TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Գլխավոր

Կառավարությունը դեմ է թափառող շների մասին Ուրիխանյանի նախագծի ընդունմանը

18:11 10.04.2019

Գործադիրի վաղվա նիստին ներկայացված փաստաթղթերից հայտնի է դառնում, որ կառավարությունը դեմ է արտահայտվելու ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած օրենսդրական այն նախագծին, որով արգելվում է բնակավայրերում կենդանիների խոշտանգումներն ու «զենքի կիրառմամբ ոչնչացումը»։ «Բնակավայրերում կենդանիների, մասնավորապես, թափառող շների ոչնչացման դեպքերը վերջին շրջանում տեղի են ունենում չափազանց դաժան, անմարդկային ձևերով, հաճախակի անտանելի տեսարաններ առաջացնելով հասարակական վայրերում, շենքերի բակերում […]

̰
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը կհրապարակվի վաղը

18:07 10.04.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվել է: Որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12։30-ին: Այս մասին լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Այսօրվա նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել և մանրամասն ու շատ երկար նկարագրել է իրադարձությունները, սակայն փաստաբանը չմանրամասնեց` նշելով, որ ելույթների բովանդակությունը տարբեր առիթներով հատվածաբար […]

̰
Պուտինը բանակցությունների ընթացքում ուղղել է շվեդ թարգմանչի խոսքը` նրան «բանդիտ» անվանելով

18:04 10.04.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենի թարգմանչի խոսքերը կատակի է վերածել «Արկտիկա. բանակցությունների տարածք» ֆորումի ժամանակ: Սկանդինավյան պատվիրակության անդամը աղավաղել է խոսքը, երբ թարգմանել է ՌԴ ղեկավարի խոսքերը: Պուտինը, խոսելով երկկողմ տնտեսական կապերի մասին: Սրա հետ մեկտեղ, նա շվեդ գործընկերներին անվանել է «ընկերներ», իսկ թարգմանիչը տատանվել է և այդ բառը թարգմանել որպես «գործընկեր»: […]

̰
Մարզային որոշ ալիքներում խայտառակ դրություն է. Տիգրան Հակոբյան

18:00 10.04.2019

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ապրիլի 10-ին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ՀՌԱՀ 2018թ. հաշվետվության ներկայացման ժամանակ անդրադարձավ եթերում հայերենի կիրառման պահպանմանը: Նա հայտնեց, որ ամեն ամիս մոնիթորինգ են անում, ապա մասնավորեցրեց՝ սա այն նորմի պահպանումն է, որով հայրենական հաղորդումները պետք է լինեն 55 տոկոսից ոչ […]

̰
Վարչապետը Նիկոլա Ազնավուրի հետ քննարկել է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր

17:58 10.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին: Հանդիպմանը քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի գործունեությանը և, մասնավորապես, առաջին մշակութային նախագծին՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր: Նախատեսվում է, որ կենտրոնում կգործեն Շառլ Ազնավուրի ինտերակտիվ, տեխնոլոգիապես գերհագեցած թանգարանը և եզակի […]

̰
Բնապահպանության նախարարությունը «փորձում է խլել» ԱԻՆ կազմում գործող կառույցը, ԱԻՆ-ը դեմ է․ նախագիծ

17:50 10.04.2019

Բնապահպանության նախարարության կողմից կառավարության հավանությանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է ԱԻՆ-ից վերցնել ու բնապահպանության նախարարության կազմի մեջ մտցնել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որն իրականացնում է հետևյալ գործառույթները․ «Հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգում»։ Բնապահպանության նախարարությունը համարում է, […]

̰
Վերաքննիչ դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

17:48 10.04.2019

Վերաքննիչ դատարանն այսօր՝ ապրիլի 10-ին, մերժել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանական խմբի միջնորդությունը: Այս մասին լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը: Փաստաբանը տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանը շարունակում է բուժում ստանալ քաղաքացիական հիվանդանոցում և նրա առողջության մեջ բացասական դինամիկան շարունակվում է: Նա նաև տեղեկացրեց, […]

̰
Կառավարությունը դեմ է, որ ոստիկանությունը նույնպես գաղտնալսելու իրավասություն ունենա․ նախագիծը գործադիրի օրակարգում է

17:20 10.04.2019

Ազգային ժողովի պատգամավորներից Արմեն Խաչատրյանը (նախկինում՝ ՃՈ պետի տեղակալ) օրենսդրական նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է ԱԱԾ-ից բացի, մարդկանց գաղտնալսելու հնարավորություն տալ նաև ոստիկանությանը։ Նրա ներկայացրած նախագծի հիմնավորումների մեջ մասնավորապես ասվում է, որ գաղտնալսում (նախագծում շրջանառվող տերմինով՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ՀԽՎ) ներկայում կարող է իրականացնել միայն ԱԱԾ կազմում գործող մարմինը, և երբ ոստիկանությանը անհրաժեշտ է […]

̰
Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է՝ երեխային իր հետ տանելով Գերմանիա

16:58 10.04.2019

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է: Datalex տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ մարզիկի կինը՝  Մերի Աբրահամյանը, հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Ավետիք Գրիգորի Աբրահամյանի` ամուսնալուծության, 3-ամյա Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, մոր բնակության վայրը սահմանելու, 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի […]

̰
Այդ հանդիպումներն ավելի հաճախ են լինելու. Ալեն Սիմոնյանը` պատգամավորների հետ վարչապետի հանդիպման մասին

16:51 10.04.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և պատգամավորների վերջին հանդիպմանը: Նա նշել է, որ պատգամավորները հերթագրվել են այդ ժամանակ և վարչապետին հարցեր ուղղել, անհատապես որևէ պատգամավոր չի քննարկվել. «Մենք չենք հավաքվել, որ վարչապետն ասի` գոհ է կամ գոհ չէ, այլ, որ նա հնչեցնի հարցերի պատասխանը, որոնք ունեին մեր […]

̰
Ցավոք, առկա են ջեբկիրության դրսևորումներ. Գագիկ Հարությունյան

16:48 10.04.2019

Ի՞նչ է արվել անցած մեկ տարվա ընթացքում դատական համակարգում: Մեկ տարվա գործունեությունն այսօր՝ ապրիլի 10-ին, ամփոփ ներկայացրել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Մասնավորապես, նա նշել է, որ ամբողջությամբ իրականացվել է դատական համակարգի Սահմանադրությամբ նախատեսված ապակենտրոնացումը, ինչպես նաև դատական գործերի բաշխման հարցում սուբյեկտիվ գործոնի չեզոքացման միջոցով բացառվել է համակարգային կոռուպցիան դատական իշխանության համակարգում: «Վերացել են այդ […]

̰
«Նաիրիտում» առանց պայմանագրի, բայց փաստացի աշխատածները կստանան աշխատավարձերը․ նախագիծ

16:36 10.04.2019

Կառավարության առաջիկա նիստի օրակարգի հաստատմանն է ներկայացվել ՀՀ ԱԻՆ նախագիծը, որով առաջարկվում է գումար հատկացնել ԱԻՆ-ին, որից էլ կվճարվեն 2019 թվականի հունվարի 1-ից «Նաիրիտ» գործարանում փաստացի աշխատած աշխատողների աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարները։ Հիմնավորման մեջ նշվում է, որ աշխատակիցների հետ 2018 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 31.12.2018թ. և վճարվել է 2018 թվականի […]

̰
Երբ էրոտիկ էլեմենտներ պարունակող ֆիլմն ընդմիջվում է օրհներգով, չեմ կարծում, թե դա ավելացնում է հայրենիքի հանդեպ սերը. Տիգրան Հակոբյան

16:33 10.04.2019

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ապրիլի 10-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ՀՌԱՀ 2018 թ. հաշվետվությունը ներկայացնելիս թվարկեց մի շարք խնդիրներ, որոնց բախվում է հանձնաժողովը՝ մշտադիտարկման արդյունքում տեղեկանքներ կազմելիս: Ըստ Հակոբյանի՝ ամենապարզ խնդիրը, որը տեղեկանքից տեղեկանք է գնում և այսօր լուծում չունի, օրենքի պահանջն է, որ 24:00-ին […]

̰
ԶՈւ շտաբի պետն ընդունել է ռուսական փամփուշտ արտադրողներին, խոսել Հայաստանում համատեղ արտադրության մասին

16:00 10.04.2019

Ապրիլի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՌԴ Ուլյանովսկի և Տուլայի փամփուշտների գործարանների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկարատև համատեղ համագործակցության, ռազմական նշանակություն ունեցող ապրանքների տրամադրման, ինչպես նաև ՀՀ տարածքում հնարավոր համատեղ արտադրության գործընթացային հարցեր: Առանցքային հարցերի վերաբերյալ ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն:

̰
ԱԺ դիմաց ցույց անող Տ. Ղազար քահանա Պետրոսյանին փիլոնազուրկ են արել

15:45 10.04.2019

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես մտահոգություն է արտահայտվում վերջին շրջանում առավել ակտիվացած օտարածին արժեքների քարոզչության շուրջ: «Արարատյան Հայրապետական թեմն իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում առավել ակտիվացած օտարածին արժեքների քարոզչության շուրջ: Հայ եկեղեցու հոգևորականների կողմից բազմիցս բարձրաձայնվել է, որ Հայ առաքելական եկեղեցին չի դատապարտում որևէ անձի՝ հավատալով, որ յուրաքանչյուրն Աստծո […]

̰
ՀՀ ԶՈւ 5-րդ կորպուսում անցկացվել են հրետանու վարժանքներ

15:41 10.04.2019

Հայկական զինված ուժերի 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են գումարտակների հրետանային ստորաբաժանումների պարապմունքներ: Տեսական, գործնական, ցուցադրական և ստուգողական դասընթացների միջոցով ստուգվել են հրաձգության և կրակի կառավարման խնդիրներ կատարելու ունակությունները, ամրապնդվել և զարգացել են հրետանային ստորաբաժանումների, ջոկերի հաշվարկների հրամանատարների մասնագիտական գիտելիքներն ու ներդաշնակ գործելու, համատեղ խնդիրներ կատարելու կարողությունները: Պարապմունքներին հաջորդել է «Լավագույն հրետանային մարտկոց» համաբանակային […]

̰
Կարծրատիպ կա, որ ՀՌԱՀ-ն այն հանձնաժողովն է, որը ժամանակին փակել է «A1+»-ը. Տիգրան Հակոբյան

15:28 10.04.2019

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 10-ի նիստում քննարկում է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվությունը: Հանձնաժողովի ղեկավար Տիգրան Հակոբյանն ԱԺ հանձնաժողովի նիստում փորձեց խոսել այն խնդիրների մասին, որ ծառացած էին հանձնաժողովի առջև 2018թ. և այսօր, և որոնք խոչընդոտում են վերգետնյա հեռարձակողների ոլորտի հետագա զարգացմանը: Հակոբյանն […]

̰
Բացահայտվել է պոկեր խաղի մրցաշարերն առանց լիցենզիայի կազմակերպելու գործունեություն

15:16 10.04.2019

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու փաստի պարզաբանման նպատակով, համագործակցելով տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հետ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը «Սենատոր Սպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ իրականացրել է oպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում 2018թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 9-ը կազմակերպել և […]

̰
ԵԽԽՎ-ում վրացական երգչախումբը ժողովրդական երգ է կատարել

15:12 10.04.2019

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ելույթից առաջ  վրացական «Ռուսթավի»  երգչախումբը կատարել է ժողովրդական «Չակրուլի» երգը: Նշենք, որ նման շնորհանդեսը բավականին բացառիկ իրադարձություն է ԵԽԽՎ պրակտիկայում: Վրաստանի վարչապետին զեկույցի համար հատկացվել էր 20 րոպե, հարցուպատասխանի համար՝  40 րոպե: Մամուկա Բախտաձեի  ելույթը նվիրված էր ԵԽԽՎ-ին Վրաստանի անդամակցության 20-րդ տարեդարձին: Բախտաձեն իր ելույթում […]

̰
Տավուշի մարզի հոգևորականները և Մովսես գյուղի երեխաները միասին ֆուտբոլ են խաղում

14:44 10.04.2019

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Տավուշի մարզի հոգևորականները և Մովսես գյուղի երեխաները ֆուտբոլ են խաղում: Տեսանյութը հրապարակվել է Մովսես գյուղի դպրոցի ուսուցիչ Անդրանիկ Մանուկյանի էջում: Տեսանյութից դատելով` ֆուտբոլի մարզադաշտում բարձր տրամադրություն է տիրում:

̰
Ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել. Նիկոլ Փաշինյան

14:40 10.04.2019

«Անկախության հռչակման առաջին օրից խոսել ենք անկախ դատական համակարգ ունենալու մասին, բայց այդպես էլ չենք կարողացել ունենալ այնպիսի դատական համակարգ, որը կապահովի արդարությունը երկրում, օրինականությունը, հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմը»,- այսօր՝ ապրիլի 10-ին, ԲԴԽ գործունեության տարեկան ամփոփման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր ելույթում նա ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների և դրանք ինստիտուցիոնալ առումով ամրագրելու […]

̰
Մարդու էության մեջ է խաղալը. նա խաղացել է դարեր առաջ և խաղալու է դարեր հետո. Սիմոնյան

14:15 10.04.2019

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում բուքմեյքերական ընկերությունների խաղասրահների գործունեությունը սահմանափակելու նախագծի ընթացքում բուռն քննարկում ծավալվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև։ Նախագիծը ներկայացնողները պնդում են, որ սրահները պետք է փակվեն (թույլատրվելու է մի 4 քաղաքում)։ Դրան դեմ հանդես եկողները պնդում են, որ եթե փակվի, համացանցում գործող ընկերությունները կստանան մենաշնորհային դիրք, իսկ խնդիրը, միևնույն է, չի լուծվի, որովհետև […]

̰
Արթուր Ալեքսանյանը սպիտակ արջուկներ է ուղարկել Սիրիա

14:12 10.04.2019

Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի եռակի, 2016 թվականին կայացած Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը միացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը: Կառույցից հայտնում են, որ «Սպիտակ արջ»-ը սպիտակ արջուկներ է ուղարկում Սիրիայի Հալեպ քաղաքում բնակվող երեխաներին:  

̰
Մատենադարանի աշխատակիցն ահազանգում է՝ տնօրենն իր նկատմամբ անձնական հաշվեհարդար է տեսնում

14:08 10.04.2019

Մատենադարանի միջնադարագետ, Միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի ղեկավար Արծրունի Սահակյանն ահազանգում է` Մատենադարանում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք մտահոգիչ են: Այդ փոփոխությունների հետևանքով փակվել է նաև Սահակյանի ղեկավարած խումբը: Ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խմբի ղեկավարը ներկայացրեց որոշ մանրամասներ: Սահակյանն ասաց, որ մի քանի օր առաջ տեղի է ունեցել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի […]

̰
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. ոստիկանությունը պարզում է 3 աղջիկների հղիության պատճառը

14:04 10.04.2019

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 9-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին «Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն»-ից ստացված ահազանգի փաստով։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը: Նշված կենտրոնից հայտնել են, որ 17-18 շաբաթական հղիությամբ իրենց մոտ է տեղափոխվել 17-ամյա Կ. Շ.-ն, 16-17 շաբաթական հղիությամբ՝ 18-ամյա Գ. Մ.-ն և 8-9 շաբաթական […]

̰
Նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը, բարձրացնել հանրային վստահությունն արդարադատության նկատմամբ. ԲԴԽ-ն ամփոփում է գործունեության վերջին 1 տարին

13:48 10.04.2019

Բարձրագույն դատական խորհուրդն ամփոփում է իր գործունեության վերջին 1 տարին: Ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ ներկայացվելու են ոչ միայն վերջին մեկ տարում կատարված աշխատանքները, այլև ռազմավարական ծրագրերը, որոնք արդեն ընթացքի մեջ են: Մինչ հաշվետվության ներկայացումը ցուցադրվեց ԲԴԽ-ի կառուցվածքի, փոփոխությունների ու գործունեության մասին պատմող երկու տեսահոլովակ: […]

̰
Հայտնաբերվել է մոսկվայաբնակ 57-ամյա Կարինա Վարդանովայի ենթադրյալ մարդասպանը

13:34 10.04.2019

Մոսկվայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Մոսկվայի 57-ամյա բնակիչ Կարինա Վարդանովայի ենթադրյալ մարդասպանին: Կասկածյալը 55-ամյա Ալեքսանդր Գոլովանովն է, որն այս պահին արդեն կալանավորված է: Ինչպես հայտնում է Mash Telegram-ալիքը, Գոլովանովը նախկին սափրագլուխ է, որն արդեն դատվածություն ունեցել է խուլիգանության համար: Ներկայումս նրան արդեն հարցաքննում են իրավապահները: Ավելի վաղ SHANTNEWS.am-ն արդեն հայտնել էր, որ Մոսկվայի Կուտուզովի […]

̰
Հայերը Թրամփի վրա ազդելու գաղտնի զենք ունեն. ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփեյեր

13:16 10.04.2019

ԱՄՆ Կոնգրեսի շենքում նախօրեին կայացել է միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ելույթ ունենալով հանդիպմանը` ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփեյերը հայտարարել է, որ մոտ ժամանակներս մտադիր է նամակ գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով ճանաչել ու դատապարտել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Հայկական արմատներով կոնգրեսականը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի հայ համայնքը շատ ջանքեր է գործադրել, որպեսզի […]

̰
Պատգամավորը դեմ է բեթշոփերը փակելու վերաբերյալ գործընկերների առաջարկած կարգավորմանը

13:04 10.04.2019

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ բուքմեյքերական կետերի, խաղային ապարատների սահմանափակումների մասին նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյաննն ասաց, որ ընդհանուր առմամբ կողմ է խաղամոլության դեմ պայքարին, սակայն մեթոդների վերաբերյալ անհամաձայնություն հայտնեց։ Նա ասաց, որ եթե համացանցում, որտեղով կատարվում է խաղադրույքների մեծ մասը, սահմանափակում չի մտցվում, ապա բեթշոփերի (խաղադրույք կատարելու սրահների) արգելումը բերելու […]

̰
Արամուսի դպրոցում դասադուլ է. պատճառը նորընտիր տնօրենն է

13:00 10.04.2019

Կոտայքի մարզի  Արամուս համայնքի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում արդեն երկու օր է` դասապրոցեսը կաթվածահար վիճակում է: Ծնողները հրաժարվում են երեխաներին դպրոց տանել: Պատճառը նորընտիր տնօրենն է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ուսուցիչները պարզաբանեցին, որ տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրություններ են անցկացվել, որին մասնացել է 4 թեկնածու: Նրանցից 2-ը՝ Նոնա Պողոսյանը և դպրոցի փոխտնօրեն Անդրե Փիլիպոսյանը, հավաքել […]

̰
BACK_TO_TOP