17:33 28.03.2019
Խորհրդարանում քվեարկության դրվեցին քննարկված նախագծերը: «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քվեարկության ժամանակ վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:
Նա հայտնեց, որ խմբակցության անունից առաջարկ կներկայացնեն փոփոխություններ կատարելու՝ կարևորելով օրենքի դերը և ոլորտի համար, բայց ակնկալում են նաև կառավարությունից և մեծամասնությունից շահագրգիռ քննարկում և կոնսենսուսային լուծում: Նախագիծն ընդունվեց ձայների 112 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
«Հեղինակային և հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ընդունվեց ձայների 112 կողմ, 0 դեմ և ձեռնպահ հարաբերակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց: Կողմ էին քվեարկել 112 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկային:
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել ՄԵլքումյանը:
«Չնայած հնչեց քննադատությունը՝ սառը հայացքով և կիսատ-պռատ ինֆորմացիայով, նաև փոխնախարարն է այստեղ, մոտեցանք, խոսեցինք, սա չի նշանակում, որ պետք է սահմանափակվենք ծայրահեղ աղքատության թոշակն օրական 200 դրամով ավելացնելով, սակայն մենք 800 դրամը ավելի բարձր ենք գնահատում, քան 600-ը, ուստի կողմ ենք քվեարկելու»,- ասաց նա:
Օրենքի նախագիծն ընդունվեց 111 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայներով:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...