Իսրայելը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Վլադիմիր Սոլովյով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Իսրայելը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Վլադիմիր Սոլովյով

16:18 28.03.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ռուսական Россия 1 հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Кто Против?» («Ո՞վ է դեմ»-խմբ.) հաղորդման ընթացքում թեժ բանավեճ էր տեղի ունեցել հրեական արմատներ ունեցող ամերիկացի լրագրող Գրեգոր Վայների և ծագումով հայ ռուս փորձագետ Արայիկ Ստեփանյան միջև:

Այն բանից հետո, երբ հայազգի քաղաքագետը ուկրաինական իշխանությունների վրա ազդեցություն ունենալու առումով Իսրայելի իշխանությունների դեմ արտահայտություն էր հնչեցրել, Վայները հայտարարել էր , որ «Հայաստանում էլ սինագոգներ կան»: Սրան ի պատասխան` Վլադիմիր Սոլովյովը հարցնում է նրան, թե ինչ կապ ունի Հայաստանը:

«Ի՞նչ կապ ունի այդ հարցն այն բանի հետ, թե ինչ ենք հիմա քննարկում:  Ի՞նչ խնդիր ունեն հայերն ու հրեաները: Ուզում եմ հիշեցնել, եթե չգիտես մեր ազգի պատմությունը, որ հենց հայերն են փրկել մեզ, Տիգրան թագավորն էր, որի մոտ եկան հրեաները ու հայերը մեզ ընդունեցին: Ավելին ասեմ, հայերն արդարացի հարցադրումներ ունեն մեզ ուղղված, որը  վերաբերում է երիտթուրքերին ու հայերի ողբերգությանը: Այդ պատճառով ավելի զգույշ արտահայտվեք»,- ասել է Սոլովյովը Վայներին:

Հաղորդավարը նաև հավելել է, որ շատ է սիրում Հայաստանը ու հաճախ է այցելում: Նրա խոսքերով` Իսրայելը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ավելի վաղ հայտնել էինք`«Ո՞վ է դեմ» հաղորդաշարի ժամանակ Վլադիմիր Սոլովյովը ստուդիայից դուրս էր արել Վայներին և Ստեփանյանին։ Վայները հայ փորձագետին վիրավորել էր, ինչին ի պատասխան, Ստեփանյանը բաժակով ջուրը լցրել էր նրա վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP