19:20 27.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը մարտի 27-ին խորհրդարանի հարթակից կառավարությանը փոխանցեց Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատների խնդրանքը, որ ապրիլի 2-ը դառնա Հիշատակի օր:
«2017-ին ունեցել ենք արատավոր մի երևույթ, երբ նախորդ իշխանությունը այն դարձրեց ընտրության օր, դա զայրացրեց նրանց»,- ասաց Հովսեփյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով պատգամավորի հնչեցրած առաջարկին, նշեց.
«Մենք մի երկիր ենք, մի կոնֆլիկտի մեջ ենք, որտեղ պարբերաբար տեղի են ունենում կոնֆլիկտի սրացումներ, էսկալացիաներ: Հասկանալով իրավիճակը, հնարավոր և լեգիտիմ համարելով, որ այդ օրը հանրային ընկալմամբ նաև Հիշատակի օր լինի, պաշտոնապես արձանագրելու տեսակետից պետք է որոշակի զգուշավորություն ցուցաբերենք: 2016թ. ապրիլի 2-ին շատ մեծ էսկալացիա ենք ունեցել, բայց դրանից առաջ էլի ունեցել ենք էսկալացիաներ, որտեղ ունեցել ենք զոհեր: Մենք, սակայն, տարբեր հատվածներում, ցավոք, ունենում ենք զոհեր, այս առումով պետք է մեր օրացույցին խնամքով վերաբերվենք: Մայիսի 8-ը շատ պատեհ օր է՝ որպես Շուշիի ազատագրման օր, չեմ կարծում, թե այն խորհրդանշում է միայն Շուշիի ազատագրումը»:
ՀՀ վարչապետը շեշտեց՝ ապրիլի 2-ին պետք է պատշաճ հիշատակի տուրք մատուցվի, բայց պաշտոնապես այդ օրը արձանագրելու հետ կապված՝ այդքան էլ վստահ չէ, որ դա ճիշտ որոշում է:
«Ցավոք, մեր կոնֆլիկտը ավարտված չէ»,- ասաց նա:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...