դրան զուգահեռ, մաքսային ծառայության աշխատակիցը հայտարարել է սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու մասին: Նշվում է, որ միջադեպի հետաքննությունը կասեցվել է: Ավելի վաղ հայտնել […]
19:40 11.04.2019
Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրին այն երիտասարդների մասին, որ խուսափել են բանակից, պատսպարվել են Սփյուռքում։ Վարչապետը պատասխանեց, որ Հայաստանում հետախուզվողների մեծ մասը հենց բանակից խուսափածներն են, և պետք է նուրբ լուծում գտնել, որ և՛ Սփյուռք գնացածների հարցը լուծի, և՛ չվիրավորի նրանց, ովքեր ժամանակին կատարել են իրենց պարտքը՝ ծառայելով բանակում։ Փաշինյանն […]
19:15 11.04.2019
Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արվում միջազգային հնչեղություն տալ Հայոց ցեղասպանությանը։ Այս բանաձևը որոշ շփոթմունքի առարկա էր դարձել, քանի որ 2000թ. Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ այդ տարակարծություններին և որոշ մանրամասներ ներկայացրեց […]
18:50 11.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ստրասբուրգի հայերի հանդիպման ընթացքում մասնակիցներից մեկը բարձրացրեց իր գյուղի խնդիրը, որտեղ ընտրությունները հետաձգվել են, որպեսզի ՔՊ-ն ներկայացնող անձը կարողանա պաշտոնավարել այնտեղ, իսկ հետո էլ եղել է վիճաբանություն, դանակահարվել է 4 մարդ։ Հարց տվողին տեղացիները փորձեցին լռեցնել, բայց նա շարունակեց, որ այս ամենը ասում է Փաշինյանի կառավարությանն օգնելու համար, քանի որ, եթե […]
18:47 11.04.2019
Դավիթ Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Մինչև 89 կգ քաշայինների մրցավեճում պոկում վարժությունում Դավիթը բարձրացրել է 165 կիլոգրամ և ապահովել փոքր բրոնզե մեդալ: Հակոբ Մկրտչյանը 164 կգ արդյունքով չորրորդն է: Քիչ հետո կշարունակվի մրցապայքարը հրում վարժությունում, որում բավականին ուժեղ է Հակոբ Մկրտչյանը: Առաջատարը առայժմ վրացի Ռևազ Դավիթաձեն է, որը պոկում վարժությունում […]
18:45 11.04.2019
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Արցախի նախկին վարչապետ, Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որում նա հանդես է եկել մարդասիրական բնույթի նախաձեռնություններով: «Ես կարծում եմ, որ առաջին հերթին այս և մնացած նախաձեռնությունները պետք է գնահատեն հիմնախնդրի կարգավորման մեջ ներառված կողմերը: Եթե դրանից հետո կարիք կլինի այլ պետությունների […]
18:36 11.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ստրասբուրգի հայերի հանդիպման ժամանակ շոշափվեց նաև ԼԳԲՏ համայնքի իրավունքների հարցը։ Փաշինյանը ընդհանուր դրույթով վստահեցրեց, որ եթե որևէ մեկը սպառնա մյուսի կյանքը խլել, ապա շատ շուտ կհայտնվի բանտում։ Փաշինյանն ասաց, որ ինքն անձամբ Հայաստանի բոլոր քաղաքացիների իրավունքների երաշխավորն է։ Վարչապետի խոսքերով՝ բոլորի իրավունքները պետք է հաշվի առնվեն, ու նաև դրանք չպետք է […]
18:25 11.04.2019
Օրեր առաջ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում բացվել է այդ շրջանի առաջին հայկական եկեղեցին: Բացմանը ներկա են եղել տարբեր երկրներից այդ առթիվ Քրդստան ժամանած հոգևոր և աշխարհիկ գործիչներ: Էրբիլում վերջին շրջանում հայկական համայնք է կազմավորվել: ՄԱԿ-ի փախստականների գործակալության Իրաքի գրասենյակների ղեկավարներից մեկը Հովիկ Էթյեմեզյանը երկար տարիներ ծառայել է այդ բնակավայրերում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա ասում է, […]
18:12 11.04.2019
Ստրասբուրգ այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Շինություններից մեկի սրահում հանդիպումը սկսելուց հետո Փաշինյանը ստիպված էր ընդմիջել այն, քանի որ մարդկանց մի մասը չէր կարողացել ներս մտնել։ Տեղի իշխանությունների հետ ճշտումներ անելուց հետո Փաշինյանին հրավիրեցին դուրս՝ շինության բակում անցկացնելու հանդիպումը, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան մասնակցել վարչապետի հետ զրույցին […]
18:07 11.04.2019
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը հաջորդած 10 ամիսների ընթացքում Հայաստանում ավելացել է 51 հազար աշխատատեղ, որը բոլոր աշխատատեղերի 10 տոկոսն է։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Ստրասբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Նրա խոսքերով՝ սրա մի մասը կարող է լինել նաև ստվերի կրճատումը, այսինքն՝ գործատուները սկսել են գրանցել աշխատողներին, սակայն դա նույնպես լավ արդյունք է, […]
18:00 11.04.2019
Ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի ցանկություններն ու ակնկալիքները համընկնում են վարչապետ Փաշինյանի լիազորությունների հետ։ Ովքե՞ր են զբաղվում հայերին հայրենիք վերադարձնելու, և ներգաղթի համար ինչ ծրագրեր կան։ Այս հարցերը վարչապետ Փաշինյանը ստացավ Ստրասբուրգում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ։ Երկրորդ հարցին անդրադառնալիս նա ասաց, որ առաջին հերթին բոլորի համար հավասար պետք է լինեն պայմանները՝ և՛ Հայաստանում ապրածների, և՛ […]
17:58 11.04.2019
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Մոսկվայում ապրիլի 15-ին ԼՂ կարգավորման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում կանցկացվի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին», ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ՌԴ արտաքին գործերի նախարար […]
17:53 11.04.2019
Հաշվի առնելով Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ նրա ընտանիքի անդամների, մասնավորապես 2,5 տարեկան թոռնիկի տեսակցության արգելքի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տարածված հակասական մեկնաբանությունները՝ ՀՔԾ-ն հայտարարություն է տարածել` ընդգծելով, որ անհրաժեշտ է համարում պարզաբանումներ ներկայացնել: «Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շահերից ելնելով` 28.07.2018թ.-ին որոշում է կայացվել արգելել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունն ու հեռախոսազանգերը մերձավոր ազգականների, […]
17:48 11.04.2019
Ստրասբուրգ այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին հանդիպման է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա ասաց, որ իր օտարերկրյա այցերի ժամանակ միշտ փորձում է հանդիպում ունենալ տեղի հայ համայնքի հետ։ Վարչապետը շնորհակալություն հայտնեց համայնքի ներկայացուցիչներից, որ նրանք երբեք հոգեպես չեն հեռացել Հայաստանից, իսկ եթե հոգեպես Հայաստանում են, ապա ֆիզիկապես տեղափոխվելն արդեն ժամանակի հարց է։ […]
17:42 11.04.2019
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոշտ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի օր ճանաչելու մասին հրամանագրին: Այս մասին Չավուշօղլուն գրառում է կատարել Twitter-ում, հայտնում է Ermenihaber-ը: Մևլութ Չավուշօղլուն պնդել է, որ այդ հրամանագիրը խախտում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշումները: Արտգործնախարարը ասել է. «Մակրոնը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայերին […]