13:08 27.03.2019
Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել բնության հատուկ պահպանվող տարածքներին: 2019 թվականին ևս CNF-ը շարունակելու է ֆինանսական աջակցություն հատկացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և «Արփա» /Գնիշիկ/ բնապահպանական հիմնադրամին, այլ պահպանվող տարածքների: 2018 թվականի ֆինանսական տարվա կտրվածքով, ընդհանուր առմամբ, CNF-ի կողմից տրամադրվել է ավելի […]
12:49 27.03.2019
Այսօր Թատրոնի միջազգային օրն է: Այդ առիթով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը շնորհավորել է թատերական արվեստի բոլոր նվիրյալներին ու երկրպագուներին. «Մերօրյա իրականության մեջ թատրոնի դերը պետք է առավել քան կարևորվի, քանի որ բեմից ներկայացվող իրավիճակը պետք է առավել դիպուկ ներկայացնի կյանքի բազմերանգությունը: Որպես մշակույթ, որպես սերունդներին կրթելու ու դաստիարակելու գործում անգնահատելի նշանակություն ունեցող մշակութային ճյուղ, հայկական […]
12:40 27.03.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների աջակիցները պահանջում են դռնբաց դատական նիստ անցկացնել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հիշեցնենք՝ դատական նիստերից մեկի ժամանակ դահլիճում անկարգություններ եղան, ինչից հետո դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց նիստերն անցկացնել դռնփակ ռեժիմով, մինչև դատաքննության ավարտը:
11:55 27.03.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել 4 նույնաբովանդակ դիմում-բողոք: Կասկածի տեղիք տված գրությունները վերաբերում են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ ժ/պ Կարեն Խաչատրյանի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի հավաստիությանը: Հատկանշական է, որ չորս տարբեր քաղաքացիների կողմից նախարար Զարուհի Բաթոյանին հասցեագրված և վերահասցեագրված դիմում-բողոքներն ամբողջությամբ կրկնում են իրար: Դիմում-բողոքների հասցեատերերի ինքնության, […]
11:40 27.03.2019
Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է մեծ ծավալի տվյալների (Big Data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգ: Նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս ռիսկերի վերլուծության և կառավարման ընթացքում օգտագործել տարատեսակ կառուցվածքի շտեմարաններ՝ առանց ծավալի և ձևաչափի սահմանափակումների: Մաքսային և հարկային ոլորտների վերաբերյալ կատարել և ցուցադրել մեծածավալ վերլուծություններ և հաշվետվություններ՝ հաշված րոպեների ընթացքում: Մասնագետների դիտարկմամբ՝ մեծ ծավալի […]
11:39 27.03.2019
Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Կարո Փայլանն, ով օրերս այցելել էր Դիարբեքիր, իր այցի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: Փայլանը մասնավորապես գրել է. «Շրջեցանք Տիգրանակերտի գիւղերը։ Չգտանք մէկը որ համոզէինք։ Ուր որ գացինք՝ դիմաւորուեցանք մեծ խանդավառութեամբ։ Շուրջպար բռնեցինք։ Մեզ ճամբայ դրին՝ «այստեղ հարց չկայ, hewal» ըսելով»:
11:36 27.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին խորհրդարանում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց՝ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսված է, և այն հաղթելու է նույն կերպ, ինչպես քաղաքականը: «Սա չի նշանակում, որ մենք չունենք պրոբլեմ, դրանց վերաբերյալ պետք է ավելի բաց ու համարձակ խոսել: Մենք պետք է խրախուսենք աշխատանքը, քաջալերենք քաղաքացիներին, որ հավատան իրենց ուժերին, որ կարող են ստեղծել […]
11:27 27.03.2019
2019թ. մարտի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում, N զորամասի նախկին զինավանի տարածքում պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Այս […]
11:25 27.03.2019
Հայաստանի տնտեսական որոշ ցուցանիշներ առանձնացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրեց նորից կատակել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ իր անհամաձայնությունների թեմայով։ «Ծխախոտի արտադրությունն աճել է մոտ 17 տոկոսով։ Արսենը ստեղ չի, չէ՞», – կատակեց Փաշինյանը։ Նա ներկայացրեց նաև հունվար-փետրվարին այլ նեղ ճյուղերում աճի տեմպերը․ Սննդամթերք – 25 տոկոս, Խմիչքներ – 30 տոկոս, հիմնականում ի հաշիվ կոնյակի, Հագուստի […]
11:23 27.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:
11:04 27.03.2019
Կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ խոսվում է 2018 թվականի ցուցանիշնների մասին, պետք է հիշել այդ ընթացքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները։ «2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել վարչապետի 5 ընտրություն (3 վարչապետ է փոխվել երկրում), նախագահի մեկ ընտրություն, Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, ՀՀ ԱԺ լուծարում, ԱԺ արտահերթ ընտրություններ։ Եվ […]
10:59 27.03.2019
Մեքսիկայի Չիմալուական քաղաքում գտնվող հրատեխնիկական արտադրանքի շուկայում պայթյուն է որոտացել: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: Այս մասին թվիթերյան էջում հայտնում է Մեխիկո նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը: Կադրերում երևում է, թե ինչպես է ծխի սյունը բարձրանում մի քանի տասնյակ մետր: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, զինվորականները և Կարմիր խաչի բժիշկները: Explota hace unos minutos Cohetera […]
10:48 27.03.2019
Հայաստանի բյուջեի եկամտային մասն այս տարի գերակատարվելու է 40 մլրդ դրամով․ ասել է թե՝ բյուջե է մտնելու 40 մլրդ դրամ ավելի, քան նախատեսված էր։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչի հաշվին է հնարավոր այսպիսի արդյունքի հասնել։ «Սա առաջին հերթին ստվերի դեմ կառավարության և Պետական եկամուտների կոմիտեի վարած քաղաքականության արդյունք […]
10:35 27.03.2019
Հայաստանի բյուջեի եկամտային մասը գերակատարվելու է։ Մոտ 40 մլրդ դրամ ավելի է հավաքվելու, քան նախատեսված էր։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչ են մտադիր անել այդ գումարի հետ։ «Մենք մտադրված ենք 2019 թվականի հունիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈւ զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից նույն չափով […]
10:29 27.03.2019
Հայաստանի խորհրդարանում քննարկվում է կառավարության կատարողականը, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի իրականացման ընթացքը՝ սկսելով 2019 թվականի ամենաթարմ նորություններից։ «Առաջին երեք ամիսների մեր գործունեությունն ամփոփելով՝ մենք եկել ենք այն եզրակացության, ավելի ճիշտ` համոզման, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 միլիարդ դրամով։ Սա մոտավորապես 90 միլիոն դոլար է։ Այսինքն` պետական […]
10:26 27.03.2019
Խորհրդարանում այսօր քվեարկության դրվեցին երեկ քննարկված նախագծերը: «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքը և կից նախագծերի փաթեթը՝ ձայների 112 կողմ, դեմ 0 և ձեռնպահ 1 հարաբերակցությամբ ընդունվեց: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հատուկ ընթացակարգով պետք է քննարկվի, այսինքն՝ երկրորդ ընթերցմամբ […]
10:24 27.03.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները: Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար […]
09:57 27.03.2019
Ծանոթացեք․ Նարեկն է՝ իր հետ մեծացող դժվարություններով ու հեռուն գնացող երազանքներով։ 13 տարի առաջ այս ընտանիքում տոն էր․ ծնվեց երկրորդ տղան՝ Նարեկը։ Սակայն նրա մոտ կար ախտորոշում՝ արթրոգրիպոզ (հոդաձևախախտումներ)։ Եվ արդեն 13 տարի Նարեկն ու իր ընտանիքն ամեն օր պայքարում են այդ ախտորոշման հետ և դրա դեմ՝ ամեն օր հաստատելով իրենց հաղթանակը։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:40 27.03.2019
Մարտի 28-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն […]
08:15 27.03.2019
Մարտի 26-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, […]
08:02 27.03.2019
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի հայրը՝ դերասան Ջոն Վոյթը, աշխատանքի է տեղավորվել։ Նախագահ Թրամփը նրան ներառել է Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստի կենտրոնի հոգաբարձուների խորհրդում։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։ Նշվում է, ր Վոյթը Հոլիվուդի ամենապահպանողական գործիչներից է և բացահայտ աջակցում է Թրամփին։ Նախկինում Ջոլիի հայրն ակտիվորեն քննադատել է նախկին նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը։
07:46 27.03.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյի մեքենայի ուղղությամբ քարեր ու ճայթուկներ են նետել, երբ քաղաքական գործիչը հեռանալիս է եղել Կարակասում տեղակայված Ազգային ժողովի շենքից։ Հարձակման հետևանքով քաղաքական գործիչը չի տուժել, իսկ նրա մեքենան կարողացել է շարունակել ընթացքը։ Ենթադրաբար, միջադեպի մասնակիցները եղել են կառավարամետ խմբերի անդամներ, գրում է ТАСС-ը։ Երկրում բռնկված հակակառավարական բողոքի ալիքի ֆոնին […]
07:33 27.03.2019
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չկարողացավ հաղթահարել վետոն, որը նախագահ Դոնալդ Թրամփը դրել էր ավելի վաղ օրենսդիրների կողմից հավանության արժանացած օրինագծի վրա։ Այն կոչված էր չեղարկելու սահմանված արտակարգ դրության ռեժիմը Մեքսիկայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է C-Span հեռուստաալիքը։ Դեմոկրատները չեն կարողացել հավաքել անհրաժեշտ 2/3 ձայները։ Վետոյի հաղթահարման մասին նախաձեռնությանն աջակցել է 248 օրենսդիր, դեմ են […]
07:18 27.03.2019
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի անցկացումը հայտնվել է խափանման սպառնալիքի տակ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության պատճառով։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը։ Մրցույթը պետք է անցկացվի Թել-Ավիվի հյուսիսային մասում։ Այժմ կազմակերպիչներն ու երկրի իշխանությունները փորձում են հանդիսատեսին ու մասնակիցներին ապահովել անվտանգության բոլոր հնարավոր միջոցներով։ Մրցույթի խափանման սպառնալիքն առաջացել է այն բանից հետո, երբ մարտի 25-ին ԱՄՆ […]
01:12 27.03.2019
ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ ֆուտբոլասերների սպասումները մեծ էին. ՀՖՖ ղեկավար կազմի փոփոխությունը, իսպանացի հայտնի մասնագետների ներգրավումը ազգային հավաքականի մարզչական շտաբում հերթական մարտահրավերը հաղթահարելու նոր հույսեր էին արթնացրել։ Երկար ընդմիջումից հետո հավաքական էր հրավիրվել Յուրա Մովսիսյանը, ազգային թիմում հայտնի անունների կողքին նաև երիտասարդներ էին։ Այս ամենի համատեքստում Հայաստանի ազգային թիմի երկրպագուների ակնկալիքները, թերևս, չափազանցված […]
00:19 27.03.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկացնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրին տարվող շինարարական աշխատանքների պատճառով մարտի 27-ին՝ ժամը 10։00-12։00-ն ընկած ժամանակահավածում, ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար։
23:34 26.03.2019
Գյումրիում մեծ ծավալի տեքստիլ արտադրություն հիմնելու հեռանկարով 2016 թվականից նախկին Երկաթգծի հիվանդանոցի շենքում սկսվեցին աշխատանքները: Ներդրումային մեծ ծրագրի իրականացնողը «Սաստեքս» ընկերությունն է, որը խոստացել էր առաջին աշխատատեղերը բացել դեռ 2017-ին: Սակայն պարտավորությունների ժամկետները խախտվեցին, ինչը ներդրողը պատճառաբանեց շինարարության մեծ ծավալով և սարքավորումների ներկրման խնդիրներով, տարածքի տնակների առկայությամբ: 126 տարի առաջ Նիկոլայ ցարի հրամանով կառուցված […]
23:00 26.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը:
22:39 26.03.2019
Մարտի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12: 00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի և Արմավիրի բաժիններ ահազանգեր են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի մարզի գերեզմատներից մեկում փորձում է ինքնասպան լինել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները կարճ ժամանակում պարզել են այդ քաղաքացու բջջային հեռախոսահամարը, և ոստիկանապետերը սկսել են տանել բացատրական աշխատանքներ, որպեսզի պարզեն, թե որտեղ է […]
22:29 26.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրերս հերթական անգամ այցելել էր Գյումրի: Քաղաքում շրջելիս նախագահը հանդիպել է «Շանթ» հեռուստաընկերության նոր ֆիլմի նկարահանման խմբին: Արմեն Սարգսյանը նորից Գյումրիում էր: Այցերը հանրապետության երկրորդ քաղաք այնքան հաճախակի են դարձել, որ ոչ ոք այստեղ այլևս չի զարմանում, երբ տեսնում է նախագահին հին Գյումրիի փողոցներով քայլելիս: Եվ կարծես օրինաչափություն է դարձել, որ […]