Բնակարանների ձեռքբերման նկատմամբ հետաքրքրությունը պետք է բերի շինարարական բիզնեսի նկատմամբ հետաքրքրություն. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Բնակարանների ձեռքբերման նկատմամբ հետաքրքրությունը պետք է բերի շինարարական բիզնեսի նկատմամբ հետաքրքրություն. Փաշինյան

19:02 27.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին խորհրդարանում հայտարարեց՝  երբ խոսում էր շինարարական բումի մասին, ասում էր, որ դրա նախանշանները կան, քանի որ նախ այս փուլում դեռ առաջնային շուկայում առկա բնակարանային ֆոնդ կա, որը հիմա սպառվում է:

«Բնակարանների ձեռքբերման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունն իր հետ պետք է բերի նաև շինարարական բիզնեսի նկատմամբ հետաքրքրություն, մանավանդ բնակարանով ապահովող սոցծրագրում որոշակի փոփոխություններ ենք արել, որոնց մեջ կարևոր է, որ եթե նախկինում այդ ծրագիրը որոշ դեպքերում կցված էր լինում կոնկրետ շինարարի, հիմա մենք ընդհանրապես այդ դաշտը բացել ենք. մարդիկ որտեղից ուզեն, այդ բնակարանը կարող են ձեռք բերել առաջնային շուկայից»,- ասաց նա՝ հայտնելով, որ բնականորեն դա բիզնես դաշտում պետք է հետաքրքրություն առաջացնի:

Փաշինյանը հայտնեց, որ նաև որոշ դեպքերում հնարավորություն կա, որ ձեռքբերումներ լինեն նաև երկրորդային շուկայից, սա է պատճառը, որ կա հիփոթեքային վարկերի ակտիվացում: Կառավարության ղեկավարի խոսքերով՝ այս պահանջարկը չի բավարարում բնակֆոնդը, ինչը պետք է շինարարության ոլորտում աճի հանգեցնի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP