2 օրից բանակցային գործընթացն է, ես հարցադրումները տեղում կանեմ. Փաշինյանը՝ Ալիևի հետ հանդիպման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

2 օրից բանակցային գործընթացն է, ես հարցադրումները տեղում կանեմ. Փաշինյանը՝ Ալիևի հետ հանդիպման մասին

19:30 27.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատասխանել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի հարցին այն մասին, թե Մադրիդյան սկզբունքների որևէ մեկնաբանություն կա՞, որ կարող է հայկական կողմի համար ընդունելի լինել:

«Բազմաթիվ մեկնաբանություններ կարող են լինել, որոնք կարող են ընդունելի լինել հայկական կողմի համար, քանի չենք լսել մեկնաբանություն, ճիշտ չէ այս գլխից խոսել ընդունելի կամ անընդունելի լինելու վերաբերյալ: Ես ուզում եմ մի այսպիսի շեշտադրման շուրջ մտածենք, իմ հրավերն ուղղված է նաև բանակցող կողմերին, նաև այդ բանակցային գործընթացի մասնակիցներին: Մենք ինչի՞ համար ենք այս բանակցություններն անում, որ խնդիրը լուծվի՞, թե՞ որ չլուծվի: Եթե անում ենք, որ լուծվի, պետք է այս պրոցեսի հիմքում դնենք սկզբունքներ, որոնց մեկնաբանությունների շրջանակի վերաբերյալ գոյություն ունի կոնսենսուս, եթե մենք փոխադարձաբար լավ չենք հասկանում՝ ինչի մասին ենք խոսում, այդ խոսակցությունը երբեք տեղ չի հասնի, կլինեն թյուրըմբռնումներ, տարընթերցումներ»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց՝ մինչև հիմա, առաջիկայում էլ մեր գործընկերներից որոշ ինֆորմացիա կամ մեկնաբանություն է ուզել և ուզելու բանակցային գործընթացի պատմության վերաբերյալ, բազմիցս են եղել դեպքեր, երբ ՀՀ ներկայացուցիչը եկել է մի հայտարարություն է արել, Ադրբեջանի ներկայացուցիչը՝ մեկ այլ, համանախագահները՝ երրորդ:

«Սա ի՞նչ իրավիճակ է, երբ մարդիկ նույն սենյակում նստում-խոսում են, հետո լրիվ տարբեր բաներ են ասում, այստեղ մեթոդաբանական խնդիր կա: Հրավիրում եմ խոսակցության, որ ի սկզբանե ճշտենք և հասկանանք, որ խոսում ենք նույն բանի մասին: 2 օրից բուն բանակցային գործընթացն է, ես այսօր չանեմ հարցադրումները. կանեմ տեղում, հետո կպատմեմ, թե ինչ հարցադրումներ են դրանք և ինչպիսին է իմ տպավորությունը»,- ասաց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP