17:31 28.03.2019
Խորհրդարանում այսօր «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկության դնելուց առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի դահլիճում փորձում էր գտնել հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին:
Ի վերջո, գտնելով նրան, Միրզոյանն ասաց. «Где корона российской империи? Здесь»:
Ավելի ուշ, երբ գրանցվում էին՝ հիմնական զեկուցողին հարցեր ուղղելու համար, գրանցվեց մեկ պատգամավոր՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը: Միրզոյանն արձագանքեց.
«Պարո’ն Հակոբյան, ես նկատեցի, որ Դուք էդ պահին շրջված էիք և խոսում էիք, էդ կոճակը ո՞նց սեղմվեց: Խնդրո’ւմ եմ ուշադիր լինել սեփական կոճակների նկատմամբ»:
Խորհրդարանում քվեարկության դրվեցին վերջին քառօրյայի ժամանակ քննարկված նախագծերը: Մի քանի նախագծի քվեարկության ժամանակ կողմ էր քվեարկել 112 պատգամավոր, հերթական նախագծի ժամանակ կողմ քվեարկողների թիվը դարձավ 111, ինչին ԱԺ նախագահն արձագանքեց՝ նշելով.
«Բա էն մի հոգին ի՞նչ եղավ»:
ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից հետո գրանցվեցին 110 պատգամավորներ, ինչի մասին ԱԺ նախագահն ասաց.
«Այ սենց, մեկ-մեկ կորչում ենք»:
Արարատ Միրզոյանը նաև դիմեց հարցի կամ ելույթի համար հերթագրվող, հետո հրաժարվող պատգամավորներին.
«Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են պատգամավորները գրանցվում, հետո ինձ ձեռքով անում»:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...