20:38 28.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Հ-46՝ Տաթև-Աղվանի ավտոճանապարհի 11-12 կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ 80-85 խմ ծավալով: Քարաթափման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է: Այս պահին Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
18:51 28.03.2019
Մարտի 27-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն` աշխատանքից ազատել է Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսին, Բելառուսի գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացին և Մոգիլևյան շրջանային գործադիր կոմիտեի նախագահ Վլադիմիր Դոմանևսկուն: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում: Բելառուսի նախագահը նման որոշում կայացրել է այն բանից հետո, երբ այց է կատարել Մոգիլևսկի մարզի […]
18:20 28.03.2019
Հայաստանում իրավական վակուումից խուսափելու համար Ազգային ժողով էր ներկայացվել «Սահմանադրական դատարանի մասին» և «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենք»-ներում փոփոխություններ անելու փաթեթը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բացատրեց, որ սահմանադրական օրենքների ընդունման համար անհրաժեշտ է քվեների ոչ թե կեսը, այլ 3/5 մասը։ ԱԺ քվեարկության արդյունքում այս գումարման խորհրդարանն ընդունեց իր առաջին սահմանադրական օրենքը՝ միաձայն` 117 ձայնով։
18:15 28.03.2019
«Հարգելի´ գործընկերներ, իմ այս ելույթը խնդրում եմ համարեք ո´չ բոցաշունչ կրակոտ, ո´չ էլ դանդաղ արտասահմանյան: Այսպես ասած, ընթացիկ ելույթ է»,- իր ելույթի սկզբում կատակել է Արարատ Միրզոյանը: ԱԺ նախագահը ամբիոնից ներկայացնում է, թե ինչպես է պատկերացնում առաջացած «թնջուկը» և մտաբերեց «Կարգին» հաղորդման սկետչերից մեկը, որտեղ ասվում է «գնդա´կ, ուդա´ռ, գո´լ»: «Պետք չէ շատ բարդացնել: Խնդիրը […]
18:05 28.03.2019
Հայաստանում իրավական խնդիր է առաջացել այն բանի պատճառով, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «ԱԺ կանոնակարգ օրենքի» հոդվածներից մի քանիսը, և հիմա արտահերթ նիստով ԱԺ-ն պետք է նոր օրենք ընդունի, որպեսզի իրավական վակուում չստեղծվի Հայաստանում։ Այս մասին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի զեկույցից հետո պատգամավորներից Սոս Ավետիսյանն ասաց, որ իրավաբանների լեզուն մենակ իրավաբաններն են հասկանում, բայց […]
17:53 28.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը խորհրդարանում «ՀՀ և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին, նշեց, որ ուսումնասիրել է այլ կառավարությունների հետ ներդրումների, պաշտպանության և խրախուսման համաձայնագրերը, տեսել՝ դրանք ունեն մոտավորապես նույն բնույթը: Իգիթյանի կարծիքով՝ անհրաժեշտ […]
17:33 28.03.2019
Խորհրդարանում քվեարկության դրվեցին քննարկված նախագծերը: «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քվեարկության ժամանակ վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը: Նա հայտնեց, որ խմբակցության անունից առաջարկ կներկայացնեն փոփոխություններ կատարելու՝ կարևորելով օրենքի դերը և ոլորտի համար, բայց ակնկալում են նաև […]
17:31 28.03.2019
Խորհրդարանում այսօր «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկության դնելուց առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի դահլիճում փորձում էր գտնել հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին: Ի վերջո, գտնելով նրան, Միրզոյանն ասաց. «Где корона российской империи? Здесь»: Ավելի ուշ, երբ գրանցվում էին՝ հիմնական […]
17:22 28.03.2019
Անցումային արդարադատության և ծանր հանցագործություններ կատարած անձանցից գույքն առանց դատարանի բռնագանձելու իրավական մեխանիզմների մասին են այսօր խոսել իրավապաշտպաները: Նրանք կարծում են, որ պետք է մշակվի հայեցակարգ, անհրաժեշտ է քաղաքական գնահատական տալ այն ժառանգությանը, որը բաժին է հասել այս կառավարությանը: Բանախոսներն ասել են, որ կան ապօրինի ճանապարհով հարստացածներ, որոնց նկատմամբ իրավական գործընթաց պետք է սկսվի, սակայն […]
17:12 28.03.2019
Մարտի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ավստրիա կատարելիք այցի ընթացքում հանդիպելու է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան գրառումից: «Սիրելի´ հայրենակիցներ, վաղը Վիեննայում` Ավստրիայում ՀՀ դեսպանատան «Հայաստան» կենտրոնում, տեղի կունենա իմ հանդիպումը ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սիրով հրավիրում եմ բոլորիդ»,- մասնավորապես գրել է Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […]
16:58 28.03.2019
Սիմֆերոպոլի քաղաքային խորհրդի պատգամավորները հերթական նստաշրջանի ընթացքում որոշում են ընդունել, համաձայն որի` Խորհրդային միության հերոս, Հայրենական մեծ պատերազմի վետերան Աշոտ Ամատունու անունով է անվանակոչվել թիվ 30 քաղաքային դպրոցը: «Սիմֆերոպոլի՝ նացիստական զավթիչներից ազատագրման 75-ամյակի նախօրեին ԽՍՀՄ հերոս Ամատունու անունով թիվ 30 դպրոցի անվանակոչության մասին որոշումը շատ կարևոր է մատաղ սերնդի համար»,- Ղրիմի լրատվական գործակալությունը մեջբերել է […]
16:46 28.03.2019
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին է մոտենում Շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: 9-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակներ են տարել Սերգեյ Մովսիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել: Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը պարտություն են կրել: 9 տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանն ու Սերգեյ Մովսիսյանն ունեն 6.5-ական միավոր և […]
16:44 28.03.2019
ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպմանը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: «Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև այսօր քննարկվելու են բոլոր հարցերը, ներառյալ, կարծում եմ` նաև այդ հարցը: Եվ, իմ կարծիքով՝ այստեղ հարցը ոչ միայն […]
16:35 28.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող խնդիրներին:
16:34 28.03.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, […]
16:33 28.03.2019
«Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- թվիթերյան իր էջում նման գրառում է արել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք, որ այսօր Վիեննա է մեկնում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնտեղ նախատեսված է վարչապետի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
16:32 28.03.2019
«Ժամանակ» թերթում և 1in.am կայքում «Փայ կմտնի» վերնագրով «լուր» է տպագրվել, որն ապատեղեկատվություն է, չունի իրականության հետ որևէ կապ, և պարունակում է զրպարտչական բնույթի «տեղեկատվություն»։ Այս մասին ասված է ԱԱԾ հայտարարության մեջ: Ստորև ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային […]
16:18 28.03.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ռուսական Россия 1 հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Кто Против?» («Ո՞վ է դեմ»-խմբ.) հաղորդման ընթացքում թեժ բանավեճ էր տեղի ունեցել հրեական արմատներ ունեցող ամերիկացի լրագրող Գրեգոր Վայների և ծագումով հայ ռուս փորձագետ Արայիկ Ստեփանյան միջև: Այն բանից հետո, երբ հայազգի քաղաքագետը ուկրաինական իշխանությունների վրա ազդեցություն ունենալու առումով Իսրայելի իշխանությունների դեմ արտահայտություն էր […]
14:50 28.03.2019
Արաբական «Ալ Մայադին» կայանը հաղորդել էր, որ ռմբակոծվել է Հալեպի հյուսիսարևելյան հատվածը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ամենայն հավանականությամբ, այս անգամ Հալեպը ռմբակոծվել է իսրայելական օդուժի կողմից։ Թիրախը իրանական զենքի պահեստարաններն են եղել: «Սքայ նյուզ Արաբիա» կայանն էլ իր հերթին հաղորդում է, որ հարվածների թիրախ է դարձել Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքը, որտեղ գտնվում են նշված պահեստները: Ըստ սիրիական […]
14:40 28.03.2019
«Յուրաքանչյուր վարչական շրջանում կան հողատարածքներ, այսպես ասած՝ «յուղոտ տարածքներ», որ շատ ցածր գներով գնվել են թաղապետերի կամ իրենց մերձավորների կողմից և, ցավոք, այսօր գրանցված սեփականության վկայական ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրա խոսքերով` այս պրոցեսը շարունակական է եղել և ոչ թե 5 կամ 10, այլ 20 տարի: Այսօր կան ծրագրեր, քաղաքապետարանը […]
14:32 28.03.2019
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Լիդիան» ընկերության հետ կապված խնդիրներին, հայտնեց, որ այս պահի դրությամբ իրականացվում են ուսումնասիրություններ: «Հենց այսօր միջազգային փորձագետները Հայաստանում են, տարաբնույթ հանդիպումներ, աշխատանքներ իրականացնում են, ներկայացնում են մեթոդաբանությունը՝ ինչպես են աշխատելու, գործընթաց է, գնում է իր հունով, վերջում կտան եզրակացություն»,- ասաց նա: Գրիգորյանը հայտնեց, որ այս […]
14:18 28.03.2019
Ժամանակի ու ֆինանսական միջոցների խնայողություն, մարդկային գործոնի նվազեցում և սպասարկման որակի բարձրացում: Բիզնեսի գրեթե բոլոր ոլորտներում այսօր այս մոտեցումներով են առաջնորդվում: Նորարարական գաղափարներով երիտասարդները ստեղծում են այնպիսի բջջային հավելվածներ ու համակարգչային ծրագրեր, որոնք ֆինանսական շուկան դարձնում են հեշտ կառավարելի, իսկ սպասարկումը` մատչելի: Սպասարկման ոլորտում մարդկանց հերթ կանգնելու սովորությունը դեռ չի փոխվել` ոմանք կարող են ճարպիկ […]
14:12 28.03.2019
ԱԺ-ում շարունակվող՝ կառավարության ծրագրի և ընթացքի մասին զեկույցի քննարկումների շրջանակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն անդրադարձել է կենսաթոշակների թեմային: Հիշեցնենք, որ այս թեման օրեր առաջ ևս քննարկումների առարկա էր դարձել թե՛ խորհրդարանում, և թե՛ սոցցանցերում: «Խոսքը վերաբերում է ոչ թե 18 հազարից մինչև 25 հազար, այլ 16 հազարից մինչև 25 հազ. դրամ բարձրացնելուն, […]
14:05 28.03.2019
Հայաստանը Սիրիա հումանիտար առաքելություն է ուղարկել հենց ինքնիշխանության նկատառումներով, պատմական առաքելության նկատառումներով։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորների բարձրացրած հարցերին անդրադառնալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ ես համարում եմ, որ եթե մեր բժիշկն էնտեղ փրկել է մի մարդու կյանք, ում պապը 1915 թվին մեր ցեղասպանությունից մազապուրծ մի հայրենակցի օգնել է, մի կտոր հաց է տվել կամ մի […]
13:46 28.03.2019
Մարտի 28-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական […]
13:45 28.03.2019
2019 թվականի մարտի 18-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզված հանգամանքների մասին: Համաձայն դրանց՝ գյուղատնտեսական արտադրանքի շուկայում առանց համապատասխան թույլտվությունների հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների իրացմամբ զբաղվող մի քանի անհատ ձեռներեցներից առձեռն ստացվել են օրենքով սահմանված համապատասխան տուրքերն ու վճարները, սակայն […]
13:33 28.03.2019
«Երջանկության դիսկուրսը շատ կարևոր դիսկուրս է։ Եվ անկեղծ ասած, ես մտածում եմ, որ մարդու երջանկությունը մեծապես կախված է ուրիշ մարդկանց հետ շփվելուց, նորմալ միջավայր ունենալուց»,- Ազգային ժողովում բարձրացված հարցերին անդրադառնալիս այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա օրինակ բերեց, որ գյուղացիներն իրենց երջանիկ են զգում, երբ որևէ պարբերականությամբ կարողանում են հյուր գնալ ու հյուր ընդունել, բայց […]
13:16 28.03.2019
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ-ում տարիներ շարունակ չեն գրանցվում պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդություններ՝ պոլիոմիելիտ, դիֆթերիա, փայտացում, կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր և այլն: Հատկանշական է, որ հենց այս օրերին Եվրոպայում մոլեգնում է կարմրուկի համաճարակը և ավելի քան հինգ տասնյակ մահվան դեպք է գրանցվել, իսկ Հայաստանում դեպքեր չկան՝ շնորհիվ մեր երկրում պատվաստումների հաջող գործընթացի: Աշխարհում […]
13:13 28.03.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հեծանիվի մասին, որը պատգամավորից նախօրեին գողացել էին. «Ժողովուրդ ջան, պարզվում ա՝ իմ հեծանիվը (ի դեպ, հեծանիվը կրտսեր որդունս է, այլ ոչ թե իմը, և գողացվել է նաև այլ հեծանիվ – ոստիկանության հաղորդումը կարող եք ընթերցել) ավելի կարևոր թեմա է, քան ոմանց անձն ու […]
13:08 28.03.2019
Աշխատանքային այցի շրջանակում, մարտի 27-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կանզաս նահանգի ղեկավարության, մասնավորապես Կանզասի նահանգային կառավարության անդամների՝ գյուղատնտեսության քարտուղար Մայք Բիմի, առևտրի քարտուղար Դեյվիդ Թոլանդի և առողջապահության քարտուղար Լի Նորմանի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում, ինչպես նաև առողջապահության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ Կանզաս նահանգի […]