13:06 28.03.2019
Ազգային ժողովում կառավարության կատարողականի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բովանդակային քննարկում ստացվեց, ու սկսեց պատասխանել պատգամավորների առաջադրած հարցերին։ Առաջինը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցն էր՝ ո՞վ է ֆինանսավորելու տնտեսական հեղափոխությունը։ Փաշինյանն ասաց, որ դա կարևոր հարց է, և այն միանշանակ պատասխան չունի։ Վարչապետը պնդեց, որ ֆինանսավորողներից մեկը բանկային համակարգն է, և դրա նախաձեռնողն […]
12:57 28.03.2019
Հյուսիսային պողոտայի միջնամասում այսօր տեղի է ունեցել «Եվրոպայի հրապարակի» պաշտոնական բացման արարողությունը, որը նվիրվելու է ընթացիկ տարում նշվող Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը, խորհրդարանականներ, Երևանի քաղաքային իշխանությունների ղեկավար ներկայացուցիչներ, կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ։ «Հայաստանը Եվրոպայի հետ միասին մեծ ճանապարհ է անցել, և սա հայ-եվրոպական […]
12:42 28.03.2019
Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ օրենսդրության լրացումներին, որոնք վերաբերում են 2021-ից ԵՄ տարածքում մեկանգամյա պլաստիկից պատրաստված իրերի արտադրության կասեցմանը, հաղորդում է Meduza-ն: Արգելքի տակ կհայտնվեն սեղանի պլաստիկե սպասքը, կոկտեյլների ձողիկները: Ըստ նոր օրենքի` ԵՄ երկրները պարտավոր են սահմանափակել այն պլաստիկե իրերի օգտագործումը, որոնք դեռ չունեն այլընտրանք: Պետությունները իրենք պետք է այս հարցում կարգավորման մեխանիզմներ մտածեն: […]
11:52 28.03.2019
Տավուշի մարզում խոզերի գլխաքանակի խնդիր կա, ինչի հետևանքով հենց գլխաքանակի ու նաև խոզի մսի գնանկում է լինում։ Այս առիթով ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԼՀԿ պատգամավորներից Սարգիս Ալեքսանյանը հարցրեց՝ փոխհատուցում ստանալո՞ւ են այս մարդիկ։ Վարչապետն ասաց, որ եթե նախատեսված է փոխհատուցում, ապա կլինի։ «Բայց էլի ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն խնդրի վրա, թե ինչքան ծանոթ […]
11:51 28.03.2019
ԱԺ մաքրուհիները կրկին բողոքում են, պահանջում են, որ աշխատավարձերը չկրճատվեն: «Քլիներս» ՍՊԸ-ի տնօրենը խորհրդարանում լրագրողների հետ զրուցելիս մեկնաբանել է իրավիճակը և բացատրություն տվել: «105 հազար դրամ դրույքաչափ սահմանված է ամբողջական դրույքի համար: Ես աշխատողներին առաջարկել եմ 2 ժամվա դիմաց ստանալ 40 հազար դրամ: Եթե դուք էլ հաշվարկեք, կհասկանաք, որ բավականին բարձր է ստացվում»,- ասաց նա: […]
11:40 28.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը ՀՀ կառավարության ծրագրի հաշվետու զեկույցից հետո, դիմելով վարչապետին և պատգամավորներին, նշեց՝ սա բացառիկ քննարկում էր, շնորհակալություն հայտնենք այն զարգացումներին, որոնք նման քննարկման հնարավորություն տվեցին: «Ուզում եմ փարատել հասարակության մի հատվածի թերահավատության ակունքներից բխող մարմաջը առ այն, որ ուր են սպասված արդյունքները, ուր է «պախկվել» կամ որ խաչմերուկում է […]
11:32 28.03.2019
Հայաստանում գյուղացիները չգիտեն, որ կա իրենց արտադրանքի պահանջարկ, ինչի արդյունքում նրանց ամբարած մթերքները տանը դրած «վարի են գնում»։ Այս մասին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։ Նա ասաց, որ զանգել է Արթիկի 5 գյուղեր ու պարզել, որ այնտեղ գյուղացիները հավաքել են 2000 տոննա գազար, 1500 տոննա կարտոֆիլ, 630 տոննա բազուկ։ Վարչապետը հակադարձեց՝ կառավարությունը […]
11:22 28.03.2019
ԱԺ մաքրուհիներն այսօր դարձյալ բողոքի ցույց են անում` իրենց ձայնը բարձրացնելով աշխատավարձերի կրճատման դեմ: Նրանց «Քլիներս» ՍՊԸ-ի տնօրենը հրավիրել էր հանդիպման` ասելով, որ խնդրին լուծում կտրվի: Մաքրուհիները հույս ունեին` իրենց աշխատավարձերը կբարձրանան, սակայն ասվել է` աշխատավարձի բարձրացում չի լինելու: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մաքրուհիներն ասացին, որ իրենց ասել են՝ եթե չեք ցանկանում այդ պայմաններով, այսինքն` […]
11:14 28.03.2019
Հայաստանի կառավարությունն արդեն Ազգային ժողով է ուղարկում Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, բայց մեկ քայլով բոլոր փոփոխություններն անելը ճիշտ ձև չէ։ Այս մասին պատգամավորներից Արմեն Խաչատրյանի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս անգամ ներկայացված փոփոխությունների առանցքի մեջ, ըստ Փաշինյանի, դրվել է հարկային համակարգի պարզեցումը, որպեսզի այն մատչելի լինի ոչ միայն տեղական, այլև արտաքին ներդրողների համար։ […]
11:01 28.03.2019
Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում բավական մեծ աշխուժություն կա, ու նաև մի քանի մեծ ծրագրեր կան այս ոլորտում։ Այս մասին պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ԱԺ ամբիոնից ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ երբ գյուղերում գազաֆիկացման հարց է բարձրացվում, այդ ժամանակ տեղին է նշել, որ այդ գյուղերում պետք է զարգացնել այլընտրանքային էներգետիկան, այդ թվում՝ արևայինը, բայց […]
10:35 28.03.2019
Ամուլսարի մետաղային հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան, քանի որ այս ընթացքում հնարավորություն չի ունեցել շահագործել հանքը։ Այս մասին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ԲՀԿ պատգամավորներից Արթուր Գրիգորյանն ու հարցրեց՝ ի՞նչ է անում կառավարությունն այս ուղղությամբ։ «Մեր հանրության մեջ, կամ մամուլում, գուցե, էդպիսի ընկալում կա՝ վա՜յ, «Լիդիան»-ը դիմում է միջազգային դատարան, վերջ, […]
09:34 28.03.2019
Ըստ արաբական «Ալ Մայադին» կայանի՝ ռմբակոծվել է Հալեպի հյուսիսարևելյան հատվածը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ամենայն հավանականությամբ, այս անգամ Հալեպը ռմբակոծվել է իսրայելական օդուժի կողմից։ Թիրախը իրանական զենքի պահեստարաններն են եղել: «Սքայ նյուզ արաբիկ» կայանն էլ իր հերթին հաղորդում է, որ հարվածների թիրախ է դարձել Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքը, որտեղ գտնվում են նշված պահեստները: Ըստ սիրիական «Սանա» գործակալության՝ […]
09:00 28.03.2019
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին առաջարկել է Գոլանի բարձունքների փոխարեն Իսրայելին ամերիկյան 2 նահանգ նվիրել։ «Ինչո՞ւ Իսրայելին չտալ Հյուսիսային, Հարավային Կարոլինան։ Լավ հողակտորներ են»,- ասել է Ջաֆարին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։ Նրա խոսքերով՝ Գոլանի բարձունքները «մեր տարածքն է, և այն մեզ կվերադառնա»։ «Նվիրե՛ք Իսրայելին 2 նահանգ, չէ՞ որ ցանկանում եք աջակցել […]
08:12 28.03.2019
Երեք նախարարներ լքել են Ֆրանսիայի կառավարությունը։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով նախագահական պալատին։ Նրանք պատրաստվում են մասնակցել եվրոպական և ՏԻՄ ընտրությունների։ Այսպիսով՝ նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնավարման մեկնարկից ի վեր կառավարությունը լքել է 10 նախարար։ Կառավարությունը լքել են Նատալի Լուազոն՝ եվրոպական հարցերով պատասխանատու նախարարը, Բենժամեն Գրիվոն՝ կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, և Մունիր Մահժուբին՝ Էկոնոմիկայի և […]
07:57 28.03.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն ապրիլի 6-ը նշանակել է «Ազատություն» օպերացիայի սկիզբ։ Այն կոչված է վերջ դնելու ուզուրպացիային։ ««Ազատություն» օպերացիայի առաջին մարտավարական գործողությունները ողջ երկրում կանցկացվեն ապրիլի 6-ին։ Այդ օրը մենք պետք է պատրաստ և կազմակերպված լինենք օգնության և ազատության՝ արդեն ձևավորված կոմիտեների հետ»,- գրել է Գուաիդոն թվիթերյան իր էջում։ Թե նա […]
07:41 28.03.2019
Բրիտանացի օրենսդիրները մերժել են Brexit-ի հարցով Բրյուսելի հետ գործարքի համար 8 այլընտրանքային տարբերակները։ Քվեարկության արդյունքների մասին հայտնել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն։ Մերժված տարբերակների թվում է ԵՄ-ի հետ մաքսային միություն ստեղծելու նախաձեռնությունը, ինչպես նաև երկրորդ հանրաքվե անցկացնելու առաջարկը, հայտնում է BBC-ն։ ԵՄ-ից դուրս գալու հարցերով բրիտանացի նախարար Սթիվեն Բարքլին հայտարարել է, որ կայացած քվեարկությունն […]
07:32 28.03.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է կուսակիցներին հրաժարական տալ Brexit-ի ավարտից հետո։ Այս մասին նա ասել է մարտի 27-ին` Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի նիստի ժամանակ, փոխանցում է ТАСС գործակալությունը։ «Ես պատրաստ եմ լքել այս պաշտոնն ավելի վաղ, քան ծրագրել էի՝ հասնելու համար այն բանին, ինչը ճիշտ կլինի մեր երկրի և մեր կուսակցության համար։ Այս […]
00:04 28.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Հովսեփյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից: Նախկին փոխմարզպետն իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իր դիմումի համաձայն չէ ազատվել պաշտոնից։ «Հարգելի լոռեցիներ, մարզպետարանի հարգելի գործընկերներ։ Վարչապետի թիվ 305-Ա որոշմամբ ես ազատվել եմ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից, ոչ իմ դիմումի համաձայն, երևի թե իմ մասնագիտական հմտությունները և իմ […]
23:04 27.03.2019
Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի քաղաքացինե՛ր, հարգելի ուղևորներ Այսօր Երևանի Մետրոպոլիտենի՝ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարանն ընկած վերգետնյա ճանապարհին տեղի ունեցել միջադեպ. ճամփեզրից քարով հարվածել են ընթացքի մեջ գտնվող գնացքներից մեկին՝կոտրելով ապակին(ստորև նկարները)։ Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը հայցում է վագոնում գտնվող բոլոր ուղևորների ներողամտությունը և խոստանում է միջոցներ ձեռնարկել նմանատիպ […]
22:50 27.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում մասնակցել է «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Շնորհավորելով և բարի երթ մաղթելով կենտրոնին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ «Օրբելի» կենտրոնը շատ հետաքրքիր ու խոստումնալից սկիզբ ունի և փայլուն անուն, որը պարտադրող է ոչ միայն հանրապետության, այլև միջազգային իմաստով: Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել […]
22:21 27.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ներկա է գտնվել «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ «Օրբելի» կենտրոնը Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է, որը հետազոտություններ և վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Բազմիցս […]
21:44 27.03.2019
Մարտի 27-ին Արթիկի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Անուշավան գյուղ տանող ճանապարհին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ գյուղացիները չեն հիշում՝ ճանապարհները վերջին անգամ երբ են հիմնովին նորոգվել, ինչն էլ դարձել է բողոքի առիթ: Նրանք փորձել են հանդիպել մարզպետին, սակայն նրանց տեղեկացրել են, որ մարզպետը տեղում չէ, նրա փոխարեն գյուղացիների և գյուղապետերի հետ զրուցելու էր եկել ճանապարհաշինության վարչության պետը: […]
21:05 27.03.2019
Աղբի տեսակավորման ու վերամշակման «Recycle it» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում ավելացվել է տեսակավորման աղբարկղերի թիվը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի, թափոնների տեսակավորման ու վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Երևանի քաղաքապետարանն «ԱյԷսԷսԴի» թիմի նախաձեռնությանը միացել է նախորդ տարեվերջին: «Իրականում շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու լավագույն միջոցն այն է, երբ աղբի ցանկացած տեսակ գնա […]
19:46 27.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արգիշտի Մեխակյանը մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ համայնքների գազաֆիկացման հարցին: Նա նշեց, որ այց է կատարել Հայկաշեն, Մեծամոր, Արաքս գյուղական համայնքներ, որտեղ 100 հեկտար տարածքով ջերմոց կա, սակայն համայնքները գազաֆիկացված չեն, սակայն մի քանի հազար մարդ զբաղվում է այդ ոլորտում: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներ է ձեռնարկում կառավարությունը՝ չգազաֆիկացված համայնքները […]
19:30 27.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատասխանել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի հարցին այն մասին, թե Մադրիդյան սկզբունքների որևէ մեկնաբանություն կա՞, որ կարող է հայկական կողմի համար ընդունելի լինել: «Բազմաթիվ մեկնաբանություններ կարող են լինել, որոնք կարող են ընդունելի լինել հայկական կողմի համար, քանի չենք լսել մեկնաբանություն, ճիշտ չէ այս գլխից խոսել ընդունելի կամ […]
19:20 27.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը մարտի 27-ին խորհրդարանի հարթակից կառավարությանը փոխանցեց Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատների խնդրանքը, որ ապրիլի 2-ը դառնա Հիշատակի օր: «2017-ին ունեցել ենք արատավոր մի երևույթ, երբ նախորդ իշխանությունը այն դարձրեց ընտրության օր, դա զայրացրեց նրանց»,- ասաց Հովսեփյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով պատգամավորի հնչեցրած առաջարկին, նշեց. «Մենք մի երկիր ենք, […]
19:02 27.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին խորհրդարանում հայտարարեց՝ երբ խոսում էր շինարարական բումի մասին, ասում էր, որ դրա նախանշանները կան, քանի որ նախ այս փուլում դեռ առաջնային շուկայում առկա բնակարանային ֆոնդ կա, որը հիմա սպառվում է: «Բնակարանների ձեռքբերման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունն իր հետ պետք է բերի նաև շինարարական բիզնեսի նկատմամբ հետաքրքրություն, մանավանդ բնակարանով ապահովող սոցծրագրում […]